ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ԵՊԲՀ. Բժշկական գենետիկայի օրերը Հայաստանում շարունակվում են․ կայացավ 3-րդ գործնական գիտաժողովը

ԵՊԲՀ բժշկական գենետիկայի ամբիոնը և Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնը մարտի 11-ին կազմակերպել էին «Բժշկական գենետիկայի պրակտիկ ասպեկտները» թեմայով արդեն 3-րդ գործնական գիտաժողովը։
Գենետիկայի ոլորտի հերթական կարևոր և օգտակար միջոցառումն իր տանիքի ներքո էր համախմբել հայ, ռուս և վրացի մասնագետներին։
Գիտաժողովը վարեցին Բոչկովի անվան ԴՊԲԳՀ (ФГБНУ) բժշկական գենետիկայի կենտրոնի առաջատար մասնագետները։
Ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊԲՀ բժշկական գենետիկայի ամբիոնի վարիչ, Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի ղեկավար, կենսաբանական գիտությունների դոկտոր, ԵՄ ARICE ծրագրի առաջատար փորձագետ Թամարա Սարգսյանը։
Բոչկովի անվան ԴՊԲԳՀ բժշկական գենետիկայի կենտրոնի ժառանգական հիվանդությունների և սելեկտիվ սկրինինգի լաբորատորիաների ղեկավար Եկատերինա Զախարովան ներկայացրեց «Մեկ թեստ՝ բազմաթիվ հիվանդություններ․ գենետիկ վահանակներ» խորագրով զեկույցը։
Թբիլիսիի գենետիկայի կենտրոնի բժշկական գենետիկ Լալի Մարգվելաշվիլին անդրադարձավ հազվագյուտ ժառանգական հիվանդությունների կրկնակի ախտորոշումներին, ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի էնդոկրին բաժանմունքի մանկական էնդոկրինոլոգ Մարիա Մելիքյանը խոսեց Մյունհաուզենի համախտանիշի մասին՝ կարևորելով «վստահի՛ր, բայց ստուգի՛ր» սկզբունքը։
Հայֆայում գործունեություն ծավալող մանկական էնդոկրինոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Մարիա Կարևան հանդես եկավ «Ախտորոշիչ փակուղի. երբ գենետիկ և կլինիկական տվյալները չեն համընկնում» թեմայով զեկույցով։
Գործնական գիտաժողովը նոր տեխնոլոգիաներ և նոր հնարավորություններ բացահայտեց բժշկական գենետիկների, նյարդաբանների, էնդոկրինոլոգների, մանկաբույժների, գաստրոէնտերոլոգների, նեոնատոլոգների, ընտանեկան բժիշկների համար։


Կարդացեք նաև

ԵՊԲՀ-ում անվանի բժիշկ-գիտնական, ակադեմիկոս, պրոֆեսոր Գուրգեն Հովհաննեսի Բադալյանի անվան կրթաթոշակ կսահմանվի...



Վիրաբուժական մասնագիտություններով գործնական հմտությունները կատարելագործելուն ուղղված ԵՊԲՀ «Թամազյան վիրաբուժության դպրոց»-ի աշխատանքների մեկնարկային հանդիպումն անցկացվեց...



Օպտիկական կոհերենտային տոմոգրաֆիան (ՕԿՏ) համարվում է տեսողական օրգանի հյուսվածքների պահանջված հետազոտության մեթոդ: Այն թույլ է տալիս ստանալ աչքի տարբեր կառուցվածքային տարրերի...



Դեպքը գրանցվել է 42 տարեկան երիտասարդ կնոջ մոտ, ում մոտ հայտնաբերվեց և հեռացվեց ձվարանի հսկայական գոյացություն՝ ցիստադենոմա...



Երևանում բացվել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր , ՀՀ վաստակավոր բժիշկ՝ Ալեքսանդր Մալայանի ավան տեսողության վերականգնման կենտրոնը: Պրոֆեսոր Ա.Մալայանը Հայաստանում աչքի...



Մինչ բոլորը ձգտում են հասնել եվրոպական ստանդարտներին` «Նաիրի» ԲԿ-ի օկոգինեկոլոգիական ծառայության ղեկավար, ուռուցքաբան, գինեկոլոգ Արտեմ Ստեփանյանը մասնակցում է այդ ստանդարտների մշակմանը...



«Էրեբունի» ԲԿ վերականգնողական ծառայությունում իրականցվում է վերականգնողական և ֆիզիոթերապևտիկ բուժում` նորագույն և արդյունավետ մեթոդների, սարքավորումների կիրառմամբ...



«Էրեբունի» ԲԿ ակնաբուժական ծառայությունում հերթական հաջողությունն է գրանցվել. 23 տարվա երկարատև հիվանդությունից հետո կինը բուժվել է...



2023թ. մայիսի 23-ին Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը գրանցեց իր հերթական հաջողությունը միջազգային համագործակցության ասպարեզում: Այս անգամ մեր դոնորի օգնության կարիքն ուներ...



Տաթևիկ Հովհաննիսյանի հոդվածը տպագրվել է բժշկական աշխարհահռչակ ամսագրում է. nairimed.com
«Նաիրի» ԲԿ-ի օնկոգինեկոլոգիական բաժանմունքի գինեկոլոգ, ՈՒՁՀ մասնագետ Տաթևիկ Հովհաննիսյանի մասնակցությամբ՝ բժշկական աշխարհահռչակ ամսագրում հոդված է տպագրվել է...



Միջուկային բժշկության ոլորտում համագործակցության նպատակով առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է «Ռուսատոմ առողջություն» ԲԲԸ գլխավոր տնօրենին և ընկերության ներկայացուցիչներին...



Անահիտ Ավանեսյանի Հնդկաստան կատարած այցի արդյունքում երկու երկրների միջև նախապատրաստվում են համաձայնագրեր, որոնց ստորագրմամբ առողջապահության ոլորտում հայ-հնդկական համագործակցության համար նոր էջ կբացվի...



Պիլոտային ծրագրի հաջող ավարտից հետո առողջապահության նախարարությունը վերսկսել է «Առողջ ապրելակերպի» իրազեկման հանրային արշավը...



Արյան փոխներարկման 2 սարք կտրամադրվի Իջևանի և Կապանի բժշկական կենտրոններին, անզգայացման 5 սարք` երկուսը Իջևանի, մեկական Վարդենիսի, Վայքի և Գորիսի բժշկական կենտրոններին...



Թեև գինեկոլոգիական ուռուցքներին առնչվելը մասնագիտական գործունեության ընթացքում, ինքնին, արտասովոր երևույթ չէ, սակայն «Արմենիա» ՀԲԿ-ում վերջին շաբաթն առանձնանում է գրանցված եզակի երկու դեպքով...






ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Սեռական գրգռում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն