Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հղիություն, ծննդաբերություն

Անհասության ռետինոպաթիա. Անաիդա ասատրյան՝ նեոնատոլոգ. morevmankan.am

Անհասության ռետինոպաթիա. Անաիդա ասատրյան՝ նեոնատոլոգ. morevmankan.am

Անհասության ռետինոպաթիան (ԱՌ) ծնվելիս մարմնի ցածր զանգված ունեցող անհասների զարգացող ցանցաթաղանթի ախտահարումն է, որը նշանակալի թվով երեխաների կուրության պատճառ կարող է հանդիսանալ: Գրեթե բոլոր հասուն նորածինների մոտ ցանցաթաղանթը և նրա անոթավորումը լիովին զարգացած են, ուստի նրանց մոտ ԱՌ չի կարող զարգանալ: Սակայն անհասների մոտ ցանցաթաղանթի զարգացումը, որը կախված է գեստացիոն ժամկետից և քաշից, դեռևս ավարտված չէ:

Անհասության ռետինոպաթիայի սքրինինգի համար նորածինների ընտրության հիմքում ընկած է ԱՌ-ի հաճախությունը տարբեր գեստացիոն տարիքներում: Քանի որ հիվանդ և մարմնի շատ ցածր զանգված ունեցող նորածինների կենսակայունությունը շարունակ բարձրանում է, ապա սքրինինգի թեկնածուների գեստացիայի և մարմնի զանգվածի շեմը հետզհետե իջնում է:

Համաձայն Հայաստանում հիվանդության հաճախության և ռիսկի գործոնների վերաբերյալ վերջին հաշվետվությունների, սքրինինգի են ենթակա նորածինների հետևյալ խմբերը`

  • բոլոր նորածինները, որոնց գեստացիոն տարիքը ցածր է 34 շաբաթից
  • բոլոր անհաս նորածինները, որոնց մարմնի զանգվածը ցածր է 2 000 գրամից:


Որո՞նք են ԱՌ ռիսկի գործոնները

ԱՌ-ի զարգացման ռիսկի գործոններ են հանդիսանում անհասությունը, ծնվելիս մարմնի ցածր զանգվածը, հիպերօքսիան/հիպօքսիան, զարկերակային հիպոտենզիան, ացիդոզը, արհեստական շնչառության տևողությունը, սեպսիսը, արյան տրանսֆուզիաները, հակաօքսիդանտների անբավարարությունը, բաց զարկերակային ծորանը, ապնոէն, սակավարյունությունը և այլն:

ԱՌ սքրինինգի նպատակը

Քանի որ չախտորոշված ԱՌ-ն կարող է անվերադարձ կուրության պատճառ հանդիսանալ, շատ կարևոր է, որ ռիսկային խմբի բոլոր երեխաները հստակ ժամանակին հետազոտվեն, չնայած այն հանգամանքին, որ ոչ բոլորն են բուժման ենթակա: ԱՌ-ի սքրինինգի նպատակը ԱՌ-ի վաղ հայտնաբերումն է, հսկողությունը, և, եթե հիվանդությունը խորանում է, բուժումը:

Ի՞նչ կարևոր մոտեցումներ է պետք հաշվի առնել սքրինինգ իրականացնելու ժամանակ

Հաշվի առնելով ԱՌ-ի առաջադիմող հաջորդական բնույթը և տեսողության կորստի ռիսկը նվազեցնելու գործում ժամանակին իրականացված բուժման ապացուցված առավելությունները, արդյունավետ մոտեցումը ենթադրում է ԱՌ-ի հարցերում համապատասխան փորձ ունեցող ակնաբույժի կողմից ռիսկի խմբի երեխաների ցանցաթաղանթի ճիշտ ժամանակին կատարված քննությունը (ըստ գեստացիոն տարիքի և հիվանդության ծանրության), և որ պակաս կարևոր չէ, որպեսզի ռիսկի խմբի երեխաներին հսկող մանկաբույժները և առաջնային օղակի մյուս բուժաշխատողները տեղյակ լինեն հետազոտության ժամանակացույցին: Ծնողները, բացի բանավոր տրվող տեղեկություններից, նախքան իրենց երեխայի առաջին քննությունը, պետք է ստանան նաև գրավոր տվյալներ սքրինինգի գործընթացի վերաբերյալ:

Սքրինինգի ժամկետները. ե՞րբ և ի՞նչ հաճախականությամբ է պետք կատարել սքրինինգ

Առաջին սքրինինգը պետք է իրականացվի համաձայն աչքի նախնական զննման ժամանակացույցի, որտեղ հիմք են վերցվել երեխայի ժամկետը ծնվելիս և խրոնոլագիական (պոստնատալ) տարիքները՝ նպատակ հետապնդելով հայտնաբերելու ԱՌ-ն նախքան վերջինիս ցանցաթաղանթի շերտազատման պատճառ հանդիսանալը: Որոշ դեպքերում սխեման կարող է որոշակի փոփոխություններ կրել՝ կախված անհաս երեխայի ընդհանուր առողջական վիճակից: Աչքի սքրինինգի իրականացումն անպայման պետք է հաստատված լինի երեխային բուժող նեոնատոլոգի կողմից:

Շարունակական սքրինինգ. աչքի մեկանգամյա հետազոտումը բավարար է միայն այն դեպքերում, երբ այն միանշանակ հաստատում է, որ ցանցաթաղանթը երկու աչքերում էլ ամբողջությամբ անոթավորված է: Հակառակ դեպքերում անհրաժեշտ են շարունակական սքրինինգներ: Դրանք պետք է խորհուրդ տրվեն հետազոտությունն իրականացնող ակնաբույժի կողմից առաջին սքրինինգի ժամանակ ցանցաթաղանթում հայտնաբերված շեղումների հիման վրա: Շարունակական սքրինինգների համար առաջարկվում է հետևյալ սխեման: Որոշ դեպքերում այս սխեման կարող է որոշակի փոփոխություններ կրել՝ կախված անհաս երեխայի ընդհանուր առողջական վիճակից:

ԱՌ-ի սքրինինգի գործընթացը

Նախնական սքրինինգ հետազոտությունները սովորաբար իրականացվում են նորածնային բաժանմունքներում, նորածնային բաժանմունքի հմուտ բուժանձնակազմի ներկայությամբ:

Հետազոտության համար անհրաժեշտ է, որպեսզի բիբը լինի բավականաչափ լայնացած, որպեսզի ցանցաթաղանթը լինի ամբողջությամբ տեսանելի: Պետք է կաթեցվեն բիբի լայնացում առաջացնող աչքի կաթիլներ:

ԱՌ-ի յուրաքանչյուր սքրինինգից հետո պետք է կատարվեն ակնաբույժի կողմից համապատասխան գրառումներ, որտեղ կմանրամասնվեն գոտին, փուլը, տարածվածությունն ըստ ժամացույցի ժամային սեկտորների, ինչպես նաև նախա-պլյուս կամ պլյուս հիվանդության առկայությունը: Այդ գրառումները պետք է ներառեն նաև հաջորդ հետազոտության (եթե անհրաժեշտ է) ժամկետները և/կամ բուժման եղանակը, և պահվեն երեխայի հիվանդության պատմության թերթիկում: Նույն գրառումները պետք է պահվեն նաև ԱՌ-ի սքրինինգ անցած երեխաների հատուկ տվյալների շտեմարանում: Հաջորդ հետազոտության ժամկետների մասին տեղեկությունը պետք է տրվի նաև ծնողին:

ԱՌ-ի ընթացքի շրջանները

Կարելի է առանձնացնել ԱՌ-ի երկու հստակ շրջան: Առաջին (սուր) շրջանում ցանցաթաղանթի նորմալ անոթագոյացումը խաթարվում է արտարգանդային միջավայրում թթվածնի՝ հարաբերականորեն ավելի բարձր պարունակության պատճառով: Այն արտահայտվում է ցանցաթաղանթի առաջային հատվածի անոթների խցանմամբ և որոշ գոտիներում անոթավորման բացակայությամբ:

Դրան հաջորդող հիպօքսիան պատճառ է դառնում երկրորդ (քրոնիկ) շրջանի ի հայտ գալուն, որը բնորոշվում է վասկուլյար և գլիալ բջիջների պրոլիֆերացիայով և զարկերակա-երակային շունտերի ձևավորմամբ՝ ժամանակ առ ժամանակ հանգեցնելով ինվոլյուցիայի կամ կայուն սպիական փոփոխությունների և տեսողության խանգարման: Առավել ծանր դեպքերում այն դառնում է տեսողության ծանր ախտահարումների և կուրության պատճառ, որոնք պահանջում են մեծ ջանքեր՝ հաղթահարելու երեխայի առաջ ծառացած շարժողական, խոսքային, հայեցակարգային և սոցիալական խնդիրները:

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Այրոց և մարսողության խանգարում հղիության ժամանակ. հարցազրույց Մարիամ Հակոբյանի հետ. morevmankan.am
Այրոց և մարսողության խանգարում հղիության ժամանակ. հարցազրույց Մարիամ Հակոբյանի հետ. morevmankan.am

Հղիության ընթացքում կնոջ մարմինն անընդհատ փոփոխության է ենթարկվում, ինչը որոշակի անհարմարություններ է առաջացնում: Որոշ անհարմարություններ կարող են առաջանալ հղիության առաջին...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ճողվածքը հղիության ժամանակ. հարցազրույց Սոֆյա Մամաջանյանի հետ. morevmankan.am
Ճողվածքը հղիության ժամանակ. հարցազրույց Սոֆյա Մամաջանյանի հետ. morevmankan.am

Ինչպե՞ս կարելի է բնորոշել ճողվածքը։

Ճողվածքն ընդերքի որևէ օրգանի, պատի արտանկումը կամ արտափքումն է բնական կամ ախտաբանորեն...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Վիրաբուժություն
Հղիների սննդակարգն ամռանը. հարցազրույց Սոֆի Մինասյանի հետ. morevmankan.am
Հղիների սննդակարգն ամռանը. հարցազրույց Սոֆի Մինասյանի հետ. morevmankan.am

Հղի կնոջ սննդակարգի անհրաժեշտ փոփոխություն՝ ամռանը

Հղիության ընթացքում ճիշտ սննդակարգն ամենակարևոր պայմաններից է պտղի ճիշտ զարգացման համար...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հղիություն ծննդաբերությունից հետո․ հարցազրույց մանկաբարձ-գինեկոլոգ Սոնա Աբելյանի հետ. morevmankan.am
Հղիություն ծննդաբերությունից հետո․ հարցազրույց մանկաբարձ-գինեկոլոգ Սոնա Աբելյանի հետ. morevmankan.am

Ծննդաբերությունից հետո հղիանալ որքա՞ն ժամանակ անց է թույլատրելի։

Ծննդաբերությունից հետո հղիության ժամկետը յուրաքանչյուր կնոջ համար կարող է տարբեր լինել...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ճարպակալումը և հղիությունը. հարցազրույց Լուսինե Մանուկյանի հետ. morevmankan.am
Ճարպակալումը և հղիությունը. հարցազրույց Լուսինե Մանուկյանի հետ. morevmankan.am

Ավելորդ քաշի, ճարպակալման խնդիրը խիստ արդիական է և վերջին տարիներին դարձել է լուրջ բժշկա-սոցիալական, համաշխարհային առողջապահական խնդիր: Ըստ Առողջապահության համաշխարհայի...

Մեջքի ցավը հղիության ընթացքում. հարցերին պատասխանում է Արմինե Խանամիրյանը. morevmankan.am
Մեջքի ցավը հղիության ընթացքում. հարցերին պատասխանում է Արմինե Խանամիրյանը. morevmankan.am

Հղիության ժամանակ որքանո՞վ է բնորոշ մեջքի ցավը։

Հղիությունն ապագա մայրիկի համար ամենատարբեր հույզերի ու սպասումների շրջան է...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հղիության ներլյարդային խոլեստազ. հարցազրույց Նոնա Ֆրոլովայի հետ. morevmankan.am
Հղիության ներլյարդային խոլեստազ. հարցազրույց Նոնա Ֆրոլովայի հետ. morevmankan.am

Հղիության ընթացքում որքանո՞վ է հավանական խոլեստազի զարգացումը:

Հղիության ընթացքում մեծանում է ծանրաբեռնվածությունը կնոջ օրգան-համակարգերի, այդ թվում...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ներարգանդային սերմնավորում (IUI). ivf-arm.com
Ներարգանդային սերմնավորում (IUI). ivf-arm.com

Ներարգանդային սերմնավորումը՝ ինսեմինացիան, մեկն է անպտղության մեթոդներից, որի ժամանակ սպերման ներդրվում է արգանդի խոռոչ բեղմնավորման նպատակով: Ի տարբերություն ԱՄԲ-ի, այս դեպքում ձվաբջջի բեղմնավորումը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Անպտղություն ԿԻՆ: Անպտղություն
Սրտի բնածին կրիտիկական արատներ. նեոնատոլոգ՝ Ռուզաննա Պողոսյան. morevmankan.am
Սրտի բնածին կրիտիկական արատներ. նեոնատոլոգ՝ Ռուզաննա Պողոսյան. morevmankan.am

Ի՞նչ գործոններ են նպաստում սրտի բնածին արատների ձևավորմանը:

Սրտի բնածին արատների ձևավորմանը նպաստում են գործոնների երեք խումբ...

Մանկական հիվանդություններ Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հղիության տոքսիկոզ. erebunimed.com
Հղիության տոքսիկոզ. erebunimed.com

Հղիների համար կարևոր այս թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ կանանց առողջության կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Անի Ահարոնյանը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ձվազատումը և հղիությունը. morevmankan.am
Ձվազատումը և հղիությունը. morevmankan.am

Ձվազատումը ձվարանի ֆոլիկուլից հասուն ձվաբջջի պոկվելն է, որը տեղի է ունենում ամիսը մեկ անգամ՝ դաշտանային ցիկլի մեջտեղում: Ցիկլը հաշվարկվում է դաշտանի առաջին օրից` մինչև հաջորդ դաշտանի սկիզբը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
ԱՄԲ-ն և կնոջ տարիքը․ մանկաբարձ-գինեկոլոգ Արմինե Սայադյան
ԱՄԲ-ն և կնոջ տարիքը․ մանկաբարձ-գինեկոլոգ Արմինե Սայադյան

Տարիքի կարևորությունը արտամարմնային բեղմնավորման ժամանակ /ԱՄԲ/


Կնոջ տարիքը վերարտադրողական գործառույթի համար կարևոր նշանակություն ունի ոչ միայն արտամարմնային...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Էկտոպիկ հղիություն. morevmankan.am
Էկտոպիկ հղիություն. morevmankan.am

Էկտոպիկ՝ արտարգանդային հղիությունը վիճակ է, երբ ձվաբջիջը բեղմնավորվում է ոչ թե արգանդի խոռոչում, այլ նրա փողերի ներսում:

Կախված բեղմնավորված ձվաբջջի ամրացման տեղակայումից...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Կեղծ հղիություն. morevmankan.am
Կեղծ հղիություն. morevmankan.am

Կեղծ հղիությունը բժիշկների կողմից նկարագրվել է դեռևս Հիպոկրատի ժամանակներից: Լատիներեն այն անվանվում է «pseudocyesis»: Ընդ որում, այդ ժամանակ կինը զգում է հղիության բոլոր նշանները, սակայն...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ