Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Թվեր և փաստեր Հայաստանից

ԵՊԲՀ. Հին ժամանակներից մինչև մեր օրերը. բժշկության պատմությունը՝ մեկ թանգարանում

ԵՊԲՀ. Հին ժամանակներից մինչև մեր օրերը. բժշկության պատմությունը՝ մեկ թանգարանում

Յուրաքանչյուր թանգարան կրթարան է, հոգևոր-մշակութային օջախ, որտեղ  այցելուն ծանոթանում է ոչ միայն պատմամշակութային շնչով ողողված առարկաների, այլև առնչվում համամարդկային արժեքների, տվյալ ժողովրդի կենսասիրության հետ: Հենց այս տրամաբանությամբ է երեք տասնամյակ առաջ ստեղծվել, իսկ այժմ լիովին վերանորոգվել և արդիականացվել Հայաստանի բժշկության պատմության թանգարանը՝ տեղակայված ԵՊԲՀ կենտրոնական մասնաշենքում:

Մասնաշենքի ճեմասրահի մուտքից արդեն զգացվում է բժշկական կադրերի 100-ամյա դարբնոցի պատմական, ակադեմիական շունչը, որը հարազատ է շատ սովորողներին և շրջանավարտներին:

Համալսարանական թիմի ջանքերով՝ այցելուները շուտով 4 սրահներում կծանոթանան բժշկագիտության պատմությանը՝ըստ ժամանակաշրջանների (հնագույն, հեթանոսական, հին, միջնադարյան, 19-րդ դար, 20-րդ դար), բժշկագիտության հիմնադրմանը մեր երկրում, կայացմանն և զարգացմանը, բուհի հաջողություններին:

Շուրջ 5000 ցուցանմուշներից կազմված հավաքածուում տեղ են գտել անվանի գիտնականների ձեռագրեր, փաստաթղթեր, անձնական իրեր, շքանշաններ, լուսանկարներ, տպագրված աշխատություններ, բժշկական գործիքներ, ժողովրդական բժշկության մեջ օգտագործվող նյութեր և իրեր, ինչպես նաև`գեղարվեստական ստեղծագործություններ`քանդակներ, դիմանկարներ, հուշանվերներ: Չորրորդ սրահը ևս հատուկ նշանակության է: Այն ամբողջովին նվիրված է ռազմական բժշկության պատմությանը:

 Նարինե ՂազարյանԹանգարանագետ Նարինե Ղազարյանն արդեն  25 տարի  աշխատում է թանգարանում, իսկ 2007 թվականից ղեկավարում է համալսարանական այս ստորաբաժանումը:

«Թանգարանը ստեղծվել է բժշկական համալսարանի 18-րդ ռեկտոր Վիլեն Հակոբյանի մտահղացմամբ և նրա ջանքերով 1990 թվականին: Մինչ այդ թանգարանը գործել է  կաբինետային սիստեմով: Հանրապետությունում միակը համարվող Հայաստանի բժշկության թանգարանում պատմությունը ներկայացված է հին օրերից մինչև մեր ժամանակները: Հենց  դրանում է թանգարանի գլխավոր արժեքը»,- պատմում է թանգարանի վարիչը:

Պատմական ակնարկ

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Հայաստանի բժշկության պատմության թանգարանը հիմնադրվել է 1978 թվականին` ակադեմիկոս Լևոն Հովհաննիսյանի հավաքածուի մի մասի և թանգարանի հիմնադիր, երկարամյա տնօրեն, ճանաչված բժշկապատմաբան Վլադիմիր Մարտիրոսյանի անձնական հավաքածուի հիման վրա: 1985 թվականին Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ թանգարանի նյութերը հանձնվում են Սարդարապատում գտնվող Հայաստանի ազգագրության թանգարանին, քանի որ նախատեսվում էր այնտեղ բժշկության պատմության ենթաբաժին ստեղծել: Սակայն այդ մտահղացումը չի իրականանում:

1990-ին` համաձայն ՀՀ առողջապահության նախարարի հրամանի, բժշկական համալսարանի թանգարանը վերաբացվում է: 1998-ին` Առողջապահության նախարարի մեկ այլ հրամանով, Երևանի պետական բժշկական համալսարանի թանգարանի հիման վրա ստեղծվում է Հայաստանի բժշկության պատմության հանրապետական թանգարանը: Թանգարանում տեղ գտած շատ նյութեր պատմում են Հայրենական մեծ պատերազմին հայ բժիշկների մասնակցության, 1988 թվականի Սպիտակի աղետալի երկրաշարժի հետևանքների վերացման, Արցախյան ազատամարտի տարիներին մեր բժիշկների անձնվեր գործունեության մասին: Ներկայացված են նաև բժշկական համալսարանի ստեղծման, անցած ճանապարհի, նշանակալի իրադարձությունների մասին հավաստող բազմաթիվ նյութեր, փաստաթղթեր։

Հանրապետության բուհական թանգարանների շարքում Հայաստանի բժշկության պատմության թանգարանը միշտ արժանի տեղ է զբաղեցրել:  

Թանգարանի ղեկավարի խոսքով՝ այն կարևոր նշանակություն ունի նաև ուսումնական տեսանկյունից և եզակի է «Բժշկության պատմություն» առարկան սովորողների և բժիշկ-հետազոտողների համար:

Բժշկական համալսարանի բոլոր առաջին կուրսեցիների համար թանգարանում կազմակերպվել են դասաժամեր, իսկ բժշկական քոլեջների ուսանողների և  այլ բուհերի թանգարանագիտական բաժնի ուսանողների համար այցելություններ: Մասնագիտական հետազոտություններ,  գիտական հոդվածներ, մենագրություններ գրելիս շատերն են օգտվել ԵՊԲՀ թանգարանի նյութերից: Մշտապես գիտական աշխատանքներ են կատարվել և այս ավանդույթը, աշխատակիցները վստահ են, որ շարունակական է լինելու:

«Ստեղծման առաջին տարիներից համալսարանի սովորողները «Բժշկության պատմություն» առարկան ուսումնասիրելիս պարտադիր  մեկ դաս անցկացնում են մեզ մոտ: Անշուշտ, բժշկագիտության պատմությամբ կատարած այս էքսկուրսիան տպավորիչ և ուսուցողական  է ապագա բժիշկների համտար»,- նշում է Նարինե Ղազարյանը՝ հավելելով, որ բժշկագիտության պատմությունը հարստանում է նաև սփյուռքահայ անվանի բժիշկների, համալսարանի ստեղծման ակունքներում կանգնած բժիշկ-գիտնականների, ակադեմիկոսների մասին հիշատակումներով:

Թանգարանի տնօրեն Նարինե Ղազարյանը և ավագ մասնագետ Քնարիկ Գարասեֆերյանը լավ գիտեն յուրաքանչյուր ցուցանմուշի պատմությունը: Այս օրերին զբաղված են ցուցանմուշների դասավորման աշխատանքներով: Վստահ են, որ թանգարանային գործը պահանջում է առաջին հերթին նվիրում. նվիրում ոչ միայն բժշկագիտությանը, այլ  ժողովրդի պատմությանը, որովհետև բժշկագիտությունը տվյալ ժողովրդի մշակույթի մի մասն է:

Վերաբացվելուց հետո բացառված չէ, որ թանգարանը կբացի դռները նաև բոլոր հետաքրքրվողների համար:

Ոչ միայն ապագա բժիշկներին, այլև յուրաքանչյուր այցելուի կներկայացվի բժշկի մասնագիտությունը, սիրո ու անձնուրացության կարևորությունը մասնագիտության և մարդու հանդեպ:

 

 

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

23 տարվա երկարատև հիվանդությունը հաղթահարված է. erebunimed.com
23 տարվա երկարատև հիվանդությունը հաղթահարված է. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ ակնաբուժական ծառայությունում հերթական հաջողությունն է գրանցվել. 23 տարվա երկարատև հիվանդությունից հետո կինը բուժվել է...

ԼՈՒՐԵՐ: Ակնաբանություն Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ԿԽՄԿ ռազմադաշտային վիրաբուժության ձեռնարկն առաջին անգամ հրատարակվել է հայերեն (ֆոտո)
ԿԽՄԿ ռազմադաշտային վիրաբուժության ձեռնարկն առաջին անգամ հրատարակվել է հայերեն (ֆոտո)

Պատերազմական երկրում բժիշկները պարտավոր են գերազանց տիրապետել ռազմադաշտային վիրաբուժության հմտություններին։ 44 օրյա պատերազմը վերհանեց մի շարք խնդիրներ վիրավորների...

ԵՊԲՀ. Բժշկական օգնության և սպասարկմանը վերաբերող հաճախ տրվող հարցերի պատասխաններ
ԵՊԲՀ. Բժշկական օգնության և սպասարկմանը վերաբերող հաճախ տրվող հարցերի պատասխաններ

Բժշկական օգնության և սպասարկմանը վերաբերող հարցերը մշտապես հասարակական ակտիվ քննարկման են ենթարկվում: Թեմայի շուրջ հարցերի պատասխաններն առանձնացրել ենք` հիմնվելով «Բնակչության բժշկական օգնության...

Սանկտ Պետերբուրգի Ֆտիզիապուլմանոլոգիայի ԳՀԻ առաջատար բժիշկ Իգոր Վասիլեւն «Էրեբունի» ԲԿ-ում կատարել է բացառիկ բարդ հետազոտություններ
Սանկտ Պետերբուրգի Ֆտիզիապուլմանոլոգիայի ԳՀԻ առաջատար բժիշկ Իգոր Վասիլեւն «Էրեբունի» ԲԿ-ում կատարել է բացառիկ բարդ հետազոտություններ

Հայաստանում է հայտնի ռուս վիրաբույժ, էնդոսկոպիստ, Սանկտ Պետերբուրգի Ֆտիզիապուլմանոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի առաջատար բժիշկ Իգոր Վասիլեւը: «Էրեբունի» ԲԿ-ում նա կատարել է բացառիկ...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Իզմիրլյան» ԲԿ-ի Ընդհանուր պրոկտոլոգիայի բաժանմունքում 20 տարում կատարած վիրահատությունների թիվը գերազանցել է 18 000-ը. izmirlianmedicalcenter.com
«Իզմիրլյան» ԲԿ-ի Ընդհանուր պրոկտոլոգիայի բաժանմունքում 20 տարում կատարած վիրահատությունների թիվը գերազանցել է 18 000-ը. izmirlianmedicalcenter.com

«Իզմիրլյան» ԲԿ-ի Ընդհանուր պրոկտոլոգիայի բաժանմունքում ուղիղ աղիի հերթական վիրահատությունն են արել։ Հիվանդը թութք ու անալ ճաք ուներ, ռուտին վիրահատություն էր, «Իզմիրլյան» ԲԿ-ում տարեկան 800-900 նման...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Հայերն` աշխարում
Հայերն` աշխարում

Time to Analyze հար­թա­կը զեկույց է ներկայացրել ամբողջ աշխարհում հայերի թվի մասին: Ըստ «Գանձասար»-ի՝ թվերը տրա­մադ­րել են աշ­խար­հի բազ­մա­թիվ եր­կր­նե­րում գոր­ծող հայ­կա­կան հա­մայն­քա­յին կա­րևո­րա­գույն կա­ռույց­նե­րը, կու­սակ­ցու­թյուն­նե­րը...

ՀՀ ԱՆ. Ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկի գործոնները հաղթահարելի են
ՀՀ ԱՆ. Ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկի գործոնները հաղթահարելի են

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում հիվանդություններից առաջացած բոլոր մահերի կառուցվածքում ոչ վարակիչ հիվանդությունները կազմում են շուրջ 80% (սրտանոթային հիվանդություններ՝ 48%,չարորակ նորագոյացություններ...

Հրատապ թեմա Հայաստանում Թերապիա
Հայաստան այցելելու 20 պատճառ. med-armtours.com
Հայաստան այցելելու 20 պատճառ. med-armtours.com

Հայաստանի պատմությունը սկսվում է անհիշելի ժամանակներից ՝ քաղաքակրթության ձևավորումից։ Հայաստան ժամանած զբոսաշրջիկները հնարավորություն կունենան  փոքր տարածքի վրա առնչվել...

Հրատապ թեմա Հայաստանում
Եզակի վիրահատություններ Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում. yerevaklur.am
Եզակի վիրահատություններ Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում. yerevaklur.am

Հարցազրույցը տրամադրել է yerevaklur.am կայքը:

Ս.Վ. Մալայանի անվան Ակնաբուժական կենտրոնի բժիշկ-ակնաբույժ, էքսիմեր-լազերային  վիրաբուժության և ախտորոշման բաժանմունքի վարիչ, բժշկական...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ Բժիշկներ
Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում բացառիկ հիվանդություն է ախտորոշվել. 5-ամյա Հակոբիկը աշխարհում 4-րդն է այս հիվանդությամբ
Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում բացառիկ հիվանդություն է ախտորոշվել.  5-ամյա Հակոբիկը աշխարհում 4-րդն է այս հիվանդությամբ

Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում բացառիկ դեպք է գրանցվել: Ախտորոշվել է աչքի փայտանման կոնյուկտիվիտ: Շիրակի մարզի Մարալիկ քաղաքից 5-ամյա Հակոբ Ավդալյանը աշխարհում 4-րդ մարդն է՝ այս հիվանդությամբ...

ԼՈՒՐԵՐ: Ակնաբանություն Լուրեր
Հայաստանում աճել է թմրամոլների եւ ալկոհոլամոլների թիվը. news.am
Հայաստանում աճել է թմրամոլների եւ ալկոհոլամոլների թիվը. news.am

2013 թվականին Հայաստանում ալկոհոլիզմի, ալկոհոլային փսիխոզի, թմրամոլության եւ թունամոլության կյանքում առաջին անգամ ախտորոշված դեպքերի թիվը կազմել է 1121։ NEWS.am Medicine-ին Ազգային առողջապահության ինստիտուտի տրամադրած...

Հրատապ թեմա Հայաստանում Վնասակար սովորություններ
Ծնելիությունը, մահացությունը, ամուսնությունները եւ ամուսնալուծությունները 2012-2013թթ.
Ծնելիությունը, մահացությունը, ամուսնությունները եւ ամուսնալուծությունները 2012-2013թթ.

Հայաստանում ծնելիությունը նվազել է, ամուսնությունները՝ եւս, փոխարենը՝ ամուսնալուծություններն են ավելացել: Այս են վկայում Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ...

Որքա՞ն է կյանքի միջին տեւողությունը
Որքա՞ն է կյանքի միջին տեւողությունը

Ի՞նչ անելիքներ ունի այստեղ երկրի առողջապահական համակարգը

Սկիզբը՝ «ՀՀ»՝ մարտի 11, 18, 31-ի, ապրիլի 9, 22, 29-ի, մայիսի 13, 19, 27-ի, հունիսի 9-ի համարներում...

Հրատապ թեմա Հայաստանում
Որքա՞ն է կյանքի միջին տեւողությունը
Որքա՞ն է կյանքի միջին տեւողությունը

Ի՞նչ անելիքներ ունի այստեղ երկրի առողջապահական համակարգը

Սկիզբը՝ «ՀՀ»՝ մարտի 11, 18, 31-ի, ապրիլի 9, 22, 29-ի, մայիսի 13, 19, 27-ի համարներում...

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ