Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ

Նորածնային աուդիոլոգիական սկրինինգի անհրաժեշտությունը ՀՀ-ում

Ծանրալսության ախտորոշումը և բուժումը շարունակում է հանդիսանալ արդիական խնդիր օտո­րինոլարինգոլոգիայում:

Չնայած, օտովիրաբուժության հաջողությունների, ժամանակակից դիագնոստիկ սարքավորումների, լսողական սարքերի ներդրումների, լսողության խա­նգա­րումներով հիվանդները հանդիպում են բավա­կանին մեծ քանակւթյամբ` հատկապես մանկական տարիքի երեխաներ և դեռահասներ:


Երեխայի կյանքի առաջին տարիները հան­դիսանում են կրիտիկական՝ խոսքի, ճանաչողական և սոցիալ-հասարակական վիճակի զարգացման համար:

 

Մինչև օրս լսողության խանգարումներով երեխաներին վաղ ուշադրություն ցուցաբերողները հանդիսանում են ընտանիքի անդամները, որոնցից շատերը գիտակ չեն հնարավոր բարդությունների մասին և թե ինչպես պետք է վարվել տվյալ երեխաների հետ: Այսօր բոլորի կողմից ընդւնված է այն փաստը, որ եթե լսողության խանգարումով երեխան ստանում է համապա­տասխան ձայնաուժեղացում 6 ամսեկան հասակից, ապա նրա hոգեհուզական և խոսակցական զար­գա­ցումը չի տարբերվում առողջ հասակակցից:


Այդ պատճառով շատ կարևոր է վաղ շրջանում լսողու­թյան խանգարումների հայնաբերումը, որը հնարա­վորություն է տալիս ժամանակին ճիշտ կազմա­կերպել բուժումը (լսողապրոթեզավորում կամ կոխլեար իմպլանտացիա) և հետագա վերականգնողական միջոցառումները, որպեսզի երեխան լինի լիարժեք ադապտացված հասարակության մեջ՝ լսողական և խոսակցական հնարավորություններով: Երեխայի մոտ չհայտնաբերված կամ ուշ հայտնաբերված լսողության խանգարումները բերում են երեխայի մտավոր, սոցիալ – հասարակական զարգացման խանգարմանը և վերջապես խուլհամրության զարգացմանը:

 

Լսողու­թյան խանգարման հայտնաբերումը երեխաների մոտ անհրաժեշտ է սկսել նորածնային տարիքից, որը հնարավորություն է տալիս ժամանակին հայտնաբերել խանգարումները, սկսել վերականգնողական միջոցա­ռում­ները և երեխային ընդգրկել խոսակցական միջա­վա­յրում: Վաղ ախտորոշման առավել արդյունավետ եղանակը նորածնային սկրինինգն է, որից հետո կազմակերպած վաղ, լիարժեք բուժումը:


2006թ.-ից Էրեբունի բ/կ-ի LOR բաժանմունքում կատարվել է 1 օրեկանից մինչև 10 տարեկան երեխաների աուդիոլոգիական հետազոտություն Fisher Zoth ֆիրմայի ECNO-SCREEN սկրինինգային սարքով: Կատարվել է օտոակուստիկ էմիսսիայի, կարճ լատենտային լսողական հարուցված պոտենցիալների (մինչև 55dB нПс ինտենսիվությամբ) գրանցում:


Հետազոտությունը կատարվել է բնական քնի ժամանակ: Հետազոտվել են 288 երեխա, որոնցից 50-ի մոտ հայտնաբերվել է նորմալ լսողություն, 238 երեխա­ների մոտ հայտնաբերվել է լսողության խանգարում: Պատճառները եղել են բնածին և ձեռք բերովի: Այս սարքով հետազոտության առավելությունը հանդի­սանում է այն, որ պարզ է, կատարվում է բնական քնի ժամանակ, արագ` 10 րոպեի ընթացքում և օբյեկտիվ է:


Լսողության խանգարում հայտնաբերված երեխա­ները անցել են մնացած անհրաժեշտ հետազոտությունները` իմպենդանսոմետրիա, կարճ լատենտային լսողական հարուցված պոտենցիալների (մինչև 110dB ինտենսիվությամբ) գրանցում, արդյուն­քում 238 երեխաներից 125-ի մոտ հայտնաբերվել է 4-րդ աստիճանի սենսոնևրալ ծանրալսություն, 54-ի մոտ` 2 րդ - 3-րդ աստիճանի սենսոնևրալ ծանրալսություն, 2-ի մոտ` աուդիտոր նեյրոպաթիա, 57-ի մոտ` կոնդուկտիվ ծանրալսություն: Ախտորո­շու­մը ճշտելուց հետո կատարվել է համապատասխան բուժում:

 

Սենսոնևրալ ծանրալսությամբ երեխաներին կատարվել է լսողապրոթեզավորում, պարապմունքներ սուրդոմանկավարժի հետ և մինչև 4 տարեկան 4-րդ աստիճանի սենսոնևրալ ծանրալսությամբ երեխաները նախապատրաստվում են վիրահատության՝ կոխլեար իմպլանտացիային:


ՀՀ-ում աուդիոլոգիական սկրինինգի լայն ներդրումները հնարավորություն կտան հետազոտել և հսկողության տակ ընդգրկել յուրաքանչյուր նորածնին: Հաշվի առնելով այդ ամենը նախատեսվում է նորածնային լսողության սկրինինգը ներդնել ՀՀ-ում մի քանի փուլերով: Սկզբնական շրջանում ծրագիրը կիրականացվի Երևանի 4 ծննդատներում, այնուհետև ծրագրի մեջ կընդգրկվեն Երևանի բոլոր ծննդատները, հետագայում ՀՀ բոլոր մարզկենտրոնների ծննդա­տները:


Լսողության խանգարումով երեխաների վաղ հայտնա­բերումը մեզ հնարավորություն կընձեռնի ճիշտ կազմակերպել բուժումը (լսողապրոթեզավորում կամ կոխլեար իմպլանտացիա) և հետագա վերակա­ն­գնո­ղական միջոցառումները, որպեսզի երեխան լինի լիարժեք ադապտացված հասարակության մեջ` լսողա­կան և խոսակցական հնարավորություններով:


Առաջին փուլում հետազոտությունը (օտոակուստիկ էմիսսիա) կատարվելու է ծննդատանը 36-48 ժամվա ընթացքում: Եթե առաջին փուլում կհայտնաբերվեն ԼԽԿ-ով նորածիններ, ապա նրանք կընդգրկվեն դիսպանսեր հսկողության տակ տվյալ մասնագետի կողմից: Դիսպանսեր հսկողությունը իրականացվելու է հետազոտման երկրորդ և երրորդ փուլերով:


Երկրորդ փուլում 3 ամսեկան երեխաները հետա­զոտվելու են Էրեբունի բ/կ-ի Կոխլեար իմպլա­ն­տա­ցիայի կենտրոնում և Արաբկիր բ/կ-ի Հանրա­պե­տական մանկական աուդիոլոգիական կենտրոնում: Կատար­վելու է օտոակուստիկ էմիսսիա, եթե հայտնա­բերվեն ԼԽԿ-ով երեխաներ, ապա նրանք կհետազոտման երրորդ փուլում:


Երրորդ փուլում 6 ամսեկան երեխաները հետազոտվելու են Էրեբունի բ/կ-ի Կոխլեար իմպլանտացիայի կենտրոնում և Արաբկիր բ/կ-ի Հանրապետական մանկական աուդիոլոգիական կեն­տրո­նում, կատարվելու է լիակատար աուդիոլո­գի­ական հետազոտություն (OAE, DPOAE իմպենդա­ն­սո­մե­տրիա, կարճ լատենտային լսողական հարուցված պոտենցիալների գրանցում) լսողության խանգարման վերջնական ախտորոշման համար:

 

Ռիսկի գործոններով երեխաները կընդգրկվեն հսկողության տակ մանկաբույժի և ծնողների կողմից, որոնք կտեղեկացվեն երեխայի կյանքի առաջին տարիների ընթացքում հանդիպող լսողական ռեակցիաների մասին և կկատարվի համապատասխան հետազո­տություններ: Լխ-ով երեխաները կստանան համապա­տաս­խան բուժում` լսողության վաղ պրոթեզավորում և պարապմունքներ սուրդոմանկավարժի հետ:


Այն երեխաները, որոնց ցուցված կլինի կոխլեար իմպլան­տացիա, կգտնվեն հսկողության տակ Էրեբունի բ/կ-ի Կոխլեար իմպլանտացիայի կենտրո­նում, որտեղ կիրականացվեն վիրահատությունները և հետագա վերականգնողական միջոցառումները հա­մա­պա­տասխան մասնագետների կողմից:


2004-ից ՀՀ-ում Էրեբունի բ/կ-ի Կոխլեար իմպլան­տացիայի կենտրոնում վիրահատվել են 21 երեխա, որոնցից 5-ը պոստլինգվալ,16-ը պրելինգվալ մինչև 4 տարեկան: Հետվիրահատական շրջանը ընթացել է հարթ, անցկացվել են վերականգնողական միջոցա­ռումները, արդյունքները համապատասխանում են նորմայի ստանդարտներին:


Այսպիսով, նշված բարդությունները կանխելու, և ԼԽ-ով երեխայի նորմալ զարգացումը ապահովելու համար անհրաժեշտ է տվյալ սարքով կատարել նորածինների աուդիոլոգիական սկրինինգ ծննդա­տանը երեխայի ծնվելուց հետո 36-48 ժամվա ընթացքում:

 

Հեղինակ. Ա.Հ. Մարտիրոսյան, Ա.Կ. Շուքուրյան, Երևանի Պետական Բժշկական Համալսարան Էրեբունի ԲԿ Քիթ-կոկորդ-ականջի հիվանդու­թյուն­ների բաժանմունք
Սկզբնաղբյուր. Գիտա - գործնական Բժշկական Հանդես <<Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի>> - 3. 2008 (35) 59-60
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Քթի ծայրային արատի վերականգնում պարամեդիալ ճակատային լաթով. armeniamedicalcenter.am
Քթի ծայրային արատի վերականգնում պարամեդիալ ճակատային լաթով. armeniamedicalcenter.am

Մարդկության պատմության ամբողջ ընթացքում, արտաքին տեսքի պատկերացումների մեջ, քիթը զբաղեցնում է, կարելի է ասել, առաջտար տեղ: Այդ պատճառով ամենահեշտ միջոցը այլանդակել մարդու տեսքը` նրան քթից զրկելն է...

Օդոնտոգեն հայմորիտով հիվանդների դիմելիության դինամիկան, առաջնային ախտորոշման առանձնահատկությունները և բուժման տակտիկան

Բանալի բառեր. վերծնոտային ծոցի բորբոքում, հայմորիտ

 

Վերծնոտային սինուսի օդոնտոգեն բորբոքումների հաճախականության մասին կարծիքները միանշանակ չեն [1]։ Օդոնտոգեն վերծնոտային սինուսները կազմում են ստոմատոլոգիական բոլոր հիվանդությունների ընդհանուր թվի 3-ից 7%-ը...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2012 (52)
Քնի օբստրուկտիվ ապնոէ-հիպոպնոէ համախտանիշով պայմանավորված երիկամների ախտահարման ախտաֆիզիոլոգիական հիմնական մեխանիզմները

Բանալի բառեր. քնի օբստրուկտիվ ապնոէ-հիպոպնոէ համախտանիշ

Քնի օբստրուկտիվ ապնոէ-հիպոպնոէ համախտանիշը (ՔՕԱՀՀ) մի վիճակ է, որը բնորոշվում է քնի ընթացքում, շնչառական ուժերի պահպանման ֆոնի վրա առաջացող, վերին շնչուղիների տարբեր աստիճանի...

Սրտանոթաբանություն Նյարդաբանություն Նեֆրոլոգիա Թերապիա Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2012 (50)
Թաքնված ընթացք ունեցող ռինոսինուսիտների ախտորոշման հրատապ խնդիրները

Քթի հարակից խոռոչների բորբոքային հիվան­դությունների վիրահատական մեթոդների կատարելա­գործումը և նրանց կանխարգելումը ժամանակակից ռինոլոգիայի հրատապ խնդիրներից է: Օրգանիզմի ինչպես նաև վիրահատված հարքթային խոռոչների կրկնակի ինֆեկցումը պայմանավորված է ժամանա­կին չախտորոշված և չմաքրված, թաքնված ընթացքով էթմոիդիտներով և սֆենոիդիտներով...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)
Լսողական խանգարումների վաղ ախտորոշում

Մանկական հասակում լսողական խանգարումների վաղ և ճշգրիտ հայտնաբերումը անհրաժեշտ նախա­պայման է հանդիսանում համապատասխան թերա­պևտիկ բուժման և վերականգնողական միջոցա­ռումներ իրականացնելու համար: Երեխայի լսողու­թյան և խոսքի զարգացման համար անհրա­ժեշտու­թյուն է առաջանում լսողական ուղու ձևավորման զգացողական փուլում ախտորոշել լսողական խանգարումները և համապատասղան բուժում իրականացնել...

Մանկական հիվանդություններ Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)
Կոկորդի տարբեր պաթոլոգիաների բուժումը էնդոլարինգեալ միկրովիրաբուժության միջոցով

Օտոլարինգոլոգների պրակտիկ աշխատանք­նե­րում կոկորդի տարբեր պաթոլոգիաների ախտորոշման և բուժման մեթոդների կատարելագործման անհրա­ժեշտությունը կարևոր տեղ է գրավում: Հաճախ են հանդիպում հիվանդներ, որոնց մոտ խախտված է կենսական կարևոր ֆունկցիաները` շնչառական և ֆոնատորային: Բացի այդ, անատոմիական կառուց­վածքից ելնելով...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ