Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հղիություն, ծննդաբերություն

Այրոց` հղիության ժամանակ. tsnndatun.am

Այրոց` հղիության ժամանակ. tsnndatun.am

Այրոցի նման տհաճ զգացողություններ ունենում են գրեթե բոլորը։ Հղիության ընթացքում կանանց մեծ մասի մոտ այս տհաճ երևույթը մի քանի ամիս դառնում է մշտական ուղեկից։

Տատիկները վստահեցնում էին, որ հղիության ժամանակ այրոցի պատճառը պտղի «չափազանց» մազոտությունն է։ Այս դիտարկումները գիտական հիմնավորում չստացան,  թեև կանայք զուգահեռներ էին տանում առաջացած այրոցի և գանգրահեր նորածնի միջև։ Բժիշկները գտնում են, որ հղիության ժամանակ այրոցն առաջանում է սովորական ֆիզիոլոգիական գործընթացների հետևանքով։

Այրոցի պատճառները

Այրոցն արտահայտվում է հետկրծոսկրային շրջանում, ստամոքսի վերին հատվածի և կերակրափողի շրջանում` ուղեկցվելով ցավով։ Երբեմն բերանում թթվահամություն է առաջանում։ Այդպիսի զգացողություններն առաջանում են կերակրափողի նուրբ լորձաթաղանթի վրա ստամոքսի թթու պարունակության անցման հետևանքով։  

Ինչու՞ ստամոքսի պարունակությունը չի մնում ստամոքսի ներսում:

  • Գլխավոր «մեղավորը» համարվում է հղիության հորմոն պրոգեստերոնը, որի խնդիրը արգանդային մկանների լարվածությունը բացառելն է, վերջիններս թուլացած վիճակում պահելն է։  Սակայն, զուգահեռաբար, այն թուլացնում է նաև մեր մյուս օրգանների հարթ մկանները, այդ թվում` դեպի ստամոքս մուտքը փակող, ինքնատիպ փական սեղմանը։ Հենց այդ պատճառով է ստամոքսի թթու միջավայրն անցնում կերակրափող և գրգռում վերջինիս ստորին հատվածը։  
  • Աճող արգանդի կողմից ճնշվում և տեղաշարժվում են բոլոր ներքին օրգանները։ Եթե սննդի քանակն ավելցուկային է, և ստամոքսը լցված է, սնունդը կարող է չմնալ ստամոքսի ներսում և հետ տեղաշարժվել կերակրափող։
  • Քաշի ավելացումը բերում է ներորովայնային ճնշման բարձրացման, որն էլ նպաստում է այրոցի առաջացմանը։


Բացի հղիության հետ կապված պատճառներից, այրոցը հաճախ կարող է վկայել աղեստամոքսային հիվանդությունների առկայության մասին։ Եթե կնոջ մոտ մինչև հղիությունը եղել են մարսողական բնույթի խնդիրներ, ապա հղիության ընթացքում դրանք կարող են սրվել և ուժգնանալ։  

Այրոցը` հղիության վաղ ժամկետում

Հիմնականում այրոցի նոպաները կանանց մոտ սկսում են անհանգստացնել 20 շաբաթականից հետո, երբ քաշը և արգանդի ծավալը նկատելիորեն ավելանում են։ Սակայն, երբեմն, այրոցն առաջանում է բեղմնավորումից գրեթե մեկ շաբաթ անց։ Նոպաներն առաջանում են ուտելուց անմիջապես հետո և որոշ ժամանակ հետո անցնում են։ Այրոցը հաճախ առաջանում է հանգստի ժամանակ, երբ կինը պառկած է։ Բժիշկները վստահեցնում են, որ առաջին եռամսյակում նման երևույթների առաջացման հիմնական պատճառը աղեստամոքսային համակարգի հիվանդություններն են։ Պատճառներից մեկն է համարվում նաև վաղ տոքսիկոզը։ Պարբերաբար առաջացած փսխումները գրգռում են կերակրափողի պատերը և բերում այրոցների նոպաների առաջացման, հատկապես, եթե հղի կնոջ սննդակարգի մեջ առկա է կծու և ճարպոտ սնունդ։  Այս դեպքում կարելի է խորհուրդ տալ շտկել սնուցումը և բացառել մթերքները, որոնք  «դուր չեն գալիս» օրգանիզմին։

Հղիության երրորդ եռամսյակում առաջացած այրոց

Հղիության երկրորդ եռամսյակից սկսած, և նախածննդյան շաբաթներով վերջացրած, այրոցը սկսում է տանջել կանանց մեծամասնությանը։ Ամեն դեպքում, այն դրսևորվում է տարբեր ձևերով։ Որոշների մոտ այն անցնում է սննդի ընդունումից հետո, մյուսների մոտ այն տևում է ամբողջ օրը և սրանում է քնի ժամանակ։ Կանանց մի մասը կարողանում է նոպայից դուրս գալ տնային միջոցներով, մյուս մասին դեղեր են պահանջվում։  Կա կարծիք, որ երրորդ եռամսյակում արտահայտված այրոցի պատճառներից կարող են լինել խոշոր պտուղը կամ կոնքային առաջադրությունը, որի ժամանակ երեխայի գլուխը մշտապես ճնշում է գործադրում մոր ստամոքսի վրա։

Ամեն դեպքում, այրոցը համարվում է խնդիր, որը պետք է վերացնել։ Ուղղակիորեն պտղի վրա այն բացասաբար չի ազդում, սակայն էականորեն բարդացնում է կնոջ կյանքը։ Արդյունքում ապագա մայրիկը կարող է հրաժարվել անհրաժեշտ մթերքներից, ուժեղ նոպաների վախից քիչ ուտել, վատ քնել։ Հոգնածությունը և ընկճված տրամադրությունը կարող են անուղղակի անդրադառնալ պտղի զարգացման վրա։

Հղիության ընթացքում դեղորայքի ընդունման վախը պետք է լինի կշռադատված և հիմնավորված։ Երկարատև այրոցն` առանց բուժման, կարող է բարդությունների առաջացնել։ Սկզբում ախտահարվում է կերակրափողի լորձաթաղանթը, վերջինիս վերին շերտերը։ Ապա բորբոքումը տարածվում է ավելի խորը և բերում է կերակրափողի պեպտիկ խոցերի առաջացման։ Այդ պատճառով հղին հաճախ ո՛չ միայն գինեկոլոգի, այլ նաև գաստրոէնտերոլոգի խորհրդատվության կարիք է ունենում, հատկապես, եթե մարսողական խնդիրները դիտվել են մինչև հղիությունը, և շարունակում են անհանգստացնել ծննդաբերությունից հետո։   

Ինչպե՞ս ազատվել այրոցից տնային պայմաններում

Այրոցը կարելի է վերացնել մի քանի եղանակով։ Ցանկալի է դրանք կիրառել ամբողջությամբ և դեղերի կարիք չի լինի։ Դրա համար պետք է իմանալ.

Ինչպե՞ս ճիշտ սնվել

  • ավելորդ չուտել, վերահսկել քաշը,
  • անցնել կոտորակային սնուցման, ուտել քիչ-քիչ և հաճախակի,
  • լավ ծամել սնունդը,
  • սննդի ընդունման միջակայքերում ջուր խմել,
  • ընթրել քնելուց 2-3 ժամ առաջ։


Ի՞նչ է կարելի և ի՞նչ է պետք ուտել

  • Հիմնային ռեակցիայով մթերքներ (կաթնամթերք, օմլետ, ձուկ, խաշած միս, սպիտակ հաց)։ Բանջարեղենը պետք է եփել, խորովել, աղալ։
  • Նվազեցնել կամ բացառել տապակած, կծու ճաշատեսակները, մարինադները և սոուսները, թթու մրգերը և հյութերը, գազավորված ըմպելիքները։ Թեյը և սուրճը պետք է լինեն սահմանափակ քանակությամբ։ Դժվարամարս սնունդը հասցվում է նվազագույնի (խոզի միս, ապխտած ձուկ և երշիկեղեն, սնկեր, որոշ կենդանական ճարպեր)։
  • Սննդակարգի մեջ ներառել բազուկ, դդում, սալորաչիր՝ փորկապությունների կանխարգելման համար։


Ուտելուց հետո ի՞նչ է կարելի և ի՞նչ չի կարելի

Քչերը կմտածեն, որ այրոցի առաջացմանը կարող են նպաստել սովորական ֆիզիկական գործողությունները։ Այրոցների առաջացումը կանխելու համար բավական է իմանալ, թե ինչ չի կարելի անել և ինչ է խորհուրդ տրվում անել:

  • Ուտելուց անմիջապես հետո չպառկել քնելու կամ հանգստանալու։
  • Եթե նշանակված է անկողնային ռեժիմ, սնունդն ընդունել նստած վիճակում։
  • Թեքումները, կքանստումը մեծացնում են ստամոքսի ճնշումը մեծացող արգանդի կողմից։
  • Բացառել ավելորդ կորացումները, երբ  արգանդի կողմից ճնշված ներքին օրգանները ավելի մեծ ճնշման են ենթարկվում։
  • Չքնել մեջքի վրա։ Հղիության ժամանակ քնելու լավագույն դիրքը ձախ կողքի վրա պառկած քնելն է։  Ապացուցված է, որ այս դիրքում նվազում է դեպի կերակրափող թթվի տեղաշարժվելու հավանականությունը, լավանում է ընկերքի և երիկամների արյունամատակարարումը։
  • Հնարավորության դեպքում քնել իրանի վերին հատվածը և գլուխը բարձր։


Եթե այրոցն արդեն սկսվել է, կարելի է փորձել այն պաշարել մթերքներով, որոնք կգտնվեն յուրաքանչյուրի տանը։

  • Ուտել մի կտոր հում կարտոֆիլ։
  • Թրջել մի գդալ հնդկաձավար, սիսեռ, եգիպտացորենի փաթիլներ, որոնց ուռչելուց հետո լավ ծամել։
  • Անանուխի կոնֆետները կամ հաբերը կարճ ժամանակով վերացնում են այրոցը։
  • Խմել մեկ բաժակ կաթ, ցանկալի է տաք վիճակում։
  • Գազարի հյութը կամ մանրացված գազարը նույնպես վերացնում են այրոցը։
  • Հում ընկույզը, դդմի և արևածաղկի սերմերը ունեն ստամոքսի լորձաթաղանթը պատող ազդեցություն։
  • Հանքային ջուրը, հիմնային՝ առանց գազի, նույնպես օգտակար է։


Շատերի կողմից սիրված սոդան ունի արագ և արդյունավետ ազդեցություն։ Սակայն այն կարելի է ընդունել մեկ անգամ, քանի որ վերջինս նպաստում է աղաթթվի նոր բաժինների արտադրմանը և կրկին այրոցի առաջացմանը։

Այրոցի բուժման նպատակով կիրառվող դեղորայք

Այրոցների թեթևացման նպատակով կիրառվող բոլոր պատրաստուկներն, իրականում, չեն բուժում, այլ միայն պաշարում են ախտանիշները։ Թույլատրելի են միայն այն դեղորայքը, որոնք արյան մեջ չեն ներծծվում, այլ ունեն միայն տեղային ազդեցություն, հետևաբար, անվնաս են երեխայի համար։ Դրանց թվին են պատկանում Ալմագելը,Մաալոքսը, Ռենին, Գեվիսկոնը։ Նշվածներն ունեն մեկ ընդհանուր անվանում՝ չներծծվող անտացիդներ, որոնց նշանակությունը աղաթթուն չեզոքացնելն է։ Մասնագետները խորհուրդ են տալիս ընտրել մագնեզիումի պարունակությամբ պատրաստուկներ, որոնք, միաժամանակ, ունեն լուծողական ազդեցություն։

Սկզբնաղբյուր. tsnndatun.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Լուծ հղիության ժամանակ. tsnndatun.am
Լուծ հղիության ժամանակ. tsnndatun.am

Լուծի հետ կարող է առնչվել ցանկացած առողջ մարդ։ Այն կարող է տարվա մեջ մի քանի անգամ տարբեր պատճառներով առաջանալ։ Եվ հիմնականում մենք գիտենք, թե ինչպես դրա դեմ պայքարել։ Իսկ հղիության ժամանակ...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Սեռական ճանապարհով փոխանցվող վարակները` հղիության ժամանակ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ մանկաբարձ-գինեկոլոգ Մարիամ Հակոբյանի հետ. morevmankan.am
Սեռական ճանապարհով փոխանցվող վարակները` հղիության ժամանակ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ մանկաբարձ-գինեկոլոգ Մարիամ Հակոբյանի հետ. morevmankan.am

Երեխաներն առողջ ամուսնության գագաթնակետն են։
 (ՌՈՒԴՈԼՖ ՆՈՅԲԵՐՏ)

Սեռավարակների ի՞նչ տեսակներ կան և որքանո՞վ են վտանգավոր կանանց համար...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Վեներաբանություն
Չզարգացող հղիություն. morevmankan.am
Չզարգացող հղիություն. morevmankan.am

Չզարգացող հղիությունը վիճակ է, որի ժամանակ դադարում է (սառեցվում է) պտղի զարգացումը: Այդպիսի հղիությունների մոտավորապես 80%-ն ի հայտ է գալիս առաջին եռամսյակում (մինչև 12 շաբաթականը)...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Փաթաթված պորտալար. հարցազրույց Արմեն Բադալյանի հետ. morevmankan.am
Փաթաթված պորտալար. հարցազրույց Արմեն Բադալյանի հետ. morevmankan.am

Ի՞նչ ասել է փաթաթված պորտալար:

Փաթաթված պորտալարը հղիության ընթացքի ախտաբանական վիճակ է, երբ դիտվում է պորտալարի փաթաթում պտղի մարմնի տարբեր հատվածներում...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Կորոնավիրուսը` հղիության ժամանակ. tsnndatun.am
Կորոնավիրուսը` հղիության ժամանակ. tsnndatun.am

Ներկայում մոլորակի բնակչության հիմնական մասին հուզող հարցերն են. «Ինչպե՞ս խուսափել կորոնավիրուսով վարակումից» և «Տարած հիվանդությունից հետո առողջության համար ինչպիսի՞ հետևանքներ են կարող են լինել»...

Վարակաբանություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ռեզուս-բացասական կանանց հղիության վարումը. tsnndatun.am
Ռեզուս-բացասական կանանց հղիության վարումը. tsnndatun.am

Մարդկությունը բաժանվում է ռեզուս-դրական և ռեզուս-բացասական գործոններով: Բացասական ռեզուս գործոնով բոլոր կանայք պետք է իմանան հղիության վարման նրբությունները և թե ինչ է նշանակում ռեզուս կոնֆլիկտը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Սեքսը հղիության ժամանակ. կարելի է, թե` չի կարելի. morevmankan.am
Սեքսը հղիության ժամանակ. կարելի է, թե` չի կարելի. morevmankan.am

Եթե հղիությունն առանց բարդությունների է ընթանում, ապա ինտիմ հարաբերությունները շարունակելու որևէ խոչընդոտ չկա: Ավելին, ժամանակակից մանկաբարձ-գինեկոլոգները համարում են, որ հակացուցումների բացակայության...

Սեքսոլոգիա
Ինչպե՞ս որոշել բեղմնավորման օրը. morevmankan.am
Ինչպե՞ս որոշել բեղմնավորման օրը. morevmankan.am

Բեղմնավորման ունակությունն ընդունված է անվանել ֆերտիլություն: Հենց այդ պահին է իրականանում երկար սպասված հղիությունը: Օրգանիզմի կենսաբանական ռիթմի իմացությունը թույլ է տալիս ինքնուրույն որոշել երեխայի բեղմնավորման օրը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ձվաբջջի դոնորություն` ովքե՞ր, ե՞րբ, ինչպե՞ս. հարցազրույց Նոնա Ֆրոլովայի հետ. morevmankan.am
Ձվաբջջի դոնորություն` ովքե՞ր, ե՞րբ, ինչպե՞ս. հարցազրույց Նոնա Ֆրոլովայի հետ. morevmankan.am

Ե՞րբ է օգտագործվում

Ձվաբջջի դոնորությունն օգտագործվում է, երբ կնոջ ձվարանային պաշարը սպառված է լինում...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Արտարգանդային հղիություն. morevmankan.am
Արտարգանդային հղիություն. morevmankan.am

Յուրաքանչյուր կին, պատրաստվելով մայրանալ, լավագույն և բարենպաստ ելքի հույս ունի, և դա ճիշտ է։  Այդ դեպքում կինը պետք է մեծ պատասխանատվությամբ մոտենա օրգանիզմում տեղի ունեցող բոլոր փոփոխություններին...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հղին և սուրճը. թույլատրե՞լ, թե` արգելել. morevmankan.am
Հղին և սուրճը. թույլատրե՞լ, թե` արգելել. morevmankan.am

Հաճախ որևէ խնդրի ուսումնասիրությունը տարբեր գիտնականների կողմից` տարբեր, անգամ միմյանց հակասող արդյունքների է հանգեցնում: Սուրճը և հղիությունը այդպիսի օրինակներից է...

Սնունդը և առողջությունը
Գլխացավեր` հղիության ժամանակ. tsnndatun.am
Գլխացավեր` հղիության ժամանակ. tsnndatun.am

Հղիության ընթացքում 100 կնոջից 30-ը բժշկի է դիմում պարբերաբար առաջացող գլխացավերի կապակցությամբ, իսկ եզակի գլխացավեր ունենում է գրեթե յուրաքանչյուր կին։ Հեշտ է բացատրել գլխացավը, եթե արդեն ախտորոշվել է...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Ցավ
Ինչո՞վ է վտանգավոր հերպեսը հղիների և երեխաների համար. morevmankan.am
Ինչո՞վ է վտանգավոր հերպեսը հղիների և երեխաների համար. morevmankan.am

Հերպեսը շրթունքների վրա (և՝ ոչ միայն) բշտիկների առաջացումն է:

Պատճառը հասարակ հերպեսի վիրուսն է, հաճախ` առաջին տիպի (ВПГ-1, Herpes simplex virus 1)...

Վարակաբանություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը և մարզումները` հղիության ժամանակ. հարցազրույց Մարիամ Հակոբյանի հետ. morevmankan.am
Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը և մարզումները` հղիության ժամանակ. հարցազրույց Մարիամ Հակոբյանի հետ. morevmankan.am

Ֆիզիկական ակտիվության կարևորությունը` հղիության ժամանակ:
Հղիության նորմալ ընթացքի դեպքում կնոջ համար ֆիզիկական ծանրաբեռնվածությունն անհրաժեշտություն է...

Մարմնամարզություն և սպորտ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ