Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Մանկական հիվանդություններ

Մանկական ուռուցքաբանություն. պատասխաններ երեխաների և ծնողների հարցերին. oncology.am

Մանկական ուռուցքաբանություն. պատասխաններ երեխաների և ծնողների հարցերին. oncology.am

Չնայած նրան, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում քաղցկեղից մահացության մակարդակը նվազել է գրեթե 70 տոկոսով, այնուամենայնիվ, նախկինի պես հիվանդություններից երեխաների մահացության հիմնական պատճառներից է: Քաղցկեղը ահավոր լուր է ցանկացած տարիքում, սակայն հատկապես դժվար է, երբ ծնողներն այդ լուրը պետք է հայտնեն իրենց երեխային: Այդ պահերին բազմաթիվ հարցեր են ծագում. արդյո՞ք նա նորից առողջ կլինի, ինչպե՞ս ընտանիքում այդ նորությանը կվերաբերվեն: Հարցերից ոչ բոլորը պատասխաններ ունեն, սակայն այս հոդվածում ներկայացվող տեղեկատվությունը կօգնի հասկանալ, թե ինչ է «մանկական քաղցկեղը» և ինչպես նրա դեմ պայքարել:

Երեխաների մոտ հանդիպող քաղցկեղի տեսակները

0-14 տարեկան երեխաների մոտ հանդիպող քաղցկեղի հիմնական տեսակներն են՝ սուր լիմֆոցիտային լեյկոզը, գլխուղեղի և կենտրոնական նյարդային համակարգի այլ ուռուցքները և նեյրոբլաստոման, որոնց, ինչպես սպասվում է, 2017 թվականին բաժին կընկնի նոր դեպքերի կեսից ավելին:

Մանկական քաղցկեղի բուժումը

Երեխաների մոտ հանդիպող քաղցկեղային հիվանդությունները միշտ չէ, որ բուժվում են այնպես, ինչպես մեծահասակների մոտ: Մանկական ուռուցքաբանությունը բժշկական մասնագիտություն է՝ ուղղված քաղցկեղով հիվանդ երեխաների խնամքին: Կարևոր է իմանալ, որ գոյություն ունեն երեխաների քաղցկեղային հիվանդությունների բուժման տարբեր արդյունավետ մեթոդներ, ինչպես նաև բժիշկներ, ովքեր հենց այդ բնագավառում մեծ փորձ ունեն:

Բուժման տեսակները

Գոյություն ունեն քաղցկեղի բուժման տարբեր տեսակներ: Կոնկրետ երեխային նշանակված բուժման տեսակը պայմանավորված է քաղցկեղի տեսակով և նրանով, թե որքան է այն հասցրել զարգանալ: Բուժման ստանդարտ եղանակներն են՝ վիրահատություն, քիմիաթերապիա, ճառագայթային բուժում, իմունաթերապիա:

1-ին և 2-րդ փուլերում ուռուցքային հիվանդության հայտնաբերման դեպքում ապրելիության շանսերը չափազանց մեծ են: Մանկական ուռուցքաբանության մեջ ապրելիության ցուցանիշները շատ բարձր են, կարևորը ժամանակին հայտնաբերելն է: Այդ պատճառով դիսպանսեր կանխարգելիչ զննումներ պետք է բոլորն անցնեն:

Ի՞նչ անեն քաղցկեղով հիվանդ երեխայի ծնողները
 
Այս տեղեկատվությունը կարող է օգնել ծնողներին, քաղցկեղով հիվանդ երեխաներին և ընտանիքի մյուս անդամնորին՝ դժվարին շրջանը միասին հաղթահարելու համար: Մենք կփորձենք պատասխանել այն հարցերին, որոնք կարող են անհանգստացել ինչպես ծնողներին, այնպես էլ այս հիվանդությամբ տառապող երեխաներին: Բացի այդ, այստեղ ներկայացված են խորհուրդներ, որոնք երեխաներին կօգնեն հաղթահարել ֆիզիկական և հուզական փոփոխությունները բուժման ընթացքում և բուժումից հետո:
 
Զրույց երեխայի հետ

Հիշեք, որ Դուք նրան գիտեք ավելի լավ, քան որևէ մեկը:  Ձեր երեխան պետք է Ձեզնից ստանա օգտակար, հստակ և ճշգրիտ տեղեկատվություն: Մի մոռացեք ձայնի և դեմքի արտահայտության մասին, երեխայի հետ խոսակցության ընթացքում միշտ եղեք հանգիստ: Փորձեք լինել փաղաքշական, անկեղծ և ազնիվ, այդպես երեխան Ձեզ կվստահի և կհասկանա, որ Ձեր վրա կարելի է հույս դնել:

 

  • Եթե երեխան 1 տարեկանից փոքր է: Վերցրեք նրան Ձեր ձեռքերի վրա, դա նրան հանգստություն կպարգևի: Շատ կարևոր է շոշափելի շփման ապահովումը: Տանից նրան ծանոթ առարկաներ վերցրեք Ձեզ հետ, օրինակ, խաղալիքներ կամ ծածկոց: Խոսեք նրա հետ կամ երգեք Ձեր երեխայի համար, Ձեր ձայնը կհանգստացնի նրան: Աշխատեք սնուցման և քնի ռեժիմը պահպանել այնպիսին, ինչպիսին այն եղել է մինչև հիվանդությունը:
  • Եթե երեխան 1-2 տարեկան է: Երեխայի հետ խաղացեք անվտանգ խաղեր: Երեխային այդ տարիքում դուր է գալիս ընտրություն կատարել, այդ պատճառով թող երեխան ընտրի դեղի պիտակը կամ համը, երբ դա հնարավոր է: Փորձեք երեխային նախօրոք նախապատրաստել տհաճ և ցավոտ գործողություններին:
  • Եթե երեխան 3-5 տարեկան է: Երեխային օգնելու համար ավելի լավ է ծանոթանալ նրա բուժմանը, բժշկից իմացեք. արդյո՞ք նա կարող  է դիպչել սարքավորումներին, մեքենաներին կամ այլ պարագաների (խողովակներ, վիրակապեր): Երեխային նախօրոք նախապատրաստեք տհաճ միջամտություններին: Փորձեք նրան շեղել խաղալիքներով կամ հեքիաթներով:
  • Եթե երեխան 6-12 տարեկան է: Դպրոցահասակ երեխաները հասկանում են, որ դեղորայքը և բուժումն օգնում են նրանց ապաքինվել: Այս տարիքում երեխաները շատ հարցեր են տալիս, ուստի պատրաստ եղեք պատասխանել դրանց կամ միասին պատասխաններ գտնել: Օգնեք երեխային կապի մեջ մնալ ընկերների և ընտանիքի հետ:
  • Եթե երեխան դեռահաս է: Դեռահասները հաճախ կենտրոնանում են այն բանի վրա, թե ինչպես է քաղցկեղը փոխում նրանց կյանքը, ընկերական հարաբերությունները, արտաքինը կամ գործունեությունը: Նրանք կարող են վախենալ կամ զայրանալ, որ քաղցկեղը մեկուսացնում է նրանց իրենց ընկերներից և նախկին կյանքից: Օգնեք դեռահասին կապի մեջ մնալ իր ընկերների հետ:  Ձեր երեխայի անձնական տարածության և ազատության համար տեղ թողեք, որոնք նա մինչև հիվանդությունն ունեցել է, ինչպես նաև նրան ներգրավեք բուժմանը վերաբերվող հարցերին:


ՀԱՐՑԵՐ, ՈՐՈՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆԵԼ ԾՆՈՂՆԵՐԻՆ

Ո՞Վ ՊԵՏՔ Է ԵՐԵԽԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԻ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ

Խոսեք բժշկի կամ բուժքրոջ հետ այն մասին, թե ինչպես պետք է երեխային հայտնել ախտորոշման մասին: Հնարավոր է, ավելի լավ լինի դա անել բժշկի հետ:

Ե՞ՐԲ ՊԵՏՔ Է ԵՐԵԽԱՅԻՆ ԱՅԴ ՄԱՍԻՆ ՀԱՅՏՆԵԼ

Անհրաժեշտ է երեխային ախտորոշման մասին հնարավորինս շուտ հայտնել: Դա կնպաստի Ձեր միջև փոխվստահության առաջացմանը:

Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ԵՍ ԱՍԵԼ ԵՐԵԽԱՅԻՆ

Երեխային տրամադրվող տեղեկատվությունը պայմանավորված է նրա տարիքով: Բոլոր տարիքի երեխաները պարզ, հստակ տեղեկատվության կարիք ունեն: Նրան պատմեք, թե ինչ կարելի է սպասել՝ կիրառելով այդ տարիքում նրա համար հասկանալի արտահայտություններ: Ձեր երեխային պատմեք, թե նա ինչ կզգա բուժման ընթացքում և հնարավոր տհաճ զգացողությունների մասին: Բացատրեք, որ այդ բուժումն օգնել է շատ այլ երեխաների:

ԻՆՉԻ՞ ՄԱՍԻՆ ԱՐԺԵ ԵՐԵԽԱՆ ԻՄԱՆԱ

Երեխային բացատրեք հիվանդության հիմնական փաստերը, բուժումը և ինչ կարելի է սպասել: Շատ երեխաների համար բարդ կլինի վերլուծել մեծաքանակ մանրամասներ կամ տեղեկատվություն՝ հատկապես ապագայի հետ կապված: Սկսեք քիչ տեղեկատվությունից: Երեխաները հաճախ իրենց պատկերացումներն են օգտագործում առանց պատասխանի մնացած հարցերին ինքնուրույն պատասխանելու, ինչը կարող է բերել վախերի առաջացման: Հարցերին ազնվորեն պատասխանեք, սուտը կբերի նրան, որ երեխան կդադարի վստահել Ձեզ կամ բժիշկներին:

ԵՐԵԽԱՅԻՑ  Ի՞ՆՉ ԱՐՁԱԳԱՆՔ ՍՊԱՍԵԼ

Բոլոր երեխաները տարբեր են: Որոշներն անհանգստանում են, մյուսները տխրում են կամ դառնում են ինքնամփոփ և վախկոտ: Մի մասն իրենց զգացմունքներն արտահայտում է բառերով, մյուսները՝ գործողություններով: Կյանքի փոփոխությունների նկատմամբ բոլոր այս արձագանքները նորմալ են: Պատրաստ եղեք, որ որոշ օրեր Ձեզ համար շատ բարդ կլինի, որոշ օրեր էլ՝ հեշտ: Սակայն ինչ էլ պատահի, թող Ձեր երեխան զգա, որ Դուք միշտ իր կողքին կլինեք՝ անկախ իրավիճակներից:

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐԵԼԻ Է ԵՐԵԽԱՅԻՆ ՕԳՆԵԼ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԱՅՍ ԻՐԱՎԻՃԱԿԸ

Երեխաները պատճենում են իրենց ծնողների վարքը, այդ պատճառով հանգստությունն ու ինքնավստահությունը Ձեր երեխային կօգնեն իրեն ավելի լավ զգալ: Արտահայտեք Ձեր սերը: Հիշեք, թե ինչպես էր Ձեր ընտանիքը նախկինում հաղթահարում բարդ իրավիճակները: Որոշ երեխաներ զրույցից հետո իրենց ավելի լավ են զգում: Մի մասն էլ նախընտրում է նկարել, գրել, խաղալ կամ երաժշտություն լսել:

ՀԱՐՑԵՐ, ՈՐՈՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆԵԼ
 
Ի՞ՆՉ Է ՔԱՂՑԿԵՂԸ

Քաղցկեղի մասին երեխայի հետ խոսեք պարզ և հասկանալի լեզվով: Բացատրեք, որ քաղցկեղը վարակիչ չէ, այս հիվանդությունը հնարավոր չէ ստանալ կամ փոխանցել մեկ ուրիշին: Փոքրիկ երեխաներին կարելի է բացատրել, որ նրանց մոտ ուռուցք կա կամ, որ նրանց արյունը այնպես չի , ինչպես պետք է:

ԻՆՉՈՒ՞ Է ԻՆՁ ՄՈՏ ՔԱՂՑԿԵՂ ԱՌԱՋԱՑԵԼ

Որոշ երեխաներ մտածում են, որ իրենք ինչ-որ բան վատ են արել կամ սխալ, ինչը բերել է քաղցկեղի առաջացման: Մյուսները հարցնում են, թե ինչու են հենց իրենք հիվանդացել: Ձեր երեխային ասացեք, որ ոչ նրա և ոչ էլ շրջապատողների վարքը հիվանդության պատճառ չի կարող լինել, և բժիշկները փորձում են երեխաների մոտ քաղցկեղի առաջացման պատճառների մասին ավելի շատ բան իմանալ:

Դուք կարող եք երեխային ազնվորեն պատասխանել, որ` չգիտեք, որ նույնիսկ բժիշկները հստակ չգիտեն, թե ինչու է մի երեխան քաղցկեղով հիվանդանում, իսկ մյուսը՝ ոչ:

ԱՐԴՅՈ՞Ք ԵՍ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԿԼԻՆԵՄ

Մշտապես հիվանդանոցում գտնվելը և երկարատև բուժումը վախեցնում են երեխաներին: Նրանց մի մասը կարող է լսած լինել այն մարդկանց մասին, ովքեր մահացել են քաղցկեղից, այդ պատճառով նրանց անհանգստացնում է սեփական ապաքինման հարցը:

Դուք երեխային կարող եք ասել, որ քաղցկեղը լուրջ հիվանդւթյուն է, սակայն բժիշկներն ու բուժքույրերը տրամադրում են այնպիսի բուժում, որը շատ երեխաների կյանք է փրկել: Ասացեք, որ ամեն ինչ անում եք, որ նա շուտ ապաքինվի:

ԲՈՒԺՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԵՍ Ի՞ՆՉ ԿԶԳԱՄ

Քաղցկեղով երեխաները հաճախ տեսնում են, թե ինչպես են մյուս հիվանդների մազերը թափվում կամ իրենց վատ են զգում: Զրուցեք բուժքրոջ կամ սոցիալական աշխատողի հետ, որպեսզի իմանաք երեխայի բուժումը ինչպես կարող է անդրադառնալ նրա արտաքինի վրա:

Դուք կարող եք երեխային ասել, որ միևնույն հիվանդությամբ երկու մարդու մոտ բուժումը կարող է տարբեր կերպ ընթանալ: Այդ պատճառով պարտադիր չէ, որ մեկի հետ պատահածը տեղի ունենա նաև երկրորդի մոտ:

ԻՆՉՊԵՍ ՕԳՆԵԼ ԵՐԵԽԱՅԻՆ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ
 
ՊԱՏՐԱՍՏ ԵՂԵՔ ՄԱԶԱԹԱՓՈՒԹՅԱՆԸ

Բուժումը կարող է բերել մազաթափության, այդ պատճառով նախօրոք երեխայի համար ուրախ գլխարկ, շարֆ կամ կեղծամ պատրաստեք: Բուժման որոշ եղանակներ կարող են բերել քաշի կորստի, մյուսներն, ընդհակառակն` ավելացման: Խորհրդակցեք դիետոլոգի հետ, որպեսզի իմանաք՝ ինչ սպասել և ինչպես երեխային օգնել նախապատրաստվել հնարավոր ֆիզիկական փոփոխություններին:

ԿՐԵԱՏԻՎ ԵՂԵՔ

Ուրախացրեք Ձեր երեխային: Օրինակ, միասին գնացեք գնումների, եթե դա հնարավոր է: Նոր վերնաշապիկը կամ հետաքրքիր գլխարկը կնպաստեն տրամադրության բարձրացմանը:

ՍՈՎՈՐԵՑՐԵՔ ԵՐԵԽԱՅԻՆ ՃԻՇՏ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ՀԱՐՑԵՐԻՆ

Անցորդները կարող են ուշադիր նայել, սեռը շփոթեն կամ ավելորդ հարցեր տան: Զրուցեք երեխայի հետ և մտածեք, թե նա ինչ կարող է պատասխանել կամ ճիշտ արձագանքել կողմնակի մարդկանց մեկնաբանություններին:

ԵՐԵԽԱՅԻՆ ՕԳՆԵՔ ԿԱՊԻ ՄԵՋ ՄՆԱԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ

Դուք կարող եք խրախուսել և օգնել երեխային ընկերների հետ շփվել սոցիալական կայքերի, էլեկտրոնային նամակների, վիդեոզրույցների կամ հեռախոսի միջոցով:

ԴԻՄԵՔ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ

Հոգեբանը կամ սոցիալական աշխատողը կարող է երեխայի հետ խոսել և իմանալ, թե ինչով նա կցանկանա կիսվել ընկերների հետ: Եթե հնարավոր է և երեխայի մոտ ցանկություն կա, անհրաժեշտ է կազմակերպել ընկերների այցը:

ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ ԳՏԵՔ ՁԵՐ ԵՐԵԽԱՅԻՆ ՇԵՂԵԼՈՒ և ԶՎԱՐՃԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Տեսախաղերը կամ ֆիլմերի դիտումը երեխային կօգնեն թուլանալ: Ինտեգրատիվ բժշկության եղանակները, ինչպիսիք են մկանների թուլացումը, կառավարվող կերպարները և կենսաբանական հետադարձ կապը, նույնպես կարող են օգտակար լինել:

ՀԱՆԳԻՍՏ ԵՂԵՔ, ՍԱԿԱՅՆ ՄԻ ԹԱՔՑՐԵՔ ՁԵՐ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԸ

Երեխան զգում է Ձեր հույզերը: Եթե դուք հաճախ եք տխրում կամ անհանգստանում, խոսեք մասնագետների հետ, թե ինչպես կառավարել սեփական հույզերը: Սակայն, եթե Դուք թաքցնեք Ձեր զգացմունքները, երեխան էլ Ձեզնից կթաքցնի իրենը:

ԵՐԵԽԱՅԻ ՄՈՏ ԴԵՊՐԵՍԻԱՅԻ ԱՌԱՋԻՆ ԻՍԿ ՆՇԱՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԴԻՄԵՔ ՕԳՆՈՒԹՅԱՆ

Բացարձակապես նորմալ է, եթե երեխան երբեմն տխրում կամ ինքնամփոփ է դառնում, սակայն, եթե դա մշտապես է տեղի ունենում, այն կարող է վկայել դեպրեսիայի առկայության մասին: Երեխայի մոտ նկատվող հուզական փոփոխությունների մասին խոսեք բժշկի հետ:

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԵՆՍԱԿԵՐՊՈՒՄ
 
ԿԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ

Հիվանդանոցում երկարատև մնալը կարող է մթագնել և՛ մեծահասակների, և՛ երեխաների կյանքը: Լուսանկարները, պաստառները, խաղերը և երաժշտությունը կնպաստեն երեխայի տրամադրության բարձրացմանը: Եթե սպորտով զբաղվելը հակացուցված է, իմացեք երաժշտության, խաղերի կամ այլ զբաղմունքների հետ կապված միջոցառումների մասին, որոնք կարող են հետաքրքրել երեխային:

ՀԱՃԱԽՈՒՄԸ ԴՊՐՈՑ

  • Քաղցկեղով հիվանդ երեխաների մեծ մասը հիվանդության պատճառով ստիպված է դադարեցնել դպրոց հաճախելը: Ներկայացնում ենք մի քանի եղանակ, որոնք կօգնեն երեխային հաղթահարել հիվանդանոցում երկարատև մնալը՝ դպրոցից հեռու:
  • Բժշկին խնդրեք նամակ գրել երեխայի ուսուցիչներին, որտեղ կնկարագրվի նրա բժշկական վիճակը, սահմանափակումները և այն ժամանակահատվածը, որի ընթացքում երեխան չի կարող դպրոց հաճախել:
  • Պահեք կապը ուսուցիչների հետ: Ուսուցիչներին և տնօրենին տեղեկացրեք երեխայի հիվանդության մասին: Իմացեք, թե դպրոցական ծրագրի որ մասն է նա բաց թողնելու և ինչպես կարող է հետագայում լրացնել բաց թողնվածը:
  • Իմացեք հիվանդանոցի կամ դպրոցի կողմից տրամադրվող օգնության մասին: Որոշ հիվանդանոցներում կան կրթության գծով կոորդինատորներ, մյուսներում բուժքույրեր, որոնք Ձեզ կտեղեկացնեն կրթության հետ կապված ռեսուրսների և օգնության մասին: Հարցրեք երեխայի կրթության անհատական պլանի մասին: 


ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ, ՈՐՈՆՔ ԿՕԳՆԵՆ ԾՆՈՂՆԵՐԻՆ

ՁԳՏԵՔ ԱՄՐԱՊՆԴԵԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ

Երեխայի ախտորոշման մասին իմանալուց հետո ընտանիքում հարաբերությունները կարող են լարված լինել: Սակայն այդ ժամանակահատվածում շատ ամուսնություններ, ընդհակառակն, ամրանում են: Ընտանիքում ամուր, առողջ հարաբերությունները նպաստում են երեխայի ապաքինմանը: Ըստ այլ ծնողների կարծիքի՝ ստեղծված իրավիճակում կարող են օգնել.

  • Անկեղծ շփումը: Պատմեք, թե ինչպես եք հաղթահարում սթրեսը: Ընտանիքի հետ շփման համար ժամանակ տրամադրեք, նույնիսկ եթե ուժ կամ ժամանակ չունեք:
  • Հիշեք, որ մարդիկ բարդ իրավիճակները տարբեր կերպ են վերապրում: Զույգերում հաճախ լինում են իրավիճակի հաղթահարման տարբեր ռազմավարություններ: Եթե Ձեր ամուսինը կամ զուգընկերը թվում է, թե ավելի քիչ է տխրել քան Դուք, դա չի նշանակում, որ նա ավելի քիչ է տառապում:
  • Տրամադրեք առավելագույն ժամանակ: Ձեր ամուսնուն կամ երեխաներին կատարված կարճ զանգը, տեքստային հաղորդագրությունը կամ գրությունը կնպաստեն ընտանիքում լավ հարաբերությունների պահպանմանը:


ԸՆԴՈՒՆԵՔ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

Ուսումնասիրությունները հաստատում են մի հայտնի փաստ, որ շրջապատողների օգնությունը հոգեպես ամրացնում և ուժ է տալիս Ձեզ և երեխային: Մի հրաժարվեք աջակցությունից: Հնարավոր է ընտանիքը և ընկերները պարզապես չգիտեն՝ ինչպես օգնել: Դուք կարող եք պարզ եղանակ գտնել ընտանիքի և ընկերների հետ կապը պահպանելու համար: Օգտվեք սոցիալական ցանցի կայքերից, խմբեր ստեղծեք, որտեղ կարող եք մոտիկների հետ կիսվել վերջին նորություններով:

 

  • Տեղեկացրեք մարդկանց՝ ինչպես կարող են Ձեզ օգնել: Ստեղծեք գործողությունների ցուցակ, որոնք ուրիշները կարող են Ձեր ընտանիքի համար կատարել: Օրինակ ճաշի պատրաստում, տան մաքրում, մթերքների գնում և այլն:
  • Միացեք աջակցման խմբերին: Որոշ խմբեր անձամբ են հանդիպում, մյուսները՝ միայն համացանցում: Ամեն դեպքում, ծնողները շատ օգտակար տեղեկատվություն են ստանում նմանատիպ իրավիճակներում հայտնված ծնողների հետ շփումից:
  • Դիմեք մասնագիտական օգնության համար: Եթե դուք վատ եք քնում կամ գտնվում եք դեպրեսիայի մեջ, խոսեք երեխայի բուժող բժշկի հետ: Խնդրեք նրան հոգեկան առողջության գծով մասնագետ խորհուրդ տա՝ հոգեբույժ, հոգեբան կամ սոցիալական աշխատող:

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Սրտի բնածին կրիտիկական արատներ. նեոնատոլոգ՝ Ռուզաննա Պողոսյան. morevmankan.am
Սրտի բնածին կրիտիկական արատներ. նեոնատոլոգ՝ Ռուզաննա Պողոսյան. morevmankan.am

Ի՞նչ գործոններ են նպաստում սրտի բնածին արատների ձևավորմանը:

Սրտի բնածին արատների ձևավորմանը նպաստում են գործոնների երեք խումբ...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
ԵՊԲՀ. Գրիպի դեմ պայքարի կարևոր խորհուրդներ համալսարանական մանկաբույժի կողմից
ԵՊԲՀ. Գրիպի դեմ պայքարի կարևոր խորհուրդներ համալսարանական մանկաբույժի կողմից

Առավել հաճախ գրիպն ընթանում է շատ սուր, բնորոշ են դողը, թուլությունը, գլխացավը, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը մինչև տենդային թվերի, այսինքն՝ 40 աստիճանի։ Վերին շնչուղիների կատարալ դրսևորումներն ի հայտ են...

Մանկական ուղեղային կաթվածի վիրահատական շտկումները. հարցազրույց Արա Այվազյանի հետ. armeniamedicalcenter.am
Մանկական ուղեղային կաթվածի վիրահատական շտկումները. հարցազրույց Արա Այվազյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ ախտաբանություն է մանկական ուղեղային կաթվածը:
Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) հավաքական ախտորոշում է: Երեխայի ծնվելուց հետո ուղեղի տարբեր...

Պտղի և նորածնի հիպօքսիաներ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am
Պտղի և նորածնի հիպօքսիաներ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am

Խոսենք պտղի և նորածնի հիպօքսիաների մասին:
Հիպօքսիան թթվածնի պակասն է հյուսվածքներում: Այդ գործընթացը կարող է սկսվել ներարգանդային կյանքում...

Աղիքի ինվագինացիա. nairimed.com
Աղիքի ինվագինացիա. nairimed.com

Աղիքի ինվագինացիան քղիքի մի հատվածի ներդրումն է մյուսի մեջ՝ աղիքային անանցանելիության զարգացումով։ Հիվանդությունը հիմնականում զարգանում է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ` ոսկրերի ուռուցքի դեպքում. nairimed.com
Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ` ոսկրերի ուռուցքի դեպքում. nairimed.com

Մեր զրուցակիցն է օրթոպեդ-ուռուցքաբան, «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը...

Ուռուցքաբանություն
Ո՞ր դեպքում է անհրաժեշտ շտապ վիրահատել նորածնին. մանկական վիրաբույժի խուրհուրդը
Ո՞ր դեպքում է անհրաժեշտ շտապ վիրահատել նորածնին. մանկական վիրաբույժի խուրհուրդը

Բոլորն են երազում առողջ երեխա ունենալ, բայց ոչ բոլորն են գիտակցում, որ դրա համար նախ պետք է հոգալ սեփական առողջության մասին. Նման կարծիքի է «Շենգավիթ» բկ նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունքի...

Վիրաբուժություն
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am

Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...

Բժշկի ընդունարանում Թերապիա
Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am
Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am

Պարբերական հիվանդությանը  (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի  Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...

Համակարգային հիվանդություններ
Մանկական օրթոպեդիա. հաճախ տրվող հարցեր. arabkirjmc.am
Մանկական օրթոպեդիա. հաճախ տրվող հարցեր. arabkirjmc.am

Օրթոպեդիան մասնագիտություն է, որը զբաղվում է հենաշարժիչ համակարգի ախտաբանություններով: Մանկական օրթոպեդիան զբաղվում է հենաշարժիչ համակարգի բնածին եւ ձեռքբերովի խնդիրներով...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am

Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...

Ներզատաբանություն
Թոքաբորբի «աջակիցները»՝ աղտոտված օդ, հիգիենայի բացակայություն, ցածր իմունիտետ. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ
Թոքաբորբի «աջակիցները»՝ աղտոտված օդ, հիգիենայի բացակայություն, ցածր իմունիտետ. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ

Հայաստան Համահայկական հիմնադրամի «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում փետրվարի 16-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ «Երեխաների արտահիվանդանոցային...

Բժշկի ընդունարանում
Թոքաբորբով հիվանդ երեխաների ախտորոշման նպատակով իրականացվող թոքերի ՈՒՁՀ-ն կարող է փոխարինել կրծքավանդակի ռենտգեն հետազոտությանը. ultraimaging.am
Թոքաբորբով հիվանդ երեխաների ախտորոշման նպատակով իրականացվող թոքերի ՈՒՁՀ-ն կարող է փոխարինել կրծքավանդակի ռենտգեն հետազոտությանը. ultraimaging.am

Երեխաների մոտ թոքաբորբի ախտորոշման չափանիշ համարվում է կրծքավանդակի ռենտգեն հետազոտությունը, սակայն  նոր բժշկական «Իկան» դպրոցում հայտնաբերել են, որ թոքերի ուլտրաձայնային հետազոտությունը կարող է...

Ախտորոշում Շնչառական համակարգ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ