Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Այլ հոդվածներ

Նեյրոնային մշակված ազդանշաններով նեյրոպրոթեզների օպերատիվ ադապտացիան

Բանալի բառեր. երկրորդական ազդանշանային աղբյուր, օպերատիվ ադապտացիոն սխեմա, նեյրոպրոթեզ, Պուասոնյան պրոցես, Գամմա ֆունկցիա, Մոնտե-Կառլոյի  պրոցեդուրա, կառավարող ազդանշան, նեյրոֆիզիոլոգիական տվյալներ

Փորձերը նկարագրում են, թե ինչպես պրոթեզային սարքը  կարող է կառավարվել ուղեղի ազդանշանների կողմից: Այնուամենայնիվ, կայուն, շարունակական օգտագործման մեջ նեյրոպրոթեզները կարող են տուժել հիմնականում գրանցված ազդանշանի շարժունակությունից: Այսպիսի փոփոխությունները այժմ կարիք ունեն կառավարվող ուսուցման պրոցեդուրաների, որոնք պետք է կառավարվեն լաբորատոր պահանջների պահպանմամբ` դժվարացնելով նման սարքերի ենթադրվող ամենօրյա օգտագործումը: Որպես այլընտրանք, այստեղ մենք կառաջարկենք օպերատիվ ադապտացիայի սխեմա, որը կօգտագործի ուղեղի շրջանից երկրորդական ազդանշանային աղբյուրը: Մեր մոդելը ցույց կտա, որ պրոթեզային սարքը կարող է հաջողությամբ ադապտացվել նորմալ, ամենօրյա օգտագործմանը:

 

Այժմ լավ ուսումնասիրված է, որ նեյրոնային ակտիվությունը շարժիչի մակերևույթում պարունակում է պիտանի ինֆորմացիա վերջույթների ցանկալի շարժումների մասին[1, 3]: Շատ փորձերում նեյրոֆիզիոլոգիական տվյալները (գործողության պոտենցիալ, ԷԷԳ) նեյրոնային պրոթեզային սարքի ցանկալի և իրական շարժումների միջև տարբերության հետ միասին, հաջողությամբ օգտագործվում են ադապտացնելու գնահատականները, որոնք կարող են հաշվարկել պրոթեզների համար պիտանի ազդանշանները: 

 

Նեյրոպրոթեզների ինքնակամ օգտագործումը նորմալ` լաբորատորիայից դուրս, այնուամենայնիվ, կարող է առաջացնել ընթացիկ փոփոխություններ ուսումնասիրված նեյրոնների և պրոթեզների ֆիզիկական բնութագրերի պարամետրերում: Այդ պատճառով, ժամանակի հետ իրավիճակը կարող է շատ և շատ տարբերվել նրանից, որի համար սխալի գնահատականը սկզբնականորեն ուսուցանվել է:

 

Այս պրոբլեմի ստանդարտ լուծումն է պահանջին համապատասխան կրկին ուսուցանել  պրոթեզները` կանոնավոր ինտերվալներով հստակ առաջադրանքը կատարելու համար: Միայն եթե պահանջվող շարժումը ուսումնասիրված է, ընթացքը կարող է հաջողվել և հետագայում օգտագործվել ադապտացնելու համար պատկերավորումը` ուղեղի ակտիվության և վերջույթի նախանշված շարժման կատարումը կառավարող ազդանշանի միջև: 

 

Այստեղ մենք առաջարկում ենք գրանցել հավելյալ ազդանշանները ուղեղից, որոնք նախատեսում են պակասող ինֆորմացիան: Այս միտքը ունի որոշ պոտենցիալ առավելություններ անաշխատունակ սուբյեկտի համար. այն կարող է վերացնել կլինիկական հաստատություններում հոգնեցուցիչ գործողությունների կատարման պահանջը և ադապտացիան, ինչպես նաև սկզբնական ստուգումը կարող է կատարվել պրոթեզների ամենօրյա օգտագործման ընթացքում: Մենք ներկայացնում ենք մեր մոտեցման իրագործումը թվային մոդելավորման օգնությամբ` օգտագործելով նեյրոնային ազդանշանների որակի և ծագման մասին արդեն իսկ եղած ինֆորմացիան: Մենք ցույց կտանք, որ ազդանշանների որակը, որը ստացվել է գրանցման տվյալ տեխնոլոգիայով, բավական է հաջողությամբ կատարելու պահանջը:

 

 

Նկ.1. Մոդելի սխեմատիկ տեսքը: Նախանշված է, որ դեֆեկտիվ սուբյեկտը կատարի շարժում: Նախանշված շարժման v արագությունը կոդավորվում է շարժիչային մակերևույթից նեյրոնների պիկի` գրանցված որպես պիկի K  մեծություն: K-ն ուղղվում է ալգորիթմի, որը  օգտագործում է   պարամետրերը` տալու համար նախանշված շարժման  գնահատականը, -ն հետագայում օգտագործվում է արհեստական ձեռքի շարժումները կառավարելու համար: Նախանշված և կատարված շարժումների միջև E անհամապատասխանությունը ընդունվում է սուբյեկտի կողմից և կոդավորվում է ուղեղի սխալի մոնիտորինգի մասի նեյրոնների կողմից: Այս սխալի ազդանշանը միաժամանակ գրանցվում է երկրորդ էլեկտրոդի կողմից` բերելով K մեծության լրիվ արժեքին, որից հաշվվում է օրիգինալ սխալի  գնահատականը: Մեր ադապտացիայի ալգորիթմը օգտագործում է Մոնտե-Կառլոյի պրոցեդուրան շարժման անալիզի բլոկից պարամետրերը փոփոխելու համար, որը պահանջվում է պրոթեզների պարամետրերը լավացնելու համար` նվազեցնելով E-ն: 

 

Նկար 1-ում ցույց տրված մեր մոդելը ներառում է իր մեջ ներքին և արտաքին մասեր: Ներքին մասը բաղկացած է երկու նեյրոնային պոպուլյացիայից, որոնցից համապատասխանաբար գրանցվում են նախանշված շարժման ազդանշանը և սխալի ազդանըշանը: Մոդելի արտաքին մասը կառավարման համակարգն է, որը բաղկացած է  գնահատման և ադապտացիայի ալգորիթմներից և արհեստական ձեռքից: Գնահատման ալգորիթմը դեկոդավորում է և նախանշված շարժման ազդանշանը, և սխալի ազդանշանը: Գնահատված նախանշված շարժումը օգտագործվում է կառավարելու համար արհեստական ձեռքը: Զուգահեռաբար, սխալի ազդանշանը, որը պետք է համեմատի նախանշված և ընդունված շարժումների միջև տարբերությունը, օգտագործվում է ադապտացնելու նախանշված շարժման ազդանշանի դեկոդավորող ալգորիթմը:

 

Նախանշված շարժումը երկու չափողականություններով կարող է նկարագրվել արագության վեկտորով` v ={ v cos(φ),sin(φ) } ուղղությամբ և v բացարձակ արժեքով` չափված 0-ից vmax:  Մեր  մոդելում  գրանցումը  կատարվում է Nv = 64 նեյրոններով կոսինուսոիդալ կորերով և գծային արագության մոդուլյացիայով: Գրգռված նեյրոնների միջին քանակը .

 

 (1) բանաձևում ƒi oƒƒ – սկզբնական մեծությունն է, ƒmod – գրգռված նեյրոնների մաքսիմալ քանակությունը,φi – նեյրոնի առավել հավանական ուղղվածությունը:

 

Որպեսզի մոդելավորենք մի իրադրություն, ինչպիսին կարող է լինել էքսպերիմենտալ գրանցումը (վատագույն դեպքի դասակարգում), մենք թույլ կտանք նեյրոնների 25%-ին չռեզոնացվել ընդհանրապես (չկորելացված աղմուկի ստեղծում), ինչպես նաև թույլատրում ենք անձայն (խլեցված) նեյրոնների մեծ մասի մուտքը (50%, 3 Հց-ից ցածր): Նեյրոնների մնացած 25%-ը ընտրվում է ինչպես ƒoƒƒ + ƒmod և մեծ չի 50Հց-ից: φi-ն պատահականորեն է վերցվում, որը ստեղծում է շարժման անկյունների ոչ միասեռ գործողությունների  սֆերա 0-ից 2π:  Մոդելներում առանց ամբողջականության կորստի նշանակում ենք vmax = 1 և T = 1վ:

 

Նեյրոնների գրգռումը նկարագրվում է Պուասոնյան պրոցեսով: Յուրաքանչյուր T ինտերվալի համար վեկտորի պիկը` k = {kΙ, . . . , kNv}, ստացվում է fi(v) -ի Պուասոնյան բաշխումից և օգտագործվում է նախանշված շարժման գնահատման համար: 

 

Կոդավորված

 

  պարամետրերը  անհայտ են գնահատող ալգորիթմի համար: Երբ ունենք K-ն և P-ն, գնահատված  մեծության և նախանշված v մեծության միջև մինիմումը միջին քառակուսային սխալի համար օպտիմալ գծային Բայեսյան գնահատումը կկարդացվի հետևյալ ձև.

 

 

Եթե նեյրոնների պարամետրերը անորոշ են, ադապտացիայի նպատակը P-ի  ապրոքսիմացիայի փնտրումն է, որը կարող է օգտագործվել (2) և (3) բանաձևերում գնահատելու համար[5]: 

 

Սխալի պատկերացման, սխալի մոնիտորինգի և սխալի կառավարման նեյրոնային հիմքը մինչև այժմ ինտենսիվ ուսումնասիրությունների թեմա է հանդիսանում: Առավել օգտագործվող ազդանշանը կարող է անմիջապես կոդավորել նախանշված շարժման և պրոթեզի կատարած իրական շարժման միջև տարբերությունը: Մեր մոդելի համար մենք կվերցնենք պիկի ակտիվության գծային մոնոտոն կախվածությունը սխալի մոնիտորինգի նեյրոններից և չափված սխալի մեծությունից: 

 

Առավել մանրամասն, սխալի կառավարման ակտիվությունը մոդելացվում է հետևյալ բանաձևերով` նախանշված v շարժման և գնահատված  մեծության միջև տարբերությունը դիսկրետացված քառակուսի սխալով` 

 

           

   

Նկ. 2. Մոդելավորման սխեմատիկ դիագրամ: Ներքին ցիկլը տեղի է ունենում յուրաքանչյուր անգամ, երբ T ինտերվալը հավասարվում է բաշխումից նախանշված շարժման մեծությանը, հաշվվում են մեծության համապատասխան պիկի արժեքները և կատարվում է մեծության և սխալ ազդանշանների գնահատումը: Ադապտացիայի ալգորիթմը գնահատում է տարբեր պարամետրեր, որոնք գեներացվել են Մոնտե-Կառլոյի պրոցեդուրայից` միջինացնելով սխալի ազդանշանները հաջողության T պարբերություններով: Այս ամենով հանդերձ, այն իրականացնում է E սխալի ազդանշանի ստոխաստիկ գրադիենտը: 

 

Մոդելավորելով մեր ալգորիթմը վատագույն դեպքով` մենք ենթադրում ենք, որ գրանցումները, որոնք արվել են միայն NE =5 նեյրոններից` նման կարգավորված ֆունկցիաներով, որոնց պոպուլյացիայի գրգռման աստիճանը տրված է , ƒE (E) =Foƒƒ+Fmod,E շեղման Foƒƒ = 25 Հց-ով և մոդուլյացիայի մաքսիմալ Fmod = 50 Հց աստիճանով (մակարդակով): Այս ակտիվությունը չափվում է , որպես Պուասոնյան բաշխման միջին ƒE -ի և ստոխաստիկ պիկի k մեծության տարբերություն:

 

 

Նկ.3. Մոդելը ցույց է տալիս ավարտից հետո ադապտացիան: 

Սև կորը ցույց է տալիս գնահատված նախանշված արագության միջին  E  սխալը` միջինացված մոտ 1000 փորձարկումներից: Մինչև t = 0 պահը ադապտացիան ստացիոնար վիճակում է մնում, երբ  t = 0 , կոդավորող նեյրոնների արագության կարգավորող ֆունկցիաները ամբողջականորեն ինիցիալիզացվում են տարբեր մեծությունների: Մի քանի ժամից գնահատման պարամետրերի  նախկին բնութագրերը վերականգնվում են: Հորիզոնական մոխրագույն գիծը ցույց է տալիս նվազագույն միջին սխալը, որը հնարավոր է ստանալ, եթե արագության գնահատումը կատարվի իրական կարգավորման պարամետրերով: Երեք կտրվածքները պատկերում են պրոթեզների բնութագրերը. մինչև կարգավորման փոփոխում (ձախ),անմիջապես փոփոխությունից հետո (կենտրոն) և  24 ժամ փոփոխությունից հետո (աջ):

Ադապտացիան հաջող  է, եթե գնահատված կորը (մոխրագույն) մոտ է իր ձևով նախանշված կորին (սև): 

 

Մեր կողմից առաջարկված կառուցվածքը պահանջվում է, որպեսզի սխալի ազդանշանների գրանցումները կայուն լինեն գրգռումների դեմ: Դրանից հետևում է, որ Fmod և  Foƒƒ  ֆունկցիաների պարամետրերը սխալի ազդանշանի պրոյեկցիայի համար կարիք ունեն տրվելու միայն պրոթեզի տեղադրման ընթացքում: Այս պայմաններից ելնելով` սխալի օպտիմալ (ոչ գծային) գնահատականը այսպիսի տեսք կունենա.

 

 ,             (4)

որտեղ որը ոչ լրիվ Գամմա ֆունկցիա է:

 

Այսպիսով ապացուցվում է, որ նեյրոնային պրոթեզները կարող են հաջողությամբ ադապտացվել ներքին սխալի ազդանշանին` հակազդելով դրան ուժեղ ոչ շարժունակ  նեյրոնային կոդավորմամբ և ազդանշանի գրանցմամբ: 

 

Բոլորը իրար հետ վերցված` մեր արդյունքները ցույց են տալիս, որ հարկավոր է ներառել ազդանշանների սխալի մոնիտորինգը նեյրոնային պրոթեզներում: 

 

Գրականություն

 

  1. Andersen R.A., Burdick J.W., Mussallam S.,  Pesaran B.,   Cham J.G. Cognitive neural prosthetics, Trends in cognitive science, 2004, p.486-493.
  2. Diedrichsen J.,  Hashambhoy Y. L.,  Rane T.,  Shadmehr R. Neural correlates of reach errors, Journal of Neuroscience, 2005 ,  p.9920-9930.
  3. Helms  Tillery S.I.,   Taylor D.M.,  Schwartz A.B. Training in cortical control of neuroprosthetic devices improves signal extraction from small neuronal ensembles, Neurosci., 2003, p.107-120.
  4. Musallam S.,  Corneil B.D.,  Greger B.,  Scherberger H.,   Andersen R.A. Cognitive control signals for neural prosthetics, Science, 2004, p.305:257-263.
  5. Schwartz A.B. Cortical neural prosthetics, Ann. Rev. Neurosci., 2004, p.487-506.                                                    

Հեղինակ. Հ. Հ. Դալլաքյան Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի միկրոէլեկտրոնիկայի և Կ/Բ սարքերի ամբիոն 0009, Երևան, Տերյան փ., 105 УДК 612.829.3
Սկզբնաղբյուր. Հայաստանի բժշկագիտություն 4.2007
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Թթենու (Morus) տերեւների քիմիական կազմը, դեղաբանական նշանակությունը և կիրառումը

Բանալի բառեր. թթենու տերեւներ, դեղաբանական նշանակությունը եւ կիրառումը

Թթենին մորացե (Moraceae, թթենազգիներ) ընտանիքին պատկանող բազմամյա տերևաթափ ծառ է 10-15մ բարձրությամբ: Ծաղկում է մայիս հունիս ամիսներին: Պտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբեր ամիսներին...

Դեղաբույսեր Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2012 (50)
Կերակրող մայրերի սննդային օրաբաժինների հիգիենիկ գնահատականը

Կնոջ մոտ ծննդաբերությունից հետո սկսվում է լակտացիայի շրջանը։ Այն ֆիզիոլոգիական վիճակ է, որի ժամանակ կնոջ օրգանիզմի կողմից սննդանյութերի և էներգիայի նկատմամբ պահանջն ավելի է մեծանում...

Երեխայի սնուցումը
Դասագիրք մասնագետների համար
Դասագիրք մասնագետների համար

XXI դարում ներդրվել են ատամնաբուժական կրթության և ակադեմիական գիտության նոր ու առաջադեմ մեթոդներ, որոնք  աստիճանաբար հայտնվում են նաև Հայաստանում...

Ստոմատոլոգիա Առողջապահության լրատու 1.2010
Արտագնա ցիկլային պարապունքների ընթացքում բացահայտված առողջապահական կառույցների թերությունները` աղետներին նախապատրաստման ուղղությամբ

Ի կատարումն ՀՀ Առողջապահության նախարարության «Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում ՀՀ բնակչության առողջության պաշտպանության ուղղությամբ 2008 թ. հիմնական միջոցառումների մասին» 14. 01. 2008 թ. թիվ 26-Ա հրամանի...

Առաջին նախաբժշկական օգնություն Հրատապ թեմա Հայաստանում Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 2.2009
Տարեց առնետների հիպոկամպ-կախյալ իմացական որոշ ցուցանիշների տեղաշարժերը սակավաշարժության պայմաններում

Բանալի բառեր. սակավաշարժություն, ճառագայթաձև լաբիրինթոս, երկարատև և աշխատանքային հիշողություն 

Շարժողական ակտիվության սահմանափակումը` սակավաշարժությունը (ՍՇ), ժամանակակից մարդու կյանքում տարածված ռիսկի գործոն է (սթրեսոր): Գրականության տվյալները վկայում են...

Հայաստանի բժշկագիտություն 1.2009
Ինքնասպանությունների ուսումնասիրությունը ք. Երևանում դատաբժշկական նյութերով

Ինքնասպանությունը կամ սուիցիդը (լատիներենից թարգմանաբար` sui caedere- ինքն իրեն սպանել)` ինքնուրույն, նպատակաուղղված, իր իսկ կողմից իրեն կյանքից զրկումն է...

Թվեր և փաստեր Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 4.2009
Ալավերդի քաղաքի պղնձաձուլական գործարանի շրջակա միջավայրի աղտոտվածությունը վնասակար նյութերով և դրա բժշկակենսաբանական հետևանքները

Բանալի բառեր. շրջակա միջավայր, աշխատանքի հիգիենա, պղինձ, կապար, մոլիբդեն, հիվանդացություն

Բազմամետաղային հանքերից պղնձի արդյունահանումը, հանքաքարի հարստացումը, խտանյութից պղնձի կորզումը և մաքուր մետաղի ստացումը Հայաստանի արդյունաբերության առաջատար ճյուղերից է...

Հայաստանի բժշկագիտություն 3.2008
ԵՊԲՀ ուսանողների առողջական վիճակի համեմատական վերլուծությունը 25 տարիների դինամիկայում

Բանալի բառեր. ուսանող, առողջական վիճակ, ֆիզիկական զարգացում  

Բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորելն ուղեկցվում է ուսանողների շրջանում հարմարվողական մեխանիզմների բարդ պրոցեսներով, օրգանիզմի բոլոր համակարգերի լարվածությամբ...

Հայաստանի բժշկագիտություն 3.2008
Սակավաշարժության պայմաններում վիտամին E-ի երկարատև ներմուծումների խթանող ազդեցությունը ճարպերի գերօքսիդացման գործընթացների վրա

Բանալի բառեր. սակավաշարժություն, հիպոթալամուս, ճարպերի գերօքսիդացում, վիտամին E 

Քաղաքակիրթ երկրներում ժամանակակից կենսակերպը բնութագրվում է սթրեսային ազդեցությունների հզոր աճով, որտեղ հատկապես կարևորվում է շարժողական ակտիվության սահմանափակման դերը` պայմանավորված օրգանիզմի վրա ախտաբանական ազդեցության բազմազանությամբ [1, 16, 25]...

Հայաստանի բժշկագիտություն 2.2008
Վիրտուալ պրոթեզների նեյրոնային կառավարում

Բանալի բառեր.  էլեկտրոմիոգրաֆիա, արհեստական նեյրոնային ցանց, ուժեղացուցիչ, փոխանջատվող ֆիլտր, ամպլիտուդա, մակերևութային էլեկտրոդներ

Պրոթեզների կառավարման ամենաբնական ուղին պետք է նույնը լինի, ինչ-որ ձեռքի կառավարման ժամանակ, այսինքն` նեյրոնային կառավարումով այն նյարդերի օգնությամբ, որոնք ստեղծված են ձեռքի կամ դաստակի կառավարման համար...

Հայաստանի բժշկագիտություն 1.2008
ՀՀ Արտակարգ իրավիճակների և աղետների արձագանքման համակարգի խնդիրների ուսումնասիրությունը

2008 թվականի ապրիլից Առողջապահության հա­մաշ­խարհային կազմակերպության հետ մեկտեղ ուսում­նասիրվել է Հայաստանի Հանրապետությունը պատրաստվածությունը այս կամ այն արտակարգ իրավիճակներին դիմակայելու և դրանց հետևանքները արդյունավետ վերացնելու: Առանձնացվել են երկու ուղղություններ. առաջինը՝ տեսական, փաստա­թղթա­յին բնույթ ունեցող...

Առաջին բժշկական օգնություն Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)
Աշխատանքի հիգիենայի խնդիրները մաքուր երկաթի գործարանի նոր նյութերի արտադրություններում

Բանալի բառեր. աշխատանքի հիգիենա, մոլիբդենի, ֆերոմոլիբդենի, կալիումի պերռենատի արտադրություններ

Ժամանակակից տեխնիկական առաջընթացը անշեղորեն կապված է մետալուրգիական արդյունաբերության զարգացման մասնավորապես բարձրորակ պողպատների մետաղների բարդ համաձուլվածքների արտադրության նոր նյութերի օգտագործման ընդլայնման հետ...

Հայաստանի բժշկագիտություն 3.2007
Աուտոբորբոքային հիվանդություններ

Բանալի բառեր. աուտոբորբոքային հիվանդություններ, պիրին, կրիոպիրին, մևալոնատ կինազ, PYD, IgD, ASC, TNF, IL-1, NFkB, ապոպտոզ

Աուտոբորբոքային հիվանդությունները համակարգային բորբոքային խանգարում-ների նոր դասակարգումն է, որոնք բնորոշվում են կրկնվող, այսպես կոչված առանց պատճառի ի հայտ եկող բորբոքային նոպաներով...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2007 (31)
Պատերազմական գործողությունների ժամանակ ռազմաբժշկական ստորաբաժանումների կազմակերպչական կառուցվածքի կատարելագործման մասին

Բանալի բառեր. բժշկական ապահովում, բժշկական հատուկ ուժեղացված ջոկատ

Աղետների և պատերազմական գործողությունների ժամանակ առաջացած մասսայական վնասվածքների դեպքում հատկապես կարևոր է ճիշտ կազմակերպել բնակչությանը ցուցաբերվող առաջին բուժօգնությունը, վերականգնել նրանց աշխատունակությունը, նվազեցնել սանիտարական կորուստների թիվը: Այս խնդիրը այսօր էլ բոլոր երկրների համար չի կորցրել իր արդիականությունը, նշանակությունը և գտնվում է պետության ուշադրության կենտրոնում...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1-4.2005 (21-24)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ