Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ

Թաքնված ընթացք ունեցող ռինոսինուսիտների ախտորոշման հրատապ խնդիրները

Քթի հարակից խոռոչների բորբոքային հիվան­դությունների վիրահատական մեթոդների կատարելա­գործումը և նրանց կանխարգելումը ժամանակակից ռինոլոգիայի հրատապ խնդիրներից է: Օրգանիզմի ինչպես նաև վիրահատված հարքթային խոռոչների կրկնակի ինֆեկցումը պայմանավորված է ժամանա­կին չախտորոշված և չմաքրված, թաքնված ընթացքով էթմոիդիտներով և սֆենոիդիտներով: Դժբախտաբար ներկայումս հիմային խոռոչի ախտահարումը բավարար ուշադրության չի արժանանում և մնում է չհայտաբերված, որը դառնում է պատճառ ծանր բար­դությունների զարգացման` ինչն էլ հաճախ պահանջում է շտապ վիրաբուժական միջամտություն:

 

Այս աշխատանքի նպատակը խրոնիկական ռինոսինուսիտների առանձին և բրոնխո-թոքային, օրբիտալ և ներգանգային բարդությունների հետ համակցված ձևերով տառապող հիվանդների արխիվային և կլինիկական նյութի վերլուծությունն է` կիրառելով ախտորոշման ժամանակակից մեթոդները` այն է էնդոսկոպիա, ռինոմիկրոսկոպիա, կոմպյու­տերային տոմոգրաֆիա, միջուկա-մագնիսային ռեզոնաս: Մեր կողմից հետազոտվել են 2003-2008 թթ-ին Արմենիա ՀԲԿ-ի ԼՕՌ բաժանմունքում ռինոսի­նուսիտների կապակցությամբ բուժված 250 հիվանդ­ների հիվանդության նկարագիրները:

 

Հիվանդության վաղեմությունը 6 ամսից մինչև 15տարի: Հետազոտ­ված­ների տարիքը տատավում էր 16-78-ի սահման­ներում, որոնցից հայմորիտ 55, էթմոիդիտ 36, ֆրոնտիտ 20, հեմիսինուսիտ 67 և 22 պանսինուսիտ: 24 ի մոտ ախտորոշվել էր օրբիտալ բարդություններ , 26 ի մոտ տարբեր տիպի ներգանգային բարդություններ: Հիմային խոռոչին վերաբերվող որևէ ինֆորմացիա չի հայտնաբերվել վերոհիշյալ հիվանդության նկարա­գրերում: Սինուսիտների զարգացման սկիզբը բոլոր դեպքերում կապված էր սուր ռեսպիրատոր կամ վիրուսային ինֆեկցիայի հետ: Բոլոր հետազոտված հիվանդների մոտ հիմային խոռոչի ախտահարումը կամ ընթացել է սուր հայմորիտի, էթմոիդիտի հետ միաժամանասկ, կամ էլ այն հաջորդել է վերջիններիս:

 

Այս խոռոչների ակնառու կլինիկական ախտանիշները սովորաբար քողարկում են սֆենոիդիտը և խոչընդոտում վերջինիս ախտորոշմանը: Ռինո­միկրոսկոպիկ, տոմոգրաֆիկ ու միջուկա-մագ­նիսային ռեզոնանային հետազոտությունների արդյունքների վերլուծությունը ցույց է տալիս, որ հայմորո-էթմոիդիտով և ֆրոնտիտով տառապող 158 հիվանդ­ներից 48-ի մոտ առկա է եղել սֆենոիդիտ: Սֆենոիդիտ է ախտորոշվել վերակենդանացման բաժանմունքում 10 հիվանդների մոտ, ինչպես նաև կլինիկա ընդունված 8 մենինգոէնցեֆալիտով և 12 արախնոիդիտով հիվանդների մոտ` ԿՏ հետազոտության արդյունքում:


Մեր նյութի վերլուծությունը ցույց էտալիս սովո­րական ռինոսկոպիայի և ռենտգենոսկոպիայի անլիար­ժեքությունը հետին ռինոսինուսիտների և նրանց բարդությունների ախտորոշման հարցում: Կատարված դիտարկումների արդյունքները ցույց տվեցին, որ հակամիկրոբային դեղորայքների ան­վերա­հսկելի օգտագործման դարաշրջանում, հարքթային խոռոչների` մասնավորապես հիմային խոռոչի ախտահարման սիմպտոմատիկան ջնջվում է քթի խոռոչում առկա ալերգիկ և վազո-դիստոնիկ պրոցոսների ֆոնի վրա, դժվարանում է վերջիններիս ախտորոշումը առանց ժամանակաակից ախտորոշիչ մեթոդների` այն է Էնդոսկոպիայի, ռինոմիկրոսկո­պի­այի, ԿՏ-ի և միջուկա-մագնիսային ռեզոնանսի կիրառման:

 

Հեղինակ. Վ.Ֆ. Մելիքսեթյան, Ռ.Մ. Խանամիրյան, Գ.Վ. Սարգսյան, Արմենիա ՀԲԿ,ԼՕՌ բաժանմունք, Մ. Հերացու անվ. ԵրՊԲՀ ԼՕՌ ամբիոն
Սկզբնաղբյուր. Գիտա - գործնական Բժշկական Հանդես <<Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի>> - 3. 2008 (35) 58-59
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Քթի ծայրային արատի վերականգնում պարամեդիալ ճակատային լաթով. armeniamedicalcenter.am
Քթի ծայրային արատի վերականգնում պարամեդիալ ճակատային լաթով. armeniamedicalcenter.am

Մարդկության պատմության ամբողջ ընթացքում, արտաքին տեսքի պատկերացումների մեջ, քիթը զբաղեցնում է, կարելի է ասել, առաջտար տեղ: Այդ պատճառով ամենահեշտ միջոցը այլանդակել մարդու տեսքը` նրան քթից զրկելն է...

Օդոնտոգեն հայմորիտով հիվանդների դիմելիության դինամիկան, առաջնային ախտորոշման առանձնահատկությունները և բուժման տակտիկան

Բանալի բառեր. վերծնոտային ծոցի բորբոքում, հայմորիտ

 

Վերծնոտային սինուսի օդոնտոգեն բորբոքումների հաճախականության մասին կարծիքները միանշանակ չեն [1]։ Օդոնտոգեն վերծնոտային սինուսները կազմում են ստոմատոլոգիական բոլոր հիվանդությունների ընդհանուր թվի 3-ից 7%-ը...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2012 (52)
Քնի օբստրուկտիվ ապնոէ-հիպոպնոէ համախտանիշով պայմանավորված երիկամների ախտահարման ախտաֆիզիոլոգիական հիմնական մեխանիզմները

Բանալի բառեր. քնի օբստրուկտիվ ապնոէ-հիպոպնոէ համախտանիշ

Քնի օբստրուկտիվ ապնոէ-հիպոպնոէ համախտանիշը (ՔՕԱՀՀ) մի վիճակ է, որը բնորոշվում է քնի ընթացքում, շնչառական ուժերի պահպանման ֆոնի վրա առաջացող, վերին շնչուղիների տարբեր աստիճանի...

Սրտանոթաբանություն Նյարդաբանություն Նեֆրոլոգիա Թերապիա Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2012 (50)
Նորածնային աուդիոլոգիական սկրինինգի անհրաժեշտությունը ՀՀ-ում

Ծանրալսության ախտորոշումը և բուժումը շարունակում է հանդիսանալ արդիական խնդիր օտո­րինոլարինգոլոգիայում:

Չնայած, օտովիրաբուժության հաջողությունների, ժամանակակից դիագնոստիկ սարքավորումների, լսողական սարքերի ներդրումների, լսողության խա­նգա­րումներով հիվանդները հանդիպում են բավա­կանին մեծ քանակւթյամբ` հատկապես մանկական տարիքի երեխաներ և դեռահասներ...

Մանկական հիվանդություններ Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)
Լսողական խանգարումների վաղ ախտորոշում

Մանկական հասակում լսողական խանգարումների վաղ և ճշգրիտ հայտնաբերումը անհրաժեշտ նախա­պայման է հանդիսանում համապատասխան թերա­պևտիկ բուժման և վերականգնողական միջոցա­ռումներ իրականացնելու համար: Երեխայի լսողու­թյան և խոսքի զարգացման համար անհրա­ժեշտու­թյուն է առաջանում լսողական ուղու ձևավորման զգացողական փուլում ախտորոշել լսողական խանգարումները և համապատասղան բուժում իրականացնել...

Մանկական հիվանդություններ Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)
Կոկորդի տարբեր պաթոլոգիաների բուժումը էնդոլարինգեալ միկրովիրաբուժության միջոցով

Օտոլարինգոլոգների պրակտիկ աշխատանք­նե­րում կոկորդի տարբեր պաթոլոգիաների ախտորոշման և բուժման մեթոդների կատարելագործման անհրա­ժեշտությունը կարևոր տեղ է գրավում: Հաճախ են հանդիպում հիվանդներ, որոնց մոտ խախտված է կենսական կարևոր ֆունկցիաները` շնչառական և ֆոնատորային: Բացի այդ, անատոմիական կառուց­վածքից ելնելով...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ