Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը գրանցեց հերթական հաջողությունը

Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը գրանցեց հերթական հաջողությունը

2023թ.  մայիսի 23-ին Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը գրանցեց իր հերթական հաջողությունը միջազգային համագործակցության ասպարեզում: Այս անգամ մեր դոնորի օգնության կարիքն ուներ Ամերիկայի Միացյալ Նահանգներում բուժվող հայ հիվանդը, որի փրկության վերջին հույսը ցողունային բջիջների փոխպատվաստումն էր համատեղելի դոնորից։ Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրում այսօր իրականացվեց ցողունային բջիջների 40-րդ հավաքագրումը: Բարեբախտաբար, համատեղելի դոնորը հիվանդի հարազատ քույրն է՝ Անահիտը։ Անահիտը երբ իմացավ, որ համատեղելի է եղբոր հետ և  կարող է եղբոր համար դոնոր հանդիսանալ, առանց մեկ վարկյան վարանելու, անցավ բջիջների հավաքագրմանը նախորդող ամբողջ նախապատրաստական փուլը և, այսօր, կրտսեր եղբորը նվիրաբերեց իր դոնորական ցողունային բջիջները։ Բջիջները ժամեր անց լիցենզավորված միջազգային փոխադրողի ուղեկցությամբ կլինեն ԱՄՆ, որտեղ կիրականացվի փոխպատվաստումը։

Յուրաքանչյուր փոխպատվաստում փորձություն է: Մասնագետների շղթայի յուրաքանչյուր օղակ, որոնք ձեռքից ձեռք, երկրից երկիր են փոխանցում կյանքի հույսը, պետք է անխափան աշխատի: Այս ժամանակ բացվում են բոլոր սահմանները, մարդիկ ունեն միայն մեկ նպատակ՝ ժամ առաջ տեղ հասցնել կենսաբեր բջիջները և օգնել հիվանդին հաղթահարելու մահաբեր հիվանդությունը:։

Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը հիմնադրվել է 1999 թվականին և գրանցվել է որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն:

Հիմնադրամի նպատակն է հիվանդի համար գտնել ոսկրածուծի/ցողունային բջիջների համապատասխան դոնոր, կազմակերպել դոնորի հավաքագրում համայն հայության շրջանում: Մինչ օրս ռեեստրում կամավորագրվել է ավելի քան  33.500 դոնոր, ռեեստր դիմած 5867 հիվանդի հետ նախնական համընկնող 5816 պոտենցիալ դոնոր է հայտնաբերվել, որոնցից 40-ը նվիրաբերել են իրենց արյան ցողունային բջիջները:

Հիշեցնենք, որ դոնոր դառնալու համար հարկավոր է լինել 18-50 տարեկան, հանձնել 3մլ արյուն և լրացնել հարցաթերթիկ: Դոնորագրվելն անվնաս և անցավ գործընթաց է, տևում է հաշված րոպեներ, սակայն հնարավորություն է տալիս հետագայում համատեղելիության հայտնաբերման դեպքում փրկել մեկ կյանք:

https://www.facebook.com/abmdr.am/

Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստր

Հ. Ներսիսյան 7, 0014 Երևան, Հայաստան

Հեռ: +374 10 20 83 11; +374 10 20 83 12

Էլ.փոստ: [email protected]

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Աշխատանք՝ ռենտգեն-տեխնիկ. morevmankan.am
Աշխատանք՝ ռենտգեն-տեխնիկ. morevmankan.am

Մարգարյան ծննդատունն աշխատանքի է հրավիրում ախտորոշիչ ծառայության ռենտգեն-տեխնիկի...

Պացիենտին՝ ավելի հասկանալի, բժշկին՝ ավելի ճշգրիտ. արհեստական բանականությունը մուտք է գործում Հայաստանում լաբորատոր հետազոտությունների ոլորտ
Պացիենտին՝ ավելի հասկանալի, բժշկին՝ ավելի ճշգրիտ. արհեստական բանականությունը մուտք է գործում Հայաստանում լաբորատոր հետազոտությունների ոլորտ

Վերջին տարիներին առողջապահության ոլորտում արհեստական բանականության (ԱԲ) ներդրումը դարձել է բժշկական տեխնոլոգիաների զարգացման առաջնահերթ ուղղություններից մեկը...

Մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է բժշկական կենտրոնների միջազգային հավաստագրման ՈՍԿԵ ՍՏԱՆԴԱՐՏ՝ JCI որակավորում. nairimed.com
Մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է բժշկական կենտրոնների միջազգային հավաստագրման ՈՍԿԵ ՍՏԱՆԴԱՐՏ՝ JCI որակավորում. nairimed.com

Այս հաջողությունը Հայաստանի առողջապահության ոլորտում  սահմանում է նոր նշաձող՝ հաստատելով կենտրոնի կողմից մատուցվող բժշկական ծառայությունների բարձր որակն ու պացիենտների...

Հայաստանում առաջին անգամ իրականացվեց օսթեոինտեգրացիա վիրահատությունը
Հայաստանում առաջին անգամ իրականացվեց օսթեոինտեգրացիա վիրահատությունը

Երեւան, Հայաստան — 2025 թ. մայիսի 29 — Հայկական առողջապահության ոլորտում գրանցվեց պատմական իրադարձություն՝ Հայաստանում առաջին անգամ հաջողությամբ իրականացվեց...

ՀՀ ԳԱԱ մրցանակ` բժշկագիտության ոլորտում
ՀՀ ԳԱԱ մրցանակ` բժշկագիտության ոլորտում

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի 2025 թվականի հայտարարված մրցույթին առաջին անգամ տեղ է հատկացվել բժշկագիտությանը (մեկ անվանակարգ...

ԵՊԲՀ. Մեկնարել է հետազոտական նախագիծ, որը կմիավորի առաջատար տեխնոլոգիաները և կրթական բաղադրիչը
ԵՊԲՀ. Մեկնարել է հետազոտական նախագիծ, որը կմիավորի առաջատար տեխնոլոգիաները և կրթական բաղադրիչը

ԵՊԲՀ նորմալ անատոմիայի ամբիոնը և «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնը համատեղ մեկնարկել են նոր հետազոտական նախագիծ, որը կմիավորի առաջատար տեխնոլոգիաները և կրթական բաղադրիչը...

ՀՀ ԱՆ. «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում բացվել է վերակառուցված մասնաշենքը
ՀՀ ԱՆ. «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում բացվել է վերակառուցված մասնաշենքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն», որն արդիականացվել է...

Աշխատանք՝ վիրահատական բաժանմունքի ավագ բուժքույր. morevmankan.am
Աշխատանք՝ վիրահատական բաժանմունքի ավագ բուժքույր. morevmankan.am

«Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում ավագ բուժքրոջ՝ վիրահատական բաժանմունքում աշխատելու համար...

Նարեկ Զեյնալյանը նշանակվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
Նարեկ Զեյնալյանը նշանակվել է  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ բժշկական և վարչական աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր...

Հայաստանը դառնում է գրավիչ բժշկական տուրիզմի համար. լրագրողներն այցելել են «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոն
Հայաստանը դառնում է գրավիչ բժշկական տուրիզմի համար. լրագրողներն այցելել են «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոն

Կարևորելով ԶԼՄ–ների դերը առողջապահական ոլորտի լուսաբանման գործում...

Գլխուղեղի ուռուցքներ․ ախտորոշում և բուժում «Նաիրի» ԲԿ-ում և «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում. nairimed.com
Գլխուղեղի ուռուցքներ․ ախտորոշում և բուժում «Նաիրի» ԲԿ-ում և «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում. nairimed.com

Գլխուղեղի ուռուցքները կարող են լինել թե՛ բարորակ, թե՛ չարորակ։ Սակայն նույնիսկ բարորակ գոյացությունները կարող են վտանգավոր լինել, քանի որ ճնշում են գլխուղեղի...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն Լուրեր
Emergency կլինիկական օրդինատուրայի ծրագիր. erebunimed.com
Emergency կլինիկական օրդինատուրայի ծրագիր. erebunimed.com

Առաջին անգամ Հայաստանում բժիշկներն անհետաձգելի բուժօգնության մասնագետի որակավորում ստացան...

Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել դեղ ներմուծող ընկերությունների ներկայացուցիչների հետ
Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել դեղ ներմուծող ընկերությունների ներկայացուցիչների հետ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել դեղ ներմուծող ընկերությունների ներկայացուցիչների հետ...

MV Medtech ընկերության ժամանակակից սարքերը՝ «Նաիրի» բժշկական կենտրոնում. nairimed.com
MV Medtech ընկերության ժամանակակից սարքերը՝ «Նաիրի» բժշկական կենտրոնում. nairimed.com

«Նաիրի» բժշկական կենտրոնը պացիենտների առավել արդյունավետ, անվտանգ և բարձրակարգ բուժօգնությունն ապահովելու համար կարևորում է ժամանակակից...

Գիտագործնական սեմինարների շարք միջին բուժանձնակազմի համար. morevmankan.am
Գիտագործնական սեմինարների շարք միջին բուժանձնակազմի համար. morevmankan.am

«Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ի գիտության գծով փոխտնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Կարինե Առուստամյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է գիտագործնական...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ