Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Սեքսոլոգիա

Տղամարդկանց անպտղության ժամանակ սեքսուալ ֆունկցիայի խանգարումները

Բանալի բառեր. էրեկցիա, օրգազմ, սերմնահեղուկ, սեքսուալ դիսֆունկցիա, ֆերտիլություն,  ինֆերտիլություն

Տղամարդկանց անպտղության խնդիրը դարձել է ավելի արդիական, որի հետ կապված բազմաթիվ հետազոտություններ են կատարվում: Հաճախ զույգի անպտղության բուժման ժամանակ բավարար ուշադրություն չի դարձվում ընտանիքում սեքսուալ ներդաշնակությանը, տղամարդու սեքսուալ առոողջությանը: Ընդհանուր անպտղության կառուցվածքում տղամարդու գործոնը կազմում է 50%, որպես ինքնուրույն գործոնч  35% : 

 

Այն դեպքերում, երբ զույգի անպտղության վիճակը պայմանավորված է միայն տղամարդու գործոնով, սեքսուալ համակարգը դառնում է ավելի խոցելի պաթոգեն գործոնների համար, դիտվում է արտահայտված դեպրեսիա: Ենթադրվում է, որ ֆերտիլության խնդիրներով տղամարդիկ այս կամ այն չափով գնահատում են իրենց սեքսուալ ֆունկցիան որպես ոչ ադեքվատ և ունենում են էրեկցիայի և օրգազմի հետ կապված խնդիրներ:

 

Մինչև այժմ, տղամարդու անպտղության բուժման ժամանակ հիմնականում անտեսվում կամ բավարար չափով ուշադրություն չի դարձվում անպտղության` որպես հոգեբանական սթրեսոգեն գործոնի ազդեցությանը տղամարդու սեքսուալ ֆունկցիայի վրա, այդ իսկ պատճառով զույգերի միջև ի հայտ եկած միջանձնային դիսհարմոնիան իջեցնում է անպղության բուժման արդյունավետությունը և հաճախ հանգեցնում է շարունակական բուժումից հրաժարվելուն: 

 

Մենք մեր առաջ խնդիր ենք դրել պարզաբանել տղամարդու անպտղության ժամանակ ի հայտ եկած սեքսուալ դիսֆունկցիաների ախտաբանությունը, կատարել այդպիսի դիսֆունկցիաների համակարգային և կառուցվածքային վերլուծություն, առաջարկել համապատասխան արդյունավետ բուժական մեթոդիկա, որը կբարձրացնի բուժման արդյունավետությունը:

 

Հետազոտման օբյեկտ են հանդիսանւմ այն տղամարդիկ, որոնց մոտ  ախտորոշվել է տղամարդու անպտղություն և առկա են սեքսուալ խանգարումներ, ընդ որում, սեքսուալ խանգարումները զարգանում են այն բանից հետո, երբ ունենում են սեռական դժվարություններ և երբ ախտորոշվում են սերմնահեղուկի ֆերտիլության հետ կապված խնդիրներ:

 

Նյութը և մեթոդները

 

Հետազոտությունը կատարվել է Սեքսապաթոլոգիայի համալսարանական կենտրոնում: (ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի և ռեպրոդուկտոլոգիայի ամբիոն):

 

 Հետազոտման մեջ ընդգրկվել են այն  տղամարդիկ, որոնց մոտ  հայտնաբերվել է սերմնահեղուկի  ֆերտիլության հետ կապված խնդիրներ: Ուսումնասիրության տևողությունը եղել է շուրջ 6 ամիս, որի ընթացքում ուսունմասիրվել են 70 անպտուղ ամուսնական զույգեր, որոնք դիմել են առաջնային  անպղության  գանգատուվ: Տղամարդկանց տարիքը եղել է 22–35տ:  Ուսումնասիրության ընթացքում օգտագործվել են սեքսուալ ֆունկցիայի ուսունմասիրման միջազգային ինդեքսը` International Index of Erectile Function (IIEF-5), դեպրեսիայի գնահատման Հեմիլտոնի սանդղակը և սերմնահեղուկի ուսումնասիրման ստանդարտ հետազոտությունը` ԱՀԿ-ի հանձնարարականներով (The World Health Organization guidelines to determine sperm concentration and motility): Որպես սերմնաբջիջների ստանդարտ կոնցենտրացիա ընդունվում է  ≥20*106/մլ , շարժունակությունը` ≥50%, նորմալ սերմնաբջիջների թիվը` ≥30%: Հետազոտությունը ընդգրկում է այն տղամարդկանց, որոնց մոտ առկա է որևէ չափանիշի խանգարում սերմնահեղուկի ուսումնասիրման ստանդարտ հետազոտությունում:

 

Մինչև անպտղության ախտորոշումը և բուժումը այդ տղամարդիկ սեքսուալ ոլորտին վերաբերվող գանգատներ չեն ունեցել: Ուսումնասիրության ժամանակ հիվանդները խմբավորվեցին ըստ առկա սեքսոլոգիական նոզոլոգիայի` 1-ին խումբ` գենիտալ ռեակցիայի անբավարարություն, 2-րդ խումբ` օրգազմի ֆունկցիայի խանգարում, 3-րդ խումբ` վաղաժամ սերմնաժայթքում: Ուսումնասիրման ընթացքից դուրս հանվեցին այն տղամարդիկ` թվով 5, որոնք մինչև հետազոտությունը արդեն ունենին սեքսուալ դիսֆունկցիա (IIEF-5-20): 

 

Գենիտալ ռեակցիայի անբավարարություն, կամ էրեկտիլ դիսֆունկցիա ախտորոշովեց 38 հիվանդի մոտ (54.3%), օրգազմի ֆունկցիայի խանգարում`18-ի մոտ (25.7%) և վաղաժամ սերմնաժայթքում`14 հիվանդի մոտ (20%):

 

Ստացված արդյունքները խմբավորվել են և որոշվել է դրանց հավաստիությունը համապատասխան վիճակագրական մեթոդներով:

 

Արդյունքները և դրանց քննարկումը

 

Հետազոտության ժամանակ հայտնաբերված սեռական առողջության խանգարումների համակարգային կառուցվածքային վերլուծությունը ցույց է տալիս, որ անպտղությունը` հանդես գալով որպես սթրեսոգեն հոգեախտաբանական գործոն, առաջ է բերում անձի սեքսուալ համակարգի արտահայտված խանգարումներ, ազդելով սեքսուալ ակտիվության գրեթե բոլոր դրսևորումների վրա: 

 

Որպես առաջնային ախտահարման թիրախ, վնասելով հոգեբանական բաղադրիչը, աստիճանաբար ընդգրկում է էրէկցիոն և էյակուլյատոր բաղադրիչը, միաժամանակ ախտահարելով հոգեբանական և սոցիալ-հոգեբանական կոմպոնենտները: Էմոցիոնալ և հոգեբանական ծանրաբեռնվածությունը կրիզիսային փոփոխություններ է մտցնում  տղամարդու շատ ֆունկցիոնալ ակտիվությունների մեջ: Կյանքի շատ սթրեսային գործոնների շարքում ինֆերտիլությունը  զբաղեցնում է նեգատիվ առումով բավականին բարձր տեղ:  Մեր հետազոտության մեջ տղամարդկանց  54.3%- ի մոտ ի հայտ եկան էրեկցիայի հետ կապված խնդիրներ,  25.7 % դեպքերում` օրգազմի հետ կապված խնդիրներ և  20%-ի մոտ` վաղաժամ սերմնաժայթքում:  Վերոհիշյալ սեքսուալ  դիսֆունկցիաները հոգեբանական բնույթի են  և պայմանավորված  են  նաև ինֆերտիլության  տևողությամբ ու տղամարդու սեռական կոնստիտուցիայիով   (թույլ, միջին, ուժեղ):

 

Այսպիսով` հետազոտության արդյունքները  թույլ են տալիս եզրակացնելու, որ տղամարդկանց անպտղության  բուժման  ժամանակ  հարկավոր է հատուկ ուշադրություն դարձնել անձի մոտ ի հայտ եկած սեքսուալ առողջության խանգարումներին, քանզի դրանք մեծ թիվ են կազմում և չախտորոշվելու ու համապատասխան մասնագիտական բուժում չիրականացնելու պարագայում մեծապես տուժում է անպտղության բուժման արդյունավետությունը և  ամուսնական զույգերը հիասթափություն ապրելով ընդհատում են բուժումը կամ ամուսնալուծվում են: Մենք առաջարկում ենք անպտղության ժամանակ բուժական ծրագիրն իրականացնել մուլտիդիսցիպլինար թիմով, որում ընդգրկված կլինի նաև  սեքսապաթոլոգ, ինչը կբարձրացնի անպտղության բուժման արդյունավետությունը:

 

Поступила 04.05.07

 

Հեղինակ. Ս. Վ. Հակոբյան ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի և ռեպրոդուկտոլոգիայի ամբիոն УДК 616.69-008.1+618.17- 08.1
Սկզբնաղբյուր. Հայաստանի բժշկագիտություն 2.2007
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Անպտղության ժամանակ հոգեբանական գործոններով պայմանավորված տղամարդկանց սեքսուալ դիսֆունկցիաները
Անպտղության ժամանակ հոգեբանական գործոններով պայմանավորված տղամարդկանց սեքսուալ դիսֆունկցիաները

Նախաբան: Տղամարդկանց անպտղության խնդիրը դարձել է ավելի արդիական, որի հետ կապված բազմաթիվ հետազոտություններ են կատարվում այդ ուղղությամբ: Հաճախ զույգի անպտղության բուժման...

Անպտղություն ՏՂԱՄԱՐԴ: Անպտղություն Հոգեկան առողջության հայկական հանդես 1.2009 (1)
Սեռական ցանկության վերաբերյալ ժամանակակից պատկերացումները և դրանց կլինիկական գնահատումը

Բանալի բառեր. սեռական ցանկություն, սեռական մոտիվացիա, սեռական հարաբերություն, 

սեռական ցանկության խանգարում, լիբիդո

Այսօր գիտագործնական սեքսոլոգիայում շրջանառում են սեռական ցանկության (լիբիդոյի) վերաբերյալ պատկերացումներ, որոնց համաձայն սեռական ցանկությունը սուբյեկտիվ հոգեկան ապրում է կամ վիճակ...

Հայաստանի բժշկագիտություն 1.2007

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ