Հասցե

Հայաստան, 0015, Երևան, Կենտրոն, Ձորափի փող., 40 շենք

Տնօրենի ընդունարան +374 10 53 85 12
Հիվանդների ընդունարան +374 10 53 70 71
+374 10 58 55 24
+374 93 43 50 90
Ֆաքս +374 10 53 72 11
էլ. փոստ [email protected]
Տնօրեն 
Սամվել Հարությունյան
  ԱՐԱՄՅԱՆՑ բժշկական կենտրոն

ԱՐԱՄՅԱՆՑ բժշկական կենտրոն

 

Թիվ 3 Կլինիկական հիվանդանոց ՓԲԸ իրականացնում է շուրջօրյա բարձրորակ մասնագիտացված բժշկական օգնություն ինը պրոֆիլային մասնագիտություններով, ինչպես Երևան քաղաքի, այնպես էլ հանրապետության բոլոր մարզերի ազգաբնակչության համար: Բարձրորակ մասնագետների առկայությունը և ժամանակակից ախտորոշիչ ու բուժական սարքավորումներով հագեցվածությունը հնարավորություն է տալիս տարեկան իրականացնել շուրջ 3000 ստացիոնար և 12000 ամբուլատոր հիվանդների հետազոտումը և բուժումը: Տարեկան կատարվում է ավելի քան 3000 միջին և բարդ – ռեկոնստրուկտիվ վիրահատություններ: Հիմնական շեշտը դրվում է հետազոտման և բուժման լիարժեքության, որակի և, որ կարևորն է, սպասարկման բարձր կուլտուրայի վրա:


Ձեզ հետաքրքրող ցանկացած հարցով կարող եք կապվել մեզ հետ ինչպես կոնտակտներում ներկայացված հեռախոսահամարներով , այնպես էլ էլեկտրոնային փոստով:

 

Հիվանդանոցի պատմությունը


Թիվ 3 Կլինիկական հիվանդանոց ԱՓԲԸ հիմնադրվել է 1972թ.` նախատեսված 350 մահճակալի համար: Սկզբնական շրջանում հիվանդանոցում գործել են 5 մասնագիտական պրոֆիլներ` թերապիա, սրտաբանություն, ընդհանուր վիրաբուժություն, կրծքաին վիրաբուժություն, անոթաին վիրաբուժություն (ֆլեբոլոգիա): Հետագայում կրծքաjին վիրաբուժության բաժանմունքը տեղափոխվել է այլ հիվանդանոց:

 

ԱՐԱՄՅԱՆՑ բժշկական կենտրոն ԱՐԱՄՅԱՆՑ բժշկական կենտրոն ԱՐԱՄՅԱՆՑ բժշկական կենտրոն


Հանդիսանալով Երևանի Մ. Հերացու անվան Պետական բժշկական համալսարանի ընդհանուր վիրաբուժության, սրտաբանության, պրոպեդևտիկայի, ինչպես նաև բժիշկների վերապատրաստման ինստիտուտի անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման ամբիոնների բազա` հիվանդանոցը միշտ համարվել է կադրերի պատրաստման և վերապատրաստման դարբնոց: Այստեղ գործել և դասավանդել են Հայ բժշկության այնպիսի պայծառ դեմքեր. ինչպիսիք են ակադեմիկոսներ Ս. Ավդալբեկյանը, Լ. Բադալյանը, դոկտոր պրոֆեսորներ Ֆ. Դրամփյանը, Վ. Ափոյանը, Հ. Սարուխանյանը, դոցենտներ Ժ. Վեմյանը, Ռ. Ադամյանը, Ա. Բադալյանը, ներկայումս գործող ակադեմիկոս, պրոֆեսսոր Պ. Անանիկյանը: Տարիների ընթացքում հիվանդանոցը մի քանի անգամ փոխել է իր կարգավիճակը, 10 տարի շարունակ համարվել է «Շտապ բժշկական օգնության հիվանդանոց»` միավորված լինելով քաղաքային շտապ օգնության կայանի հետ.

 

2002 թ. հիվանդանոցը մասնավորեցվել է` վերանվանվելով թ. 3 Կլինիկական հիվանդանոց ՓԲԸ. Վերջին 14 տարիների ընթացքում հիվանդանոցում իրականացվել են լուրջ կառուցվածքային փոփոխություններ, ավելացել է տեխնիկական հագեցվածությունը ժամանակակից սարքավորումներով, ուժեղացվել է կադրային պոտենցիալը; Այդ տարիների ընթացքում կազմակերպվել են 5 նոր մասնագիտացված բաժանմունքներ (վնասվածքաբանական, քիթ կոկորդ ականջի, դիմածնոտային վիրաբուժության, գինեկոլոգիաի, ինտերվենցիոն սրտաբանության), թարմացվել և զարգացել է նյութատեխնիկական բազան, իրականացվել է կադրերի աննախադեպ թարմացում:

Ներկայումս հիվանդանոցը շարունակում է զարգացման իր ծրագրային գործունեությունը և պատրաստ է համագործակցելու ինչպես հանրապետության, այնպես էլ արտասահմանյան առաջավոր բժշկական կենտրոնների հետ:

 
ԱՐԱՄՅԱՆՑ բժշկական կենտրոն. Գործիքային ախտորոշման բաժանմունք ԱՐԱՄՅԱՆՑ բժշկական կենտրոն. Պլաստիկ վիրաբուժության բաժանմունք ԱՐԱՄՅԱՆՑ բժշկական կենտրոն. Սրտաբանական կլինիկա ԱՐԱՄՅԱՆՑ բժշկական կենտրոն
       

Հիվանդանոցի կառուցվածքը


Բաժանմունքներ


Հարկլինիկական ծառայություններ


Օժանդակ բուժման մեթոդներ


Թերապևտիկ Ռենտգեն կաբինետ Լաբորատորիա Ստոմատոլոգիա Վնասվածքաբանական կետ
Վիրաբուժական Էնդոսկոպիկ կաբինետ   կլինիկական, Ֆիզիոթերապիա Գինեկոլոգիա
Անոթաին վիրաբուժության Էլեկտրոսրտագրություն   բիոքիմիական, Լազերոթերապիա Ուրոլոգիա
Գինեկոլոգիական Պանթոմոգրաֆիա   սեռոլոգիական, Ասեղնաբուժություն Սեռաախտաբանություն
Վնասվածքաբանական Գանգոսկրի տոմոգրաֆիա   բակտերիոլոգիական,        
Քիթ-կոկորդ-ականջաբանական Ծանրաբեռնվածության թեսթի կաբինետ (տրեդմիլ) Այլ ծառայություններ
Պլաստիկ վիրաբուժության Գերձայնային հետազոտման կաբինետ        
Դիմա-ծնոթային վիրաբուժության Սրտի գերձայնային հետազոտման կաբինետ Ընդունարան Վիճակագրական կաբինետ
Վերակենդանացում և անեսթեզիոլոգիա Արգանդի և պտղի գերձայնային հետազոտում Դեղատուն Ախտահանման կետ
Սրտաբանական, ինվազիվ կարդիոլոգիա  

 

Ախտաբանաանատոմիական ծառայություն
ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐ
ՀԱՐԱԿԼԻՆԻԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՕԺԱՆԴԱԿ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ
ՏԵՍԱՍՐԱՀ
 
 
Կազմակերպության ստորաբաժանումները
Լուրեր Ծառայություններ Գիտական բժշկություն Երեխա Թվեր, փաստեր, դեպքեր Իրադարձություններ Կազմակերպություններ Հիվանդություններ Կին Աֆորիզմներ Հրապարակումներ Բժիշկներ Ավանդական բժշկություն Տղամարդ Տեսասրահ Հայտարարություններ Հիվանդություններ Առողջ ապրելակերպ Կոսմետոլոգիա Ուղարկել բացիկ Հրատապ թեմա Դեղեր Բժշկական իրավունք Ալգորիթմեր, թեստեր Կապ Մեր հյուրն է Առաջին օգնություն Պատմական խրոնիկա Կարիերային սանդուղքով