ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ԵՊԲՀ. Բժշկական «գլուխկոտրուկը» լուծվել է. արդյունքը՝ փրկված երիտասարդի կյանք

Մեկ ամիս առաջ գաստրոէնտերոլոգ-լյարդաբան, ԵՊԲՀ ներքին հիվանդությունների (գաստրոէնտերոլոգիա և հեպատոլոգիա) ամբիոնի դասախոս Աննա Հազոյանին էր դիմել 20-ամյա երիտասարդ՝ լյարդի ցիռոզ ախտորոշմամբ։ Երիտասարդ տղայի մոտ արդեն մի քանի անգամ դիտվել էր արյունահոսություն կերակրափողի վարիկոզ լայնացած երակներից, ինչը համարվում է լյարդի ցիռոզի մահացու բարդություններից մեկը։ Սակայն բժշկի աչքից չվրիպեց մի կարևոր «մանրուք», որը փոխեց բուժման ընթացքը:
Մեծածավալ հետազոտությունների արդյունում բժիշկ Հազոյանը ժխտեց լյարդի ցիռոզը և հաստատեց իր կանխատեսած հիվանդությունը՝ լյարդի ոչ ցիռոտիկ պորտալ հիպերտենզիա, որն անվանվում է նաև պորտոսինուսոիդալ վասկուլյար հիվանդություն, ոչ ցիռոտիկ պորտալ ֆիբրոզ, հեպատոպորտալ սկլերոզ, օբլիտերատիվ պորտալ վենոպաթիա, լյարդի նոդուլյար տրանսֆորմացիա և այլն: Անվանումների նման բազմազանությունը ևս փաստում է, որ հիվանդությունը խիստ հազվադեպ է հանդիպում։ Պացիենտը վիրահատվեց, կատարվեց փայծաղի էբոլիզացիա։
Հետվիրահատական երկրորդ շաբաթում արդեն երևում է սպասված արդյունքը։
Բժշկական գլուխկոտրուկը լուծվեց, արդյունը՝ փրկված երիտասարդի կյանք՝ ԵՊԲՀ դասախոս, գաստրոէնտերոլոգ-լյարդաբան Աննա Հազոյանի, ներանոթային վիրաբույժ Տիգրան Պողոսյանի (Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն) և բժիշկ-արյունաբան Արմինե Ֆարմազյանի (Ռ. Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն) միահամուռ և գրագետ աշխատանքի շնորհիվ։ Հավելենք, որ Միքայելյան համալսարանական հիվանդանոցի գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի բաժանմունքում նման բարդ և հազվադեպ դեպքեր հաճախ են հանդիպում, որոնք ախտորոշվում և բուժվում են բաժանմունքի հմուտ բժիշկների կողմից, որոնք նաև ԵՊԲՀ գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի ամբիոնն են ներկայացնում։


Կարդացեք նաև

Մրցութային ընթացակարգերով ամբիոնների վարիչների և պրոֆեսորների պաշտոնների համալրման նպատակով հագեցած օրակարգով Գիտական խորհրդի հերթական նիստ գումարվեց ԵՊԲՀ-ում նաև հունիսի 30-ին...



Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի Պետության նորանշանակ դեսպան Յոել Լիոնին (նստավայրը՝ Երուսաղեմ) և Իսրայելի Պետության պատվավոր...



«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի և «ԷՄ ՋԻ ԷՄ Փարտներս» իրավաբանական ընկերության միջև կնքվեց փոխընմռնման հուշագիր՝ բուժաշխատողների իրավունքների պաշտպանության ոլորտում...



Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում հունիսի 14-ն առանձնահատուկ էր․ բժշկական կադրերի 100-ամյա դարբնոցի պատվավոր հյուրն էր հայկական ծագումով Նոբելյան մրցանակի առաջին դափնեկիր...



ԱՀ առողջապահության նախարարության, Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ), «Առաջադեմ բժշկություն» ՀԿ-ի համագործակցությամբ «Բժիշկներ Արցախի համար» ծրագրի շրջանակներում կրկին մեկ շաբաթով Արցախ են այցելել...



Բարձր տարիքային խմբում՝ 70+ հատկապես կանանց շրջանում առկա է լինում օստեոպարոզ հիվանդությունը: Վերջինս ոսկրերի հիվանդություն է, որի ժամանակ մեծանում է անսպասելի կոտրվածքի վտանգը...



Նա իր կոլեգաների՝ Ալեն Չուրուքդիշյանի, Աննա Թոփլազացյանի և «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության բաժանմունքի վարիչ՝ Արթուր Հարությունյանի հետ համատեղ իրականացրել են...



Հունիսի 3-ին, պրոֆեսոր Հարություն Քուշկյանի հրավերով, Siemens Healthineers ընկերության տնօրինությունը` առաջին փոխնախագահ դոկտոր Բիբերի գլխավորությամբ, հյուրընկալվել էին «Էրեբունի» և «Նաիրի»...



Ժամանակակից բժշկության մեջ ուռուցքով հիվանդին միայն ուռուցքաբանի կողմից բուժելը բավականին բարդ խնդիր է: Ինչո՞ւ… Որովհետև չարորակ ուռուցքով հիվանդները հիմնականում մեծահասակներ և տարեցներ են, որոնց մոտ, սովորաբար...



«Նաիրի» ԲԿ էնդոկրինոլոգիական ծառայության էր դիմել 31 տարեկան տղամարդ, որի մոտ առկա էր արտահայտված մեծ չափերի հասնող վահանաձև գեղձ, որն առաջացնում էր պարանոցի անհամաչափություն...



La Revue du Praticien պարբերականի hարգելի՛ ընթերցողներ, ձեր դատին ենք հանձնում պարբերականի հայերեն հրատարակության հերթական՝ մայիսյան համարը...



Տավուշի մարզի Իջևան քաղաքից 8-ամյա երեխան ծնվել է սրտի բնածին արատով:
«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում իրականացվել է սրտի բաց վիրահատություն: Հետվիրահատական շրջանն ուղեկցվել է...



Բուժքույրերի միջազգային օրվա համատեքստում 6-րդ ՀՄԲՀ համանախագահներ Գևորգ Յաղջյանը և Համբարձում Սիմոնյանը նախօրեին տեսազանգի ձևաչափով հանդիպում և քննարկում են ունեցել Եյլի համալսարանի բուժքույրական...



Այսօր լրանում է դոկտոր-պրոֆեսոր, մանկական վիրաբույժ Արա Բաբլոյանի ծննդյան 75-րդ ամյակը։
Այս կապակցությամբ Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարի Կազմակերպական կոմիտեի անունից...



Ուրախ ենք տեղեկացնել, որ պարոն Ավագ Գահվեջյանը մասնակցելու է Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարին՝ որպես Պատվավոր հյուր և Հատուկ բանախոս...






Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Ընկերության մասին
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն