Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջ տղամարդ

Ինչպիս՞ի ազդեցություն ունի հեծանիվ վարելը շագանակագեղձի վրա. urolog.am

Ինչպիս՞ի ազդեցություն ունի հեծանիվ վարելը շագանակագեղձի վրա. urolog.am

Թեև հեծանիվ վարելու և շագանակագեղձի հիվանդությունների պատճառահետևանքային կապի գոյության մասին տվյալները հավաստի չեն, սակայն կան որոշ հետազոտություններ, որոնք վկայում են հեծանիվ վարելու հետևանքով շագանակագեղձի վնասվածքի մասին, ինչն իր հերթին հանգեցնում է շագանակագեղձի բորբոքման և կոնքի ցավային համախտանիշի առաջացման։

Մեկ այլ աշխատության տվյալներով հետազոտողները կապ չեն գտել՝ տղամարդկանց հեծանիվ վարելու և էրեկտիլ դիսֆունկցիայի, անպտղության կամ շագանակագեղձի քաղցկեղի միջև։ Այնուամենայնիվ, այլ տվյալներ վկայում են շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման բարձր ռիսկի մասին՝ 50 տարեկանն անց և շաբաթական 8,5 ժամից ավելի հեծանիվ վարող տղամարդկանց մոտ։ Հեղինակները քաղցկեղի այսպիսի բարձր ռիսկայնությունը պայմանավորել են հեծանիվ և առողջ ապրելակերպ սիրող տղամարդկանց մոտ առողջության վարքագծով (կանոնավոր ստուգումներ, իրազեկության բարձր մակարդակ, բժշկի դիմելու սովորություն և այլն)։

Հեծանիվ վարելը կարող է նաև մի շարք լաբորատոր շեղումների պատճառ լինել, ինչպիսիք են ՊՍԱ մակարդակի բարձրացումը,  արյունամիզությունը, պրոստատիտը և այլն։ Թեև հեծանիվ վարելը ուղղակիորեն կապված չէ շագանակագեղձի խնդիրների առաջացման հետ, սակայն կարևոր է հատկապես ուշադրություն դարձնել նրա հնարավոր ազդեցությանը ՊՍԱ-ի վրա: Վերջինս օնկոմարկեր է։ Կարևոր է նաև, որ տղամարդիկ ժամանակավորապես հրաժարվեն հեծանիվ վարելուց՝ պրոստատիտի կամ կոնքի քրոնիկ ցավի համախտանիշի ժամանակ։

Հեծանվի պատճառած խնդիրներից խուսափելու համար հարկավոր է շեքին պատճառած ճնշումը նվազեցնել մի շարք եղանակներով՝ ոտնակների վրա երկար կանգնել, բարձիկով նստատեղ կամ ակոսավոր թամբ ընտրել և այլն:

Ամփոփելով՝

  • Ինտենսիվ հեծանվի վարումը կարող է բարձրացնել շագանակագեղձի սպեցիֆիկ անտիգենի (PSA) մակարդակն արյան մեջ` 24 ժամվա ընթացքում, ինչը սխալմամբ կարող է քաղցկեղի բարձր ռիսկայնություն տպավորություն ստեղծել:
  • Կանոնավոր հեծանիվ վարելը չի ազդում պտղաբերության վրա, սակայն ամորձիների երկարատև սեղմումն ու փոշտի ջերմաստիճանի փոփոխությունը կարող է բացասական ազդեցություն թողնել սերմնաբջիջների ակտիվության վրա։
  • Ակտիվ կյանքն ունի դրական ազդեցություն շագանակագեղձի առողջության և էրեկտիլ ֆունկցիայի վրա։ Հեծանիվ վարելը նույնպես օգտակար է առողջության համար, սակայն այն պետք է համատեղել այլ սպոտաձևերի հետ։
  • Հեծանվի հետևանքով առաջացած խնդիրների դեպքում պետք է դիմել ուրոլոգիական խորհրդատվության։ Շագանակագեղձի համապարփակ հետազոտությունը, PSA թեստը, սերմի քննությունը կարող են օգնել մարզումների հետ կապված ճիշտ որոշումներ կայացնելու, ինչպես նաև կանխելու շագանակագեղձի հիվանդությունների առաջացումը։

Սկզբնաղբյուր. urolog.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 Էսթետիկ բժշկության ծառայություներ Հայաստանում

Դա Վինչի կլինիկա

Երևան, Ամիրյան փող., 4/6 շենք  

+374 10 54 82 73 ,

+374 55 54 82 73 

+374 96 54 82 73

[email protected]

davinciclinic.am

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Տարիքային խնդիրները տղամարդկանց մոտ. armeniamedicalcenter.am
Տարիքային խնդիրները տղամարդկանց մոտ. armeniamedicalcenter.am

40 տարեկանն անց տղամարդկանց մոտ կարող են ի հայտ գալ նրանց հատուկ խնդիրներ...

Տղամարդու արտաքինի հետ կապված խնդիրները. urolog.am
Տղամարդու արտաքինի հետ կապված խնդիրները. urolog.am

Տղամարդկանց արտաքինի հետ կապված խնդիրները կարող են տարբեր լինել...

Ինչո՞ւ է շագանակագեղձը կարևոր. urolog.am
Ինչո՞ւ է շագանակագեղձը կարևոր. urolog.am

Շագանակագեղձը կարևոր օրգան է, քանի որ այն առնչություն ունի տղամարդու բոլոր կարևոր օրգան-համակարգերի գործառույթների հետ...

Ուրո-անդրոլոգիա
Ամորձիների տարիքային փոփոխությունները. urolog.am
Ամորձիների տարիքային փոփոխությունները. urolog.am

Ամորձիների փոփոխությունները տղամարդկանց մոտ ծերացման գործընթացի բնական մասն են, և պայմանավորված են հորմոնալ փոփոխություններով: Այս փոփոխությունները անհատական են, սակայն, ընդհանուր առմամբ...

Ուրո-անդրոլոգիա
Գիշերային քրտնարտադրությունը տղամարդկանց մոտ. urolog.am
Գիշերային քրտնարտադրությունը տղամարդկանց մոտ. urolog.am

Գիշերային քրտնարտադրությունը մարդու համար տհաճ երևույթ է: Քրտինքը մարմնի ջերմաստիճանի կարգավորման համակարգի բնականոն մասն է։ Այն պայմանավորված է ո՛չ միայն արտաքին գործոններով (ջերմաստիճան, հագուստ)...

Տղամարդու առողջությունը ժամանակակից աշխարհում. armeniamedicalcenter.am
Տղամարդու առողջությունը ժամանակակից աշխարհում. armeniamedicalcenter.am

Մարդկության ակունքներից սկսած՝ տղամարդու գործունեությունը կենտրոնացած է եղել սննդի հայթայթման, պաշտպանության և հայրության վրա: Այդ ամենն արդիական է նաև այսօր, սակայն նման գործառույթները կարող է...

Տղամարդու առողջության մասին փաստեր. urolog.am
Տղամարդու առողջության մասին փաստեր. urolog.am

Փաստ N1: Տղամարդիկ ավելի քիչ են դիմում բժշկի, քան` կանայք:

Տղամարդկանց համար ընդունված է, որ իրենք ուժեղ են և իրավունք չունեն թուլության նշաններ ցույց տալու...

Առնանդամի պրոթեզավորում (Penile prosthesis). urolog.am
Առնանդամի պրոթեզավորում (Penile prosthesis). urolog.am

Առնանդամի պրոթեզավորումը կատարվում է հիմնականում օրգանական էրեկտիլ դիսֆունկցիայի, ինչպես նաև սեռափոխության, առնանդամի փոքրության (micropenis), պեյրոնի հիվանդության (Peyronies’s disease)...

Ուրո-անդրոլոգիա
Թույլ սերմնաժայթքում. urolog.am
Թույլ սերմնաժայթքում. urolog.am

Թույլ սերմնաժայթքման հիմնական պատճառը մկանների թուլությունն է, որի ընթացում նվազում է սերմնաժայթքման ուժն ու ծավալը։ Սերմնաժայթքման առաջին փուլի ընթացքում սերմնահեղուկը հավաքվում է միզուկի...

Ուրո-անդրոլոգիա
Տերատոզոոսպերմիայի ախտորոշումը. morevmankan.am
Տերատոզոոսպերմիայի ախտորոշումը. morevmankan.am

Տերատոզոոսպերմիան սպերմատոզոիդների ձևի փոփոխությունն է, որը հայտնաբերվում է սերմնահեղուկի հետազոտության ժամանակ: Այն հաճախ զուգակցվում է այլ անբարենպաստ համախտանիշների հետ և կարող է...

Ուրո-անդրոլոգիա
Սպերմատոզոիդների շարժունակությունը. morevmankan.am
Սպերմատոզոիդների շարժունակությունը. morevmankan.am

Տղամարդու վերարտադրողական գործունեության ամենակարևոր ցուցանիշը սպերմատոզոիդների շարժունակությունն է, որը որոշվում է սպերմագրամայի օգնությամբ...

Առողջ կին Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Ուրո-անդրոլոգիա
Թլպատված և չթլպատված տղամարդկանց տարբերությունները. urolog.am
Թլպատված և չթլպատված տղամարդկանց տարբերությունները. urolog.am

Թլպատումը (Circumcision) վիրահատական միջամտություն է, որի միջոցով հեռացվում է առնանդամի գլխիկը ծածկող մաշկը...

Ուրո-անդրոլոգիա
7 փաստ տղամարդկանց առոջության մասին
7 փաստ տղամարդկանց առոջության մասին

Տղամարդիկ չեն սիրում խոսել իրենց առողջության մասին և շատ հաճախ անտեսում են դրան սպառնացող նախանշանները։ Ստորև ներկայացնում ենք 7 փաստ, որոնց մասին տղամարդիկ պետք է իմանան...

Սպերմատոզոիդների խտությունը` կարևոր ցուցանիշ. morevmankan.am
Սպերմատոզոիդների խտությունը` կարևոր ցուցանիշ. morevmankan.am

Տղամարդու վերարտադրողական առողջության գնահատման կարևոր ցուցանիշ է սպերմատոզոիդների խտությունը, որը սերմնահեղուկի մեկ մլ-ում տղամարդու սեռական բջիջների քանակն է: Նորմալ խտությունը...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ