ԿԻՆ: Հիվանդություններ
Իստմիկո-ցերվիկալ անբավարարություն. ախտորոշում և բուժում. morevmankan.am

Իստմիկո-ցերվիկալ անբավարարությունը (ԻՑԱ) վտանգավոր վիճակ է, որը կարող է բերել հղիության վաղաժամ ընդհատման կամ վաղաժամ ծննդաբերության: ԻՑԱ ախտորոշվում է վիժումների 15-42% դեպքերում և ախտորոշումը հաճախ կատարվում է հղիության ընդհատումից հետո:
Բժիշկ մանկաբարձ-գինեկոլոգները հորդորում են վաղ հետազոտություն կատարել՝ ԻՑԱ զարգացման վտանգn ախտորոշելու համար:
ԻՑԱ-ն արգանդի վզիկի անկարողությունն է հղիության ընթացքում փակված մնալ: Ընդ որում, տեղի է ունենում արգանդի վզիկի անցավ բացում, որն առաջացնում է հղիության ընդհատում 14 և ավելի շաբաթականում:
Ֆիզիոլոգիական գործընթացների հերթականությունը ԻՑԱ-ի ժամանակ.
- մեխանիկական ծանրաբեռնվածության մեծացում` ներքին կոնքի վրա,
- պտղաբշտի տեղակայում` ցերվիկալ խողովակում,
- հարպտղային թաղանթների վարակում,
- պտղաջրերի արտահոսք,
- հղիության վաղաժամ ընդհատում:
Իստմիկո-ցերվիկալ անբավարարության տեսակները
Տարբերում են ԻՑԱ հետևյալ տեսակները.
- ֆունկցիոնալ (հորմոնալ). ձվարանների ֆունկցիայի իջեցման կամ հիպերանդրոգենիայի ժամանակ,
- օրգանական (արգանդի վզիկի վնասվածքներ),
- սեռական համակարգի բնածին զարգացման անոմալիաներ, շարակցական հյուսվածքի դիսպլազիա:
ԻՑԱ առաջացման ռիսկի խումբ են համարվում հղիի անամնեզում վիժումների և վաղաժամ ինքնուրույն ծննդաբերությունների առկայությունը. արգանդի վզիկի վնասվածքները, տրավմատիկ ծննդաբերությունները, էրոզիաների վիրաբուժական ռադիկալ բուժումը, վերարտադրողական օգնող մեթոդների կիրառումը, հորմոնալ խանգարումները:
Բազմապտուղ հղիության ժամանակ` անգամ թվարկված գործոնների բացակայության դեպքում, ԻՑԱ զարգացման կանխարգելման համար պարտադիր է լրացուցիչ հետազոտություն կատարել:
Ախտորոշումը
- Ուլտրաձայնային հետազոտությունը (տրանսվագինալ) շատ կարևոր է ԻՑԱ-ի դեպքում: Այն հնարավորություն է տալիս արգանդի վզիկի վերաբերյալ ստանալ լիարժեք տեղեկություն:
- Գինեկոլոգիական հետազոտությունը հնարավորություն է տալիս հայտնաբերել այն նշանները, որոնք կարող են խոսել ԻՑԱ-ի մասին՝ կարճացած, փափկած արգանդի վզիկ, բաց ցերվիկալ խողովակ, պտղի տեղակայում` բավականին ցածր կամ` նրա հպում փոքր կոնքի մուտքին:
Բուժումը
Ներկայում օգտագործվում են բուժման հետևյալ միջոցները.
- Վիրաբուժական. որի ժամանակ կարեր են դրվում արգանդի վզիկին: Վիրահատությունը հաճախ կատարվում է կանխարգելման նպատակով (եթե անամնեզում առկա է ԻՑԱ)՝ 12-16 շաբաթականում, և անհետաձգելի ցուցումներով՝ մինչև 25 շաբաթականը:
- Կոնսերվատիվ բուժում. կատարվում է ծանրաբեռնվածությունը թուլացնող մանկաբարձական պեսարիների ներդրում (Մեյերի օղակներ)` բուժական և կանխարգելիչ նպատակով: Այս միջամտությունն իրականացվում է 25 շաբաթականից ավելի ժամկետում: Այն կիրառվում է նաև, եթե անհնար է արգանդի վզիկին կարեր դնել:


Կարդացեք նաև

Արգանդի իջեցում. որոնք են ախտանշանները և ինչպես բուժել այն. թեմայի մասին խոսում է «Էրեբունի» ԲԿ ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգ Լիլիթ Մեղրյանը: Արգանդի իջեցումը հիմնականում նկատվում է կլիմակտերիկ և հետկլիմակտերիկ տարիքում...



Էնդոմետրիոզը հորմոնակախյալ և շատ տարածված հիվանդություն է, որի ժամանակ արգանդի խոռոչում ի հայտ են գալիս արգանդի լորձաթաղանթին (էնդոմետրիա) շատ նման հյուսվածքների օջախներ: Այս ախտաբանությունը զարգանում է...



Պոլիկիստոզ ձվարանների համախտանիշի (ՊՁՀ) ժամանակ կանանց մոտ առաջանում է տղամարդու հորմոնների ուժեղացած արտադրություն, որը բերում է օրգանիզմում այնպիսի փոփոխությունների, ինչպիսիք են՝ դաշտանային ցիկլի...



Միոման կարո՞ղ է անպտղություն առաջացնել:
Միոմաների մեծ մասը խոչընդոտներ չեն առաջացնում բեղմնավորման և հղիության զարգացման համար...



«Դատարկ» ֆոլիկուլների համախտանիշը հանդիպում է արտամարմնային բեղմնավորման (ԱՄԲ) ժամանակ 1-7% դեպքերում: Այդպես են անվանում ֆոլիկուլներում ձվաբջիջների բացակայությունը: Այն հանդիպում է ինչպես դրդումից...



Միոման բարորակ հարթ մկանային ուռուցք է, որի առաջացման իրական պատճառները առայսօր հայտնի չեն: Հավանական պատճառ են համարում կանանց հորմոնալ ֆոնի (էստրոգենը, պրոգեստերոն) խանգարումները...



Մենք պարգևում ենք կնոջը կրկին հղիանալու բերկրանքը՝ նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ վիրահատելով պրակտիկորեն ցանկացած չափի և քանակի միոմաները...



Ի՞նչ է ձվարանի կիստան:
Կիստաները ուռուցքանման գոյացություններ են, որոնց խոռոչը լցված է տարբեր հյուսվածքներով...



Ի՞նչ է հիպերպլազիան:
Էնդոմետրիումի հիպերպլազիան էնդոմետրիումի (արգանդի խոռոչը պատող լորձաթաղանթը) հյուսվածքի ախտաբանական...



Մեղրամսի ցիստիտը վերաբերում է միզապարկի այն բորբոքումներին, որոնք տեղի են ունենում կամ կրկնվում են սեռական հարաբերությունից հետո: Ցիստիտի այս տեսակը, սովորաբար, ի հայտ է գալիս կնոջ առաջին սեռական...



Ի՞նչ է վագինալ կանդիդոզը։
Վուլվո-վագինալ կանդիդոզը վուլվայի և հեշտոցի լորձաթաղանթի ինֆեկցիոն բորբոքում է...



Ի՞նչ է իրենից ներկայացնում կոլպոսկոպիան
Կոլպոսկոպիան արտաքին սեռական օրգանների, hեշտոցի և արգանդի պարանոցի հիվանդությունների...



Կանանց մոտ ստենոկարդիայի ախտանիշները հնարավոր է տարբերվեն դասական ստենոկարդիայի ախտանիշներից: Այդ տարբերությունները կարող են խանգարել ախտորոշման և բուժման համար բժշկին դիմելու գործընթացին...



Սեռական ուղիներից կարող են լինել ախտաբանական բնույթ կրող բնորոշ արտադրություններ, որոնք արտահայտվում են քանակի ավելացմամբ, գույնի փոփոխմամբ, կոնսիստենցիայով և հոտով...






Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Ընկերության մասին
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Սեռական գրգռում
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն