Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հղիություն, ծննդաբերություն

Հղիությունը և նախապատրաստվելը դրան

Հղիությունը և նախապատրաստվելը դրան

Մինչև բեղմնավորումը
Եթե ձեր ամուսինը և դուք որոշել եք երեխա ունենալ‚ ապա պետք է քննադատաբար և գիտակցաբար գնահատեք ձեր ապրելակերպը‚ ինչպես նաև ընդհանուր առողջական վիճակը։ Դա հարկավոր է անել նախօրոք` հղիությունից 1-3 ամիս առաջ։


Հղիանալու որոշումը հիանալի առիթ է առողջ կենսակերպի անցնելու և ծխելը թողնելու համար։ Ծխելու վնասակար ազդեցությունը հղի կնոջ օրգանիզմի վրա հավաստիորեն հայտնի է` պտղի զարգացման դանդաղում‚ թթվածնային քաղց‚ վաղաժամ ծննդաբերություն և բազմաթիվ բարդությունների առաջացման վտանգ։ Պակաս վտանգավոր չէ նաև պասիվ ծխելը։


Ցանկացած ալկոհոլային խմիչքի օգտագործումը, անգամ ամենափոքր քանակությամբ, բեղմնավորման և հղիության ընթացքում անթույլատրելի է, քանի որ թափանցում է պտղի արյան մեջ և պատճառ դառնում զարգացման արատների, մտավոր հետամնացության։ Բացի այդ, ալկոհոլի օգտագործումը կարող է հանգեցնել վիժման, մեռելածնության, վաղաժամ ծննդաբերության։


Անհրաժեշտ է հետևել սննդակարգին։ Պետք է կրճատել բարձր կալորայնությամբ‚ սննդային ցածր արժեք ունեցող մթերքները` ճարպային և քաղցր ուտեստները։ Ցանկալի է սնունդը հարստացնել ֆոլաթթվով հարուստ մթերքով կամ ընդունել ֆոլաթթվի հաբեր։ Ավելորդ քաշը միայն կվնասի ձեզ։ Քաշի պակասը նույնպես բացասաբար է ազդում դաշտանային ցիկլի վրա և իջեցնում է հղիանալու հավանականությունը։


Հիշեք‚ որ հարկավոր է հետևել քաշին ամբողջ հղիության ընթացքում‚ բայց ոչ մի դեպքում հանուն մարմնակազմվածքի մի սահմանափակեք այն նյութերի քանակը‚ որոնք անհրաժեշտ են պտղի նորմալ զարգացման համար։


Հղիության ընթացքում կանանց կոնսուլտացիա հաճախելիս ձեզ անպայման կհետազոտեն. կկշռեն‚ կչափեն ճնշումը‚ որովայնի շրջագիծը և արգանդի հատակի բարձրությունը, կլսեն պտղի սրտի զարկերը։ Դուք կստանաք մանրակրկիտ խորհրդատվություն սննդի, առողջ ապրելակերպի, ֆիզիկական և սեռական ակտիվության, աշխատանքի, հանգստի ռեժիմի և այլնի վերաբերյալ։


Առաջին այցելության ժամանակ կկատարվեն արյան լայնածավալ‚ մեզի ընդհանուր քննություն‚ քսուքի հետազոտություն` գոնոռեայի, տրիխոմոնիազի, կանդիդամիկոզի հայտնաբերման համար, կգնահատվի ձեր ընդհանուր վիճակը։ Անպայման կհետազոտեն սիֆիլիսի, անհրաժեշտության դեպքում` սեռական ճանապարհով փոխանցվող մյուս վարակների, այդ թվում` ՄԻԱՎ-ի նկատմամբ։ Եթե հղիությունը հաստատված է‚ անպայման կորոշվեն արյան խումբը‚ շաքարի մակարդակն արյան մեջ, ռեզուս-գործոնը‚ որը սպիտակուցային նյութ է և պարունակվում է արյան կարմիր գնդիկներում։ Այն հայտնաբերվում է մարդկանց 85%-ի մոտ (ռեզուս‐գործոնը` դրական), իսկ եթե բացակայում է, նշանակում է արյան ռեզուսը բացասական է։ Եթե տղամարդու արյան ռեզուսը դրական է‚ իսկ կնոջը` բացասական‚ այդ դեպքում պտուղը կունենա ռեզուս դրական պատկանելիություն և հետագա հղիությունների ժամանակ կարող են ծագել որոշ բարդություններ։ Ավելի մանրամասն տեղեկությունների համար դիմեք ձեր բժշկին։


Հղիությունը և նախապատրաստվելը դրանՀղիությունը‚ երեխայի ծնունդը և մայրությունը որոշ փոփոխություններ կմտցնեն մտերիմների հետ ձեր հարաբերությունների մեջ։ Սովորաբար մարդու ծնունդը տոն է և ուրախալի իրադարձություն, բայց որոշ մարդկանց համար դա անհանգստություն է և երբեմն վիճակի բարդացում։ Այդ պատճառով հղիանալուց առաջ խորհրդակցեք ձեր ամուսնու հետ կյանքի սպասվող փոփոխությունների‚ պրոբլեմների մասին։


Երեխայի ծնունդը նշանակում է նաև ծախսերի ավելացում։ Դուք պետք է հոգ տանեք ոչ միայն մանկան մահճակալի‚ հագուստի մասին‚ այլև ամենօրյա ծախսեր նախատեսեք նրա հետագա խնամքի համար։


Պատրաստվում եք հղիանալ


Եթե օգտվում եք հակաբեղմնավորիչներից, դեղահաբերից‚ պարույրից կամ հորմոնային միջոցներից‚ ապա դադարեցրեք դրանց օգտագործումը։


Դաշտանի անկանոնության դեպքում օգտագործեք պահպանակ, որպեսզի դաշտանը կարգավորվի։ Դա պետք է կատարել պլանավորված հղիությունից 3-4 ամիս առաջ։ Նորմալ դաշտանային ցիկլը կարգավորվելուց հետո տեղի է ունենում ձվազատում։ Եթե հղիացել եք հորմոնային դեղահաբերի օգտագործման ժամանակ, խորհրդակցեք բժշկի հետ։


Բեղմնավորման մասին


Յուրաքանչյուր ամիս դաշտանային ցիկլի ընթացքում կնոջ օրգանիզմը պատրաստ է հղիանալու։ Ցիկլի առաջին օրը համարվում է դաշտանի սկիզբը։ Դաշտանի ժամանակ արգանդի խոռոչի լորձաթաղանթը շերտազատվում է և դուրս մղվում։ Դաշտանը տևում է 3-5 օր, որի ավարտից հետո լորձաթաղանթը կրկին վերականգնվում է։ Ցիկլի ընթացքում‚ աջ կամ ձախ ձվարանում‚ որոնք արգանդի հետ կապված են ֆալոպյան փողով‚ ձվաբջիջը սկսում է հասունանալ։ 13-15‐րդ օրը‚ երբ այն արդեն հասունացած է‚ ֆոլիկուլը պատռվում է և տեղի է ունենում ձվազատում, ձվաբջիջը դուրս է գալիս, որը պատրաստ է բեղմնավորման։ Ֆոլիկուլը վերածվում է դեղին մարմնի‚ որը պրոգեստերոն է արտադրում։ Հղիության ամբողջ ընթացքում այս հորմոնը նպաստում է հղիության և էմբրիոնի զարգացմանը։ Քանի որ ձվազատումը տեղի է ունենում 13-15-րդ օրը‚ ապա դաշտանի 1-2 շաբաթով ուշացումը կարող է հղիության կասկած առաջացնել։ Հղիության շաբաթները հաշվում են վերջին դաշտանի սկզբից։


Հիշեք, որ եթե հղիությունը 4 շաբաթվա է‚ ապա սաղմը ընդամենը 2 շաբաթական է։


Սեռական հարաբերության ժամանակ սերմնաժայթքման արդյունքում միլիոնավոր սպերմատոզոիդներ տեղաշարժվում են հեշտոցով դեպի արգանդափողը։ Մի քանի հարյուր սպերմատոզոիդներ ուղղվում են դեպի ձվաբջիջ։ Արտադրելով իրենց հատուկ ֆերմենտը` միայն մեկ սպերմատոզոիդի է հաջողվում ճեղքել ձվաբջջի պաշտպանական շերտը և թափանցել ձվաբջջի մեջ։ Վերջինիս և սպերմատոզոիդի կորիզների միաձուլման պրոցեսը կոչվում է բեղմնավորում։ Այնուհետև սկսվում է հատուկ կենսաքիմիական պրոցես‚ որով կանխվում է մյուս սպերմատոզոիդների ներթափանցումը ձվաբջջի մեջ։ Եվ այսպես սկսվում է սաղմի հետագա զարգացումը։

Հեղինակ. Գայանե ԱՎԱԳՅԱՆ, բ.գ,դ., դոցենտ
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 02.2009
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

14.12.2015

Հարգելի Ani, բարև Ձեզ: Եթե կերակրում եք երեխային, հորոմոնալ հակաբեղմնավորիչ ամեն դեպքում չի կարելի: Ինչ վերաբերում է ներարգանդային պարուրին, կեսարյան հատումից ամենաքիչը 3-4 ամսից շուտ ցանկալի չէ տեղադրել: Կերակրման ընթացքում դաշտան չի լինում, հետևաբար մոտ 6 ամիս կարող եք օգտվել բնական կոնտրացեպցիայի մեթոդից: Սակայն պետք է նշեմ, բազմաթիվ դեպքեր կան, երբ կերարկման ընթացքում բեղմնավորում է տեղի ունեցել: Կարող եք օգտագործել պահպանակներ, ինչպես նաև սպերմիցիդ մոմիկներ կամ հեշտոցային հաբեր, որոնք վաճառվում են բոլոր դեղատներում:

ani

14.12.2015

Barev Dzez bjshkuhi. Inchpes pashtpanvel ancankali hxiutyunic, ete paruyr kam dexahaber chem cankanum ogtagorcel. Unem ek balik, ev cnndalucum@ katarvel e kesaryan hatman chanaparhov, usti hxiutyun@ ays pahin cankali chi. Ev kcankanai lsel dzer karciq@, ardyoq chisht e ayn pndum@ te erb @ndhatum en 2rd hxiutyun@, aylevs hxianalu huys chi karox linel. Shnorhakalutyun.

Մեդ-Պրակտիկ

08.06.2015

Հարգելի Armine, բարև Ձեզ: Ոչ նման բան հնարավոր չէ: Ձվազատման տեստը զգայուն է լյուտեինազցնող հորմոնի նկտմամբ, որի քանակը կտրուկ բարձրանում է ձվազատման օրերին, իսկ հղիության տեստը զգայուն է խորիոնալ գոադոտրոպինի հանդեպ, որը հայտնվում է մեզում հղիության ժամանակ: 

Մեդ-Պրակտիկ

02.06.2015

Հարգելի Elen, անհանգստանալու կարիք չկա: Հարաբերությունից հետո սերմնահեղուկի որոշ մասը թափվում է հեշտոցից, դա նորմալ է: Բեղմնավորման համար անհրաժեշտ սերմնահեղուկը կուտակվում է հեշտոցի հետին կամարում, որտեղից էլ սպերմատոզոիդներն անցնում են արգանդի խոռոչ, հետո էլ արգանդափողեր, որտեղ և տեղի է ունենում բեղմնավորումը:

Armine

29.05.2015

Barev bjishk jan hnaravor e zvazatman test@ hxiutyun cuyc ta,es test em are 2gica cuyc tve hajord or@ gnaci sonografyayi asec zvazatum chka

Elen

26.05.2015

bjishk jan xndrum em patasxaneq haraberutyunic heto sperman het e galis hnaravor e chxianalu arit darna

Մեդ-Պրակտիկ

25.05.2015

Հարգելի Mari, բարև Ձեզ: Կանոնավոր 28-30 օրյա դաշտանային ցիկլի դեպքում, ձվազատման օրերը համընկնում են դաշտանի 14-18 օրերի հետ: Եթե Ձեր դաշտանը կանոնավոր է և տատանվում է նշված սահմաններում, ապա ձվազատման օրերը մոտավորապես կլինեն 01.06- 05.06, եթե դաշտանային ցիկլն անկանոն է, հետևաբար այդ օրերը կտատանվեն: Ձվազատման օրը  այդ դեպքում կարելի է որոշել ՈՒՁՀ հսկողության կամ բազալ ջերմաչափման միջոցով: Ինչ վերաբերում է ձվազատման հավանականությանը, միանաշանակ ասել, թե ձվազատում կլինի կամ չի լինի հնարավոր չէ, նույնիսկ բացարձակ առողջ կանանց մոտ ոչ բոլոր ցիկլերի ընթացում է լինում ձվազատում: 

Mari

20.05.2015

barev bjishk jan xndrum em patasxaneq 5 amis e amusnacac em hxi chem ,virahatvel em zvarani kistayov, dashtans sksvel e 19 erb e havanakan zvazatman orer@, hnaravor e ardyoq zvazatum chlini?xndrum em patasxaneq

Մեդ-Պրակտիկ

22.03.2015

Հարգելի Alla, բարև Ձեզ: Բեղմնավորման ավելի հավանական օրերը դրանք ձվազատման օրերն են, որոնք կանոնավոր 28-30 օր տևող ցիկլի դեպքում համապատասխանում են ցիկլի 14-17 օրերին: Այսինքն դաշտանի օրվանից հաշվում եք 14 օր, այդ օրվանից սկսած մինչև 17 ,18 օրերը կատարվում է ձվազատում: 

Alla

21.03.2015

Barev dzez hargeli bjshkuhi.Es arden 6 amis e amusnacac em ev shat em cankanum hxianal.Im dashtanayin cikl@ 27-30 or e.Vor orerin e mec hxianalu havanakanutyun@ ev ardyoq ayd bolor orerin petq e serakan haraberutyun unenal.NAXAPES SHNORHAKALUTYUN

Մեդ-Պրակտիկ

18.03.2015

Հարգելի Ani, բարև Ձեզ: Եթե պլանավորում եք հղիություն, ապա տվյալ ամսում հակաբիոտիկների ընդունումը ցանկալի չէ, քանի որ հնարավոր է մինչ բեղմնավորումը դրանք օրգանիզմից ամբողջությամբ դուրս եկած չլինեն և վնասեն նոր ձևավորվող պտղին:

Ani

15.03.2015

Barev dzez. ete hakabiotikneres @ndunum kareli e henc et amis hxianal,

Մեդ-Պրակտիկ

12.03.2015

Հարգելի Մարի, կանոնավոր, 28-30 օր տևող դաշտանային ցիկլի ընթացքում ձվազատման, ասյինքն հղիանալու ավելի հավանական օրերը հաընկնում են ցիկլի 14-17 օրերի հետ: Կախված ցիկլի տևողությունից և օրգանիզմի առանձնահատկություններից այդ օրերը կարող են տատանվել: Եթե Ձեզ մոտ դաշտան լինում է 2-3 ամիսը մեկ, նախ պետք է պարզել չկան արդյոք հորմոնալ խնդիրներ: Բնականաբար ձվազատման օրերի որոշումը այդ դեպքում հստակ չի կարող լինել, քանի որ հնարավոր է ձվազատման օրերը օրինաչափությունից դուրս են: Դուք կարող եք դիմել գինեկոլոգի և ՈՒՁՀ հետազոտությունների միջոցով ճշտել ձվազատման օրերը: Ինֆորմատիվ կարող է լինել նաև բազալ ջերմաստիճանի չափումը: Ձվազատման օրերին այն տատանվում է 36.9-37 աստիճանի սահմաններում:

Մարի

27.02.2015

Հարգելի բժշկուհի, եթե դաշտանային ցիկլս 2-3 ամիսը մեկ է,բայց կանոնավոր ,այսինքն` գիտեմ օրերը, ինչպես որոշեմ հղիանալու նպաստավոր օրերը: Շնորհակալ եմ:

Մեդ-Պրակտիկ

18.02.2015

Հարգելի Աննա, պահպանակը չի կարող ազդեցություն ունենալ դաշտանային ցիկլի վրա, առավել ևս կարգավորել այն:

Աննա

06.02.2015

Հարգելի բժշկուհի, կարող է արդյոք պահպանակը կարգավորել դաշտանային ցիկլը? կանխավ շնորհակալ եմ:

Մեդ-Պրակտիկ

04.11.2014

Հարգելի Nazik, սոդայով լվացումները հակացուցված չեն, սակայն եթե կան խնդիրներ, որի պատճառով դիմում եք այդ մեթոդին, խորհրդակցեք գինեկոլոգի հետ:

Nazik

02.10.2014

Hargeli Bjshkuhi xndrum em aseq kareli e ardyoq hxiutyan @ntacqum sodayov lvacumner anel?

Մեդ-Պրակտիկ

10.07.2014

Բարև հարգելի Անի, դաշտանի ավարտից հետո միանգամից հղիություն կարող ե լինել միայն այն կանանց մոտ, ովքեր ունեն կարճ դաշտանային ցիկլ (25 օրից պակաս), իսկ դաշտանային ցիկլը, որպես կանոն բավականին երկար է: Այսպես ուրեմն, 10 օրվա ցիկլի դեպքում, դաշտանի ավարտից  3 օր հետո կարող է ձվազատում տեղի ունենալ, իսկ դա նշանակում է, որ բեղմնավորում հնարավոր է: Սա կարճատև դաշտանային ցիկլով կանանց մոտ է նկատվում: Իսկ ահա դասական դաշտանային ցիկլի դեպքում, որը տևում է 28-30  օր, ձվազատում տեղի է ունենում ցիկլի 14-16 օրերին` ցիկլի երկրորդ փուլն է սա: Դաշտանային ցիկլը ավարտվում է արյունային արտադրության հեռացումով, որի ժամանակ, և որի ավարտին հաջորդող  3 օրերի ընթացքում բեղմնավորում տեղի չի ունենում:

Մեդ-Պրակտիկ

10.07.2014

Հարգելի ԱՆՆԱ, դաշտանային ցիկլը շատ կանանց մոտ է ցավային սինդրոմով ուղեկցվում: Սովորաբար դրա պատճառներից է արգանդի որոշակի թեքվածությունը, որին նպաստող հանգամանք է միզապարկը երկար ժամանակ լիքը պահելը: Փորձեք երկար չպահել մեզը, տանելի ցավերի դեպքում չարժե դիմել ցավազրկողների: Շատ դեպքերում առաջին հղիությունից և ծննդաերությունից հետո անցնում կամ մեղմանում են ցավերը:

Ani

09.07.2014

Barev dzez, ete hnaravor e patasxaneq im harcin. Verjin dashtane exel e mayisi 26in ardyoq hnaravor e hxiutyun mayis amsin, dashtani avartic anmijapes heto.

ԱՆՆԱ

06.07.2014

BAREW DZEZ BJSHKUHI JAN XNDRUM EM PATASXANEQ IM HARCIN DASHTANI ARAJIN OR@ AHAVOR CAVEREM UNENUM CHEM DIMANUM CAVIN EV DEXAHABEM OGTAGORCUM>>>HNARAVORE DRANIC VNSNER LINEN?EV ARDYOQ PETQE BJSHKI DIMEL?

Մեդ-Պրակտիկ

28.01.2014

Հարգելի Դիաննա, բարև Ձեզ, եթե հաշվի չառնենք ուրիշ այլ բան, հոգեկան թե՛ դրական, թե՛ բացասական հուզումները, որոնք հեռու չեն ամուսնության և նոր պայմանների ադապտացիայի առաջին ամիսներին, կարող են որոշ փոփոխություններ առաջացնել: Սակայն առաջին հերթին խորուրդ ենք տալիս հղիության թեստ կատարել:

Դիաննա

28.01.2014

Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին հարգելի բժշկուհի. ես 3 ամիս է ինչ ամուսնացած եմ: Մինչ ամուսնանալս իմ մոտ դաշտանային ցիկլը նորմալ էր՝ այն տեղի էր ունենում 28 օրը մեկ. Ամուսնանալուց հետո առաջին ամիսը նույնպես նորմալ էր, երկրորդ ամսին 4 օր ուշանալուց հետո սկսվեց ցիկլը, երրորդ ամսում արդեն 5 օր ուշացել է ու դեռ չի սկսվել: Խնդրում եմ պատասխանեք դա ինչով է պայմանավորված:Նշեմ նաև, որ ձվարաններիս հատվածում հաճախակի ցավեր եմ զգում: Կանխավ շնորհակալություն.

Մեդ-Պրակտիկ

05.12.2013

Հարգելի ԱՆուշ, բարև Ձեզ, եթե ֆոլիկուլը հասունանում է անգամ ուշացումով և կատարվում է ձվազատում, հղիությունը կարելի է համարել երաշխավորված, հարկավոր է փնտրել այլ պատճառներ, սակայն չի բացառվում, որ պատճառը պայմանավորված լինի Ձեր հոգեկան լարվածության ու անհանգիստ սպասումների հետ: Ուստի լավ կլինի աշխատեք ինքներդ Ձեր վրա, թուլանաք, չմտածեք, ու, հավատացեք, կօգնի..

anush

02.12.2013

shnorhakalutun bjshkui jan arten erort amisne vor fulikuls ushe paytum ev es chem hxianum isk dashtans hormale linume 27 28 or@ mek. xndrumem ognek inc inch anem

Մեդ-Պրակտիկ

01.12.2013

Հարգելի Անուշ, ձվազատումը սովորաբար կատարվում է մոտովորապես դաշտանային ցիկլի կեսում, իսկ 22, 23, 25-րդ օրերը քանի որ կհամապատասխանեն 40-50 օրյա ցիկլային ժամանակահատվածի կեսին, ուստի դա հավանական է միայն դաշտանային ցիկլի խանգարոմների ժամանակ, երբ ձվազատումն ուշանում է: Եթե ուշացումները սկսում են կրել քրոնիկ բնույթ, հարկավոր է դիմել գինեկոլոգի խորհրդատվության: 

anush

28.11.2013

xndrumem patasxanek hnaravore ardyok flikul@ payti vochte 15 rd or@ ayl 25 rd or@ ev da normal erevuyte te voch .ev ush paytelu hetevank@ inchice, naxapes shnorhakalutun

Մեդ-Պրակտիկ

05.11.2013

Հարգելի Ռուզան, բարև Ձեզ, եթե Դու չունեք առողջական խնդիրներ, որոնք կարող են հակացուցված լինել հղիանալուն և ծննդաբերելուն, ապա որոշումը Ձերն է՝ փոքրիկ ունենալու: Կեսարյան հատմամբ երեխա ունենալու համար Դուք կարող եք որոշում կայացնել, եթե այս պարագայում նույնպես չխանգարեն առողջական խնդիրներ:

Ռուզան

04.11.2013

շնորհակալություն....ուզում էի իմանալ 40 տարեկանում ծծննդաբերելն արգելում են,թե ոչ..կնոջ ցանկությանբ կեսարյան հատում անում են?

Կարդացեք նաև

Հղիության 37-րդ շաբաթ. morevmankan.am
Հղիության 37-րդ շաբաթ. morevmankan.am

Մնացել է շատ քիչ` երեխայի աշխարհ գալուն: Համաձայն պաշտոնական բժշկության, 37-րդ շաբաթում ծնված երեխան համարվում է հասուն: Չարժե անհանգստանալ, որ երեխան որովայնում ավելի քիչ է շարժվում: Բանն այն է, որ արգանդում տեղն արդեն շատ փոքր է...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների
Թույլատրվո՞ւմ է հղիին` էպիլյացիա. morevmankan.am
Թույլատրվո՞ւմ է հղիին` էպիլյացիա. morevmankan.am

Ապագա մոր համար ամենահարմարը մազերը սափրելն է: Մազահեռացման համար հատուկ քսուկի օգտագործումը հեշտ է, սակայն մի՛ մոռացեք, որ անգամ ստուգված կոսմետիկ միջոցները հղիության ժամանակ կարող են ալերգիկ ռեակցիա առաջացնել...

Հղիության համար պահանջվող սննդակարգ (Nutritional Needs During Pregnancy).morevmankan.am
Հղիության համար պահանջվող սննդակարգ (Nutritional Needs During Pregnancy).morevmankan.am

Ապագա երեխայի առողջությունը որոշակիորեն կախված է ծնողների սննդակարգից, այդ պատճառով կարևոր է հղիություն պլանավորելուց առաջ հետևել որոշակի կանոնների: Հղիության առաջին ամսից սկսվում է երեխայի մարմնի մի շարք...

Հղիության 36-րդ շաբաթ. morevmankan.am
Հղիության 36-րդ շաբաթ. morevmankan.am

Դուք արդեն հղիության 9-րդ ամսում եք, ամեն բան գիտեք էպիդուրալ անեսթեզիայի մասին, հավաքել եք «տագնապի» պայուսակը, սովորել եք ճիշտ շնչել, որոշել եք, թե ինչպես հասնել ծննդատուն, և արդեն ժամանակն է կազմել գործերի ցանկը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
5 փաստ հղիության մասին (5 facts about pregnency). urolog.am
5 փաստ հղիության մասին (5 facts about pregnency). urolog.am

Սեքսը և հղիությունը թեմաներ են՝  շրջապատված առասպելներով և կարծրատիպերով: Կա այնպիսի կարծիք, որ սերմնաբջիջը կարող է անցնել մի քանի շերտ հագուստի միջով և բեղմնավորել ձվաբջիջը, ինչը քիչ հավանական է...

Հղիության 35-րդ շաբաթ. morevmankan.am
Հղիության 35-րդ շաբաթ. morevmankan.am

Դուք վերջնագծի վրա եք: Այս շաբաթից սկսած գինեկոլոգին պետք է այցելել ամեն շաբաթ: Բժիշկը կճշտի, թե ինչպիսի հետազոտություններ են անհրաժեշտ հղիության վերջում: Հղիի փոխանակման քարտը Ձեր ձեռքին է, և արդեն որոշել եք...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների
Մազերի խնամքը հղիության ժամանակ. morevmankan.am
Մազերի խնամքը հղիության ժամանակ. morevmankan.am

Մազերի հետ կապված խնդիրները  քիչ հոգս չեն պատճառում սովորական կյանքի ռիթմով ապրողներին: Հապա ինչ ասել այն շրջանի մասին, երբ կինը պատրաստվում է մայր դառնալ: Դրանք կարող են դառնալ ճարպոտ, փխրուն և սկսել թափվել...

Հղիության 34 շաբաթ. morevmankan.am
Հղիության 34 շաբաթ. morevmankan.am

Համաձայնեք, որ բավականին լուրջ ժամկետ է: Այժմ փոքրիկը պրակտիկորեն պատրաստ է ծնվելու, բայց շարունակում է աճել և զարգանալ: 34 շաբաթում ծննդաբերությունը համարվում է վաղաժամ, բայց երբեմն լինում է: Ապագա մայրը պետք է իմանա...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների
Արտարգանդային հղիություն. ախտանշանները, պատճառները, բուժումը
Արտարգանդային հղիություն. ախտանշանները, պատճառները, բուժումը

Արտարգանդային հղիության ժամանակ բեղմնավորված ձվաբջիջն ամրանում և իր զարգացումն սկսում է ոչ թե արգանդում, այլ արգանդից դուրս` արգանդային փողում, ձվարանում և, անգամ, որովայնի խոռոչում: Սակայն...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հղիության 33-րդ շաբաթ. morevmankan.am
Հղիության 33-րդ շաբաթ. morevmankan.am

Եվ այսպես, մինչև փոքրիկի հետ երկար սպասվող հանդիպումը մնացել է մոտավորապես մեկ ամիս: Ի՞նչ է կատարվում հղիության 33-րդ շաբաթում...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների
Հղիության 32-րդ շաբաթ. morevmankan.am
Հղիության 32-րդ շաբաթ. morevmankan.am

Ծննդաբերությունն ավելի մոտ է և երեխան ընդունում է այն դիրքը, որով նա պետք է շարժվի այս աշխարհին ընդառաջ: Երեխայի գլխի ճիշտ դիրքը ներքևում է, ընդ որում, այդ ժամանակ նրա հետույքը մոր կրծքի տակ է տեղակայվում...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների
Հղիության 31-րդ շաբաթ. morevmankan.am
Հղիության 31-րդ շաբաթ. morevmankan.am

Երրորդ եռամսյակում փոքրիկն աճում է շատ արագ, նրա քաշն արդեն կազմում է մոտավորապես 1500 գր: Ապագա մայրը պետք է ուշադիր լինի իր քաշի ավելացման նկատմամբ՝ շաբաթական 300 գր-ը առավելագույնն է, պնդում են բժիշկները: Հիմնական հարցերը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների
Հղիության 30-րդ շաբաթ. morevmankan.am
Հղիության 30-րդ շաբաթ. morevmankan.am

Երրորդ եռամսյակի ընթացքում անհրաժեշտ է շատ զգույշ լինել: Ապագա մայրը օր-օրի դառնում է ավելի ծանր, շեղվում է մարմնի ծանրության կենտրոնը, ուժեղանում է հոգնածությունը, կարող է ի հայտ գալ հևոց: Հղիության 30-րդ շաբաթը դեկրետային արձակուրդի սկիզբն է...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների
Հղիության ընդհատում. morevmankan.am
Հղիության ընդհատում. morevmankan.am

Ի՞նչ է հղիության ընդհատումը կամ աբորտը

Եթե հղիությունն ընդհատվում է պտղային ձվիկի կամ պտղի հեռացմամբ, դա կոչվում է աբորտ: Երբեմն կնոջ օրգանիզմն...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Դոպլեր հետազոտությունը` հղիության ժամանակ. հարցազրույց Վարդուհի Հովհաննիսյանի հետ. morevmankan.am
Դոպլեր հետազոտությունը` հղիության ժամանակ. հարցազրույց Վարդուհի Հովհաննիսյանի հետ. morevmankan.am

Ի՞նչ է դոպլեր հետազոտությունը:

Դոպլերոգրաֆիկ հետազոտությունը հղիության ընթացքում հետազոտության տեսակ է...

Ախտորոշում Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Բժշկի ընդունարանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ