Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ուրոլոգիա

Սուր միզակապությունը շագանակագեղձի քաղցկեղի ժամանակ

Ներածություն

Հաճախ սուր միզակապությունով հիվանդների մոտ առաջնակի ախտորոշվում է շագանակագեղձի քաղցկեղ (ՇՔ): Մեր ստացված տվյալներով մոտա­վորապես 30% հիվանդների մոտ ախտորոշվում է այդ թվում տեղային տարածված քաղցկեղ կամ նույնիսկ մետաստատիկ հիվանդություն: Տվյալ դեպքերում խնդիր է առաջանում դիֆերենցված մոտեցումներ չափարոշիչների վերաբերյալ: Այսինքն, ինչպիսի վիրահատական միջամտություն պետք է առաջարկել և թե ինչպիսի ժամանակաընթացքում: Վաղուց անցել են ժամանակները, երբ իբրև դերիվացիայի մեթոդ առաջարկվում էր առաջնակի էպիցիստոստոմիան, որովհետև նախևառաջ ստորին միզուղիների դրենա­վորումը վերցայլային խուղակով չի բերում վերին միզուղիների դրենավորման:

 

Դա պայմանավորված է այն բանով, որ միզապարկի վզիկի, հետևապես միզա­ծորանների բացվածքների ուռուցքային ինֆիլտրա­ցիայի պատճառով, ինչպես նաև, երբեմն լիմֆադենո­պա­թիայի առկայության ներքո (որպես կանոն կոնքային անոթների մակարդակին) միզածորանները սեղմված են լինում:

 

Բացի դրանից վերցայլքային անգամ կարճատև դերիվացիայի ժամանակ առաջա­նում է միզուկի պրոստատիկ հատվածի ուռուցքային օբլիտերացիա, որը իր հերթին լուրջ խնդիր է առաջացնում հնարավոր երկրորդային կատարվելիք միջմիզուկային մասնահատման համար, ինչպես նաև բերում է միզապարկի ֆունկցիոնալ տարողության պրոգրեսիվող անկման կամ ի վերջո միզապարկի կնճռոտման: Վերջինս կտրուկ վատացնում է հիվանդի կյանքի որակը` դժբախտաբար բերելով չհան­գստա­ցվող տենեզմաների: Այդուհանդերձ, նմանատիպ հիվան­դների բուժման համար մեր կլինիկայում ստեղծվել է որոշակի ալգորիթմ:


Նյութերը և մեթոդները


Մեր հետազոտության մեջ ընդգրկվել են 38 հիվանդ, որոնց մոտ ախտորոշվել է շագանակագեղձի տեղային տարածված կամ մետաստատիկ քաղցկեղ և սուր միզակապություն: Քաղցկեղի վերջնական ախտո­րոշումը և փուլը որոշվել է նախօրոք կատարված տրանսռեկտալ դոպպլեր հսկողության ներքո կատարված բիոպսիայի և կոմպյուտերային տոմո­գրա­ֆիայի միջոցով: 16 հիվանդի կատարվել է շագա­նակագեղձի միջմիզուկային մասնահատում: Մնացած 22 հիվանդի մոտ հակաանդրոգենային բուժման (վիրաբուժական կամ դեղորայքային կաստրացիա) և Ֆոլիի կաթետերով 1 ամիս ստորին միզուղիների դրենավորման արդյունքում միզարձակումը վերա­կանգնվել է: Վերջինս մեր կողմից գնահատվում է ուրոֆլոումետրիայի միջոցով, և մենք համարում ենք օբստրուկցիայի վերացումը այն ժամանակ, երբ միզարձակման առավելագույն արագությունը 15 մլ/վրկ:


Արդյունքների վերլուծություն.


Մենք համարում ենք, որ միջմիզուկային մասնա­հա­տումը (ՄՄՄ) տեղային տարածված կամ մետաստատիկ քաղցկեղի դեպքում կարելի է կատարել ոչ ավելի շուտ, քան երբ ուռուց­քա­յին պրոցեսը գտնվում է հսկողության տակ: Որը գնա­հատ­վում է PSA – ի ոչ թե ելքային ցուցանիշներով, այլ հակա­անդրո­գենային բուժման ֆոնի վրա PSA – ի անկման արագությամբ: Ըստ մեր տվյալների մաք­սի­մալ անդրո­գենային բլոկադայով բուժումից 1 ամիս անց PSA<1նգ/մլ - ից:


Ըստ մեր տվյալների հիվանդների 57.8% մոտ տարվող վերոհիշյալ բուժումների դեպքում և Ֆոլեյի կատետրի միջոցով միզապարկի դրենավորման ներքո 1 ամսվա ընթացքում առաջանում է ինքնուրույն միզարձակման հնարավորություն:


Եզրակացություն:


Տեղային տարածված կամ մետաստատիկ շագա­նա­կագեղձի քաղցկեղով և սուր միզակապությամբ ոչ բոլոր հիվանդներին է անհրաժեշտ կատարել միջ­միզուկային մասնահատում: Բացի այդ միջմիզուկային մասնահատում պետք է կատարել միայն այն դեպքում, երբ ուռուցքային պրոցեսը գտնվում է հսկողության տակ:

 

Հեղինակ. Ե.Ս. Հարությունյան, Հ.Յ. Անտոնյան, ՀՀԱՆ ԱԱԻ ուրոլոգիական ամբիոն
Սկզբնաղբյուր. Գիտա - գործնական Բժշկական Հանդես <<Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի>> - 3. 2008 (35) 67-68
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայով` ինֆրավեզիկալ օբստրուկցիայով հիվանդների մոտ դիտվող դետրուզորի մորֆոֆունկցիոնալ փոփոխությունները

Շագանակագեղձի բարորակ հիպերպլազիան (ՇԲՀ) համարվում է տարեց տղամարդկանց շրջանում ամենատարածված ուրոլոգիական հիվանդությունը: Ռուսաստանի Դաշնությունում և Եվրոպական մի շարք երկրներում ՇԲՀ-ն ախտորոշվում է 11,3% տղամարդկանց մոտ 40-49տ. հասակում և 81,4% տղամարդկանց մոտ` 80տ. հասակում [11]...

Ուռուցքաբանություն Ախտաբանական անատոմիա Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2012 (51)
Բիպոլյար ներմիզուկային մասնահատման առավելությունները միզապարկի քաղցկեղի դեպքում

Բանալի բառեր. միզապարկի քաղցկեղ, բիպոլյար ներմիզուկային մասնահատում

Առաջին հիշատակումները ներմիզուկային մասնահատման (ՆՄՄ) կիրառման վերաբերյալ հանդիպում են 16-րդ դարից: Հետագայում, գիտատեխնիկական առաջընթացին զուգընթաց...

Ուռուցքաբանություն Բուժման մեթոդներ Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2012 (51)
Շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայով պայմանավորված ստորին միզուղիների ախտանիշների դեղորայքային բուժման ժամանակակից մոտեցումները (գրականության ակնարկ)

Բանալի բառեր. շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա, էրեկտիլ դիսֆունկցիա, ֆոսֆո-դիէսթերազա 5-ի ինհիբիտորներ, ստորին միզուղիների ախտանիշներ

Տարեց տղամարդկանց շրջանակներում լայն տարածում ունեցող էրեկտիլ դիսֆունկցիան (ԷԴ) և շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայի (ՇԲՀ) հետևանքով առաջացող ստորին միզուղիների ախտանիշները (ՍՄԱ) սովորաբար ի հայտ են գալիս կյանքի 5-րդ և 6-րդ տասնամյակներում [11,15,24]...

Ուռուցքաբանություն Բուժման մեթոդներ Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2012 (51)
Լրիվ և բարդ մարջանաձև քարերի բուժման բաց վիրահատական մեթոդ` պիելոլիթոտոմիա զուգակցված կոնտակտային լիթոտրիպսիայի հետ

Բանալի բառեր. միզաքարային հիվանդություն, պիելոլիթոտոմիա

Միզաքարային հիվանդությունը` իր տարածվածության (մինչև 5%), բուժման համար պահանջվող ծախսերի շարունակական մեծացման պատճառով համարվում է ոչ միայն ժամանակակից ուրոլոգիայի այլ նաև առողջապահական լուրջ հիմնախնդիր...

Բուժման մեթոդներ Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2012 (51)
Ամորձիների երկկողմանի Լեյդիգոմա (կլինիկական դեպք)

Բանալի բառեր. ամորձու նորագոյացություն, Լեյդիգոմա, ամորձու ինտերստիցիալ բջիջների ուռուցք

Հայտնաբերվել է 193 հրատարակում (Medline) մեծահասակների շրջանում Լեյդիգոմայի 480 դեպքի վերաբերյալ, այդ թվում 3 աշխատանք՝ ընդհանուր առմամբ 90 հիվանդի վրա կատարված հետազոտությունների վերաբերյալ [1-6]...

Կլինիկական դեպքեր Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2012 (51)
Շագանակագեղձի նեյրոէնդոկրին կարցինոմա (կլինիկական դեպք)

Բանալի բառեր. շագանակագեղձ, կարցինոմա, նեյորէնդոկրին

Վերջին երկու տասնամյակում շագանակագեղձի քաղցկեղը դարձել է լուրջ բժշկական և սոցիալական խնդիր: Արևմտյան Եվրոպայում և ԱՄՆ-ում շագանակագեղձի քաղցկեղը զբաղեցնում է տղամարդկանց մոտ բոլոր չարորակ նորագոյացությունների շարքում 2- րդ տեղը` իր տեղը զիջելով թոքերի քաղցկեղին...

Ուռուցքաբանություն Կլինիկական դեպքեր Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2012 (51)
Գերակտիվ միզապարկի և ինֆրավեզիկալ օբստրուկցիայի զուգակցման դեպքում վիրահատական բուժման արդյունավետությունը շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայով հիվանդների մոտ (գրականության ակնարկ)

Բանալի բառեր. միզապարկ, շագանակագեղձ, հիպերպլազիա

Մի շարք կլինիկական դիտարկումներ ցույց են տվել, որ շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայով (ՇԲՀ) զգալի թվով հիվանդների մոտ ինֆրավեզիկալ օբստրուկցիայի (ԻՎՕ) ախտանիշները զուգորդվում են գերակտիվ միզապարկի (ԳԱՄ) ախտանիշներով...

Ուռուցքաբանություն Բուժման մեթոդներ Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2012 (51)
Բիպոլյար ներմիզուկային մասնահատման կիրառումը միզապարկի քաղցկեղի դեպքում (գրականության տեսություն)

Բանալի բառեր. միզապարկի քաղցկեղ, բիպոլյար ներմիզուկային մասնահատում

Միզապարկի մակերեսային ուռուցքների վիրահատական բուժման հիմնական եղանակ է համարվում ներմիզուկային մասնահատումը (ՆՄՄ) [7,21,22]: Ներմիզուկային վիրահատությունների պատմական սկիզբը համարվում է 16-րդ դարը...

Ուռուցքաբանություն Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2012 (50)
Միզապարկի ֆլյուորեսցենտային ներմիզուկային մասնահատման բարդությունների նվազեցումը բիպոլյար եղանակի կիրառմամբ

Բանալի բառեր. միզապարկի քաղցկեղ, ֆլյուորեսցենցիա, բիպոլյար ներմիզուկային մասնահատում 

Միզապարկի մակերեսային ուռուցքների վիրահատական բուժման ստանդարտ է համարվում ուռուցքի ներմիզուկային մասնահատումը (ՆՄՄ)...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2012 (50)
Միջմիզուկային մասնահատումը շագանակագեղձի քաղցկեղի ժամանակ (գրականության տեսություն)

Շագանակագեղձի քաղցկեղը լուրջ խնդիր է ներկայացնում և տարեցտարի ավելի  մեծ ուշադրություն է գրավում: Վերջին տարիներին, հատկապես զարգացած երկրներում նկարագրվում է շագանակագեղձի քաղցկեղով հիվանդացության աճ...

Ուռուցքաբանություն Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 2.2011
Պրոստատ սպեցիֆիկ անտիգենի մետաբոլիզմը

Պրոստատ սպեցիֆիկ անտիգենը 34ԿԴ մոլեկուլյար զանգվածով գլիկոպրոտեիդ է, որը գրեթե գերազանցապես արտադրվում է շագանակագեղձի էպիթելում [1,2]: ՊՍԱ-ի որոշումը օգտակար է շագանակագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման համար...

Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 2.2011
Ամորձու մետախրոն քաղցկեղ

Ամորձիների ուռուցքներով հիվանդացությունը եվրոպական երկրներում կրկնապատկվում է յուրաքանչյուր 20 տարին մեկ: Միջին ցուցանիշը կազմում է 6,3 հիվանդ 100000 տղամարդ բնակչության: Մինչդեռ  մահացությունը  ամորձիների  քաղցկեղի ժամանակ  մնում է...

Ուռուցքաբանություն Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 2.2011
Շեքի շրջանի արտաօրգանային սարկոմա (կլինիկական դեպքի նկարագրություն)

Հիվանդ Ա.Վ., տղամարդ, 43տ, Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ուրոլոգիայի բաժանմունք էր ընդունվել` գանգատվելով շեքի շրջանի ուռուցքային գոյացության առկայությունից, ցավերից և դժվարամիզությունից: Հիվանդության...

Ուռուցքաբանություն Կլինիկական դեպքեր Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 2.2011
Բիպոլյար ներմիզուկային մասնահատում` «ոսկե ստանդարտի» նոր խոսք (գրականության տեսություն)

Ներմիզուկային վիրահատությունների պատմությունը սկսվում է XVI դարից, երբ ֆրանսիացի վիրաբույժ Ambruise Pare-ն վերականգնեց նեղացած միզուկի անցանելիությունը` կիրառելով կյուրետ և սրած լուսնացքավոր բուժ...

Վիրաբուժություն Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 2.2011
Միզապարկի քաղցկեղի էնդոսկոպիկ բուժման արդյունքների բարելավումը բիպոլյար ներմիզուկային մասնահատման կիրառմամբ

Միզապարկի մակերեսային ուռուցքների էնդոսկոպիկ բուժման ոսկե ստանդարտ է համարվում ներմիզուկային մասնահատումը (ՆՄՄ) [3]: Այն հետագա մորֆոլոգիական ախտորոշման հետ միասին հանդիսանում է փուլավորման առավել տեղեկատվական եղանակ...

Ուռուցքաբանություն Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 2.2011

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ