Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սալուտեմ 3.2021

Արևայրուք. վնա՞ս, թե՞ օգուտ. Սալուտեմ ամսագիր №3

Արևայրուք. վնա՞ս, թե՞ օգուտ. Սալուտեմ ամսագիր №3

Արևայրուքը մարդու մաշկի գունավորումն է ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ։


Արևի տակ արևայրուք ստանալով՝ մարդն ամրացնում է իմունիտետը, բարձրացնում ֆիզիկական և մտավոր ակտիվությունը, օրգանիզմը հեշտությամբ յուրացնում է կալցիումը։ Սակայն բոլոր նշված գործոնները դըրսևորվում են ուլտրամանուշակագույն ճառագայթների տակ կարճ ժամանակահատված մնալուց հետո։ Հաստատված նորմերին չհետևելու դեպքում երկարատև արևային ճառագայթումը հանգեցնում է իմունիտետի ընկճման։ Հենց այս գործոնով են բացատրվում շոգ հանգստավայրերից վերադարձած մարդկանց հաճախակի մրսածությունները։


Ոչ մեծ քանակությամբ արևային լույսն օգտակար է։ Այն օգնում է մարդու օրգանիզմին արագ յուրացնել ճարպերը, սպիտակուցները, ասկորբինաթթուն, տարբեր միկրոտարրերը, ինչպես նաև վիտամին E-ն և D-ն։ Նաև պետք է հաշվի առնել, որ արևը վիտամին D-ի միակ աղբյուրը չէ։ Վերջինիս պաշարները կարելի է լրացնել կաթնամթերքով և ձկնեղենով։


Արևայրուք. վնա՞ս, թե՞ օգուտՈւլտրամանուշակագույն ճառագայթները մարդու տրամադրության վրա ինքնատիպ բուժիչ ազդեցություն ունեն. նպաստում են երջանկության հորմոնի արտադրությանը և հիպոֆիզի կողմից տխրություն առաջացնող հորմոնի (սերոտոնինի) արտադրության նվազեցմանը։


Չափավոր արևայրուքը կարող է օգտակար լինել


Կիզիչ արևի տակ երկար մնալը կարող է հանգեցնել այրվածքների, քրոնիկ հիվանդությունների սրման և նոր հիվանդությունների առաջացման։ Առողջության վրա բացասաբար է անդրադառնում նաև մարմնի գերտաքացումը, որը հանգեցնում է առատ քըրտնարտադրության, օրգանիզմից ջրի և աղերի հեռացման:


Մաշկի բնական պաշտպանական ֆունկցիան իրականացնող ճարպագեղձերն ու քրտնագեղձերը նույնպես կարող են տուժել արևային ճառագայթներից: Դա կարող է վաղաժամ ծերացման և մաշկը թորշոմելու պատճառ դառնալ:


Արևայրուքը վնասակար է սրտի հիվանդություններով մարդկանց համար (ոտքերն այտուցվում են և ծանրության զգացում է առաջանում):


Տուբերկուլոզի որոշ տարատեսակների դեպքում ուլտրամանուշակագույն ճառագայթների տակ գտնվելը կարող է հանգեցնել հիվանդության խորացման: Արևը կարող է դրական ազդեցություն ունենալ միայն ոսկրերի տուբերկուլոզի ժամանակ:

 

Արևայրուք. վնա՞ս, թե՞ օգուտ


Արևայրուքը վտանգավոր է հղիության ժամանակ


Արևի ուղիղ ճառագայթների տակ երկար գտնվելիս կնոջ օրգանիզմում փոխվում է հորմոնային ֆոնը, և մեծանում է էսթրոգենների պարունակությունը: Դեմքին կարող են առաջանալ պիգմենտային բծեր, որոնք կարող են թաքնվել «հղիության դիմակի» տակ։ Երեխայի ծնվելուց հետո դրանք կարող են անցնել, կարող են նաև ընդմիշտ մնալ։


Եթե որոշել եք, որ ամռանը ձեր մաշկն անպայման պետք է ունենա շոկոլադի երանգ, ապա այն ձեռք բերելու լավագույն ժամանակը առավոտյան ժամը 8-11-ն է և երեկոյան ժամը 16-19-ը։ Հիշե՛ք. ամենաշոգ ամիսները հուլիսը և օգոստոսն են, ամենավտանգավոր ժամանակը՝ կեսօրը։


Ամառային սեզոնին ձեռք բերեք ազատ, շնչող հագուստ, ինչպես նաև արևապաշտպան ակնոց և լայնեզր գլխարկ։ Դրանք կօգնեն պաշտպանվել կեսօրվա կիզիչ արևից։


Եթե բարձր լեռնային գոտում եք, հիշե՛ք, արևն այդ վայրերում ամենաակտիվն է։


Արևայրուք. վնա՞ս, թե՞ օգուտԼողափին արևայրուք ստանալիս ոչ մի դեպքում ջուր մի քսեք մարմնին կամ լողից անմիջապես հետո արևայրուք մի ընդունեք։ Այն չի տա ցանկալի արդյունք, բայց կստանաք միկրոայրվածքներ և կվնասեք մաշկը։ Հիշե՛ք, որ ջրի կաթիլներն իրենց ֆիզիկական հատկություններով համեմատելի են ոսպնյակների հետ, որոնք ուլտրամանուշակագույն ճառագայթները կենտրոնացնում են արտաքին հյուսվածքների փոքր տեղամասերի վրա՝ հանգեցնելով գերտաքացման և այրվածքների առաջացման։


Որպեսզի օգնեք օրգանիզմին արևի ճառագայթների վնասակար ազդեցության դեմ պայքարելիս, կերեք թարմ մրգեր, հատապտուղներ, խմեք շատ հեղուկ։


Հիմնականում խմեք սովորական մաքուր ջուր, այն կօգնի օրգանիզմին պայքարել խոնավության մեծ կորստի դեմ և կկանխի ջրազրկումը։


Լողափին հանգստանալուց հետո ցնցուղ ընդունեք և արևայրուքից հետո քսեք հատուկ խոնավացնող և վիտամին E պարունակող լոսյոն։


Ապագա մոր արևայրուքը կարող է վնաս հասցնել դեռևս չծնված երեխային։ Օրինաչափություն է հայտնաբերվել ուլտրամանուշակագույն ճառագայթների տակ երկար մնալու և ապագա երեխայի նյարդային համակարգի զարգացման բնածին շեղումների միջև։


https://www.gov.spb.ru

 

«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15

Սկզբնաղբյուր. «Սալուտեմ» առողջ ապրելակերպի ամսագիր, N3
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Բջիջների ինքնաոչնչացում: Ինչո՞ւ է արևայրուքը վտանգավոր, և ինչպե՞ս առանց այրվելու ստանալ արևայրուք. Սալուտեմ ամսագիր №3
Բջիջների ինքնաոչնչացում: Ինչո՞ւ է արևայրուքը վտանգավոր, և ինչպե՞ս առանց այրվելու ստանալ արևայրուք. Սալուտեմ ամսագիր №3

Բոլորին ծանոթ է տհաճ այրոցը և քորը, որն առաջանում է արևի ճառագայթների ազդեցության տակ մնալու առաջին իսկ ժամերին։ Այո, առաջին հայացքից դա այնքան էլ ահավոր չէ, նույնիսկ կարելի է դիմանալ, քանի որ այն փոխհատուցվում է...

Մաշկաբանություն Առողջ և գեղեցիկ
Արևապաշտպան քսուք. որքանո՞վ են վտանգավոր նրա բաղադրիչները. Սալուտեմ ամսագիր №3
Արևապաշտպան քսուք. որքանո՞վ են վտանգավոր նրա բաղադրիչները. Սալուտեմ ամսագիր №3

Մաշկն արևի վտանգավոր ճառագայթներից պաշտպանելու համար անհրաժեշտ է քսուք։ Սակայն վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ ցանկալի է արևապաշտպան քսուքի որոշ բաղադրիչներ փոխարինել առավել անվտանգ նյութերով...

Առողջ և գեղեցիկ
Որոշում ենք մեր ֆոտոտիպը. Սալուտեմ ամսագիր №3
Որոշում ենք մեր ֆոտոտիպը. Սալուտեմ ամսագիր №3

Մաշկը սովորաբար դասակարգում են հետևյալ խըմբերի՝ նորմալ, չոր, յուղոտ, խառը և զգայուն: Նորմալ մաշկն առաձգական է, էլաստիկ, փայլուն և չափավոր խոնավ: Չոր մաշկը տառապում է խոնավության պակասից, ճարպոտն անջատում է...

Առողջ և գեղեցիկ
Արևայրուքը առողջ օրգանիզմի վկայություն չէ, այլ մաշկի պաշտպանության փորձ. մաշկաբան. Սալուտեմ ամսագիր №3
Արևայրուքը առողջ օրգանիզմի վկայություն չէ, այլ մաշկի պաշտպանության փորձ. մաշկաբան. Սալուտեմ ամսագիր №3

Օրգանիզմի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթման (ՈՒՄՃ) չափավոր ազդեցության դեպքում բարելավվում է էնդոկրին գեղձերի աշխատանքը, արագանում են բոլոր նյութափոխանակային գործընթացները։ Արևի շնորհիվ մաշկին...

Առողջ և գեղեցիկ
Արևայրուքի դեմ քսուքները երբեմն արևից վտանգավոր են. միջազգային նոր տվյալներ. Սալուտեմ ամսագիր №3
Արևայրուքի դեմ քսուքները երբեմն արևից վտանգավոր են. միջազգային նոր տվյալներ. Սալուտեմ ամսագիր №3

Ինչո՞ւ աշխարհում մաշկի քաղցկեղի բռնկումը համընկավ արևապաշտպան քսուքների արտադրության զարգացման հետ։ Միջազգային ուսումնասիրությունները ցրում են արևապաշտպան քսուքների մասին առասպելները...

Մաշկաբանություն Առողջ և գեղեցիկ
Արևայրուք. տարածվածության պատմությունը և գլխավոր հետևորդները. Սալուտեմ ամսագիր №3
Արևայրուք. տարածվածության պատմությունը և գլխավոր հետևորդները. Սալուտեմ ամսագիր №3

Գունատությունից մինչև մաշկի շոկոլադային երանգ երկար ճանապարհի մասին, և թե ինչ կապ ունի դրա հետ Կոկո Շանելը:

Մի քանի դար պահանջվեց ապացուցելու համար, որ ազնվական գունատությունը, նույնիսկ հիվանդագին...

Առողջ և գեղեցիկ
«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր N3
«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր N3

Լույս է տեսել «ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագրի երրորդ համարը:
Ստորև ներկայացնում ենք ամսագրի բովանդակությունը...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ