Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները

Լեղաքարային հիվանդությունը լեղապարկում և դրա ծորաններում խոլեցիստիդային քարերի առաջացման հետ է կապված, որի հետևանքով զարգանում է խոլեցիստիտ:
Դեռևս 20-30 տարի առաջ տվյալ հիվանդությունը տարեցների հիվանդություն էր համարվում, քարերի առաջացումը կապում էին սննդի խանգարման, ոչ ճիշտ կենսակերպի հետ: Մեր ժամանակներում, ցավոք, լեղաքարային հիվանդությունը բավական տարածված է: Լեղապարկի հեռացման վիրահատությունը գործնականում հավասարեցված է կույր աղիքի հեռացման հետ: Բացի այդ, լեղաքարային հիվանդությունը երիտասարդացել է և դրան հակված են, նույնիսկ դեռ 20 տարին չլրացած երիտասարդ անձինք:
Ինչո՞վ է դա պայմանավորված
Առաջինը, ջուրն է: Այո, այո դա այն կենարար հեղուկն է, առանց որի չենք կարող ապրել և ներկայումս շրջակա միջավայրի աղտոտվածության պատճառով դրա վիճակն այնքան է փոխվել, որ գործնականում բոլոր հիվանդությունները կապված են ջրի վատ որակի հետ: Դրա համար անհրաժեշտ է ջուրը մաքրել լավ զտիչներով կամ խանութիցմաքուր ջուր գնել:
Երկրորդը սնունդ է: Հավանաբար մեզնից շատերը գեթ մեկ անգամ հաղորդում են դիտել այն մասին, թե ինչ քիմիական նյութեր են պարունակվում երշիկի, պանրի և այլ մթերքի մեջ: Պարզվում է երշիկի մեջ ընդհանրապես միս չկա, իսկ պանրի մեջ… կաթ: Հանելուկ է մնում այն, թե ինչու են համապատասխան մարմինները թույլ տալիս նման մթերք արտադրել, որոնք վնասում են բնակչության առողջությանը:
Միակ տարբերակն այն է, որ ամեն ինչ հարկ է ինքնուրույն պատրաստել, չգնել քեթչուփ, մայոնեզ, երշիկ, կիսաֆաբրիկատներ, պահածոներ և այլն: Գնել միայն թարմ մթերք և տանը դրանք մշակել: Միայն այդպես կարող եք վստահ լինել, թե ինչ եք ուտում:
Բացի թվարկվածներից, վեր են հանվել նաև այլ պատճառներ. լեղաքարային հիվանդությամբ տառապում են այն մարդիկ, ովքեր յուղոտ սնունդ են օգտագործում:«Մեղավոր» են նաև անկանոն սնունդը, նստակյաց աշխատանքն ու շարժումների սակավությունը:
Լեղաքարային հիվանդության ախտորոշումը
Լեղապարկում քարերի առկայությունը որոշելու համար բավական է ՈՒՁՀ կատարել: Այս ախտորոշման օգնությամբ փորձառու մասնագետը հեշտությամբ կորոշի կոնկրեմենտների առկայությունը կամ բացակայությունը: Որպեսզի որոշել, թե, հատկապես ինչպիսի քարեր են լեղապարկում, կարելի է համակարգչային շերտագրում անցկացնել: Շերտրագրումը ցույց կտա քարերի առավել ճշգրիտ չափերը, դրսևորման բնույթը: Դա կարող է լինել ճարպի թանձրուկներ (խոլեցիստիդային քարեր) կամ կալցիումանման քարեր: Խոլեցիստիդային քարերը հնարավոր է հանել պահպանողական բուժման (դեղպատրաստուկների) օգնությամբ: Իսկ արդեն կրակալված քարերը հանել հնարավոր չէ և, եթե պացիենտն անընդմեջ տառապում է նոպաներից, նրան նշանակվում է անհապաղ վիրահատություն, այսինքն, լեղապարկի հեռացում:
Պահպանողական բուժում
Բազմիցս արդեն նշվել է, որ ինքնուրույն չի կարելի բուժվել: Պացիենտը պետք է անպայման գտնվի բուժող բժշկի հսկողության ներքո: Նա պետք է հետևի պատրաստուկների նկատմամբ օրգանիզմի հակազդեցությանը, շտկի չափաքանակը կամ փոխի բուժումը: Բացի այդ, եթե քարերը սկսեն շարժվել, դա կհրահրի ուժեղ ցավեր և բժիշկն այս դեպքում պետք է ցավազրկող պատրաստուկներ նշանակի:
Լեղաքարային հիվանդության վիրահատական բուժումը
Վիրահատական բուժումը դա լեղապարկի հեռացումն է: Լեղապարկից միայն քարեր հեռացնելը, ցավոք, անհնար է: Բժշկությունը մեծ առաջընթաց է ապրում և լեղապարկի հեռացումն այնքան էլ սարսափելի չէ, ինչպես դա անցյալում էր: Առաջինը, լեղապարկի հեռացման խոռոչային վիրահատություն ներկայումս չեն կատարում: Այն օգտագործում են միայն ծայրահեղ դեպքերում, երբ լեղածորանները խցանված են: Սակայն չարժե հիվանդությունն այդ աստիճանի հասցնել և լավ կլինի, որ ինչքան հնարավոր է շուտ, պատրաստվել վիրահատության:
Ներկայումս ինչպե՞ս են հեռացնում լեղապարկը Լապարասկոպիկ մեթոդով: Վիրահատության լրիվ անվանումն է` լապարասկոպիկ խոլեցիստէկտոմիա: Ինչո՞վ է այն տարբերվում սովարականից: Նախ որովայնի վրա 10-15 սմ-ոց կտրվածք չեն անում, այլ միայն 4 փոքրիկ անցք են բացում :
Վիրահատությունից հետո ցավը նվազագույնի է հասնում: Վերքը բավական արագ է լավանում, 2-3 շաբաթ անց մարդը վերադառնում է սովորական կենսակերպի: Բացառություն է միայն հատուկ սննդակարգը (N5), որը հարկ է պահպանել վիրահատությունից հետո մեկ տարի, նաև չի կարելի ծանրություններ բարձրացնել: Լեղապարկի հեռացման վիրահատական մեթոդը տվյալ հիվանդության բուժման ամենահուսալի միջոցն է:


Anul
22.01.2016




Մեդ-Պրակտիկ
16.01.2016
Հարգելի Սիրվարդ, բարև Ձեզ: Ոտքերի սառնության պատճառը ծայրամասային արյունամատակարման վատացումն է: Լեղաքարային հիվանդությունը կապ չունի:




Սիրվարդ
12.01.2016




Մեդ-Պրակտիկ
11.01.2016
Հարգելի Tsovinar, բարև Ձեզ: Լեղապարկի հեռացումից հետո լյարդն ավելի մեծ ծանրաբեռնվածությամբ է աշխատում, այդ պատճառով հարկավոր է մաքսիմալ հեշտ մարսվող սնունդ օգտագործել: Խուսափեք յուղոտ, տապակած, կծու, թթու սննդամթերքից: Օգտագործեք հիմնականում խաշած և շոգեխաշած մթերքներ, սպուրներ միայն կարագով պատրաստված: Շատ օգտակար է խնձորի, բազուկի, դդմի թարմ քամած հյութերը, ավոկադոն: Սնվեք հաճախակի, օրեկան 5 անգամ փոքր չափաբաժիններով;




Tsovinar
06.01.2016




Մեդ-Պրակտիկ
22.11.2015
Հարգելի NELLI, բարև Ձեզ: Նախ պետք է հստակեցնենք, արյան անալիզի միջոցով հնարավոր չէ հայտբնաբերել "Էխինկոկոկը", կարելի է հայտնաբերել միայն հակամարմիններ հելմինթի հանդեպ: Հակամարմինների առկայությունը դեռևս չի հաստատում էխինոկոկոզը, կարևոր է քանակությունը, որով կարելի է ենթադևել հիվանդության մասին, բայց միանշանակ համոզվել հնարավոր չէ: Վերջնականապես համոզվելու համար կատարվում է ՈՒՁՀ, ԿՏ, որի ժամանակ հայտնաբերվում է էխինոկոկային բուշտը: Տիպիկ տեղակայումը լյարդը և թոքերն են, սրտում հազվադեպ է տեղակայվում: Հանգիստ լինելու համար կարելի է ստուգել նաև սիրտը: Սակայն մեկ բան հստակ է, եթե ԿՏ-ով բուշտ չի հայտնաբերվել, կարելի է բացառել էխինոկոկոզը: Ինչ վերաբերում է երեխայի գանգատներին, հնարավոր է կա այլ պարազիտար հիվանդություն, ցանկալի է հանձնել կղանքի անալիզ:




Մեդ-Պրակտիկ
15.11.2015
Հարգելի Ani, բարև Ձեզ: Լեղապարկի հեռացումից հետո, հարկավոր է որքան հնարավոր է խուսափել լյարդը ծանրաբեռնելուց: Հարկավոր է խուսափել ծանր և դժվարամարս սննդի ընդունումից, սնվեք հաճախակի փոքր չափաբաժիններով: Օգտագործեք խաշած կամ շոգեխաշած սնունդ: Յուղոտ, կծու, թթու սնունդը ցանկալի չէ:




Մեդ-Պրակտիկ
14.11.2015
Հարգելի SOFIYA, բարև Ձեզ: Հարկավոր է օգտագործել որքան հնարավոր է դյուրամարս սնունդ: Խուսափեք տապակած և խորոված սնունդից, օգտագործեք խաշած և շոգեխաշած մթերքներ: Հարկավոր է օգագործել ոչ յուղոտ սնունդ, խուսափեք նաև կծու, թթու սնունդից: Օգտագործեք սնունդը փոքր չափաբաժիններով և հաճախակի: Հարկավոր է առավելագույնս քիչ ծանրաբեռնել լյարդը:




Մեդ-Պրակտիկ
14.11.2015
Հարգելի Vazgen2, բարև Ձեզ: Ինչ նկատի ունեք "Լեղապարկի թեքում" ասելով: Խնդրում եմ ավելի մանրամասն նկարագրեք ինչ խնդիր է Ձեզ մոտ: Կփորձենք օգնել:




NELLI
25.10.2015




Մեդ-Պրակտիկ
24.10.2015
Հարգելի' կայքի այցելուներ, տեխնիկական պատճառներով հարցերին պատասխանելը ժամանակավորապես հնարավոր չէր, և որոշ հարցեր, որոնց պատասխանելն այլևս ակտուալ չէ, հեռացվել են կայքից: Խնդրում ենք, եթե Ձեր հարցերը դեռևս ակտուալ են, նորից գրել: Հայցում են Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար:




ani
15.10.2015




SOFIYA
14.10.2015




Vazgen2
12.10.2015




Մեդ-Պրակտիկ
08.06.2015
Հարգելի Tigra, բարև Ձեզ: Բերանում դառնահամի զգացողությունը կարող է ստամոքսաղիքային համակարգի, մասնավորապես լեղապարկի ֆունկցիայի խանգարման նշան լինել, սակայն որոշ դեպքերում, օրինակ յուղոտ սնունդ օգտագործելուց հետո կամ ալկոհոլի օգտագործումից հետո, հնարավոր է բերանում դառնահամի զգացողություն, որն ինքնուրույն անցնում է: Եթե նշում եք, նաև ցավեր աջ թուլակողային (աջ կողատակի) հատվածում, ամենայն հավանականությամբ խնդիրը կապված է լեղապարկի հետ: Հարկավոր է մանրամասն հետազոտել լեղապարկը, նման բան կարող է լինել լեղաքարային հիվանդության կամ լեղապարկի բորբոքումների դեպքում:




Tigra
29.05.2015




Մեդ-Պրակտիկ
28.05.2015
Հարգելի NELLI, այնքան էլ բնորոշ չէ լյամբլյայի տեղակայումը լեղապարկում: Եթե այնուամենայնիվ լյամբլիան գտնվում է լյարդումմ, նշված կլինիկական ախտանիշները այնքան էլ բնորոշ չեն, պատճառն այլ է: Ինչպես նշեցի, լյարդային էնցեֆալոպաթիան, լյարդի ֆունկցիայի հետևանքով տոքոինների անցումն է գլխուղեղ, որն էլ առաջացնում է նշված ախտանիշները: Պատվաստումներ չստանալը իհարկե ցանկալի չէ, այսինքն այդ հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը մեծ է: Կարևոր է երեխայի տարիքը, եթե դեռ հնարավոր է ցանկալի է, որ մյուս պատվաստումները նույնպես ստանա:




NELLI
24.05.2015




Մեդ-Պրակտիկ
24.05.2015
Հարգելի NELLI, բարև Ձեզ: Կոնկրետ, որ հելմինթի մասին է խոսքը: Նման բան կարող է առաջանալ, եթե կա նյարդային համակարգի անմիջական վնասում: Նման բան կարող է նկատվել նաև լյադային էնցեֆալոպաթիայի դեպքում, երբ ինչ-ինչ պատճառով խանգարվում է լյադի նորմալ աշխատանքը և տոքսիննեը ներթափանցելով գլխուղեղ, առաջացնում են նման երևույթներ: Այս դեպքում ավելի բնորոշ են ցրվածությունը, ուշադրության կորուստը, արտաքին գրգռներին ոչ ադեկվատ պատասխանելը և այլն: Նման բան կարող է պատահել, եթե հելմինթը տեղակայված է անմիջապես լյարդային հյուսվածքի մեջ, որի հետևանքով առաջացել է լյադի բորբոքում` հեպատիտ:




NELLI
19.05.2015




NELLI
12.05.2015




Մեդ-Պրակտիկ
11.05.2015
Հարգելի NELLI, ապատիկ նշանակում է անուշադիր, ցրված: Եթե կա պարբերական հիվանդության համար պատասխանատու գենի մուտացիա, անկախ այլ ուղեկցող հիվանդությունից գենետիկ հետազոտությամբ դա կհաստատվի, սակայն միայն գենի մուտացիայի առկայությունը բավական չէ հիվանդության հաստատման համար: Պարբերական հիվանդությունն ախտորոշվում է կլինիկական ախտանիշների և գենետիկ հետազոտության տվյալների հիման վրա: Բժիշկը ի նկատի է ունեցել, որ նախքան լյամբլիոզի բուժումը գենետիկ հետազոտությունը իմաստ չունի, քանի որ կլինիկական պատկերը կարող է շփոթեցնել ախտորոշում դնելիս:




NELLI
08.05.2015




Մեդ-Պրակտիկ
04.05.2015
Հարգելի NELLI, բարև Ձեզ: Լյամբլիոզի հեպատոբիլիար ձևի ժամանակ, այսինքն, երբ պարազիտը տեղակայված է լյարդում կամ լեղուղիներում, հիվանդի մոտ դիտվում են ցավեր աջ թուլակողային հատվածում, սրտխառնոց, ախորժակի անկում, երբեմն կարող է լինել ջերմության բարձրացում, կարող է դիտվել նաև դեղնուկ, տոքսիկոզով պայմանավորված երեխան կարող է լինել ապատիկ, քնկոտ, անուշադիր: Ձեր նշած բոլորը ախտանիշները լյամբլիոզի կլինիկական ախտանիշներ են: Հարկավոր է անպայման ստանալ բուժում:




NELLI
01.05.2015




Մեդ-Պրակտիկ
13.04.2015
Հարգելի Gayane, բարև Ձեզ: Լեղապարկում առաջանում են տարբեր կառուցվածքի քարեր, որոշ դեպքերում դեղորայքային բուժումն արդյունավետ է, իսկ որոշ դեպքերում բուժման միակ միջոցը վիրահատականն է: Քարի չափը այնքան էլ փոքր չէ, և անգամ լուծվող քարերի դեպքում (խոլեստերինային), դեղորայքային բուժումը երկարատև կլինի, հնարավոր է ոչ այնքան էֆէկտիվ: Իսկ չլուծվող կալցիումական քարերի դեպքում դեղորայքային միջոցներն էֆեկտիվ չեն ինչպես նշեցի: Ինչ վերաբերում է, Ձեր նշած բույսերին, ապա ցավոք տեղեկություն չունենք դրանց օգտագործման եղանակի և էֆեկտիվության մասին: Կարծում եմ, Ձեզ բուժող բժիշկը ավելի հստակ պատկերացում ունի խնդրի մասին և Ձեզ առաջարկել է առավել օպտիմալ տարբերակը:




Gayane
11.04.2015




Մեդ-Պրակտիկ
06.04.2015
Հարգելի Anahit, բարև Ձեզ: Մի փոքր անհասկանալի է ինչ նկատի ունեք " Անջատված լեղապարկ" ասելով: Եթե կա լեղաքարային խոլեցիստիտ, ապա բուժում միանշանակ հարկավոր է, սակայն դա կլինի դեղորայքային, թե վիրաբուժական, կախված է մի շարք գործոններից` քարերի բնույթից, կառուցվածքից, լեղապարկի ֆունկցիոնալ վիճակից, լեղապարկի պատերի վիճակից և այլն: Օրինակ խոլեստերինային, փոքր չափի քարերի դեպքում դեղորայքային բուժումը բավականին էֆեկտիվ է: Եթե լեղապարկն իր ֆունկցիան ընդհանրապես չի կատարում, դեռ մի բան էլ վտանգ կա բարդությունների առաջացման համար, իհարկե ցանկալի է վիրահատությունը: Կարծում ենք Ձեր բժիշկը ավելի հստակ պատկերացում ունի խնդրի մասին, սակայն վերջնական որոշումը իհարկե Ձերն է:




Մեդ-Պրակտիկ
06.04.2015
Հարգելի Luiza, լեղաքարային հիվանդության դեպքում նոպաներ հնարավոր են ցանկացած ժամանակ, դրանց առաջացումը որոշ չափով կարելի է կանխարգելել համապատասխան դիետայի միջոցով: Խուսափեք յուղոտ, տապակած, կծու, թթու սննդի օգտագործումից: Քանի որ հղիության ընթացքում նկատվում է առկա հիվանդությունների սրացում, ապա հնարավոր է, որ նոպաներ լինեն, հնարավոր է նաև, որ հղիության ընթացքում ոչ մի խնդիր էլ չլինի: Ցավերի ժամանակ կարելի է օգտագործել սպազմոլիտիկ միջոցներ, գինեկոլոգի նշանակմամբ;




Anahit
04.04.2015




Կարդացեք նաև

Ստամոքսի և 12-մատնյա աղու խոցը շատ տարածված է: Հաճախ հիվանդանում են 50 տարեկանն անց տղամարդիկ, թեև հիվանդանում են նաև` երիտասարդները, կանայք և, անգամ, երեխաները...



Ենթաստամոքսային գեղձը կատարում է երկու գործառույթ.
- մարսողական գործընթացն ապահովում է սնունդը յուրացնող ֆերմենտներով...



Կյանքի ընթացքում լյարդն աշխատում է օր ու գիշեր և առանց ընդմիջման: Ամեն պահ նրա մեջ ընթանում են բազմաթիվ կենսաքիմիական գործընթացներ. որոշ նյութեր քայքայվում են, մյուսներն՝ առաջանում, ընթանում է...



Պանկրեատիտը ենթաստամոքսային գեղձի բորբոքային հիվանդությունն է: Տարբերում են սուր և քրոնիկ պանկրեատիտներ:
Քրոնիկ պանկրեատիտը երկարատև բորբոքային գործընթաց է, որը կարող է պարբերաբար սրանալ...



Ստոծանու կերակրափողային բացվածքի ճողվածքին բնորոշ է կերակրափողի ներորովայնային հատվածի, ստամոքսի սկզբնական հատվածի, երբեմն նաև` բարակ աղու տեղաշարժը դեպի կրծքավանդակի խոռոչ...



Ստոծանու կերակրափողային բացվածքի ճողվածքին բնորոշ է կերակրափողի ներորովայնային հատվածի, ստամոքսի սկզբնական հատվածի, երբեմն նաև` բարակ աղու տեղաշարժը դեպի կրծքավանդակի խոռոչ...



Այրոցը ախտաբանական ախտանիշ է, որը տարբեր պատճառներով տհաճ այրոցի, երբեմն` ցավի, զգացողություն է առաջացնում էպիգաստրալ շրջանում և կրծոսկրի հետևում: Պատճառը ստամոքսի պարունակության անցումն է դեպի կերակրափող և նրա գրգռումը...



Մեթեորիզմը վիճակ է, երբ աղիներում կուտակվում են մեծ քանակի գազեր:
Պատճառները կարող են լինել տարբեր. ֆիզիոլոգիական և ախտաբանական գործոններ...



Խոցային կոլիտը քրոնիկական հիվանդություն է, որը բնորոշվում է հաստ աղու լորձաթաղանթի վնասմամբ, գործընթացի մեջ ուղիղ աղու անպայման ներգրավվմամբ: Այն դիտվում է որպես համակարգային հիվանդություն, որի ժամանակ ախտահարվում են նաև այլ օրգան-համակարգեր...



Դիվերտիկուլոզին բնորոշ է աղիների պատի պարկաձև արտափքումները, որոնք, որպես կանոն, լինում են բնածին՝ շարակցական հյուսվածքի թուլության ֆոնին։ Դիվերտիկուլները հաճախ բազմաթիվ են լինում և տեղակայվում են...



Որպես ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբույժ՝ Լևոն Նիկիտայի Գրիգորյանը իրականացնում է պլանային և շտապ վիրահատություններ բազմաբնույթ վիրաբուժական հիվանդությունների կապակցությամբ...



Նյարդային անոռեքսիան կյանքին սպառնացող սննդային վարքագծի խանգարում է, որի ընթացքում տեղի է ունենում մարմնի սխալ ընկալում, մարմնի զանգվածի զգալի կորուստ, սննդի ընդունման սահմանափակում...



Երբ ցավում է ստամոքսը, բոլոր ցանկությունները վերանում են: Որովհետև համեղ կերակուրներ վայելելը մարդու համար ամենակարևոր հաճույքներից է: Իսկ ստամոքսի խնդիրների ժամանակ նա զրկվում է այդ հաճույքից...



Դա լեզվի վրա բարակ կամ հաստ նստվածքն է, հաճախ` սպիտակ կամ դեղնավուն երանգավորմամբ: Այն ձևավորվում է սննդի մնացորդներից, էպիթելյալ բջիջներից, թքից, մանրէներից և սնկերից, ինչպես նաև` լեյկոցիտներից...



Իշեմիկ կոլիտը հաստ աղիքում բորբոքային գործընթացով պայմանավորված ախտաբանություն է, որը զարգանում է աղիների զարկերակների աթերոսկլերոզի (նեղացման) հետևանքով առաջացած...






ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Ընկերության մասին
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Իրիդիոսքրինինգ
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն
- Բիոռեզոնանսային ախտորոշման և բուժման մեթոդներ
-
Կանայք և տղամարդիկ տարբեր կերպ են պայքարում սթրեսի դեմ