ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Վերականգնողական ծառայություն. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ վերականգնողական ծառայությունում իրականցվում է վերականգնողական և ֆիզիոթերապևտիկ բուժում` նորագույն և արդյունավետ մեթոդների, սարքավորումների կիրառմամբ: Այստեղ մատուցվում են վերականգնողական, ֆիզիոթերապևտիկ, ինչպես նաև լոգոպեդի ծառայություններ:
Այսօր ծառայությունում օգտագործվում են վերականգնողական բժշկության մեջ կիրառվող բոլոր առաջատար մեթոդները՝ բուժական ֆիզկուլտուրա, ֆիզիոթերապիա, մանուալ թերապիա: Ներդրված են ապարատային և ձեռքով մերսման մեթոդները, աշխատանքային թերապիա և կինեզոթերապիա:
Այստեղ բուժում են ստանում ողնաշարային խնդիրներ ունեցողները
- ողնաշարի ճողվածք
- կրունկային խթան
- օստեոխոնդրոզ
- սկոլիոզ
- կիֆոզ
- կոնքազդրային արտրոզ
- արտրոզ
- մեխանոթերապիա
- Բուժվում են նաև սրտանոթային, օրթոպեդիկ և հետվնասվածքային խնդիրներ ունեցողները:
Լոգոպեդները զբաղվում են կլման ակտի խանգարում ունեցող (դիսֆագիա), խոսքի, խոսքի տեմպի, ռիթմի խնդիրներ ունեցող հիվանդներով (աֆազիա, դիզարտրիա, դիսֆոնիա):
Ֆիզիոթերապիայի միջոցներից գործածվում է լուսային բուժումը, մագնիսոթերապիան, մաշկի էլեկտրոստիմուլյացիան, թերմոապլիկացիան: Անհրաժեշտության դեպքում կատարվոմ են բլոկադաներ:
Ծառայությունն աշխատում է բժշկական կենտրոնի բոլոր բաժանմունքների հետ այն դեպքերում, երբ հիվանդնի կյանքը փրկելուց հետո անհրաժեշտ է վերականգնել քայլելու, շարժվելու, խոսելու կարողությունները:
Բուժական և վերականգնողական միջամտություններ են իրականցվում վերակենդանացման բաժանմունքում պոլիտրավմաներից և կաթվածից հետո, երբ առաջացել է մկանային անբավարարություն, կան խոսքի խնդիրներ:
Ծառայության մասնագետները վերապատրաստվել են և մշտական կապի մեջ են արտասահմանցի գործընկերների հետ:
Համագործակցության հերթական քայլը «Վերականգնողական բժշկության միջմասնագիտական վերապատրաստում» ծրագիրն է, որի շրջանակում կենտրոն են այցելել Հայ-ամերիկյան սպորտային բժշկության կոալիցիայի ղեկավար Նիկոլաս Թավուկջյանը, «Թերապիստները Հայաստանի համար» ՀԿ ղեկավար Արմինէ Պապիկեանը, «Պոլարիս» ընկերության ղեկավար Մայքլ Լանդրին։
Նրանք ծանոթացել են վերականգնողական ծառայության հնարավորություններին, կարևորել փորձի փոխանակումը մասնագետների միջև:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի հետ, որի նպատակն է մասնագետներ վերապատրաստել վերականգնողական բժշկության բնագավառում՝ տարածաշրջանում առաջատարներ դառնալու և գիտելիքները և հմտությունները իրենց բնագավառի այլ մասնագետներին փոխանցելու նպատակով։
Ստեղծման պահից ի վեր «Էրեբունի» ԲԿ վերականգնողական ծառայությունում բազմաթիվ հիվանդներ փրկվել են հաշմանդամությունից, ազատվել սուր ցավերից՝ վերադառնալով իրենց բնականոն կյանքին:

Կարդացեք նաև

«Հայաստանում ներդնում ենք միջազգային լավագույն փորձին համապատասխան ռեզիդենտուրայի կրթական ծրագիրը: Ուրախ եմ, որ այս նախաձեռնությունը իրականություն է դառնում Հայաստան-Սփյուռք համագործակցության...


Երևանի և 4 մարզի առողջության առաջնային պահպանման օղակի բժիշկները վերապատրաստվել են և պատրաստ են հոգեկան առողջության, հոգեսոցիալական աջակցության որակյալ ու ապացուցահեն ծառայություններ...


«Հիստերոսկոպիկ և ուլտրաձայնային հետազոտություններ. արգանդի խոռոչի հիվանդությունների ախտորոշում և բուժում»
Այս տարի մասնագետների քննարկամ թեման ամենապահանջվածներից է...


Որովայնային ճողվածքները բավական տարածված են։
Վիրահատական եղանակաները բազմաթիվ են , սակայն լավագույն տարբերակը լապարոսկոպիկ եղանակով...


Հիսունամյա Աննա Ալոյանը կոնքազդրային երկու հոդերի միաժամանակյա փոխարինման վիրահատության հաջորդ իսկ օրը ոտքի է կանգնել, իսկ երկու ամիս անց ապրում է առանց ցավի լիարժեք կյանքով՝ հանգիստ քայլում է...


«Էրեբունի» բժշկական կենտրոնում կատարած հետազոտությունների արդյունքներն ու պատասխանները կարող եք ստուգել կենտրոնի www.erebunimed.com պաշտոնական կայքում: Կայքի վերևի աջ հատվածում սեղմեք...


Օրեր առաջ ԵՊԲՀ Գիտական խորհրդի նիստում Վերականգնողական և սպորտային բժշկության ամբիոնի (նախքան այս բուհում գործել է Սպորտային բժշկության և հաշմանդամային սպորտի խումբ) վարիչի պաշտոնում ընտրվեց...


Որակի կառավարման միջազգային ISO 9001:2015 ստանդարտի ներդրման և հեղինակավոր Joint Commission International (JCI) հավատարմագրման գործընթացի շրջանակներում՝ «Նաիրի» ԲԿ-ում շարունակվում են որակի...


«Էրեբունի» բժշկական կենտրոնի վիրաբուժական էնդոսկոպիայի կենտրոնը Հայաստանի խոշորագույն էնդոսկոպիկ ծառայություններից է՝ համալրված ամենաժամանակակից սարքավորումներով: Նորոգված, վերազինված կենտրոնում...


Առանց կրծքավանդակը հատելու և սրտի արհեստական կանգի. հիվանդին աորտալ նոր փական է տեղադրվում՝ առանց որևէ կտրվածքի՝ ներանոթային եղանակով: «Էրեբունի» ԲԿ-ում նորագույն այս միջամտությունը...


Որոշակի փոփոխությունների է ենթարկվել նաև Հայաստանի բնակչության կառուցվածքը ըստ սեռի, որը ժողովրդագրական կարևորագույն ցուցանիշներից է, քանի որ կանանց թիվը բնակչության մեջ, մեծապես փոխկապակցված է...


«Էրեբունի» բժշկական կենտրոնում բացվել է Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոն: Բացման արարողությանը ներկա է գտնվել նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը...


Շուտով «Էրեբունի» ԲԿ-ում կբացվի նոր, Հայասատնում որակապես եզակի Ուռուցքաբանության ճառագայթային կենտրոն: «Էրեբունի» բժշկական կենտոնն ամերիկյան Varian առաջատար ընկերության հետ կառուցում է...


30 տ բուժառուն դիմել է Նաիրի ԲԿ՝ կրծքագեղձի ՈՒՁ հետազոտության նպատակով:
Հետազոտության արդյունքում աջ կրծքագեղձում հայտնաբերվել է 5մմ չափով անհամասեռ կառուցվածքով...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն