Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Այլ հոդվածներ

Աշխատանքի հիգիենայի խնդիրները մաքուր երկաթի գործարանի նոր նյութերի արտադրություններում

Բանալի բառեր. աշխատանքի հիգիենա, մոլիբդենի, ֆերոմոլիբդենի, կալիումի պերռենատի արտադրություններ

Ժամանակակից տեխնիկական առաջընթացը անշեղորեն կապված է մետալուրգիական արդյունաբերության զարգացման մասնավորապես բարձրորակ պողպատների մետաղների բարդ համաձուլվածքների արտադրության նոր նյութերի օգտագործման ընդլայնման հետ

 

Սև մետալուրգիայի բնագավառում մոլիբդենի ռենիումի մյուս հազվագյուտ և ցրված մետաղների հարաճուն օգտագործումը նոր խնդիրներ է դնում արդյունաբերական հիգիենայի առջև քանի որ գլանված մետաղների հատկապես որակյալ պողպատների ամրությունը հրակայունությունը դժվարամաշելիությունը բարձր էլեկտրահաղորդականությունը արտադրանքի բարձր որակը բնորոշող մյուս ցուցանիշները ձեռք են բերվում համաձուլվածքներում հենց այդ կենսաբանորեն խիստ ակտիվ մետաղների ընդգրկման շնորհիվ:

 

Աշխատանքային գոտու օդում երկաթի միացությունների հետ համատեղ կենսաբանորեն ակտիվ այդ մետաղների միացությունների հայտնվելը ստեղծում է վնասակար նոր նյութերի, ինչպես մեկուսի այնպես էլ օդը աղտոտող մյուս վնասակար նյութերի կոմբինացված ազդեցության իրադրություն որը հղի է տվյալ արտադրություններում զբաղված բանվոր-ծառայողների օրգանիզմի վրա նոր որակի և արտահայտվածության ազդեցության զարգացմամբ:

 

Դրա օրինակը կարող է հանդիսանալ Երևանի մաքուր երկաթի գործարանը որտեղ մինչև 1990 թվականը արտադրության առաջատար վնասակար գործոնը անբարենպաստ միկրոկլիմայական պայմանների հետ մեկտեղ մետաղական երկաթի փոշին էր: 1989-1990 թ.թ նշված գործարանի հիմնական աշխատատեղերի օդում մետաղական երկաթի փոշու խտությունները տատանվում էին 20-45մգ/մ3 սահմաններում (2.0-4.5 ՍԹԽ): Ընդ որում գործարանում արտադրվող  ТУ-14-1-331782 և 102-(Ф–СП) սերիայի մետաղական երկաթի փոշին կենսաբանական ակտիվության տեսակետից համեմատաբար քիչ վտանգավոր էր քանի որ նրա  կազմում ռեսպիրատոր ֆրակցիան այսինքն մինչև 5m տրամագիծ ունեցող փոշեհատիկները որոնք կարող են թափանցել թոքերի ալվեոլները և վնասել դրանց կազմել է փոշու միայն 66%-ը է իսկ փոշու ավելի մեծ չափեր(6-10m և ավելի) և ավելի մեծ քաշ ունեցող մասնիկները կազմում են փոշու 34%-ը բայց դրանք բռնվում են վերին շնչուղիներում և չեն թափանցում թոքերը [1]:

 

Լաբորատոր կենդանիների վրա դրված սուր և խրոնիկ փորձերում այդ փոշու կենսաբանական ակտիվության հետազոտությունը որը կատարվեց Ընդհանուր հիգիենայի և մասնագիտական հիվանդությունների ԳՀ-ի արդյունաբերական թունաբանության լաբորատորիայում (1) ցույց տվեց որ մետաղական երկաթի փոշին ըստ թունաչափական տվյալների քիչ թունավոր (DL50 › 6000 մգ/կգ, Cl50 ›1620 մգ/մ3, LIm аc –121մգ/մ3. Lim ch-68,9մգ/մ3 I cum ›5) և քիչ վտանգավոր է (IVդաս) չունի ընտրողական էմբրիոտոքսիկ գոնադոտրոպ և մուտագեն ազդեցություն սակայն ընդունակ է թոքային հյուսվածքում առաջացնել թույլ արտահայտված ինտերստիցիալ բնույթի կոնիոֆիբրոտիկ փոփոխություններ որոնք հաստատվել են ինչպես հիստոմորֆոլոգիական այնպես էլ ինտեգրալ (թաց և չորացրած թոքերի կշռային գործակիցների կտրուկ ավելացում) և կենսաքիմիական ցուցանիշների (թոքերում օքսիպրոլինիլիպիդների քանակի ավելացում և այլն) հավաստի փոփոխություններով [1]:

 

Ինչ վերաբերվում է օրգանիզմի ընդհանուր պատասխան ռեակցիան արտահայտող ֆիզիոլոգիական և կենսաքիմիական ցուցանիշների փոփոխություններին (մարմնի քաշի անկում թթվածնի ծախսի ավելացում արյան պլազմայում էլեկտրոլիտների փոփոխություններ սրտամկանի էներգետիկայի էլեկտրասրտագրական և զարկերակային ռեոգրաֆիայի որոշ ցուցանիշներ և այլն) ապա երկաթի փոշու ազդեցությանը ենթարկված բոլոր 4 տեսակի կենդանիների մոտ դրանք կայուն բնույթ չեն կրել դրանց մեծ մասը շտկվել է փորձերի ընթացքում կամ լրիվ վերականգվել է 4 ամիս տևած թունավորումները ավարտելուց 1 ամիս հետո: Համեմատաբար կայուն են եղել արական վերարտադրողական ֆունկցիայի խանգարումները բնորոշող փոփոխությունները սակայն դրանք ընտրողական բնույթի չեն եղել այլ հանդիսացել են ընդհանուր թունավորման դրսևորումներից մեկը:

 

Հաշվի առնելով երկաթի փոշու քիչ թունավոր և վտանգավոր լինելու վերաբերյալ փորձարարական հետազոտությունների տվյալները մեր կողմից  հիմնավորվել  է  աշխատանքային  գոտու օդում   երկաթի  փոշու  ՍԹԽ-ի մեծությունը  10 մգ/մ3 մակարդակի վրա սահմանելու առաջարկությունը որն ընդունվել է և հաստատվել ԽՍՀՄ Առողջապահության նախարարության կողմից և գործում է նաև Հայաստանի Հանրապետությունում:

 

Մաքուր երկաթի արտադրությունում բարձր ջերմաստիճանների ազդեցության պայմաններում առաջանում է նաև երկաթի օքսիդ (Fe2O3) որը թունաբանական հատկություններով չի տարբերվում մաքուր երկաթի փոշուց միայն փոքր ինչ ավելի ակտիվ է ինչը հաստատվել է Դոնեցկում արտադրված թԿհՁ 4173-77–ին համապատասխանող` 98% մաքրության այդ միացության կենդանիների վրա դրված սուր և խրոնիկ փորձերում: Ստացված արդյունքների հիման վրա երկաթի այդ օքսիդի ՍԹԽ-ն սահմանվելէ 6 մգ/մ3 մակարդակի վրա [10]:

 

Ֆերոմոլիբդենի մաքուր մոլիբդենի և ռենիումի միացության` կալիումի պերռենատի արտադրության կազմակերպումը որոշակիորեն փոխում է Մաքուր երկաթի գործարանի հիգիենիկ իրադրությունը: Հնարավորություն  է ստեղծվում արտադրական միջավայրի օդային ավազանը վտանգավորության II-III դասերին պատկանող `մոլիբդենի սուլֆիդի օքսիդների մետաղական մոլիբդենի և նրա միացությունների աէրոզոլներով ինչպես նաև օգտագործվող հումքի ջերմային մշակման հետևանքով առաջացող  վնասակար գազերով աղտոտվելու համար: Ընդ որում ի տարբերություն մաքուր երկաթի և նրա օքսիդների արտադրվող նոր նյութերը ինչպես նաև ծծմբի ազոտի օքսիդները կենսաբանորեն ավելի ակտիվ են հետևաբար չի բացառվում դրանց ազդեցության հետևանքով արտադրությունում զբաղված անձանց մոտ մասնագիտական բնույթի առողջական խնդիրների առաջացումը:

 

Ստեղծված իրադրության գնահատման մարդկանց առողջության վրա արտադրության վնասակար գործոնների բացասական ազդեցության կանխարգելման համար անհրաժեշտ է որոշել արտադրամասերի աշխատանքային գոտու օդում ֆերոմոլիբդենի մոլիբդենի և նրա սուլֆիդի և եռօքսիդի կալիումի պերռենատի ծծմբային անհիդրիդի ազոտի օքսիդների ամիակի պարունակությունը ինչպես նաև ուսումնասիրել արտադրական շենքերում միկրոկլիմայական պայմանները (օդի ջերմաստիճանը խոնավությունը շարժման արագությունը տաք մարմիններից ջերմային ճառագայթումը) արտադրական աղմուկի մակարդակն ու սպեկտրալ կազմը վերլուծել արտադրությունում զբաղված բանվորների ժամանակավոր անաշխատունակությամբ ուղեկցվող ընդհանուր հիվանդացության վերջին տարիների և պարբերական բժշկական քննությունների արդյունքները և ստացված տվյալների հիման վրա հիմնավորել  աշխատանքի պայմանները բարելավելու և բանվորների առողջությունը վնասակար գործոնների անբարենպաստ ազդեցությունից պաշտպանելուն ուղղված իրատեսական միջոցառումների առաջարկություններ:

 

Նյութը և մեթոդները 

 

Հետազոտությունները կատարվել են հիմնական 3` ֆերոմոլիբդենի քիմիայի և մետաղական մաքուր մոլիբդենի ստացման արտադրամասերում: Մոլիբդենի խտանյութի վառարան բարձելուչորացնելու այնուհետև վառարանում թրծելու հեռացող գազերից բռնված մասնիկների լրացուցիչ այրմանինչպես նաև ֆերոմոլիբդենի ձուլածոների ջարդման մոլիբդենի օքսիդների ջրածնով վերականգնման և մաքուր մոլիբդենի մամլման պրոցեսների ընթացքում անջատվող և աշխատատեղերի օդը աղտոտող աէրոզոլների և գազերի քանակությունները որոշելու նպատակով  վերցվել են և անալիզի են ենթարկվել օդի 74 փորձանմուշներ: Քիմիական արտադրամասում վերցվել է փոշու և ամիակի պարունակությունը որոշելու 13 փորձանմուշ:

 

Տաք աշխատատեղերում միկրոկլիմայական պայմանները գնահատելու նպատակով օրվա ընթացքում կատարվել են օդի ջերմության խոնավության շարժման արագության 100-ից ավելի չափումներ իսկ ջերմային ճառագայթման  ինտենսիվության գնահատման նպատակով կատարված չափումների թիվը կազմել է 24: Աղմկոտ  6 տեղամասերի` ֆերոմոլիբդենի մեքենայական և ձեռքով ջարդելու ինչպես նաև մետաղական մոլիբդենի փոշու մամլման պրոցեսների աշխատատեղերում  չափվել է աղմուկի մակարդակը և սպեկտրալ կազմը:

 

Աշխատանքի ծանրաբեռնվածության և միկրոկլիմայական գործոնների անբարենպաստ ազդեցությունը գնահատելու նպատակով ֆերոմոլիբդենի քիմիական և ջրածնով մոլիբդենի օքսիդների վերականգնման արտադրամասերի մի խումբ բանվորների (20 և 16 հոգի համապատասխանաբար) մոտ կատարվել են ֆիզիոլոգիական հետազոտություններ (պուլսի արյան սիստոլիկ և դիաստոլիկ ճնշման ստատիկ աշխատանքի դեպքում մկանների դիմացկունության հոգնածության և ջերմազգայունության հետազոտություններ):

 

Սանիտարաքիմիական հետազոտությունների ժամանակ օգտագործվել են հետևյալ մեթոդները.

 

Օդում մոլիբդենի և նրա միացությունների պարունակության որոշման հիմքում ընկած է ամոնիումի ռոդանիտի և մոլիբդենի իոնի կոմպլեքս միացության առաջացումը վերականգնիչի ներկայությամբ: Մեթոդի զգայունության սահմանն է 1մկգ` փորձանմուշի լուծույթի ծավալում: Մոլիբդենի բոլոր միացությունների քանակները գնահատվել են ըստ մոլիբդենի պարունակության [4]: 

 

Երկաթի փոշու և նրա օքսիդների որոշման համար օգտագործվել  է ամիակի միջավայրում երկաթի և սուլֆֆոսալիցիլաթթվի փոխազդեցությունից առաջացած կոմպլեքսի գունաչափումը [5]: Մեթոդի զգայունության սահմանն է փորձանմուշի լուծույթի ծավալում 1 մկգ:    

 

Ամիակի պարունակությունը օդում որոշվել է Նեսսլերի ռեակտիվի օգտագործմամբ [6]: Մեթոդի զգայունությունն է 1 մկգ տարալուծվող լուծույթում:

 

Ծծմբային  անհիդրիդը որոշվել է յոդոմետրիկ եղանակով [7]:

 

Ազոտի օքսիդները որոշվել են Գրիսս-Իլոսվայի ռեակտիվի օգնությամբ: Մեթոդի զգայունությունը` 0,3 մկգ տարալուծվող լուծույթում [8]: 

 

Օդում ֆերոմոլիբդենի պարունակությունը  որոշվել է նույն տեղից նույն ժամանակահատվածում զուգահեռաբար վերցված 2 փորձանմուշներից մեկում մոլիբդենի, մյուսում երկաթի քանակությունների չափումներով, որոնց արդյունքների գումարումով որոշվել է ֆերոմոլիբդենի ընդհանուր քանակությունը: Mo և  Fe որոշվել են վերը բերված մեթոդներով:

 

Աղմուկի մակարդակն ու սպեկտրալ կազմը որոշվել է  Դանիական Բրյուլլ և Կյեր ֆիրմայի արտադրության սարքով, ջերմաճառագայթումը` ակտինոմետրի, օդի խոնավությունը և ջերմությունը` Ասմանի պսիխրոմետրով, օդի շարժման արագությունը թևավոր անեմոմետրի միջոցով:

 

Արդյունքները և դրանց քննարկումը

 

Երևանի մաքուր երկաթի գործարանում մոլիբդենի և ֆերոմոլիբդենի արտադրությունը սկսվում է հիմնական  հումքի` մոլիբդենի խտանյութի մեխանիկական և ջերմային մշակման պրոցեսներից: Մոլիբդենի խտանյութը հիմնականում (85-88%) պարունակում է մոլիբդենի սուլֆիդ (MoS2), ինչպես նաև ջուր (4-5%): Ֆլոտացիայի պրոցեսում օգտագործված յուղերի մնացորդային քանակություններ (1-ից մինչև 4%) պղինձ և սիլիցիումի երկօքսիդ (1-2% ) կապար (մինչև 04%) ալյումին ցինկ և այլ գունավոր մետաղներ հետքային քանակություններով ինչպես նաև ռենիում (01-02%) էլ ավելի քիչ քանակություններով սելեն թելուր բիսմութ [11]: Խտանյութի մեխանիկական մշակման ինչպես նաև ջերմային ազդեցության բոլոր օպերացիաների ժամանակ արտադրական պրոցեսը ուղեկցվում է աշխատանքային գոտու օդը մանր դիսպերսականության (մինչև 5 միկրոն չափի փոշեհատիկների քանակը 90%) փոշով աղտոտվելով: Հումքի տերմիկ մշակումը հանգեցնում է  աշխատատեղերում օդի ջերմաստիճանի բարձրացման վնասակար նոր նյութերի` ծծմբի և բնական գազի այրման արգասիքների (SO2 NOx,CO2 և CO) առաջացման և դրանցով աշխատանքային գոտու օդի աղտոտման ինչը հաստատվում է բանվորական աշխատատեղերի օդի սանիտարաքիմիական հետազոտությունների արդյունքներով,  որոնք վկայում են որ մոլիբդենի խտանյութի բունկեր լցնելու չորացնելու մաղելու և վառարան բարձելու ընթացքում առաջացող փոշու միջին խտությունն աշխատեղերի օդում մոտ է մոլիբդենի սուլֆիդի ՍԹԽ-ի մակարդակինչնայած արձանագրվել է նաև այդ մակարդակը 15 անգամ գերազանցելու դեպք: Քանի որ մետաղների միացություններով օդի աղտոտումը գնահատելու համար ավելի էական է աղտոտման միջին հերթափոխային մակարդակը քիչ թունավոր և թույլ ֆիբրոգեն մոլիբդենի սուլֆիդի փոշով նշված տեղամասում կատարվող աշխատանքները կարելի է  դասել վնասակար և քիչ վտանգավոր աշխատանքների 3.1 խմբին [3]:  

 

Համեմատաբար ավելի անբարենպաստ են թրծման վառարանների սպասարկումով զբաղված աշխատողների աշխատանքի պայմանները: Նրանց աշխատատեղերի օդում մոլիբդենի եռօքսիդի խտությունները տատանվում են 1 ՍԹԽ-ից մինչև 3 ՍԹԽ սահմաններում (միջին հաշվով  ՍԹԽ-ից 1,73 անգամ բարձր): Մոտավորապես նույն պայմաններն են ստեղծված մոլիբդենի եռօքսիդի մանրացման գոտու աշխատատեղերում, որտեղ օդի միջին աղտոտվածությունը 2,43 անգամ ավելի է գերազանցում ՍԹԽ-Ի մակարդակը: Այս տեղամասերից առաջինում և երկրորդում աշխատանքի վտանգավորությունը` ըստ օդում վնասակար նյութերի պարունակության (մինչև 3 ՍԹԽ պետք է դասվի համեմատաբար քիչ վնասակար 3.1 դասի աշխատանքների կարգին:

 

Անհամեմատ  բարվոք է վիճակը մոլիբդենի օքսիդների վերականգման և մաքուր մոլիբդենի փոշին մակույկներից դատարկելու աշխատատեղերում: Այստեղ օդի աղտոտվածությունը մոլիբդենի միացությունների փոշով չի գերազանցում ՍԹԽ-ի մակարդակը, իսկ մետաղական մոլիբդենի բրիկետների մամլիչների մոտ գերազանցումը չի անցնում 0,16-ի սահմանը, որը էական չէ: Սակայն այդ նույն արտադրամասերում անբավարար են միկրոկլիմայական պայմանները: Կան նաև խնդիրներ աղմուկի առումով: Գործարանի արտադրամասերի մեծ մասի աշխատատեղերում արտադրական միկրոկլիմայի ցուցանիշների վերաբերյալ տվյալները (օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը տատանվում է 13,7-30,8 ՅC, հարաբերական խոնավությունը` 55-69%, շարժման արագությունը` 0,4-0,7 մ/վրկ սահմաններում) խոսում են դրանք  միջին ծանրության կարգին դասելու օգտին: Համեմատաբար ավելի բարենպաստ են քիմիական արտադրամասի աշխատանքային պայմանները: Շլամի խառը կազմ (Mo,Re,Fe,SiO2) ունեցող փոշու (ՍԹԽ-6 մգ/մ3) և ամիակի (ՍԹԽ-20մգ/մ3) պարունակությունը աշխատանքային գոտու օդում չի գերազանցում հաստատված հիգիենիկ նորմերի սահմանը: Այդ արտադրամասում ենթադրվում էր ռենիումի միացությունների առկայությունը օդում սակայն 2005թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին կատարված հետազոտությունների ժամանակ  հետքային քանակություններից բացի փորձանմուշներում ռենիում չհայտնաբերվեց: 

 

Ստացված տվյալները վկայում են, որ տարվա անցումային շրջանում (հոկտեմբեր 2005 և ապրիլ 2006 թթ) ֆերոմոլիբդենի արտադրության բոլոր արտադրամասերում, բացառությամբ մոլիբդենի օքսիդների վերականգնման արտադրամասի, միկրոկլիմայական պայմանները` օդի ջերմաստիճանը, խոնավությունը և շարժման արագությունը գտնվում են միջին ծանրության աշխատանք կատարողների համար սանիտարական նորմերով թույլատրելիի ստորին սահմաններում:

 

Հակառակ դրան մոլիբդենի օքսիդների վերականգնման և մաքուր մոլիբդենի փոշի ստանալու տեղամասերի ինդուկցիոն վառարանների և ջրածնային վառարանների սպասարկման աշխատատեղերում արտադրական միկրոկլիմայի, հատկապես ջերմային ճառագայթման ցուցանիշները չեն համապատասխանում սանիտարական նորմերի պահանջներին: Օդի խոնավությունը թույլատրելի ցուցանիշների սահմաններունում է, սակայն շարժման արագությունը ցածր է միջին ծանրության և տաքացնող միկրոկլիմայի պայմաններում կատարվող աշխատանքների համար: Հատկապես անբավարար են ջերմաճառագայթման ցուցանիշները աշխատատեղերում (150-375կկալ/ժամ,174-434 վատտ/մ2/ժամ, աղ.1), ինչը իրավունք է տալիս վառարանների սպասարկման աշխատատեղերում կատարվող աշխատանքները դասելու երկրորդ դասի վնասակար աշխատանքների շարքին:

 

  Աղյուսակ 1

Ջերմային ճառագայթման  ինտենսիվությունը Երկաթի գործարանի աշխատատեղերում

 

Հետազոտությունները ցույց տվեցին, որ  աշխատանքի ընթացքում գործարանի տաք արտադրամասերի բանվորների մոտ դիտվում է սրտի զարկերի հաճախականության, արյան ճնշման, ջերմազգայունության և հոգնածության ցուցանիշների փոփոխություններ (աղ. 2):                                                                                                                                                                                                                                    

 

Աղյուսակ 2


Բերված տվյալներից հետևում է որ աղ. 2-ում թվարկված բոլոր 3 խմբերի բանվորների մոտ բարձր է սրտի զարկերի հաճախականությունը: Աշխատանքի սկզբում պուլսի հաճախականությունը բոլոր խմբերի բանվորների մոտ տատանվում էր 64-74 զարկ/ր, իսկ աշխատանքի ընթացքում այն հասնում է մամլողների մոտ` 90.6±1,85, թրծողների մոտ` 86,7±0,97, մյուս մասնագիտությունների բանվորների մոտ` 86,7±0,97: Սրտի զարկերի հաճախականության տվյալների օգտագործմամբ կատարված հաշվարկների հիման վրա  էներգածախսերը բանվորների այդ խմբերի մոտ  կազմել են 158–219 կկալ/ժամ, որը համապատասխանում է միջին ծանրաբեռնվածության  2 Ա և 2Բ կատեգորիաների աշխատանքներին:

 

Աղյուսակ 1 և 2-ում բերված տվյալները վկայում են, որ տաք արտադրամասերի բանվորների մոտ աշխատանքի ընթացքում ստեղծվում է դիսկոմֆֆորտային ջերմազգայունության և հոգնածության վիճակ:

 

Աշխատատեղերում աղմուկի մակարդակի և սպեկտարալ կազմի վերաբերյալ տվյալները վկայում  են, որ աղմուկի միջին երկրաչափական մակարդակը այտային ջարդիչով և մուրճի օգնությամբ ֆերոմոլիբդենի համաձուլվածքի կտորները մանրացնելու աշխատատեղերում զգալիորեն գերակշռում է սանիտարական նորմերով լայնաշերտ արտադրական աղմուկի թույլատրելի մակարդակը (80 դբ): Միջին երկրաչափական ցուցանիշով կարծես թե նորմալ իրավիճակ է մամլող մեքենաների սպասարկման աշխատատեղերում: Սակայն այդ աղմուկը ունի նաև կարճատև իմպուլսային կոմպոնենտներ որոնց  համար սահմանված է ավելի խիստ նորմա` 75դբ: Ընդհանուր առմամբ  Երկաթի գործարանի վերը նշված արտադրամասերում արձանագրված մակարդակի և սպեկտրալ կազմի  աղմուկը  հիգիենիկ տեսակետից գնահատվում է որպես վտանգավոր գործոն( 3.2 դաս ):

 

Ընդհանրացնելով հիգիենիկ հետազոտությունների արդյունքները և ղեկավարվելով վնասակար և վտանգավոր ազդակների աշխատանքային պրոցեսի ծանրաբեռնվածության և լարվածության ցուցանիշներով Մաքուր երկաթի գործարանի ուսումնասիրված այն արտադրամասերում որոնցում արձանագրվել են արտադրության վնասակար գործոնների հիգիենիկ նորմերը գերազանցող մակարդակներ կատարվող աշխատանքները, ընդհանուր առմամբ, կարող են դասվել համեմատաբար քիչ վտանգավոր աշխատանքների 3.1  դասին [3]: 

 

Ֆերոմոլիբդենի արտադրության համարյա բոլոր աշխատատեղերում աշխատողների օրգանիզմը ենթարկվում է վնասակար ազդեցություն ունեցող հանքային (խտանյութի խառը կազմի փոշի) և քիմիական (մոլիբդենի և երկաթի միացություններ ծծմբի և ազոտի օքսիդներ) ծագման նյութերի իսկ շատ դեպքերում նաև  ֆիզիկական գործոնների` անբարենպաստ միկրոկլիմայական պայմանների և աղմուկի կոմբինացված ազդեցության: Վնասակար այդ գործոնների  մի մասը նույն ուղղությամբ է ազդում, որը կարող է հանգեցնել վնասակար էֆեկտների գումարման:

 

Հումքի մեխանիկական և ջերմային մշակման պրոցեսների ընթացքում արտազատվող մոլիբդենի սուլֆիդի  և եռօքսիդի աէրոզոլները այրման արգասիքները` ծծմբային անհիդրիդը և ազոտի օքսիդները անմիջականորեն ազդում են շնչառական համակարգի օրգաների վրա: Դրանք բոլորը այս կամ այն չափով գրգռում են շնչուղիների լորձաթաղանթները որի հետևանքով կարող են առաջանալ սուր և խրոնիկ ռինիտներ տրախեիտներ և բրոնխիտներ իսկ թոքային հյուսվածքում ֆիբրոկոնիոտիկ և բորբոքային բնույթի փոփոխություններ: Մոլիբդեն պարունակող աէրոզոլները բացի դրանից ունեն նաև պոլիտրոպ թունավոր ազդեցություն որի կլինիկական դրսևորումները կարող են բազմաբնույթ լինել սկսած նյութափոխանակության (մասնավորապես պուրինային փոխանակության) և ռեպրոդուկտիվ խանգարումների ևրևույթներից մինչև սիրտ-անոթային նյարդային մարսողական ոսկրամկանային համակարգերի կողմից ախտաբանական փոփոխությունների զարգացումը: Խտանյութի օքսիդական թրծման պրոցեսների ժամանակ անջատվող ջերմությունը որոշակիորեն կարող է նպաստել շնչառական ճանապարհով  թափանցող վնասակար նյութերի օրգանիզմի կողմից կլանմանը: Արդյունքում կարելի է սպասել օրգանիզմի վրա վնասակար ազդեցությունների ուժեղացմանը:

 

Դրա  օգտին են խոսում երկաթի գործարանի բանվորների պարբերական բժշկական 2005 թ. քննությունների արդյունքները մոլիբդենի փոշու ազդեցությանը ենթարկված 13 բանվորների արյան մեջ արական վերարտադրողական հորմոնների պարունակության փոփոխությունների վերաբերյալ տվյալները ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակությամբ ուղեկցվող ընդհանուր հիվանդություններով գործարանի աշխատողների 2002-2005թ.թ. հիվանդացության տվյալների վերլուծության արդյունքները:

 

Այլ կերպ ասած` նման պայմաններում աշխատողների մոտ երբեմն կարող են արձանագրվել նաև տվյալ վնասակար գործոնին հատուկ (կամ դրան նման) առողջության այս կամ  այն արտահայտվածության շեղումներ: Աշխատանքի պայմանների հիգիենիկ գնահատման համար կարևոր նշանակություն ունի աշխատողների ֆիզիկական ծանրաբեռնվածության վերաբերյալ տվյալների, արտադրական պրոցեսների մեքենայացման մակարդակի մասին տեղեկատվության ձեռք բերումը և մշակումը: Մաքուր երկաթի գործարանում, ֆիզիկական լարում պահանջող  մի շարք աշխատանքներ ցավոք մեքենայացված չեն և կատարվում են ձեռքով: Այսպես ֆերոմոլիբդենի ձուլածոի մուրճերով ջարդումը, ջարդված 30-35 կգ և ավելի մեծ քաշ ունեցող   ձուլակտորները սայլակ բարձելը և մինչև 50-60 մետր տեղափոխելը կատարվում է բանվորների ֆիզիկական ջանքերի օգտագործմամբ: Այդ ծանր (ճիշտ է կարճատև, հերթափոխի ընթացքում 1,5-ժամ տևողությամբ) աշխատանքը կատարելը կապված է զգալի էներգածախսերի հետ, ինչը համարժեքորեն չի վերականգնվում աշխատանքի ընթացքում, իսկ ֆիզիկական լարման բարձրացմանը զուգընթաց թոքերի վենտիլյացիայի ուժեղացումը հանգեցնում է շնչառական ճանապարհով վնասակար նյութերի թափանցման ավելացմանը: Ըստ  ՄՆ-N 2.2 -002-05 սանիտարական կանոնների և նորմերի վերը նշված քաշի բեռի բարձրացնելը և տեղափոխումը 5 մետրից ավելի հեռավորության վրա գտնվող այլ տեղամաս համարվում է  առաջին աստիճանի վնասակար (ծանր) աշխատանք: Այս կամ այն չափով վնասակար տեղամասերի 95 բանվորների բժշկական քննությունների ժամանակ դրանցից 28-ի մոտ հայտնաբերվել են տարբեր հիվանդություններ որոնցից արտադրական փոշու գրգռիչ գազերի և անբարենպաստ միկրոկլիմայի ազդեցությանը ենթարկվող 15 բանվորի մոտ` խրոնիկ բրոնխիտներ (8-ը ֆերոմոլիբդենի արտադրամասից 5-ը օդափոխանակության վրա աշխատողներ մեկական` վերականգնման և էլեկտրոապահովման արտադրամասերից) 8 հոգու մոտ` (մոլիբդենի եռօքսիդի ազդեցությանը ենթարկվող օդափոխանակության համակարգի  աշխատողներ էլեկտրիկներ թրծող փականագործ) սրտի պսակային արյան շրջանառության էլեկտրոսրտագրությամբ հաստատված խանգարումներ 6 հոգու մոտ (ֆերոմոլիբդենի   արտադրամասից) վերին շնչուղիների և քթի խոռոչների հիվանդություններ մեկական դեպքերում` (մոլիբդեն պարունակող փոշու ազդեցությանը ենթարկվողներ) պնևմոսկլերոզ զարկերակային հիպերտոնիա և արթրիտ: Աղմուկի ազդեցությանը ենթարկվող 4 բանվորների մոտ արձանագրվել է  լսողության իջեցում:

 

Չնայած վերը նշված հիվանդություններից և ոչ մեկը չի գնահատվել որպես մասնագիտական հիվանդություն սակայն արձանագրված շեղումների բնութն ու ուղղվածությունը  իրավունք են տալիս  խոսելու դրանց առաջացման գործում մասնագիտական անբարենպաստ գործոնների որոշակի դերի մասին:

 

Ակնհայտ է նաև բանվորների ժամանակավոր անաշխատունակությամբ ուղեկցվող ընդհանուր հիվանդություններով հիվանդացության պատկերում մասնագիտական ակցենտի առկայությունը: 2002-2005 թ.թ. 100 բանվորին ընկնող հիվանդացության կառուցվածքում առաջատար են հանդիսանում վերին շնչուղիների հիվանդությունները  (դեպքերի թիվը` 37.27-4025; անաշխատունակ օրերի թիվը`1704-2403) բրոնխիտները (դեպքերի թիվը` 1317-1515 անաշխատունակության օրերի թիվը` 1091-1315`) սիրտ-անոթային հիվանդությունները (դեպքերի թիվը` 656-212 անաշխատունակության օրերի թիվը` 85-376 նյարդային հիվանդությունները     (դեպքերի թիվը` 773-119 անաշխատունակության օրերի թիվը` 482-119): Անհանգստացնող է նաև թոքաբորբերի և հիպերտոնիկ հիվանդության դեպքերի զգալի տեսակարար կշիռը,  քանի որ դրանց ծագումնաբանության մեջ որոշակի նպաստող դեր կարող էին խաղալ նաև արտադրության վնասակար գործոնները: Առավել ևս երբ այդ հիվանդությունների 1 դեպքի տևողությունը զգալիորեն բարձր է մի շարք այլ հիվանդությունների դեպքերի տևողությունից: Օրինակ, թոքաբորբ հիվանդության 1 դեպքի տևողությունը տատանվում է 1214 – 314 օր այն դեպքում երբ հիվանդացության կառուցվածքում առաջատար տեղ զբաղեցնող շնչական օրգանների սուր հիվանդությունների 1 դեպքի տևողությունը տատանվում է 64-92 օրերի միջև: Ավելի ծանր ընթացք ունեն սիրտ-անոթանային հիվանդությունները որոնց մեկ դեպքի միջին տևողությունը կազմում է 214 – 246 օր:

 

Գրականություն

 

  1. Бабаян Э., Дарбинян Г. и др. Токсикологическая характеристика металлического железа и его неорганических соединений,обоснование их ПДК в воздухе рабочей зоны. Ереван,  1990,   139 с., N гос.рег. 01850082865
  2. Бабаян Э., Дарбинян Г., Ованесян Р. и др. Изучение изолированного и комбинированного действия молибдена, меди и  ксантогенатов на органы и системы  в эксперименте на животных. Ереван,1982 , 248 с., N гос.рег. 79078858.
  3. Սանիտարական կանոններ և նորմեր . Աշխատանքի հիգիենիկ դասակարգումը ըստ արտադրական միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների,աշխատանքային գործընթացի ծանրության և լարվածության ցուցանիշների (ՄՆ  N 2.2-002-05 :
  4. Методические указания на фотометрическое определение молибдена и его соединений в воздухе. В кн.: Методические указания на определение вредных веществ в воздухе. М., ЦРИА , 1981, с. 20-22. 
  5. Определение железа в воздухе рабочей зоны. В кн.: Быховская М ., Гинсбург С., Хализова О., Методы определения вредных веществ в воздухе. М., 1966, с.191-192.
  6. Методические указания на фотометрическое определение амиака в воздухе. В кн.: Методические указания на определение вредных веществ в воздухе. М., ЦРИА, 1981, с.58-60.
  7. Быстрый метод определения серного ангидрида в воздухе.  В кн.: Быховская М., Гинсбург С., Хализова О. Методы определения вредных веществ в воздухе. М., 1966, с.98-99.
  8. Методические указания на фотометрическое определение двуокиси азота в воздухе. В кн.: Методические указания на определение вредных веществ в воздухе. М., ЦРИА, 1981, с.60-61.
  9. Предельно допустимые концентрации (ПДК) вредных веществ в воздухе рабочей зоны. М.,1988.
  10. Babayan E., Darbinyan G., Hovanesyan R., Kafyan V., Saryan L. Experimental data of establishing of metallic Fe and Fe2O3 aerosols MAC in the air of the working zone. AIHA conference, Abstracts book,  Orlando, FL., 2000, p.20.
  11. Гост 212-76.Концентрат молибденовый.

Հեղինակ. Է.Ա.Բաբայան, Ռ.Դ.Հովհանիսյան, Ֆ.Գ.Աղեկյան, Վ.Բ.Կաֆյան Ընդհանուր հիգիենայի և մասնագիտական հիվանդությունների ԳՀԻ 0040 Երևան, Աճառյան 2 УДК 613.6
Սկզբնաղբյուր. Հայաստանի բժշկագիտություն 3.2007
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Թթենու (Morus) տերեւների քիմիական կազմը, դեղաբանական նշանակությունը և կիրառումը

Բանալի բառեր. թթենու տերեւներ, դեղաբանական նշանակությունը եւ կիրառումը

Թթենին մորացե (Moraceae, թթենազգիներ) ընտանիքին պատկանող բազմամյա տերևաթափ ծառ է 10-15մ բարձրությամբ: Ծաղկում է մայիս հունիս ամիսներին: Պտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբեր ամիսներին...

Դեղաբույսեր Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2012 (50)
Կերակրող մայրերի սննդային օրաբաժինների հիգիենիկ գնահատականը

Կնոջ մոտ ծննդաբերությունից հետո սկսվում է լակտացիայի շրջանը։ Այն ֆիզիոլոգիական վիճակ է, որի ժամանակ կնոջ օրգանիզմի կողմից սննդանյութերի և էներգիայի նկատմամբ պահանջն ավելի է մեծանում...

Երեխայի սնուցումը
Դասագիրք մասնագետների համար
Դասագիրք մասնագետների համար

XXI դարում ներդրվել են ատամնաբուժական կրթության և ակադեմիական գիտության նոր ու առաջադեմ մեթոդներ, որոնք  աստիճանաբար հայտնվում են նաև Հայաստանում...

Ստոմատոլոգիա Առողջապահության լրատու 1.2010
Արտագնա ցիկլային պարապունքների ընթացքում բացահայտված առողջապահական կառույցների թերությունները` աղետներին նախապատրաստման ուղղությամբ

Ի կատարումն ՀՀ Առողջապահության նախարարության «Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում ՀՀ բնակչության առողջության պաշտպանության ուղղությամբ 2008 թ. հիմնական միջոցառումների մասին» 14. 01. 2008 թ. թիվ 26-Ա հրամանի...

Առաջին նախաբժշկական օգնություն Հրատապ թեմա Հայաստանում Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 2.2009
Տարեց առնետների հիպոկամպ-կախյալ իմացական որոշ ցուցանիշների տեղաշարժերը սակավաշարժության պայմաններում

Բանալի բառեր. սակավաշարժություն, ճառագայթաձև լաբիրինթոս, երկարատև և աշխատանքային հիշողություն 

Շարժողական ակտիվության սահմանափակումը` սակավաշարժությունը (ՍՇ), ժամանակակից մարդու կյանքում տարածված ռիսկի գործոն է (սթրեսոր): Գրականության տվյալները վկայում են...

Հայաստանի բժշկագիտություն 1.2009
Ինքնասպանությունների ուսումնասիրությունը ք. Երևանում դատաբժշկական նյութերով

Ինքնասպանությունը կամ սուիցիդը (լատիներենից թարգմանաբար` sui caedere- ինքն իրեն սպանել)` ինքնուրույն, նպատակաուղղված, իր իսկ կողմից իրեն կյանքից զրկումն է...

Թվեր և փաստեր Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 4.2009
Ալավերդի քաղաքի պղնձաձուլական գործարանի շրջակա միջավայրի աղտոտվածությունը վնասակար նյութերով և դրա բժշկակենսաբանական հետևանքները

Բանալի բառեր. շրջակա միջավայր, աշխատանքի հիգիենա, պղինձ, կապար, մոլիբդեն, հիվանդացություն

Բազմամետաղային հանքերից պղնձի արդյունահանումը, հանքաքարի հարստացումը, խտանյութից պղնձի կորզումը և մաքուր մետաղի ստացումը Հայաստանի արդյունաբերության առաջատար ճյուղերից է...

Հայաստանի բժշկագիտություն 3.2008
ԵՊԲՀ ուսանողների առողջական վիճակի համեմատական վերլուծությունը 25 տարիների դինամիկայում

Բանալի բառեր. ուսանող, առողջական վիճակ, ֆիզիկական զարգացում  

Բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորելն ուղեկցվում է ուսանողների շրջանում հարմարվողական մեխանիզմների բարդ պրոցեսներով, օրգանիզմի բոլոր համակարգերի լարվածությամբ...

Հայաստանի բժշկագիտություն 3.2008
Սակավաշարժության պայմաններում վիտամին E-ի երկարատև ներմուծումների խթանող ազդեցությունը ճարպերի գերօքսիդացման գործընթացների վրա

Բանալի բառեր. սակավաշարժություն, հիպոթալամուս, ճարպերի գերօքսիդացում, վիտամին E 

Քաղաքակիրթ երկրներում ժամանակակից կենսակերպը բնութագրվում է սթրեսային ազդեցությունների հզոր աճով, որտեղ հատկապես կարևորվում է շարժողական ակտիվության սահմանափակման դերը` պայմանավորված օրգանիզմի վրա ախտաբանական ազդեցության բազմազանությամբ [1, 16, 25]...

Հայաստանի բժշկագիտություն 2.2008
Վիրտուալ պրոթեզների նեյրոնային կառավարում

Բանալի բառեր.  էլեկտրոմիոգրաֆիա, արհեստական նեյրոնային ցանց, ուժեղացուցիչ, փոխանջատվող ֆիլտր, ամպլիտուդա, մակերևութային էլեկտրոդներ

Պրոթեզների կառավարման ամենաբնական ուղին պետք է նույնը լինի, ինչ-որ ձեռքի կառավարման ժամանակ, այսինքն` նեյրոնային կառավարումով այն նյարդերի օգնությամբ, որոնք ստեղծված են ձեռքի կամ դաստակի կառավարման համար...

Հայաստանի բժշկագիտություն 1.2008
ՀՀ Արտակարգ իրավիճակների և աղետների արձագանքման համակարգի խնդիրների ուսումնասիրությունը

2008 թվականի ապրիլից Առողջապահության հա­մաշ­խարհային կազմակերպության հետ մեկտեղ ուսում­նասիրվել է Հայաստանի Հանրապետությունը պատրաստվածությունը այս կամ այն արտակարգ իրավիճակներին դիմակայելու և դրանց հետևանքները արդյունավետ վերացնելու: Առանձնացվել են երկու ուղղություններ. առաջինը՝ տեսական, փաստա­թղթա­յին բնույթ ունեցող...

Առաջին բժշկական օգնություն Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)
Նեյրոնային մշակված ազդանշաններով նեյրոպրոթեզների օպերատիվ ադապտացիան

Բանալի բառեր. երկրորդական ազդանշանային աղբյուր, օպերատիվ ադապտացիոն սխեմա, նեյրոպրոթեզ, Պուասոնյան պրոցես, Գամմա ֆունկցիա, Մոնտե-Կառլոյի  պրոցեդուրա, կառավարող ազդանշան, նեյրոֆիզիոլոգիական տվյալներ

Փորձերը նկարագրում են, թե ինչպես պրոթեզային սարքը  կարող է կառավարվել ուղեղի ազդանշանների կողմից: Այնուամենայնիվ, կայուն, շարունակական օգտագործման մեջ նեյրոպրոթեզները կարող են տուժել հիմնականում գրանցված ազդանշանի շարժունակությունից...

Հայաստանի բժշկագիտություն 4.2007
Աուտոբորբոքային հիվանդություններ

Բանալի բառեր. աուտոբորբոքային հիվանդություններ, պիրին, կրիոպիրին, մևալոնատ կինազ, PYD, IgD, ASC, TNF, IL-1, NFkB, ապոպտոզ

Աուտոբորբոքային հիվանդությունները համակարգային բորբոքային խանգարում-ների նոր դասակարգումն է, որոնք բնորոշվում են կրկնվող, այսպես կոչված առանց պատճառի ի հայտ եկող բորբոքային նոպաներով...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2007 (31)
Պատերազմական գործողությունների ժամանակ ռազմաբժշկական ստորաբաժանումների կազմակերպչական կառուցվածքի կատարելագործման մասին

Բանալի բառեր. բժշկական ապահովում, բժշկական հատուկ ուժեղացված ջոկատ

Աղետների և պատերազմական գործողությունների ժամանակ առաջացած մասսայական վնասվածքների դեպքում հատկապես կարևոր է ճիշտ կազմակերպել բնակչությանը ցուցաբերվող առաջին բուժօգնությունը, վերականգնել նրանց աշխատունակությունը, նվազեցնել սանիտարական կորուստների թիվը: Այս խնդիրը այսօր էլ բոլոր երկրների համար չի կորցրել իր արդիականությունը, նշանակությունը և գտնվում է պետության ուշադրության կենտրոնում...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1-4.2005 (21-24)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ