Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Համակարգային հիվանդություններ

Մոդիֆիկացված ցիտրուլինացված վիմենտինի հանդեպ հակամարմինների և այլ սպեցիֆիկ աուտոհակամարմինների կլինիկական նշանակությունը և համեմատական բնութագիրը ռևմատոիդ արթրիտի ժամանակ

Բանալի բառեր` ռևմատոիդ արթրիտ, աուտոհակամարմիններ, ցիտրուլինացիա, լատեքս-ագլյուտինացիա, ռևմատոիդ գործոն, հակամարմիններ մոդիֆիկացված ցիտրուլինացված վիմենտինի հանդեպ (anti-MCV)

 

Ներածություն

 

Ռևմատոիդ արթրիտը (ՌԱ) անհայտ էթիոլոգիայի աուտոիմուն խրոնիկ բորբոքային հիվանդություն է, որը բնութագրվում է էրոզիվ արթրիտի զարգացմամբ և ներքին օրգանների սիստեմային բորբոքային ախտահարմամբ [2]: ՌԱ-ի վաղ ախտորոշումը և արդյունավետ բուժման ընտրությունը ռևմատոլոգիայի գերխնդիրներից են, քանի որ հիվանդությունը բերում է վաղ հաշմանդամեցման, մահացության բարձր ցուցանիշի, որոնք էլ հանգեցնում են էական սոցիալ – տնտեսական ծախսերի [4]:

 

ՌԱ-ի վաղ ախտորոշման գործում կարևոր նշանակություն ունի բարձր զգայունություն և սպեցիֆիկություն ունեցող սերոլոգիական մարկերների հայտնաբերումը լաբորատոր թեստերի միջոցով:

 

Զգայունությունը լաբորատոր թեստի դրական արդյունքների քանակն է միևնույն հի-վանդությամբ տառապող հիվանդների մոտ: Սպեցիֆիկությունը լաբորատոր թեստի բացասական արդյունքն է տվյալ հիվանդությունը չունեցող հիվանդների մեծամասնության մոտ [3]:

 

ՌԱ-ի ժամանակ կարող են հայտնաբերվել մոտ 50 տեսակի տարաբնույթ աուտոհակամարմիններ, սակայն նրանցից միայն մի քանիսն են հանդիսանում, հիվանդության սերոլոգիական մարկերներ [1]:

 

 ՌԱ-ի ժամանակ հայտնաբերված առաջին աուտոհակամարմինը ռևմատոիդ գոր-ծոնն է (ՌԳ): 1800թ. Ավգուստին- Յակուբ- Լանդռե –Բովեն առաջին անգամ տվել է պաթոլոգիայի կլինիկական նկարագիրը: 1858 թ. Գարոն առաջարկել է ՌԱ տերմինը և 1892 թ-ին տարանջատել է այն պոդագրայից: 1940թ. առաջին անգամ ՌԱ-ով հիվանդի արյան մեջ հայտնաբերվել է ՌԳ-ը Վաալերի և Ռոուզի կողմից, որն էլ հիմք է հանդիսացել ենթադրելու ՌԱ-ի պաթոգենեզի հիմքում աուտոիմուն մեխանիզմների մասնակցության մասին [17]:

 

ՌԳ-ը իմունոգլոբուլին է (IgM, IgG, IgA) ընդդեմ IgG-ի Fc ֆրագմենտի [19]: Կլինիկական պրակտիկայում ավելի հաճախ որոշվում է IgM: Լաբորատորիաներում ՌԳ-ը որոշվում է մի քանի մեթոդներով` ագլյուտինացիոն թեստերի, նեֆելոմետրիայի և իմունաֆերմենտա-յին անալիզի միջոցով (ԻՖԱ): ԻՖԱ-ի զգայունությունը ՌԳ-ի հայտնաբերման համար ամենաբարձրն է, քանի որ այս մեթոդով արյան մեջ հայտնաբերվում են և′ IgM, և′ IgG, և′ IgA:

 

 ՌԱ-ի ախտորոշման և հետագա վարման գործում ՌԳ-ի որոշման առավելություններն են.

 

  • ՌԳ-ը մինչ օրս ՌԱ-ի հիմնական լաբորատոր ախտորոշման մեթոդն է, ինչը հիմք է հանդիսացել առանձնացնելու ՌԱ-ի երկու կլինիկաիմունաբանական տարատեսակներ` սերոպոզիտիվ և սերոնեգատիվ:
  • 1987թ. ԱՌԿ-ի (Ամերիկյան Ռևմատոլոգների Կոլեգիա) կողմից այն ընդգրկվել է ՌԱ-ի ախտորոշման 7 չափանիշների մեջ [5]:
  • IgM-ի առկայությունը ՌԱ-ի ժամանակ կապված է հիվանդության ավելի ծանր ընթացքի հետ: Կան տվյալներ, որոնք վկայում են այն մասին, որ IgM-ի մակարդակն արյան մեջ իջնում է anti- TNFα (anti -Tumor Necrosis Factor α) և anti- B բջջային թերապիայի ազդեցությամբ [7,18]:
  • IgA-ի առկայությունը ասոցացվում է ՌԱ-ի ավելի ծանր ձևի հետ, anti- TNFα թերապիայի հանդեպ կայունության և ոչ ադեկվատ կլինիկական պատասխանի մարկեր է [12]:
  • IgG-ի հայտնաբերումն ասոցացվում է ռևմատոիդ վասկուլիտի հետ [10]:

 

Միևնույն ժամանակ, ՌԳ-ի որոշումը ունի մի շարք սահմանափակումներ. 

 

  • ՌԱ-ի ախտորոշման համար ՌԳ-ի զգայունությունը կազմում է շուրջ 70% (տատանվելով 60-80% սահմնաններում` կախված արյան մեջ ՌԳ-ի տիտրից), իսկ սպեցիֆիկությունը` 60%, որը բավականին ցածր է [1]:
  • ՌԳ-ի տիտրը չի կորելացվում ՌԱ-ի ակտիվության հետ և խորհուրդ չի տրվում օգտագործել հիվանդության ակտիվությունը գնահատելու համար [5]:
  • Չնայած իր անվանը, ՌԳ-ը անգամ բարձր տիտրով սպեցիֆիկ չէ ՌԱ-ի համար: Այն հանդիպում է նաև այլ ռևմատիկ (համակարգային կարմիր գայլախտ, համակարգային սկլերոդերմիա, պոլիմիոզիտ, Շյոգրենի հիվանդություն և այլն) և ոչ ռևմատիկ հիվանդությունների (տուբերկուլոզ, հեպատիտ B և C, լյարդի ցիրոզ, սիֆիլիս և այլն) ժամանակ, նաև առողջ մարդկանց, հատկապես տարեցների մոտ` մինչև 15% դեպքերում:
  • Հիվանդության դեբյուտում այն հայտնաբերվում է ընդամենը հիվանդների 25%-ի մոտ [1,3,16]:

 

ՌԳ-ի`որպես ՌԱ-ի լաբորատոր ախտորոշիչ անկատար մեթոդ լինելը պատճառ հանդիսացավ իմունագենետիկ մարկերների հանդեպ մեծ հետաքրքրության առաջացմանը` ուղղված ավելի բարձր զգայունություն և սպեցիֆիկություն ունեցող մարկերների լաբորատոր ախտորոշիչ մեթոդների հայտնաբերմանը:

 

Ցիտրուլին պարունակող աուտոանտիգեն-ների հայտնաբերումը ՌԱ-ի ժամանակ վերջին տարիների ռևմատոլոգիայում սերոլոգիա-կան ախտորոշման բնագավառում կարևոր հայտնագործություններից է:

 

Ցիտրուլինը ոչ ստանդարտ ամինաթթու է, քանի որ ներգրավված չէ օրգանիզմում սպիտակուցի սինթեզին: Ցիտրուլինացված սպիտակուցները առաջանում են միայն պոստտրանսլյացիոն մոդիֆիկացիայի ընթացքում, արգինինային մնացորդների փոխակերպման ժամանակ ցիտրուլինի դեզամինացիայի հետևանքով: Պրոցեսը կարգավորում են պեպտիդիլ-արգինին-դեզամինազա ընտանիքի ֆերմենտները (Peptidyl arginine desaminase` PAD) կալցիումի իոնների ներկայությամբ, որն էլ բերում է սպիտակուցի կառուցվածքի փոփոխմանը: Քանի որ ցիտրուլինը չեզոք ամինաթթու է, ուստի բարձրացած է նրա հիդրոֆոբությունը, որն էլ բերում է մոդիֆիկացված սպիտակուցի իմունագենության բարձրացմանը [16] (նկ. 1):

 

Նկ. 1. Սպիտակուցի ցիտրուլինացիան

 

Ցիտրուլինացիան ֆիզիոլոգիական գործընթաց է, որն անհրաժեշտ է ապոպտոզի ժամանակ ներբջջային սպիտակուցների քայքայման համար: ՌԱ-ով հիվանդների մոտ բորբոքված սինովիալ թաղանթում ավելանում է PAD-ի կոնցենտրացիան և ակտիվությունը, որն էլ բերում է ցիտրուլինացված սպիտակուցների քանակի կտրուկ ավելացմանը:

 

PAD-ի հիմնական աղբյուր են հանդիսանում լեյկոցիտները, որոնց քանակը ՌԱ-ով հի-վանդների սինովիալ հեղուկում կտրուկ ավելացած է: Վերջիններիս քայքայման հետևանքով տեղի է ունենում ֆերմենտի ակտիվ արտազատում:

 

Ցիտրուլինացիան նաև իր հերթին նպաստում է բորբոքման խորացմանը: Վերջինիս հավաստիությունը ապացուցված է դեռևս լաբորատոր կենդանիների վրա [14]:

 

Ցիտրուլինացիայի ենթարկվող սպիտակուցներից են`ֆիլագրինը, վիմենտինը, երկրորդ տիպի կոլագենը, α-էնոլազան, որոնք էլ և ցիտրուլինացիայից հետո դառնում են թիրախ աուտոհակամարմինների համար: Երկրորդ տիպի կոլագենի և α-էնոլազայի հանդեպ աուտոհակամարմինների կլինիկական նշա-նակությունը ՌԱ-ի ժամանակ դեռևս գտնվում է հետազոտման փուլում, և վերջնական արդյունքները դեռևս ամփոփված չեն [1]:

 

Ցիտրուլինացված անտիգենների հանդեպ առաջին աուտոհակամարմիններին են պատ-կանում են 1964թ. հայտնաբերված ՀՊԳ-ը (հակապերինուկլեար գործոն) և 1979թ. հայտ-նաբերված ՀԿՀ-ը (հակակերատինային հակամարմիններ): 1993թ. մի խումբ Ֆրանսիացի գիտնականներ պարզել են, որ դրանք երկուսն էլ ուղղված են նույն անտիգենային թիրախի դեմ: Դա ցիտրուլինացված սպիտակուց ֆիլագրինն է, որն էլ պատճառ հանդիսացավ նրանց ընդգրկելու մեկ ընտանիքի մեջ և նրանց դեմ արտադրված հակամարմինները անվանել հակաֆիլագրինային հակամարմիններ (ՀՖՀ) [1]:

 

ՀՖՀ-ի հիմնական թիրախը պրոֆիլագրինն է, որն իրենից ներկայացնում է ֆոսֆորիլացված պոլիպեպտիդ` բաղկացած 10-12 ֆիլագրիններից` բաժանված իրարից լինկերներով: Սպիտակուցը, ենթարկվելով մասնակի պրոտեոլիզի, լիցքավորվում է դրական և ցիտրու-լինացվում է, ինչի հետևանքով դառնում է անտիգենային թիրախ ՀՖՀ-ի համար (նկ. 2):

 

 

Նկ. 2. Ֆիլագրինի և նրա հանդեպ արտադրված հակամարմինների փոխադարձ կապը

 

Այս երկու աուտոհակամարմինների որոշումը այդպես էլ լայն տարածում չգտավ ՌԱ-ի լաբորատոր ախտորոշման համար: Չնայած ՀՊԳ-ը հաճախ հայտնաբերվում է հիվանդության վաղ շրջանում և ունի բարձր սպեցիֆիկություն`մինչև 95%, այն ունի շատ ցածր զգայունություն` 55-70%: Լաբորատորիայում որոշվում է անուղղակի իմունաֆլյուորեսցենցիայի միջոցով, որի արդյունքները դժվար է ստանդարտեցնել և մեկնաբա-նել, իսկ անտիգենային սուբստրատը բավարար քանակով առկա է միայն 5 % առողջ դոնորների մոտ: ՀԿՀ –ին բնորոշ է շատ ցածր զգայունություն`40-60%, ինչի հետևանքով ՌԱ-ի լաբորատոր ախտորոշման համար այն կիրառում չի գտել [11]:

 

2001թ. մշակվեց աուտոհակամարմինների որոշման մեթոդ, որտեղ որպես անտիգենային սուբստրատ օգտագործվեց ցիկլիկ ցիտրուլին պարունակող պեպտիդ, որը սինթետիկ պեպտիդ է: 40 ցիտրուլինացված պեպտիդների ուսումնասիրման հետևանքով հնարավոր եղավ առանձնացնել հիմնական իմունադոմինանտ էպիտոպը, որը բաղկացած էր 19 ամինաթթուներից: Սերինի փոխարինումը ցիստեինի բերում է նոր պեպտիդի առաջացման, որը պարունակում է ցիստեինային կամրջակ կամ ցիկլիկ ցիտրուլինացված պեպտիդ, սա էլ բարձրացնում է հակամարմինների խնամակցությունը այդ անտիգենի հանդեպ: Վերը նշված հակամարմինները անվանվեցին ցիկլիկ ցիտրուլինացված պեպտիդի հանդեպ հա-կամարմիններ (anti-Cyclic Citrullinated Pepti-des; anti-CCP):

 

Anti-CCP ունի մի շարք առավելություններ նախորդ սերնդի աուտոհակամարմինների նկատմամբ.

 

  • նրա սպեցիֆիկությունը հասնում է 95%, իսկ զգայունությունը` 80%-ի,
  • հիվանդության վաղ շրջանում հանդիպում է հիվանդների շուրջ 40-50%-ի մոտ [11,13,15],
  • նրա առկայությունը ասոցացվում է հիվանդության ծանր ընթացքի հետ,
  • ՌԱ-ի ժամանակ հոդերի վաղ էրոզիվ ախ-տահարման պրեդիկտոր է,
  • վաղ համալիր բուժման սկսման չափանիշ է [15]:
  • Anti-CCP թերի կողմերից են.
  • այն չի կարող օգտագործվել որպես հիվանդության ակտիվության և բուժման արդյունավետության մարկեր [12]:
  • հանդիպում է շարակցական հյուսվածքի այլ համակարգային հիվանդությունների ժամանակ (համակարգային կարմիր գայլախտ, համակարգային սկլերոդերմիա, Շյոգրենի համախտանիշ) [15]:
  • ցիկլիկ ցիտրուլին պարունակող պեպտիդը ունի դետեկցիայի համար ընդամենը 2 հնարավոր էպիտոպ, ինչի հետևանքով էլ հիվանդության վաղ շրջանում այն հայտ-նաբերվում է ընդամենը հիվանդների շուրջ 50%-ի մոտ:

 

Այս բոլորը խթան հանդիսացան նոր և ավելի լիարժեք աուտոհակամարմինների որոնման համար:

 

2004 թ. մշակվեց մեթոդ, որով հայտնաբեր-ում էին վիմենտինի հանդեպ մոդիֆիկացված ցիտրուլինացված հակամարմիններ, որով էլ սկիզբ դրվեց ՌԱ-ի ժամանակ վերջին սերնդի աուտոհակամարմինների հայտնաբերմանը: 

 

Վիմենտինը օրգանիզմում բավականին տարածված բնական սպիտակուց է: Նախկինում այն հայտնի էր որպես Sa սպիտակուց, որը հայտնաբերվել էր դեռևս 1994թ. ՌԱ-ով հիվանդի սինովիալ թաղանթում: Այն սինթեզվում և մոդիֆիկացվում է մակրոֆագերի կողմից բորբոքային և հակաբորբոքային ցիտոկինների ազդեցության ներքո: Վիմենտինը բորբոքման ժամանակ ցիտրուլինացվում է վերը նշված մեխանիզմով, ինչի հետևանքով բարձրանում է մոդիֆիկացված վիմենտինի իմունագենությունը: Սա բերում է նրա հանդեպ հակամարմինների արտադրմանը, որոնք էլ կոչվում են հակամարմիններ մոդիֆիկացված ցիտրուլինացված վիմենտինի հանդեպ (anti-mutated and citrullinated vimentin; anti- MCV): 

 

Anti-MCV-ի` որպես լաբորատոր ախտորոշիչ մեթոդի առավելություններն են.

 

  • ՌԱ-ի ախտորոշման համար թեստի զգա-յունությունը 82% է, իսկ սպեցիֆիկությունը` մինչև 98%,
  • որոշվում է արյան մեջ ԻՖԱ-ի միջոցով,
  • վիմենտինը սպիտակուց է, որն ունի հայտնաբերման համար մոտ 45 էպիտոպ, ինչը բարձրացնում է վերջինիս հայտնաբերման հավանականությունը հիվանդության ժամանակ, 
  • anti-MCV-ի տիտրը կորելացվում է հիվանդության ակտիվության հետ, այսինքն այն կարելի է օգտագործել հիվանդության ակ-տիվությունը և բուժման արդյունավետությունը գնահատելու համար [6],
  • խիստ սպեցիֆիկ է ՌԱ-ի համար,
  • բնորոշ է էպիտոպ տարածում երևույթը (հակացիտրուլինային հակամարմինների կողմից ճանաչվող ցիտրուլինացված էպիտոպների քանակի ավելացում ժամանակի ընթացքում ՌԱ-ով հիվանդների մոտ), ինչը ՌԱ- ի ծանր ընթացքի պրոգնոստիկ մար-կեր է [13]:

Հետազոտության նպատակն է`

 

  • Համեմատել ՌԱ-ով հիվանդների մոտ ՌԳ-ի հանդիպման հաճախականությունը` կախված հայտնաբերման մեթոդից` ԻՖԱ կամ լատեքս-ագլյուտինացիա:
  • Որոշել anti-MCV-ի հայտնաբերման հաճախականությունը սերոնեգատիվ (ըստ լատեքս-ագլյուտինացիայի մեթոդի) ՌԱ-ով հիվանդների մոտ:
  • Որոշել anti-MCV-ի և ՌԳ-ի (ԻՖԱ) հանդիպման հաճախականությունը` կախված հետազոտման պահին հիվանդության ակտիվությունից:

 

Նյութը և մեթոդները

 

Հետազոտության մեջ ընդգրկված են եղել հավաստի ՌԱ-ով 24 հիվանդ (ըստ 1987թ Ամերիկյան Ռևմատոլոգների Կոլեգիայի չափանիշների)` 18 կին և 6 տղամարդ: Նախապես բոլոր 24 հիվանդների մոտ սերոպոզիտիվությունը որոշվել է լատեքս-ագլյուտինացիայի թեստով (11 սերոպոզիտիվ և 13 սերոնեգատիվ): Հիվանդության միջին տևո-ղությունը կազմել է 5,3 տարի (տատանվելով 6 ամսից մինչև 40 տարվա սահմաններում), իսկ հիվանդների միջին տարիքը` 48,6 (տատանվելով 22-75 տարեկանի սահմաններում): Հետազոտության մեջ ընդգրկված հիվանդների մոտ հիվանդության ակտիվության աստիճանը գնահատվել է ըստ DAS 28 (Disease Activity Score 28): Ըստ DAS 28 ՌԱ-ի ակտիվությունը կարող է գնահատվել`1) ռեմիսիա, եթե DAS 28< 2.6, 2) ցածր աստիճանի ակտիվություն` DAS 28=2.6-3.2, 3) միջին աստիճանի ակտիվություն` DAS 28=3.3-5.1 և 4) բարձր աստիճանի ակտիվություն` DAS 28> 5.1: Հետազոտման պահին ըստ DAS 28 ռեմիսիայում գտնող հիվանդ չի եղել: Միջին աստիճանի ակտիվության եղել է ընդամենը մեկ հիվանդ, որի DAS 28=4.8: Մնացած հիվանդների հիվանդության ակտիվության աստիճանը եղել է կամ ցածր կամ բարձր: Այս պատճառով, կախված հիվանդության ակտիվության աստիճանից, հիվանդները բաժանվել են երկու խմբի. I խումբ` (n=13), որոնց DAS 28=2.8-3.2, (ցածր հիվանդության ակտիվության աստիճանով հիվանդներ), II խումբ` (n=11), որոնց DAS 28≥4.8 (միջին և բարձր հիվանդության ակտիվության աստիճանով հիվանդներ): Միջին աստիճանի ակտիվությամբ մեկ հիվանդը ընդգրկվել է II խմբի մեջ, ուստի խմբի ակտիվության ին-դեքսը կազմել է DAS 28≥ 4.8:

 

Նախապես բոլոր հիվանդների մոտ հիվան-դության ընթացքում մի քանի անգամ սերո-պոզիտիվությունը որոշվել է լատեքս-ագլյու-տինացիայի մեթոդով, (հիմքում ընկած է մարդու արյան շիճուկում պարունակվող ՌԳ-ի ագլյուտինացիայի ռեակցիան պոլիստերի-նային լատեքսի հետ, որը պարունակում է արյան շիճուկի իմունոգլոբուլիններ), Delta ֆիրմայի RF-LEX թեստերով: 

 

 Հետազոտության ընթացքում ՌԱ-ով հի-վանդների արյան մեջ ՌԳ-ը որոշվել է և′ լա-տեքս ագլյուտինացիայի մեթոդով Delta ֆիր-մայի RF-LEX թեստերով, և′ որոշվել են anti- MCV և ՌԳ-ը` ELISA (Enzyme-Linked Immuno Sorbant Assay) մեթոդով Orgentec ֆիրմայի Rheumachec թեստերով (ORG 170-10):

 

Լատեքս-ագլյուտինացիոն թեստի համար օգտագործվել է երակային արյուն, իսկ ԻՖԱ-ի համար `մազանոթային արյուն:

 

Delta ֆիրմայի RF-LEX թեստերի անտիգե-նային կոնցենտրացիան կազմել է` 12 մգ/լ, իսկ Rheumachec թեստերը ունեին անտիգենների ավելի մեծ կոնցենտրացիա` 2 մգ/մլ: Ուստի Rheumachec թեստերի պատասխանը կախված չէր հետազոտվողի արյան մեջ anti-MCV-ի և ՌԳ-ի կոնցենտրացիայից: Rheumac-hec թեստերի արդյունքները գնահատվում էին հետևյալ կերպ: Երբ թեստային զոլը չէր գունավորվում, այն համարվում էր անվավեր: Երբ գունավորվում էր միայն C–ի դիմաց, հետազոտության արդյունքը համարվում էր բացասական: Եթե գունավորվում էր C-ի և ՌԳ -ի դիմաց, նշանակում էր, որ դրական է միայն ՌԳ-ը, եթե գունավորվում էր C-ի և MCV-ի դիմաց` դրական է միայն MCV-ն, եթե գունավորվում էր C-ի, ՌԳ-ի և MCV–ի դիմաց` երկուսն էլ դրական են (նկ. 3):

Նկ. 3. Orgentec ֆիրմայի Rheumachec թեստի (ORG 170-10) հնարավոր արդյունքները

 

Արդյունքները և քննարկում

 

Լատեքս-ագլյուտինացիայի մեթոդով ՌԳ-ը հայտնաբերվել է 24 հիվանդից 11-ի մոտ, (46%) իսկ ELISA մեթոդով` 24 հիվանդներից 21-ի մոտ (87.5%): Ընդամենը 3 (12.5%) հի-վանդի մոտ ՌԳ-ը մնացել է բացասական ինչպես լատեքս-ագլյուտինացիայի թեստի մեթոդով, այնպես էլ ELISA մեթոդով: ELISA մեթոդով ՌԳ-ը մոտավորապես կրկնակի անգամ ավելի հաճախ է հայտնաբերվել հետազոտության մեջ ընդգրկված ՌԱ-ով 24 հի-վանդների մոտ` ի տարբերություն լատեքս-ագլյուտինացիայի մեթոդի (նկ. 4):

 

 Նկ. 4. ՌԳ-ի հայտնաբերման հաճախականությունը լատեքս-ագլյուտինացիայի և ԻՖԱ-ով մեթոդով հետազոտված ՌԱ-ով 24 հիվանդների մոտ

 

Ըստ լատեքս-ագլյուտինացիայի` թեստի 13 սերոնեգատիվ ՌԱ-ով հիվանդներից 7-ի մոտ հայտնաբերվել է anti-MCV, որը կազմում է սերոնեգատիվ (ըստ լատեքս-ագլյուտինացիայի թեստի) ՌԱ-ով հիվանդների 54%-ը: Իսկ 6 (46%) սերոնեգատիվ հիվանդների մոտ anti- MCV չի հայտնաբերվել (նկ. 5):

 

Նկ. 5. Anti-MCV-ի հանդիպման հաճախականությունը` ըստ լատեքս-ագլյուտինացիայի թեստի սերոնեգատիվ, ՌԱ-ով հիվանդների մոտ (n=13):

 

Կախված հիվանդության ակտիվությունից, I խմբում ընդգրկված հիվանդության ցածր ակտիվություն ունեցող13 հիվանդներից anti-MCV հայտնաբերվել է 5 հիվանդի մոտ (38%), ՌԳ`ըստ ELISA մեթոդի` 8 հիվանդի մոտ (61%), ՌԳ`ըստ լատեքս-ագլյուտինացիայի մեթոդի`4 հիվանդի մոտ (30%): 

 

II խմբում ընդգրկված հիվանդության միջին և բարձր ակտիվություն ունեցող 11 հի-վանդներից anti-MCV և ՌԳ` ըստ ELISA մե-թոդի հայտնաբերվել է բոլոր 11 հիվանդների մոտ, ՌԳ` ըստ լատեքս-ագլյուտինացիայի մեթոդի` 7 հիվանդի մոտ (63%) (աղյ. 1):

 

Աղյուսակ 1

ՌԳ-ի (ըստ լատեքս-ագլյուտինացիայի թեստի, ըստ ԻՖԱ-ի) և anti-MCV-ի հայտնաբերման հաճախականությունը I և II խմբերի ՌԱ-ով հիվանդների մոտ

ÐÇí³Ý¹Ý»ñ

anti-MCV

(Æü²)

ȶ

(Æü²)

ȶ

(ɳï»ùë-ագլյուտինացիա)

I ËáõÙµ (n=13)

38% (n=5)

61%(n=8)

30%(n=4)

II ËáõÙµ (n=11)

100%(n=11)

100%(n=11)

63%(n=7)

 

I խմբում ընդգրկված հիվանդների մոտ, որոնց հիվանդության ակտիվության աստիճանը, ըստ DAS 28-ի, եղել է ցածր (DAS 28=2.6-3.2), anti-MCV հայտնաբերվել է ընդամենը 38%-ի (n=5) մոտ: Վերջիններիս մոտ հետազոտման պահին հիվանդության ակտիվության աստիճանը եղել է 3.0-3.2 սահմաններում, իսկ ՌԳ`ըստ ELISA մեթոդի` 61%-ի մոտ (n=8), որոնց հիվանդության ակտիվությունը եղել է 2.9-3.2: Իսկ ՌԳ-ի հայտնաբերումը ըստ լատեքս-ագլյուտինացիայի թեստի կազմել է 30% (n=4): Վերջիններիս DAS 28 եղել է 2.6, 2.7, 3.0 և 3.2: Anti-MCV I խմբում հայտնաբերվել է միայն այն հիվանդների մոտ, որոնց DAS 28≥ 3.0-ից, իսկ ՌԳ` ըստ ELISA մեթոդի հայտնաբերվել է միայն DAS 28≥2.9-ից հիվանդների մոտ: ՌԳ-ի հանդիպման հաճախականությունը, ըստ լատեքս-ագլյուտինացիայի թեստի, կախված չի եղել I խմբում ընդգրկված հիվանդների հիվանդության ակտիվության աստիճանից, անկախ նրանից, թե հիվանդության ակտիվության աստիճանը տվյալ խմբի համար (ըստ DAS 28) վերին, թե ստորին շեմում է գտնվել: Փաստորեն, II խմբում ընդգրկված հիվանդների մոտ, որոնց հիվանդության ակտի-վությանը աստիճանը ըստ DAS 28 եղել է միջին և բարձր (DAS 28≥ 4.8), anti-MCV և ՌԳ` ըստ ELISA մեթոդի, հայտնաբերվել է բոլոր հիվանդների մոտ: ՌԳ-ը` ըստ լատեքս-ագլյուտինացիայի թեստի ընդամենը 63% (n=7) հիվանդների մոտ է եղել և նույնպես կախված չի եղել II խմբում ընդգրկված հիվանդների ակտիվության աստիճանից: Կախված հիվանդության ակտիվությունից, ավելանում է և anti-MCV-ի և ՌԳ-ի` ըստ ELISA մեթոդի, հայտնաբերման հաճախականությունը (I խումբ` 38% և 61%, II խմբում հայտնաբերվել է բոլոր հիվանդների մոտ (p‹0.05)): Այդ տարբերությունը վիճակագրորեն հավաստի է:Լատեքս-ագլյուտինացիայի մեթոդով ՌԳ-ի հայտնաբերման հաճախականությունը հիվանդության ակտիվության աստիճանից կախված չէ (I խումբ` 30%, II խումբ` 63%,p›0.05):Այդ տարբերությունը վիճակագրորեն հավաստի չէ:

 

Այսպիսով, հետազոտության արդյունքները վկայում են այն մասին, որ ELISA մեթոդով ՌԳ-ի հայտնաբերման հաճախականությունը ավելանում է, ի տարբերություն լատեքս-ագլյուտինացիայի մեթոդի, որն էլ իր հերթին ավելացնում է սերոպոզիտիվ հիվանդների քանակը: Սա ունի մեծ նշանակություն հիվանդությունը վաղ ախտորոշելու, վաղ բազիսային բուժումը սկսելու և ծանր էրոզիվ պրոցեսի զարգացումը կանխարգելելու համար: Իսկ anti-MCV–ի հայտնաբերման հաճախականությունը ավելանում է կախված հիվանդության ակտիվությունից, ինչը թույլ է տալիս ենթադրելու, որ կարելի է օգտագործել ՌԱ-ով հիվանդների մոտ որպես հիվանդության ակտիվության մարկեր: Բացի այդ, հետազոտության արդյունքում anti-MCV հայտնաբերվել է նաև ըստ լատեքս-ագլյուտինացիայի մեթոդի սերոնեգատիվ ՌԱ-ով հիվանդների մոտ, ինչը նույնպես վաղ ախտորոշման և վաղ բազիսային բուժման սկսման չափանիշ է: 

 

Այսպիսով, հիմնվելով ստացված արդյունքների վրա, կարելի է հանգել հետևյալ եզրակացությունների.

 

ՌԳ-ի որոշումը ԻՖԱ-ի մեթոդով ավելի զգայուն է լատեքս-ագլյուտինացիայի թեստի համեմատ, քանի որ ԻՖԱ-ի մեթոդով ՌԱ-ով հիվանդների մոտ ՌԳ-ի հայտնաբերման հա-ճախականությունը ավելանում է մոտ երկու անգամ:

 

Anti-MCV-ը` ըստ ELISA մեթոդի, հայտնաբերվում է լատեքս-ագլյուտինացիայի թեստով սերոնեգատիվ հիվանդների ավելի քան կեսի մոտ: Հիվանդության ակտիվության հետ կապված (ըստ DAS 28) ավելանում է anti-MCV-ի և ՌԳ-ի` ըստ ELISA մեթոդի, հայտնաբերման հաճախականությունը ՌԱ-ով հիվանդների մոտ: 

 

Ամփոփելով վերը շարադրվածը, կարելի է ենթադրել, որ anti-MCV, հանդիսանալով ՌԱ-ի վերջին սերնդի սերոլոգիական մարկեր, ունի մի շարք առավելություններ: Հիվանդության ախտորոշման համար ցանկալի է որոշել ինչպես ՌԳ-ը, այնպես էլ anti-MCV: Դրանք հանդիսանում են տարբեր սերոլոգիական մարկերներ և չեն կարող լրիվ փոխարինել մեկը մյուսին: Նրանցից յուրաքանչյուրն ունի իր որոշակի դերը ՌԱ-ի համալիր ախտորոշման և հետագա բուժման համար:

 

Գրականություն

 

  1. Лапин С.В., Тотолян А.А Иммунологическая лабораторная диагностика ревматических заболеваний 2006: 75-76.
  2. Насонов Е.Л., Насонова В.А.Ревматология. Национальное руководство 2008: 290.
  3. Насонов Е.Л. Клинические рекомендации и алгоритм для практикующих врачей 2004, 5-7.
  4. Alamanos Y., Voulgari,P.V., and Drosos,A.A. 2006. Incidence and prevalence of rheumatoid arthritis, based on the American College of Rheumatology criteria: a systematic review. Semin.Arthritis Rheum. 1987 36:182-188.
  5. Arnett F.C., Edworthy, S.M., Bloch,D.A., et al. The American Rheumatism Association 1987. revised criteria for the classification of rheumatoid arthritis. Arthritis Rheum., 1988, 31:315-3242.
  6. Bang H., Egerer K., Gauliard A., Luthke K., Rudolph P.E., and Burmester G.R.. Mutation and citrullination modifies vimentin to a novel autoantigen for rheumatoid arthritis. Arthritis 2007.
  7. Bas S., Genevay S., Meyer O., Gbay C. Anti-cyclic citrullinated peptide antibodies, IgM and IgA rheumatoid factors in the diagnosis and prognosis of rheumatoid arthritis. Rheumatology 2003; 42: 677-680.
  8. Bobbio-Pallavicini F, Caporalli R, et al Ann. N.Y.Acad.Sci (2007) 1109,287-295
  9. Cooper N.J. Economic burden of rheumatoid arthritis a systematic review Rhematology (Oxford) 2000, 39:28-3.
  10. Dorner T., Egerer K., Feist E., Burmester G.R. Rheumatoid factor revisited. Curr Opinions Rheum 2004; 16: 246-253.
  11. Girbal-Neuhauser E., Durieux J.J., Arnaud M. et al J. Immunol 1999, 162, 585-594.
  12. Greiner A., Plischke H., Kellner H., Gruber R. Ann. N.Y.Acad.Sci 2005,1050,295-303
  13. Ioan-Facsinay,A., Willemze,A., Robinson,D.B., et al.. Marked differences in fine specificity and isotype usage of the anti-citrullinated protein antibody in health and disease. Arthritis Rheum 2008, 58:3000-3008. Rheum. 56:2503-2511
  14. Lundberg K., Nijenhuis S., Vossenaar E. et al Arthritis Res Ther 2004, 6 (Suppl 1), 18 (Abstract). 
  15. Naguwa S., in Autoantibodies ed Schoenfeld Y, Gershwin ME, Meroni PL 2007, 721- 3.
  16. Tarcsa E., Marekov L.N., Mei G. et al J. Biol. Chem., 1996,271, 30709-30716.
  17. Waaler E. On the occurrence of a factor in human serum activating the specific aggluti-nation of sheep blood corpuscles. Acta Pathol Microbiol Scand 1940. 17:172-188.
  18. Wolfe F., Ross K., Hawley D.J., Roberts F.K., Cathey M.A. The prognosis of rheumatoid arthritis and undifferentiated polyarthritis syn-drome in the clinic: a study of 1141 patients. The Journal of rheumatology. 1993 Dec; 20 (12):2005-9.
  19. Zvaifler N.J. The immunopathology of joint inflammation in rheumatoid arthritis. Adv. Immunol. 1973, 16:265-336.

Հեղինակ. Ռ.Հ. Հարությունյան1, Ա.Ա. Հարոյան2, 1 Մ. Հերացու անվ. ԵՊԲՀ, թերապևտիկ նեղ մասնագիտությունների ամբիոն 2 Էրեբունի ԲԿ УДК 616.72-002.77
Սկզբնաղբյուր. Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2012 (52)
Աղբյուր. med-practic.com
Պարբերականի էլեկտրոնային տարբերակի հովանավոր.
 

ՏԵՎԱ դեղագործական ընկերության ներկայացուցչությունը Հայաստանում

ՏԵՎԱ  դեղագործական ընկերության ներկայացուցչությունը Հայաստանում
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Պարբերական հիվանդությամբ պայմանավորված սրտի և թոքերի ախտահարման ձևաբանական առանձնահատկությունները

Բանալի բառեր. պարբերական հիվանդություն, սրտային և թոքային ամիլոիդոզ, ձևաբանություն

Պարբերական հիվանդությունը (ՊՀ) կլինիկորեն արտահայտվում է պարբերական տենդի նոպաներով, որովայնամզի, թոքամզի, սինովիալ թաղանթների...

Ախտաբանական անատոմիա Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1.2011 (45)
Կոլխիցինային բուժման որոշ հիմնահարցերի մասին

Երբ կոլխիցինի որոշակի դեղաչափի ֆոնի վրա պարբերական հիվանդության բուժումից բավարար կլինիկական արդյունք չի ստացվում, ապա կարելի է կիրառել համալիր բուժում...

Առողջապահություն 2.2010 Դեղագիտություն
Էնդոթելային ֆունկցիայի, թաքնված աթերոսկլերոզի, լիպիդային պրոֆիլի, բորբոքման, թրոմբոցիտների ֆունկցիոնալ վիճակի և մակարդելիության որոշ ցուցանիշների գնահատումը անկանոն կոլխիցինոթերապիա ստացող ՊՀ հիվանդների մոտ

Բանալի բառեր. էնդոթելաին դիսֆունկցիա, բորբոքում, աթերոսկլերոզ, պարբերական հիվան­դու­թյուն

Սրտի իշեմիկ հիվանդության (ՍԻՀ) տա­րած­վածությունը և դրանից մահացությունը այլ հիվանդությունների համեմատ ամենա­բարձրն է ողջ երկրագնդում: Այն հան­դի­սանում է մահացության թիվ մեկ պատճառը...

Սրտանոթաբանություն Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1.2010 (41)
Պարբերական հիվանդության և ամիլոիդոզի ախտածագումը, ձևաբանությունը, ախտորոշումը

Բանալի բառեր. պարբերական հիվանդություն, շիճուկային ամիլոիդ A սպիտակուց (SAA), պիրին, ամիլոիդոգենեզ, ամիլոիդոզ, հյուսվածաբանական ախտորոշում

Պարբերական հիվանդությունը (ՊՀ) կամ ընտանեկան միջերկրածովյան տենդը (ԸՄՏ), որը աուտոսոմ-ռեցեսիվ ժառանգվող հիվանդություն է, կլինիկորեն արտահայտվում է...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1.2010 (41) Ախտաբանական անատոմիա Նեֆրոլոգիա
Բեխչետի հիվանդության կլինիկական առանձնահատկությունները Հայաստանում

Բանալի բառեր.  Բեխչետի  հիվանդություն, կլինիկական առանձնահատկություններ, աշխարհագրական գործոն

Բեխչետի հիվանդությունը (ԲՀ) համակարգային վասկուլիտների խմբին պատկանող անհայտ էթիոլոգիայի պոլիմորֆ ախտանշակոմպլեքս է, որն արտահայտվում է բերանի խոռոչի լորձաթաղանթի...

Հայաստանի բժշկագիտություն 2.2009
Երեխաների ստամոքսի լորձաթաղանթի ախտաբանական կազմափոխությունները պարբերական հիվանդության ժամանակ

Բանալի բառեր: պարբերական հիվանդություն, երեխաներ, ստամոքսաբորբ, Helicobacter pylori

Պարբերական հիվանդությունը (ՊՀ), կամ միջերկրածովային դողերոցքը, բնորոշվում է օրգանիզմի շճաթաղանթների համակար­գա­յին ասեպտիկ բորբոքմամբ, որն ուղեկցվում է նոպայաձև ցավերով...

Գաստրոէնտերոլոգիա, լյարդաբանություն Մանկական հիվանդություններ Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1.2008 (33) Ախտաբանական անատոմիա
Պարբերական հիվանդության ընթացքի առանձնահատկությունները տարածուն թարախային որովայնամզաբորբ վերապրած հիվանդների մոտ

Բանալի բառեր. պարբերական հիվանդություն, տարածուն թարախային որովայնամզաբորբ

Պարբերական հիվանդությունը (ՊՀ), լի­նե­լով ժառանգական հիվանդություն, շատ տա­րած­ված է հայերի մոտ, ախտահարելով Երևանի բնակչության մոտ 1-2%-ը [2,4]: ՊՀ որովայ­նային նոպաների կլինիկական պատ­կե­րը` այսպես կոչված սուր որովայնը, հա­ճախ պատճառ է դառնում...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1.2008 (33)
Կոլխիցինի ազդեցությունը շրջանառու իմունային կոմպլեքսների պարունակության վրա ամիլոիդոզով բարդացած և առանց բարդացումների ընթացող պարբերական հիվանդությամբ տառապող հիվանդների մոտ

Բանալի բառեր. պարբերական հիվանդություն, երկրորդային ամիլոիդոզ, շրջանառու իմունային կոմպլեքսներ, կոլխիցին

Պարբերական հիվանդությամբ (ՊՀ) կամ Միջերկրածովյան ընտանեկան տենդով (Familial Mediterranean fever; FMF; MIM294100) տառապող հիվանդների թվի արագ աճը...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2007 (31)
Գայլախտանման համախտանիշը պարբերական հիվանդությամբ տառապողների մոտ Հայաստանում

Բանալի բառեր. պարբերական հիվանդություն, համակարգային կարմիր գայլախտ

Համաձայն Իսրայելի մեր գործընկերների հետազոտությունների, պարբերական հիվանդության (ՊՀ) ժամանակ դիտվել է համակարգային կարմիր գայլախտի (ՀԿԳ) ցածր հաճախություն և թեթև ընթացք: P. Langevitz-ը և համահեղինակները մոտ 6000 ՊՀ հիվանդներից ՀԿԳ-ը նկատել են միայն երեքի մոտ: Նրանցից երկուսի մոտ հղիության ֆոնի վրա ՀԿԳ-ն ընթանում էր բավականին թեթև (ցան, հոդաբորբ, հականեյտրոֆիլային հակամարմինների առկայություն, թրոմբոցիտոպենիա)...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1-4.2006 (25-28)
Սուր աղիքային անանցանելիությամբ ուղեկցվող կպումային հիվանդությունը պարբերական հիվանդությամբ տառապողների ընտանիքների անդամների մոտ

Բանալի բառեր: պարբերական հիվանդություն, սուր աղիքային անանցանելիություն, կպումային հիվանդություն, ընտանիք, Հայաստան, հիվանդության ընթացք­­­­...

Գաստրոէնտերոլոգիա, լյարդաբանություն Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1-4.2005 (21-24)
Պարբերական հիվանդությամբ տառապողների մոտ նոպաներից առաջ դիտվող դեղնուկի երևույթը: Երկու դեպքի նկարագրություն

Բանալի բառեր. պարբերական հիվանդություն, դեղնուկ, լյարդ

Մեծահասակների մոտ դեղնուկը կարող է առաջանալ բազմաթիվ ինչպես բարորակ, այնպես էլ կյանքին սպառնացող հիվանդությունների ժամանակ: Դեղնուկը կարող է լինել նախալյարդային, ներլյարդային և արտալյարդային: Դեղնուկի նախալյարդային պատճառներն են արնալուծը (hemolysis), մեծ հեմատոմայի ներծծումը, որոնք բերում են արյան մեջ չկոնյուգացված (անուղղակի) բիլիրուբինի մակարդակի բարձրացմանը: Ներլյարդային հիվանդությունները բերում են արյան մեջ ինչպես չկոնյուգացված, այնպես էլ կոնյուգացված բիլիրուբինի մակարդակների բարձրացմանը...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1-4.2004 (17-20)
Տարբեր հիվանդությունների կամ համախտանիշների ազդեցությունը պարբերական հիվանդությամբ տառապողների մոտ ամիլոիդոզի զարգացման հավանականության վրա:

Բանալի բառեր. պարբերական հիվանդություն, ամիլոիդոզ, կանխատեսում, ուղեկցող հիվանդություններ

Տարբեր հիվանդությունների և/կամ համախտանիշների ազդեցության ուսումնասիրությունները պարբերական հիվանդությամբ տառապողների մոտ կյանքի առանձին տասնամյակների ընթացքում ամիլոիդոզի հրովարտակման (մանիֆեստացիայի) հավանականության վրա ցույց տվեցին, որ ՊՀ հիմնական շճաթաղանթաբորբային նոպաների հետ համատեղ մեկուսացած պարբերական տենդային նոպաներ ունեցող հիվանդների մոտ նկատվում է ամիլոիդոզի հրովարտակման համեմատաբար ցածր հավանականություն...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1-4.2004 (17-20)
Նոպաների հաճախականությունը Հայաստանում պարբերական հիվանդությամբ տառապողների մոտ. տարբեր գործոնների ազդեցությունը

Բանալի բառեր. պարբերական հիվանդություն, նոպաների հաճախականություն, կլինիկական ձև, սեռ, տարիք, ծագում, գենոտիպ

Պարբերական հիվանդությունը (ՊՀ)՝ լինելով ժառանգական հիվանդություն, զարմանալիորեն տարածված է հայերի մոտ, ախտահարելով Երևանի բնակչության մոտ 1%-ը [5]: Հատկանշական է, որ դեռ 20 տարի առաջ կատարված ժառանգաբանական հետազոտություններում հիվանդության տարածվածությունը գնահատվում էր 0.5 %-ի սահմաններում [4], այսինքն, մոտ 2 անգամ ավելի ցածր...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1-4.2004 (17-20)
Տարբեր հիվանդությունների կամ համախտանիշների ազդեցությունը պարբերական հիվանդությամբ տառապողների մոտ ամիլոիդոզի զարգացման հավանականության վրա:

Հաղորդում Ա: Առանձին ընդհանուր համախտանիշների, հենաշարժական, շնչական և սիրտ-անոթային համակարգերի և համակարգային բնույթի տարբեր պաթոլոգիաների ազդեցությունը

Բանալի բառեր. պարբերական հիվանդություն, ամիլոիդոզ, կանխատեսում, ուղեկցող հիվանդություններ...

Ուրոլոգիա Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1-4.2004 (17-20)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ