Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ուրոլոգիա

Միզապարկի ֆլյուորեսցենտային ներմիզուկային մասնահատման բարդությունների նվազեցումը բիպոլյար եղանակի կիրառմամբ

Բանալի բառեր. միզապարկի քաղցկեղ, ֆլյուորեսցենցիա, բիպոլյար ներմիզուկային մասնահատում 

Միզապարկի մակերեսային ուռուցքների վիրահատական բուժման ստանդարտ է համարվում ուռուցքի ներմիզուկային մասնահատումը (ՆՄՄ): Հիվանդների 60%-ի (ըստ տարբեր հեղինակների 50-80%) մոտ միզապարկի մակերեսային ուռուցքների ՆՄՄ-ից հետո առաջանում են հիվանդության կրկնողություններ, ընդ որում, 1/3–ի մոտ դիտվում է մակերեսային ուռուցքի անցում ինվազիվ ձևի, և նկատվում է հիվանդության խորացում [1,5]:

 

Միզապարկի քաղցկեղը հանդիսանում է ամբողջ ուրոթելի հիվանդություն: Բացի սպիտակ լույսուվ լավ երևացող էկզոֆիտ ուռուցքներից, գոյություն ունեն նաև մանր պապիլյար ուռուցքներ և լորձաթաղանթի հարթ ախտահարումներ (carcinoma in situ, տարբեր աստիճանի դիսպլազիաներ), որոնք ստանդարտ ՆՄՄ ժամանակ չեն հայտնաբերվում և չհեռացված ուռուցքների շարունակական աճը բերում է ախտադարձերի [2,3]: Օրինակ, միզապարկի ուռուցքի ՆՄՄ-ից 2-8 շաբաթ անց հսկիչ ՆՄՄ ժամանակ 38-64% դեպքերում չարորակ ուռուցքներ են հեռացվել: 

 

Այս հանգամանքը հաշվի առնելով, կիրառվում են միզապարկի ուռուցքների հայտնաբերման լրացուցիչ մեթոդներ: Ստանդարտ ցիստոսկոպիայով չհայտնաբերվող ուռուցքների ախտորոշման ընդունված մեթոդ են համարվում 6 տարբեր տեղամասերից միզապարկի կույր բիոպսիաները և միզապարկի լվացման ջրերի բջջաբանական հետազոտությունը: Սակայն վերջիններս հայտնի են իրենց ցածր զգայունությամբ: 

 

Նյութը և մեթոդները

 

Ներկա հետազոտության հիմքում ընկած է 2006-2008 թթ. ժամանակահատվածում ՀՀ ԱՆ Բ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հետազոտված և մոնոպոլյար ՆՄՄ ենթարկված միզապարկի մակերեսային քաղցկեղով 168 հիվանդների և բիպոլյար ՆՄՄ ենթարկված շուրջ 100 հիվանդների բուժման արդյունքների վերլուծությունը:

 

5-ամինոլևուլինաթթվի (այսուհետ` 5-ԱԼԹ) 3% լուծույթով միզապարկի ուռուցքների ֆլյուորեսցենտային հսկողությամբ մոնոպոլյար ՆՄՄ կատարվել է 71 հիվանդների, որոնց բուժման արդյունքների վերլուծությունը համեմատվել է ստանդարտ մոնոպոլյար ՆՄՄ կատարված 97 հիվանդների բուժման արդյունքների վերլուծության հետ: Ներ- և հետվիրահատական բարդությունների կառուցվածքները համեմատվել են 2010-2012թթ ՈւԱԿ-ում բիպոլյար ՆՄՄ (այդ թվում նաև միզապարկի ՆՄՄ ֆոտոդինամիկ հսկողությամբ) ենթարկված հիվանդների մոտ:

 

Մեր կողմից ներդրվել է ֆլյուորեսցենտային ախտորոշման կիրառման յուրօրինակ տեխնո-լոգիա` միզապարկի մակերեսային քաղցկեղի վիրահատական բուժման արմատականության բարձրացման նպատակով: ՆՄՄ ամբողջ վիրահատությունը բաժանված է երկու փուլի: Առաջին փուլում ՆՄՄ կատարվում է ընդունված մեթոդով, երբ դիտարկումը կատարվում է սպիտակ լույսի պայմաններում և հեռացվում են միզապարկի պատի տեսանելի ուռուցքային փոփոխված հատվածները: Ուռուցքային բոլոր գոյացությունների հեռացումից հետո, ըստ էության ստանդարտ ՆՄՄ ավարտից հետո, անցնում ենք երկրորդ փուլին: Կապույտ- մանուշակագույն լույսով դիտարկման ժամանակ հնարավորություն է ընձեռվել գնահատել ուռուցքների մասնահատման ամբողջականությունը` բարձր ֆլյուորեսցենտմամբ հատվածների հայտնաբերման ճանապարհով: Բոլոր նոր հայտնաբերված ֆլյուորեսցենտվող հատվածներից կատարվել է բիոպսիա, այնուհետև, ըստ էության, կատարվել է կրկնակի ՆՄՄ` ֆլյուորեսցենտող լույսով: Ուրոթելի չֆլյուորեսցենտվող, բայց կասկածելի հատվածներից կեղծ-բացասական արդյունքների բացառման նպատակով նույնպես վերցվել է բիոպսիա: Բացի այդ, կատարվել է հսկիչ կույր բիոպսիաներ լորձաթաղանթի չֆլյուորեսցենտվող ու անփոփոխ հատվածներից:

 

Ֆլյուորեսցենտային հսկողության արդյունավետության գնահատումը

 

Միզապարկի մոնոպոլյար ներմիզուկային մասնահատման արմատականության, ֆլյուորես-ցենտային հսկողության հավաստիության մակարդակի որոշման նպատակով կատարվել են 390 բիոպսիաներ (միջինում` յուրաքանչյուր հիվանդից 5,5 բիոպսիա): Միզապարկի ստանդարտ մոնոպալյար ներմիզուկային մասնահատումից հետո 52 հիվանդների ֆլյուորեսցենտվող հատ-վածներից կատարվել են 167 բիոպսիաներ: Հյուսվածաբանական հետազոտությունների ժամանակ 167 ֆլյուորեսցենտվող հատվածներից վերցված բիոպտատներից 106-ում հայտնա-բերվել են քաղցկեղային բջիջներ: Ֆլյուորեսցենտվող հատվածներում ուռուցքային գոյացությունների հայտնաբերման դեպքում արդյունքը գնահատվում է իրական-դրական:

 

Ուրոթելի ֆլյուորեսցենտվող հատվածներից 61 բիոպտատների ձևաբանական հետազոտության ժամանակ ստացվել են կեղծ-դրական արդյունքներ, քանի որ միզապարկի պատի փոփոխությունները պայմանավորված էին բորբոքումով կամ լորձաթաղանթի թեթև կամ միջին աստիճանի դիսպլաստիկ փոփոխություններով:

 

Իրական-բացասական ու կեղծ-բացասական արժեքների որոշման նպատակով յուրաքանչյուր ֆլյուորեսցենտային հսկողությունը ավարտվում էր միզապարկի լորձաթաղանթի չֆլյուորեսցենտվող հատվածներից բիոպսիաներով: Այսպիսով, բոլոր 71 վիրահատությունների ընթացքում լորձաթաղանթի չֆլյուորեսցենտվող հատվածներից վերցվել է 223 բիոպսիա:

 

Ուռուցքի բացակայության դեպքում միզապարկի չֆլյուորեսցենտվող հատվածներից բիոպսիաների արդյունքները գնահատվել են որպես իրական-բացասական` 221 բիոպտատ:

 

Միզապարկի լորձաթաղանթի չֆլյուորեսցենտվող հատվածներից բիոպսիաների ժամանակ հյուսվածքների երկու բիոպտատներում հայտնաբերվել են չարորակ նորագոյացությունների բջիջներ, ինչը մեկնաբանվել է որպես կեղծ-բացասական արդյունք: Միզապարկի ՆՄՄ-ից հետո ֆլյուորեսցենտային ախտորոշման ժամանակ ստացված 429 բիոպտատների ձևաբանական հետազոտության տվյալների և ֆլյուորեսցենտման արդյունքների միջև հարաբերակցությունը ներկայացված է աղյուսակ 1-ում:

 

Աղյուսակ 1

Ֆլյուորեսցենտային հսկողության և բիոպտատների ձևաբանական

հետազոտության արդյունքների հարաբերակցությունը


Ֆլյուորեսցենտային հսկողության արդյունքներ

Ընդհանուր

Ձևաբանական հետազոտության արդյունքները

Քաղցկեղ

Ոչ քաղցկեղ

բացարձակ

%

բացարձակ

%

Ֆլյուորեսցենտվող հյուսվածք

167

106(A)

63,5

61(C)

36,5

Չֆլյուորեսցենտվող հյուսվածք

223

2(B)

0,89

221(D)

99,11

Ընդամենը

 

p<0,05

p<0,05

390

108

282

 

Ֆլյուորեսցենտային հսկողության և բիոպտատների ձևաբանական հետազոտության արդյունքների հարաբերակցության հիման վրա հաշվարկվել են թեստի ճշգրտության աստիճանի ցուցանիշները:

 

Ուռուցքին համապատասխանող դրական ֆլյուորեսցենտման կանխագուշակվող արժեքն է 160/167, այսինքն,հավանականությունը, որ ֆլյուորեսցենտվող հյուսվածքը կլինի ուռուցքային, գնահատվում է 63,5%:

 

Ոչ ուռուցքային հյուսվածքներին համապատասխանող բացասական ֆլյուորեսցենտման կանխագուշակվող արժեքն է 233/235: Այլ խոսքերով, հավանականությունը, որ չֆլյուորեսցենտվող հյուսվածքը կլինի բարորակ, գնահատվում է 99,11%:

 

Ֆլյուորեսցենտային ախտորոշման մեթոդի զգայունությունը կազմել է. 98,1% սպեցիֆիկությունը` 78,3%: 

 

71 հիվանդից 37-ի դեպքերում, որը կազմում է 52,1%, ֆլյուորեսցենտային հսկողության պայմաններում հայտնաբերվել և հեռացվել են չարորակ նորագոյացություններ, որոնք ստանդարտ մեթոդով իրականացվող ներմիզուկային մասնահատման ժամանակ չեն նկատվել:

 

Ֆլյուորեսցենտային հսկողության անցկացման ժամանակ 71 ՆՄՄ-ից 52-ի (73,2%) մոտ վիրահատության առաջին փուլի ավարտից հետո հայտնաբերվել են լորձաթաղանթի ֆլյուորեսցենտվող օջախներ: Ընդ որում 37 հիվանդների մոտ (71,2%) հյուսվածաբանական հետազոտության ժամանակ ախտորոշվել է քաղցկեղ:

 

15 հիվանդների մոտ (28,8%) ֆլյուորեսցենտումը պայմանավորված էր միզապարկի պատի բորբոքային փոփոխություններով կամ լորձաթաղանթի թեթև ու միջին աստիճանի դիսպլազիաներով:

 

Ներմիզուկային ստանդարտ մասնահատումից հետո հայտնաբերված մնացորդային ուռուցքներով 14 հիվանդների մոտ (37,8%) հյուսվածաբանական հետազոտության ժամանակ հայտնաբերվել է carcinoma in situ: Մակերեսային (Ta-1) պապիլյար ուռուցքներ հայտնաբերվել և հեռացվել են 23 հիվանդների մոտ, որը կազմում է 62,2%: 

 

Միզապարկի ՆՄՄ արմատականության նկատմամբ ֆլյուորեսցենտային հսկողության ժամանակ բարձր զգայունությունը ավելի կարևոր է, քան սպեցիֆիկությունը, քանի որ հսկողության հիմնական խնդիրն է վիրահատության ժամանակ չհայտնաբերված ուռուցքների տեսանելիացումն ու հեռացումը, և այդպիսով ՆՄՄ արմատականության բարձրացումը: Բացի ուռուցքներից, դիսպլազիաների հեռացումը հիվանդության ընթացքի կանխատեսման համար նույնպես բարենպաստ գործոն է: Լորձաթաղանթի բորբոքային-փոփոխված ֆլյուորեսցենտվող հատվածների հեռացումը ավելի քիչ վտանգավոր է, քան չհեռացված ուռուցքները:

 

Ներկայացված արդյունքներից հետևում է, որ միզապարկի ՆՄՄ արմատականության հանդեպ ֆլյուորեսցենտային հսկողությունը օժտված է սպիտակ լույսի պայմաններում անտեսանելի ուռուցքների հայտնաբերման բարձր արդյունավետությամբ: Այդ փաստը ապացուցում են զգայունության բարձր և բացասական ֆլյուորեսցենտման կանխատեսվող արժեքները, որոնք մոտենում են 100%-ի: Մեր կողմից ստացված արդյունքները համահունչ են արտասահմանյան հեղինակների տվյալների հետ [4,8]:

 

Սակայն միզապարկի մոնոպոլյար ՆՄՄ-ների մոտակա և հեռավոր արդյունքների ուսումնա-սիրությունը ցույց է տալիս, որ մինչև 20% դեպքերում դիտվում են բարդություններ [6,11]: Ֆլյուորեսցենտային եղանակի կիրառման դեպքում բիոպտատների թվաքանակի ավելացմանը զուգընթաց կարող է մեծանալ նաև մոնոպոլյար ՆՄՄ բնորոշ բարդությունների հավանականությունը: Մասնավորապես ներ- և հետվիրահատական բարդություններից են մասնահատված շրջաններից զանգվածային արյունահոսությունները, միզածորանային բացվածքի վնասումը տվյալ շրջանում ուռուցքների և ֆլյուորեսցենտային օջախների տեղակայման դեպքում (հետագա միզապարկ- միզածորանային ռեֆլյուքսների, պիելոնեֆրիտների կամ ստրիկտուրաների զարգացումով), հյուսվածաբանական նյութի կարբոնիզացիան տեղեկատվական արժեքի նվազումով, օբտուրատոր համախտանիշի վտանգը, շագանակագեղձի ուղեկցող հիպերպլազիայի դեպքում պլազմայի օսմոլյարության նվազումը: Օբտուրատոր նյարդի համախտանիշից խուսափելու նպատակով միզապարկի քաղցկեղ ախտորոշմամբ հիվանդների մեծամասնությանը մոնոպոլյար ՆՄՄ-ն կատարվել է ինտուբացիոն անզգայացմամբ: 3 դեպքում նկատվել է միզապարկի պատի միկրոպերֆորացիա առանց դրենավորման անհրաժեշտության և պահանջվել է համապատասխան ժամկետով կաթետերիզացիա: 

 

2010թ-ին Ուռուցքաբանության ազգային կենտրոնը համալրվել է բիպոլյար էնդոսկոպիկ սարքավորումներով և վիրահատված հիվանդներից 100-ի մոտ արդեն ուսումնասիրվել է բիպոլյար ներմիզուկային մասնահատման ներ- և հետվիրահատական բարդությունների կառուցվածքը: Հիվանդների տարիքը տատանվել է 39-76տ սահմաններում: Ուռուցքի չափերը կազմել են 0,3-5,5սմ: 27 հիվանդի մոտ նկատվել է մուլտիֆոկալ ախտահարում: Բոլոր հիվանդների մոտ հյուսվածաբանորեն հաստատվել է ուրոթելիալ քաղցկեղ տարբերակման տարբեր աստիճաններով, 16 հիվանդի մոտ ներաճով մկանային շերտ: Ինվազիայի աստիճանի որոշմանը խոչընդոտող էական ջերմային փոփոխություններ չեն նկատվել: 28 հիվանդի մոտ կատարվել է մասնահատում միզածորանային բացվածքի շրջանից (ուռուցքի տեղակայման կամ ֆլյուորեսցենտային օջախի առկայության պատճառով)` առանց հետագա էական բարդությունների: 27 հիվանդի մոտ ՈւՁՀ և ուրոֆլոումետրիկ ցուցանիշների տվյալներին համապատասխան կատարվել է միզապարկի քաղցկեղի և շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայի միաժամանակյա ՆՄՄ(ամբողջական կամ մասնակի): Ներ- և հետվիրահատական զանգվածային արյունահոսություններ և պլազմայի օսմոլյարության էական փոփոխություններ չեն հայտնաբերվել: Հետվիրահատական շրջանում դիզուրիկ երևույթների արտահայտվածությունը գնահատվել է IPSS ցուցանիշներով:

 

Եզրակացություն

 

Միզապարկի մակերեսային ուռուցքների վիրահատական բուժումից հետո ախտադարձերի առաջացման մեծ հավանականությունը հուշում է վերջինիս նվազմանը ուղղված նոր մեթոդների կիրառում: Այդ նպատակով վերջին տարիներին առաջարկված ֆոտոդինամիկ հսկողությամբ միզապարկի մասնահատումը ցուցաբերել է բավարար արդյունքներ: Մեր հետազոտության արդյունքները հստակ և վիճակագրորեն հավաստի կերպով ցույց են տալիս ֆոտոդինամիկ հսկողությամբ միզապարկի ներմիզուկային մասնահատման առավելությունը ստանդարտ ներմիզուկային մասնահատման հանդեպ, մասնավորապես սպիտակ լույսի պայմաններում չհայտնաբերված և չհեռացված մնացորդային ուռուցքների առումով: Այս փաստը ուղղակիորեն վկայում է վաղ և ուշ ախտադարձերի նվազման մասին: Սակայն ֆլյուորեսցենտային եղանակի կիրառման դեպքում բիոպտատների թվաքանակի ավելացմանը զուգընթաց կարող է մեծանալ նաև մոնոպոլյար ՆՄՄ-ին բնորոշ բարդությունների հավանականությունը: Միզապարկի ուռուցքների բիպոլյար ՆՄՄ կիրառումը հնարավորություն է ընձեռնում նվազեցնել էնդոսկոպիկ բուժման(այդ թվում ֆլյուորեսցենցիայով ուղեկցվող) ներ- և հետվիրահատական բարդությունները, մեծացնել ՆՄՄ-ի անվտանգությունը, կատարել առավել ճշգրիտ փուլավորում և հետագա մասնագիտացված բուժման համարժեք որոշում: Հաշվի առնելով խնդրի արդիականությունը միզապարկի քաղցկեղով հիվանդների մոտ դեռևս կկատարվի մոնոպոլյար և բիպոլյար ներմիզուկային մասնահատմամբ (այդ թվում ֆլյուորեսցենցիայով ուղեկցվող) բուժման վերջնական արդյունքների և բարդությունների բազմագործոն համեմատական վերլուծություն, կտրվեն կոնկրետ եզրահանգումներ և կմշակվեն բարդությունների կանխարգելման միջոցներ:

 

Գրականություն

 

  1. Фигурин К.М., Цигану В.И. Леви Д.Т. Внутрипузырная иммунотерапия поверхностного рака мочевого пузыря вакциной БЦЖ. В сб. Трудов ВОНЦ АМН СССР Диагностика и лечение онкоурологических заболеваний,, Выпуск 2 под. ред. проф. Матвеева Б. П. М., с. 66-69.
  2. Althausen A. F, Prout G. R., Dali J. Non invasive papillary carcinoma of the bladder associated with carcinoma in situ. J. Urol. 116:575-580 (1976).
  3. De Dominicis C., Liberti M., Perugia G., et ai Role of 5- aminolevulinic acid in the diagnosis and treatment of bladder neoplasias. First experience in Itali. Abstracts from the XIII th congress of the EAU, Barcelona 1998, p. 346.
  4. Jichlinski P, Forrer M, Mizeret J, Clinical evaluation of a method for detecting superfical transitional cell carcinoma of the bladder by light induced fluorescence of protoporphyrin IX following topical application of 5- aminolevulinic acid. Preliminary results. Lasers Surg. Med., 20:402-408 (1997)
  5. Kiemeney L., Witjes J, Heijbroek R., Predictability of recurrent and progressive disease in individual patients with primary superficial bladder cancer. J. Urol, 1993, 150:60-64.
  6. Monga M. Bipolar transurethral resection: adding polish to the gold standard. Urotrends 2002; Vol. 7 #2.
  7. Schoenfeld N., Mament R., Epstein O. The heme biosynthetic pathway in the regenerating rat liver-the relation between enzymes of heme synthesis and growth. Eur. J. Biochem., 1987; 166:663-666.
  8. Zaak D., Hofstetter A.G., Baumgartner R. et al. Die 5-Aminolavulinsaure induzieret Floureszendos-kopie des oberflachlichen Harnblasenkarzionoms. Accepted for publication. Urologe., B 1998.
  9. Wang D.S., Bird V.G., Leonard V.Y., et al. Use of bipolar energy for transuretral resection of bladder tumors: pathologic considerations. J. Endourol. 2004 Aug; 18(6):578-82. 
  10. Wendt-Nordahl G., Hacker A., Reich O., Djavan В., Alken P., Michel M.S. The Vista system: a new bipolar resection device for endourological procedures: comparison with conventional resec-toscope. Eur. Urol., 2004 Nov; 46(5): 586-90. 
  11. Yoo T. K., Kang J., Kim D. Y., Cho W. U., Kim С S. An early prospective study for the safety and usefulness of bipolar transurethral resection (VISTA CTR). Abstract book of the XIX congress of EAU, Vienna 2004, p. 757.

Հեղինակ. Կ.Հ. Ծառուկյան ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության Ազգային Կենտրոն, УДК 616.006
Սկզբնաղբյուր. Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2012 (50), 6-11
Աղբյուր. med-practic.com
Պարբերականի էլեկտրոնային տարբերակի հովանավոր.
 

ՏԵՎԱ դեղագործական ընկերության ներկայացուցչությունը Հայաստանում

ՏԵՎԱ  դեղագործական ընկերության ներկայացուցչությունը Հայաստանում
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայով` ինֆրավեզիկալ օբստրուկցիայով հիվանդների մոտ դիտվող դետրուզորի մորֆոֆունկցիոնալ փոփոխությունները

Շագանակագեղձի բարորակ հիպերպլազիան (ՇԲՀ) համարվում է տարեց տղամարդկանց շրջանում ամենատարածված ուրոլոգիական հիվանդությունը: Ռուսաստանի Դաշնությունում և Եվրոպական մի շարք երկրներում ՇԲՀ-ն ախտորոշվում է 11,3% տղամարդկանց մոտ 40-49տ. հասակում և 81,4% տղամարդկանց մոտ` 80տ. հասակում [11]...

Ուռուցքաբանություն Ախտաբանական անատոմիա Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2012 (51)
Բիպոլյար ներմիզուկային մասնահատման առավելությունները միզապարկի քաղցկեղի դեպքում

Բանալի բառեր. միզապարկի քաղցկեղ, բիպոլյար ներմիզուկային մասնահատում

Առաջին հիշատակումները ներմիզուկային մասնահատման (ՆՄՄ) կիրառման վերաբերյալ հանդիպում են 16-րդ դարից: Հետագայում, գիտատեխնիկական առաջընթացին զուգընթաց...

Ուռուցքաբանություն Բուժման մեթոդներ Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2012 (51)
Շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայով պայմանավորված ստորին միզուղիների ախտանիշների դեղորայքային բուժման ժամանակակից մոտեցումները (գրականության ակնարկ)

Բանալի բառեր. շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա, էրեկտիլ դիսֆունկցիա, ֆոսֆո-դիէսթերազա 5-ի ինհիբիտորներ, ստորին միզուղիների ախտանիշներ

Տարեց տղամարդկանց շրջանակներում լայն տարածում ունեցող էրեկտիլ դիսֆունկցիան (ԷԴ) և շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայի (ՇԲՀ) հետևանքով առաջացող ստորին միզուղիների ախտանիշները (ՍՄԱ) սովորաբար ի հայտ են գալիս կյանքի 5-րդ և 6-րդ տասնամյակներում [11,15,24]...

Ուռուցքաբանություն Բուժման մեթոդներ Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2012 (51)
Լրիվ և բարդ մարջանաձև քարերի բուժման բաց վիրահատական մեթոդ` պիելոլիթոտոմիա զուգակցված կոնտակտային լիթոտրիպսիայի հետ

Բանալի բառեր. միզաքարային հիվանդություն, պիելոլիթոտոմիա

Միզաքարային հիվանդությունը` իր տարածվածության (մինչև 5%), բուժման համար պահանջվող ծախսերի շարունակական մեծացման պատճառով համարվում է ոչ միայն ժամանակակից ուրոլոգիայի այլ նաև առողջապահական լուրջ հիմնախնդիր...

Բուժման մեթոդներ Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2012 (51)
Ամորձիների երկկողմանի Լեյդիգոմա (կլինիկական դեպք)

Բանալի բառեր. ամորձու նորագոյացություն, Լեյդիգոմա, ամորձու ինտերստիցիալ բջիջների ուռուցք

Հայտնաբերվել է 193 հրատարակում (Medline) մեծահասակների շրջանում Լեյդիգոմայի 480 դեպքի վերաբերյալ, այդ թվում 3 աշխատանք՝ ընդհանուր առմամբ 90 հիվանդի վրա կատարված հետազոտությունների վերաբերյալ [1-6]...

Կլինիկական դեպքեր Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2012 (51)
Շագանակագեղձի նեյրոէնդոկրին կարցինոմա (կլինիկական դեպք)

Բանալի բառեր. շագանակագեղձ, կարցինոմա, նեյորէնդոկրին

Վերջին երկու տասնամյակում շագանակագեղձի քաղցկեղը դարձել է լուրջ բժշկական և սոցիալական խնդիր: Արևմտյան Եվրոպայում և ԱՄՆ-ում շագանակագեղձի քաղցկեղը զբաղեցնում է տղամարդկանց մոտ բոլոր չարորակ նորագոյացությունների շարքում 2- րդ տեղը` իր տեղը զիջելով թոքերի քաղցկեղին...

Ուռուցքաբանություն Կլինիկական դեպքեր Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2012 (51)
Գերակտիվ միզապարկի և ինֆրավեզիկալ օբստրուկցիայի զուգակցման դեպքում վիրահատական բուժման արդյունավետությունը շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայով հիվանդների մոտ (գրականության ակնարկ)

Բանալի բառեր. միզապարկ, շագանակագեղձ, հիպերպլազիա

Մի շարք կլինիկական դիտարկումներ ցույց են տվել, որ շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայով (ՇԲՀ) զգալի թվով հիվանդների մոտ ինֆրավեզիկալ օբստրուկցիայի (ԻՎՕ) ախտանիշները զուգորդվում են գերակտիվ միզապարկի (ԳԱՄ) ախտանիշներով...

Ուռուցքաբանություն Բուժման մեթոդներ Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2012 (51)
Բիպոլյար ներմիզուկային մասնահատման կիրառումը միզապարկի քաղցկեղի դեպքում (գրականության տեսություն)

Բանալի բառեր. միզապարկի քաղցկեղ, բիպոլյար ներմիզուկային մասնահատում

Միզապարկի մակերեսային ուռուցքների վիրահատական բուժման հիմնական եղանակ է համարվում ներմիզուկային մասնահատումը (ՆՄՄ) [7,21,22]: Ներմիզուկային վիրահատությունների պատմական սկիզբը համարվում է 16-րդ դարը...

Ուռուցքաբանություն Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2012 (50)
Միջմիզուկային մասնահատումը շագանակագեղձի քաղցկեղի ժամանակ (գրականության տեսություն)

Շագանակագեղձի քաղցկեղը լուրջ խնդիր է ներկայացնում և տարեցտարի ավելի  մեծ ուշադրություն է գրավում: Վերջին տարիներին, հատկապես զարգացած երկրներում նկարագրվում է շագանակագեղձի քաղցկեղով հիվանդացության աճ...

Ուռուցքաբանություն Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 2.2011
Պրոստատ սպեցիֆիկ անտիգենի մետաբոլիզմը

Պրոստատ սպեցիֆիկ անտիգենը 34ԿԴ մոլեկուլյար զանգվածով գլիկոպրոտեիդ է, որը գրեթե գերազանցապես արտադրվում է շագանակագեղձի էպիթելում [1,2]: ՊՍԱ-ի որոշումը օգտակար է շագանակագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման համար...

Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 2.2011
Ամորձու մետախրոն քաղցկեղ

Ամորձիների ուռուցքներով հիվանդացությունը եվրոպական երկրներում կրկնապատկվում է յուրաքանչյուր 20 տարին մեկ: Միջին ցուցանիշը կազմում է 6,3 հիվանդ 100000 տղամարդ բնակչության: Մինչդեռ  մահացությունը  ամորձիների  քաղցկեղի ժամանակ  մնում է...

Ուռուցքաբանություն Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 2.2011
Շեքի շրջանի արտաօրգանային սարկոմա (կլինիկական դեպքի նկարագրություն)

Հիվանդ Ա.Վ., տղամարդ, 43տ, Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ուրոլոգիայի բաժանմունք էր ընդունվել` գանգատվելով շեքի շրջանի ուռուցքային գոյացության առկայությունից, ցավերից և դժվարամիզությունից: Հիվանդության...

Ուռուցքաբանություն Կլինիկական դեպքեր Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 2.2011
Բիպոլյար ներմիզուկային մասնահատում` «ոսկե ստանդարտի» նոր խոսք (գրականության տեսություն)

Ներմիզուկային վիրահատությունների պատմությունը սկսվում է XVI դարից, երբ ֆրանսիացի վիրաբույժ Ambruise Pare-ն վերականգնեց նեղացած միզուկի անցանելիությունը` կիրառելով կյուրետ և սրած լուսնացքավոր բուժ...

Վիրաբուժություն Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 2.2011
Միզապարկի քաղցկեղի էնդոսկոպիկ բուժման արդյունքների բարելավումը բիպոլյար ներմիզուկային մասնահատման կիրառմամբ

Միզապարկի մակերեսային ուռուցքների էնդոսկոպիկ բուժման ոսկե ստանդարտ է համարվում ներմիզուկային մասնահատումը (ՆՄՄ) [3]: Այն հետագա մորֆոլոգիական ախտորոշման հետ միասին հանդիսանում է փուլավորման առավել տեղեկատվական եղանակ...

Ուռուցքաբանություն Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 2.2011

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ