Հղիություն, ծննդաբերություն
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց

Միայն վերջերս մեր հանրապետոթյունում առաջին տիկին Ռիտա Սարգսյանի և Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի ջանքերով ստեղծվեց «Արագիլ» բարեգործական հիմնադրամը: Հիմնադրամի նպատակն է ֆինանսավորել այն զույգերին, ովքեր տառապում են անպտղությամբ, բայց օժանդակ վերարտադրողական տեխնիկաների կիրառմամբ բուժօգնության դիմելու բավարար միջոցներ չունեն:
«Արագիլ» հիմնադրամի ստեղծման, գործունեության և նպատակների մասին զրուցեցինք հիմնադրամի բժշկական փորձագետ, բ.գ.դ., պրոֆեսոր Կարինե Թոխունցի հետ:
– Տիկին Թոխունց, ներկայացրեք, խնդրե´մ, նորաստեղծ «Արագիլ» հիմնադրամի ստեղծման նախադրյալները:
– Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիան, իր գոյության տարիների ընթացքում վերլուծելով հանդիպող խնդիրները, եկել է եզրակացության, որ Հայաստանում շատ են զույգերը, որոնց անպտղությունը կարելի է բուժել միայն օժանդակ վերարտադրողական տեխնիկաների կիրառման միջոցով, լինի դա էքստրակորպորալ՝ արտամարմնային բեղմնավորման, թե ներարգանդային սերմնավորման ճանապարհով: Իսկ նշված մեթոդները բավականին թանկարժեք են և շատ զույգերի համար հաճախ անհասանելի: Որոշեցինք այս խնդրի վրա կենտրոնացնել բարեգործական ջանքեր և ներդրումներ, քանի որ այսօր Հայաստանը ծերացող երկիր է, նաև՝ երկիր, որտեղ ակնհայտ արագությամբ նվազում է ազգաբնակչության թիվը: 50 տարվա ընթացքում Հայաստանը կկորցնի մեկ ու կես միլիոն մարդ, նման ընթացքի պայմաններում մեր երկիրը 50 տարվա ընթացքում կկորցնի մեկ ու կես միլիոն երեխայի ծնունդ, մենք կկանգնենք շատ լուրջ խնդրի առջև: Լիովին գիտակցելով խնդրի հրատապությունը, ասոցիացիան դիմեց ՀՀ առաջին տիկնոջը՝ Ռիտա Սարգսյանին: Նախքան հիմնադրամի ստեղծումը խորհրդակցել ենք նաև մեր արտասահմանյան գործընկերների, ասոցիացիայի անդամների հետ, ովքեր միշտ պատրաստ են ակտիվորեն համագործակցել մեզ հետ: Միասնական ջանքերով ստեղծվեց բարեգործական հիմնադրամ, որը կօգնի անապահով զույգերին՝ լուծելու անպտղության խնդիրը: Եվ այսպես, 2013թ. աշնանն իր գործունեությունը սկսեց «Արագիլ» բարեգործական հիմնադրամը: Քանի որ խնդիրն ունի դեմոգրաֆիկ նշանակություն, որոշեցինք կառավարության ուշադրությունը ևս սևեռել խնդրի լուծմանը՝ եթե ոչ ամբողջովին, ապա որոշակի ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով:
![]() |
![]() |
![]() |
– Ովքե՞ր կարող են դիմել հիմնադրամի օգնությանը:
– Հիմնադրամին կարող են դիմել մինչև 40 տարեկան անձիք, սակայն առաջնահերթ աշխատանք կտարվի մինչև 35 տարեկանների հետ, քանի որ այս միջոցառման (ԱՄԲ ) համար դա ամենահեռանկարային տարիքն է: Բացի այդ, զույգն անպայման պետք է ուղեգիր ունենա արտամարմնային բեղմնավորում (ԱՄԲ) իրականացնող բժշկական որևէ հաստատությունից, ինչը կհաստատի, որ տվյալ զույգին ցուցված է ԱՄԲ: Հակառակ դեպքում՝ կան բազմաթիվ հակացուցումներ, հնարավոր բարդություններ և այլն:
– Նկարագրեք, խնդրե՛մ, այն ճանապարհը, որը պետք անցնի զույգը, եթե որոշել է դիմել հիմնադրամին:
– «Արագիլ» հիմնադամում գրանցվելու համար նախևառաջ անհրաժեշտ է այցելել www.fundaragil.am կայքը, որտեղ կա անհրաժեշտ փաստաթղթերի ցուցակը: Այդ փաստաթղթերով զույգը պետք է դիմի Նաիրի բժշկական կենտրոնի 1-ին հարկում գտնվող հիմնադրամի գրասենյակ՝ հիմնադրամի տնօրեն Սուսաննա Գաբրիելյանին, յուրաքանչյուր երեքշաբթի և ուրբաթ օրերին, 13:00-15:00 ժամանակահատվածում: Փաստաթղթերն ուսումնսիրելուց հետո ուղարկվում ենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ վերջնական եզրահանգման, թե արդյո՞ք զույգը համապատասխանում է հիմնադրամի պահանջներին: Դրական պատասխանի արդյունքում զույգը կարող է անցնել արհեստական բեղմնավորման ճանապարհը Հայաստանի Հանրապետությունում արտամարմնային բեղմնավորում իրականացնող 4 բժշկական հաստատություններից որևէ մեկում: Այդ կենտրոններն են. Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտը, Շենգավիթ բժշկական կենտրոնը, Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը և «Վիտրոմեդ» մասնավոր կլինիկան: 2014թ. հունվարի 1-ից հինադրամին կմիանա նաև կառավարության աջակցությունը: Այս հարցն արդեն քննարկվել է Ազգային ժողովում և 2014թ. անպտղության բուժման համար պետական աջակցություն կցուցաբերվի:
![]() |
![]() |
![]() |
– Հատկապես վերջին տարիներին մեր երկրում անպտղության դեպքերը զգալիորեն շատացել են, բավակա՞ն են արդյոք գործող այս 4 կենտրոնները:
– Հասարակության գիտակցության մեջ պետք է հստակեցվի այն գաղափարը, որ այսպիսի կենտրոնները երբեք շատ չեն լինում: Մեր հետագա անելիքների մեջ պետք է ներառենք հեռավոր շրջաններում ԱՄԲ կենտրոնների ստեղծումը: Անպտղության բուժումը միջամտություն չէ, որը կատարվում է միանվագ՝ մեկշաբաթյա այցելությունների ընթացքում: Այն տևում է 1-2 ամիս, որի ընթացքում էական բարդություններ են առաջանում հեռավոր տարածաշրջաններում ապրող զույգի համար:
– Ի՞նչ լուծում է ստանում խնդիրը, երբ անապահով զույգը ցանկանում է ունենալ ոչ թե մեկ, այլ մի քանի երեխա:
– Այս մեթոդի առավելություններից մեկը հետագայում զույգի ինքնուրույն երեխա ունենալու հնարավոր փաստն է: Եթե առաջին անգամ մենք ֆինանսավորում ենք արտամարմնային բեղմնավորումը, երկրորդ անգամ այդ քայլին դիմելու, այսինքն, թանկարժեք գործընթացի համար լիարժեք վճարելու կարիք չի լինում, քանի որ կինն արդեն անցել է դեղորայքային առաջին ցիկլը, արտազատել է ձվաբջիջներ, հաջորդ անգամ կարող են օգտագործվել սառեցրած մյուս բջիջները և վճարել ամբողջական միջամտության գումարի կեսը: Բացի այդ՝ առաջին արհեստական բեղմնավորումից հետո զույգը հնարավոր է ունենա նաև ինքնուրույն բեղմնավորման հաջողված փորձ:
– «Արագիլ» հիմնադրամի շնորհանդեսը համընկավ Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի հոբելյանական X համաժողովի հետ: Առհասարակ, ի՞նչ արձագանք ստացավ ամբողջական միջոցառումը:
– Հոկտեմբերի 7-ին կազմակերպվեց մեր ասոցիացիայի հոբելյանական X համաժողովը, որի ընթացքում շատ կարևոր հյուրեր ունեցանք, ովքեր տարիներ շարունակ համագործակցել են մեզ հետ: Բոլորին հայտնի իրողություն է, որ մեր բժիշկների զգալի մեծամասնությունը ի վիճակի չէ արտասահմանում վերապատրաստում անցնել, մասնակցել միջազգային մակարդակի կոնֆերանսի, քանի որ չափազանց թանկ է մասնակցությունը: Կազմակերպված կոնֆերանսին մասնակցությունը անվճար էր, և բժիշկները մեծագույն ցանկությամբ ներկա գտնվեցին թե՛ գիտաժողովին, թե՛ հիմնադրամի բացմանը: Դժվար թե ավելի պատեհ առիթ լիներ ներկայացնելու «Արագիլ»-ը, քան վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի հոբելյանական X համաժողովը:
– Ի դեպ, շնորհանդեսի ընթացքում մենք ականտես եղանք նաև երգի պրեմիերայի…
– Այո՛, տիկին Ռիտա Սարգսյանը շատ գեղեցիկ անակնկալ էր պատրաստել: Առաջին անգամ կատարվեց նրա կողմից գրված «Աղոթք» երգը՝ ձոն «Արագիլ» հիմնադրամին: Շատ գեղեցիկ միջոցառում ստացվեց:
– Բազմիցս խոսվեց ներկա հյուրերի մասին, խնդրեմ, ներկայացրեք նրանց:
– Մեզ համար շատ գնահատելի է, որ լինելով չափազանց զբաղված, համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականները, մեր հոգաբարձուների խորհրդի ադամ-բժիշկները, ովքեր չեն զլանում Հայաստան գալ, կիսել իրենց փորձը, գիտելիքները մեր բժիշկների հետ: Հիմնադրամի շնորհանդեսին և ասոցիաիցայի համագումարին ներկա էր համաշխարհային համբավ ունեցող ֆրանսիացի պրոֆեսոր Ռենե Ֆրիդմանը, ով նաև Ֆրանսիայում «առաջին փորձանոթային» երեխայի հայրն է: Մեզ հյուրընկալել էր նաև Կալիֆորնիայի Հայ-ամերիկյան բժշկական կազմակերպության նախագահ Վիգեն Սեպիլյանը: Միջոցառմանը ներկա էր նաև բ.գ.դ., պրոֆեսոր Էմմա Վարդանյանը, ով «Երեխաներ՝ փորձանոթից» ԱՄԲ կլինիկայի ղեկավարն է Մոսկվայում: Մեծ պատիվ էր հյուրընկալել բ.գ.դ., ակադեմիկոս Լեյլա Ադամյանին, ով Հայաստանում եղել է ավելի քան 40 տարի առաջ: Հեռանալիս նա խոստացավ անել հնարավորը, ինչը կարող է նպաստել հայաստանյան բժիշկների մասնագիտական առաջընթացին, «Արագիլ» հիմնադրամի գործունեությանը: Համագումարի հյուրն էր նաև վերարտադրողական բժշկության ականավոր մասնագետ ճապոնացի պրոֆեսոր Յոշի Մորիմոտոն:
– Հաշվի առնելով այն փաստը, որ Դուք կանգնած եք այս հեռանկարային հիմնադրամի հիմքերում, ի՞նչ կոչ, ուղերձ ունեք հասարակությանը:
– Մեր ժողովրդի լավագույն կողմերից մեկը դժբախտության ժամանակ համախմբվածությունն է: Բայց այս դեպքում կոչ եմ անում չսպասել, չթողնել խնդիրը հասարակության համար գերխնդրի վերածվի: Պետք չէ սպասել, թե երբ խոշոր գործընկերությունները ֆինանսական աջակցություն կցուցաբերեն, կարող եք ինքներս էլ մեր ուժերի ներածին չափով օգնել զույգերին հաղթահարելու այս կենսական նշանակություն ունեցող խնդիրը՝ անպտղությունը:


|
Մեդ-Պրակտիկ
16.02.2016
Հարգելի Նարինե, բարև Ձեզ: Մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ "Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնից", նախկին "Մարգարյան ծննդատուն": Ստորև կոնտակտային տվյալներն են.
Ք.Երևան, Մաշտոցի պող. 22 շենք
հեռ. +374 10 53-13-42
+374 10 53-01-72




voski
08.02.2016




voski
08.02.2016




ANI
03.02.2016




Lusine
01.02.2016




Մեդ-Պրակտիկ
30.01.2016
Հարգելի Աննա, բարև Ձեզ: Մաստոպաթիաների դեպքում առաջին կլինիկական ախտանիշը ցավն է, ծանրության զգացումը կրծքերում:




lusine
27.01.2016




Նարինե
21.01.2016




ԱՆՈՒՇ
21.01.2016




Աննա
20.01.2016




Մեդ-Պրակտիկ
19.01.2016
Հարգելի MAGA, բարև Ձեզ: Հոդվածի տակ գրված հարցերին պատասխանում է Մեդ-Պրակտիկը: Հերթագրվելու և այլ մանրամասների համար հարկավոր է կապ հաստատել հիմնադրամի կազմակերպիչների հետ: Ստորև կոնտակտային տվյալներն են.
Հայաստան, 0015, Երևան, Պարոնյան փող., 21 շենք
Նաիրի բժշկական կենտրոն, 1-ին հարկ
(+374 10) 502 522




Մեդ-Պրակտիկ
19.01.2016
Հարգելի Karine, բարև Ձեզ: Փողերի անցանելությունը կարելի է վերականգնել լապարասկոպիկ եղանակով: Վիրահատության ելքը կախված է կպումների աստիճանից: Տոտալ կպումների դեպքում փողերի անցանելությունը դժվար է վերականգնել, որոշ դեպքերում նաև անհնար:




Մեդ-Պրակտիկ
19.01.2016
Հարգելի ANI, բարև Ձեզ: Ցանկացած բաց եղանակով կատարված վիրահատություն կարող է կպումների պատճառ դառնալ: Եթե կա անպտղության խնդիր, անկախ նրանից տարել եք վիրահատություն, թե ոչ, ցանկալի է սոտւգել նաև փողերի անցանելությունը:




Մեդ-Պրակտիկ
19.01.2016
Հարգելի Ani, բարև Ձեզ: Եթե փողերի անանցանելիության պատճառը բորբոքումն է, հարկավոր է արտամարմնային բեղմնավորումից առաջ հեռացնել:




MAGA
18.01.2016




MAGA
17.01.2016




karine
15.01.2016




ANI
15.01.2016




Ani
14.01.2016




Maya
13.01.2016




Anna
11.01.2016




ruzana
09.01.2016




Anna
07.01.2016




Ruzana
07.01.2016




Մեդ-Պրակտիկ
05.01.2016
Հարգելի Ani, բարև Ձեզ: Եթե ձախ ձվարանը նորմալ գործում է, և ձախ փողն էլ անցանելի է, հղիանալ իհարկե հնարավոր է:




Ani
02.01.2016




Մեդ-Պրակտիկ
30.12.2015
Հարգելի Tatev, բարև Ձեզ: Հիստերոսկոպիայի միջոցով կարելի է անջատել միայն արգանդի խոռոչում առկա կպումները:




Tatev
27.12.2015




kata
24.12.2015




Մեդ-Պրակտիկ
18.12.2015
Հարգելի Tatev, բարև Ձեզ: Եթե կպումները զգալի են, հնարավոր է ցավեր լինեն: Կպումները կարելի է անջատել միայն վիրահատական ճանապարհով, ընդ որում լապարասկոպիկ եղանակով:




Կարդացեք նաև

Ներկայում մեծ քաղաքներում արտաքին միջավայրի բացասական ազդեցությունը բնակչների առողջական վիճակի վրա ակնհայտ է, ինչը բարձրացնում է վիտամինների, միկրոէլեմենտների և հակաօքսիդանտների նկատմամբ պահանջը...



Ապագա մայրերի հուզական վիճակի փոփոխությունները փոխկապակցված են մի շարք գործոնների և պատճառների հետ...



Ցելուլիտի աճի առկայությունը հղիության ժամանակ ֆիզիոլոգիական վիճակ է այդ շրջանի համար, քանի որ քաշի ավելացումը նորմալ է հղիության ընթացքում: Ճարպի կուտակումը հատկապես նկատվում է ազդրերի և նստատեղի շրջանում...



Հղիության երկրորդ եռամսյակում հակացուցումները՝ առաջին եռամսյակի հետ համեմատած, ավելի քիչ են, կամ առանձնապես խիստ չեն: Այնուամենայնիվ դրանք իմանալը և դրանց հետևելը դարձյալ կարևոր է պտղի ճիշտ...



Հղիության ընթացքում կյանքի բնույթն, իհարկե, փոխվում է:
Հղիության առաջին եռամսյակը ամենապատասխանատու շրջանն է, քանի որ այդ շրջանում են...



Ինչո՞վ է առանձնահատուկ առաջին հղիությունը:
Մայրությունը կնոջ կյանքի ամենաերջանիկ շրջանն է, ինչից, սակայն, երբեմն վախենում են երիտասարդ ապագա մայրերը...



Տոքսոպլազմոզն առաջացնում է Toxoplasma gondii մակաբույծը, որը հանդիպում է տարբեր թռչուններիև կաթնասունների մոտ, սակայն կարող է բազմանալ միայն կատուների օրգանիզմում, որոնք այդ մակաբույծների միակ տերերն են...



Հղիության սքրինինգ. ե՞րբ պետք է հղին անցնի սքրինինգային հետազոտություն: Հղիության ընթացքում կատարվող սքրինինգները ներկայացնում է «Էրեբունի» ԲԿ ծննդատան կանանց առողջության կենտրոնի ղեկավար Անահիտ Ստեփանյանը...



Միգրենը բարորակ հիվանդություն է, որը չի ազդում հղիության ընթացքի և պտղի զարգացման վրա: Բայց նաև հղիության ու միգրենի համակցումը պահանջում է պատասխանատու վերաբերմունք, հատկապես հաճախակի...



Երբ հղիության թեսթը դրական է՝ պետք չէ հապաղել և անհրաժեշտ է դիմել մանկաբարձ-գինեկոլոգի՝ խուսափելու հետագա մի շարք խնդիրներից: Նախ պետք է վստահ լինել, որ հիությունն արտարգանդային չէ: Այնուհետև բժշկի հետ...



Արտամարմնային բեղմնավորումից (ԱՄԲ) հետո բնական ճանապարհով ծննդաբերությունն այժմ արդեն իրականություն է, քանի որ վերարտադրողականության օգնող մեթոդները աստիճանաբար կատարելագործվում են, դառնում ավելի հասանելի...



Ի՞նչ տհաճ զգացողություններ կարող են առաջանալ կնոջ մոտ` հղիության ընթացքում:
Հղիությունը փոփոխությունների ժամանակաշրջան է, երբ կարող են լինել որոշակի ֆիզիկական և հուզական...



Կնոջ հսկողությունը և խնամքը հետծննդյան շրջանում սկսում է ծննդաբերությունից` ընկերքի ծնվելուց անմիջապես հետո, և առաջին երկու ժամը կինն անցկացնում է ծնարանում: Դա վաղ հետծննդյան շրջանն է, որի ընթացքում...



Ի՞նչ կարևոր կանոնների պետք է հետևի հղի կինը:
Հղիության սահուն ընթացքի համար անհրաժեշտ է մի քանի պարզ պայման՝ ճիշտ ռեժիմ, բավարար հանգիստ, առողջ սնունդ, զբոսանք մաքուր օդում, թեթև ֆիզիկական ակտիվություն...



Ի՞նչ է ներառում կնոջ վերականգնումը հետծննդյան շրջանում:
Սովորաբար, այն կանայք, որոնց մոտ հղիությունը նորմալ է ընթացել, և՛ նորմալ ծննդաբերությունից...






Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Ընկերության մասին
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն