ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ԵՊԲՀ. Մեծ Բրիտանիայում ԵՊԲՀ շրջանավարտների միության ներքո համախմբվում են աշխարհի տարբեր բժիշկներ

Արդեն 4 տարուց ավելի Մեծ Բրիտանիայում արդյունավետ գործունեություն է ծավալում ԵՊԲՀ շրջանավարտների միությունը, որի նախագահն է բժշկական բուհի հնդիկ շրջանավարտ Արուն Դաբասը։
Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանի ջանքերով ստեղծված կառույցը հնարավորություն է ընձեռում կապ հաստատել ԱՄՆ-ում, Բելգիայում, Լեհաստանում, Հնդկաստանում, Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Իրանում, Հայաստանում աշխատող ԵՊԲՀ շրջանավարտների, ինչպես նաև շրջանավարտ չհանդիսացող անվանի բժիշկների հետ և համախմբել նրանց։
Միացյալ Թագավորությունում ԵՊԲՀ շրջանավարտների միության ղեկավար Արուն Դաբասն ընտանեկան բժիշկ է։
45-ամյա մասնագետը 1994-2000 թթ․ սովորել է բժշկական բուհում։ Այնուհետև վերադարձել է Հնդկաստան և վերապատրաստվել այնտեղ։ Համապատասխան քննությունները հանձնելով՝ արդեն 2004 թվականին նրան հաջողվեց աշխատանքի անցնել Մեծ Բրիտանիայում։
2013 թվականին Արուն Դաբասը վերապատրաստվեց Ուելսի Կարդիֆի համալսարանում՝ մաշկաբանության ոլորտում, 2018 թվականին՝ Ստաֆորդշիրի համալսարանում՝ հոգեկան առողջության ոլորտում։
Այժմ նա Ուորվիկի բժշկական դպրոցում կլինիկական դասախոս է, համայնքային ծառայությունների կլինիկական առաջնորդ «Քավենթրի և Ուորվիկշիր գործընկերային վստահություն» կազմակերպությունում, որը մասնագիտացած է հոգեկան առողջության բնագավառում ծառայություններ մատուցելու և վերապատրաստելու ոլորտներում։
«Սկզբում ուզում էի ֆուտբոլիստ դառնալ։ ԵՊԲՀ-ում ֆուտբոլի հնդկական թիմի ավագն էի։ Այն ժամանակ մեր թիմը միակն էր, որ մրցաշարում առաջին տեղը զբաղեցրեց», - հարազատ համալսարան կատարած հերթական այցի ընթացքում ոգևորությամբ հիշում է Արուն Դաբասը։
Ավագ քույրը ևս բժշկական բուհի շրջանավարտ է և նույնպես աշխատում է Մեծ Բրիտանիայում։ Կինը ստոմատոլոգ է, ունի 2 երեխա՝ 11 տարեկան տղա և 6 տարեկան աղջիկ։
Իր մասին Արուն Դաբասը շատ չի խոսում, փոխարենը ոգևորված պատմում է Անգլիայում ԵՊԲՀ շրջանավարտների միության ստեղծման մասին։
«Ուսումնառության տարիներին շատ սիրեցի Հայաստանը։ Որպես բժիշկ կայանալու իմ ուղին մեկնարկեց Երևանում, շարունակվեց Հնդկաստանում, և այժմ ես Միացյալ Թագավորությունում եմ։ Շատ եմ ուզում իմ կապերի շնորհիվ աջակցել Հայաստանում կրթություն ստացող տեղացի և օտարերկրացի ապագա բժիշկներին՝ ապահովելով նրանց առաջընթացը և ամուր կապը միմյանց հետ, ինչպես նաև համալսարանական մասնագետների վերապատրաստման և փորձի փոխանակման հնարավորությունը եվրոպական այս զարգացած երկրում», - ասում է Արուն Դաբասը։
2015 թվականին Օքսֆորդում նա հանդիպեց Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանին։
«Պրոռեկտորը մեզ համար միշտ ծնողի պես էր, անսահման երախտագիտության զգացում ունենք նրա հանդեպ։ Աշխարհի ոչ մի համալսարանում նման բան չկա։ Հենց Օքսֆորդում էլ որոշեցինք կյանքի կոչել նոր, շատ կարևոր նախաձեռնություն։ Երեք տարի անց՝ 2018 թվականի սեպտեմբերի 10-ին, մենք արդեն պաշտոնապես հիմնեցինք ԵՊԲՀ շրջանավարտների միությունը Միացյալ Թագավորությունում», - նշում է Արուն Դաբասը։
Սկզբում միությունը կազմված էր 12 շրջանավարտից, այժմ այն ունի արդեն 38 անդամ։ Նրանց թվում՝ ընտանեկան բժիշկներ, ակնաբույժներ, սրտաբաններ, օրթոպեդներ, ուրոլոգներ, գինեկոլոգներ, ռադիոլոգներ։
«Տարբեր նեղ մասնագիտացումների տեր բժիշկներ համախմբվեցին մեկ գաղափարի՝ Շրջանավարտների միության ներքո։ Կառույցի անդամ հանդիսացող ԵՊԲՀ հնդիկ շրջանավարտներից մեկը, որը շատ լավ խոսում է հայերեն, այժմ աշխատում է Ժնևում, Կարմիր խաչի գրասենյակում», - հավելում է Արուն Դաբասը։
Կառույցը, նրա խոսքով, սերտորեն համագործակցում է նաև Մեծ Բրիտանիայում գործող ճանաչված հայ բժիշկների հետ։
«Պլանավորում ենք ստեղծել Շրջանավարտների միության կայք, որի միջոցով կհեշտանա թե՛ կապի հաստատումը, թե՛ անհրաժեշտ տեղեկատվության տարածումը։ ԵՊԲՀ կարիերայի կենտրոնի հետ համագործակցելով՝ Մեծ Բրիտանիայում աջակցում ենք շրջանավարտների սերունդներին, որոնք ցանկանում են բժշկական կրթություն ստանալ մեր բուհում, օգնում ենք ուսանողներին աշխարհի տարբեր անկյուններից տեղեկանալ Հայաստանի և բժշկական համալսարանի մասին, իսկ ուսման ավարտից հետո նպաստում ենք Միացյալ Թագավորությունում աշխատանք գտնելուն, կապեր հաստատելուն», - ասում է Արուն Դաբասը։
Անգլիայում բժշկական բուհի Շրջանավարտների միությունը կազմակերպում է նաև գործնական դասընթացներ տեղացի ուսանողների համար։
«Նրանց գործնական հմտությունների զարգացմանն աջակցում են բժշկական համալսարանաի շրջանավարտները, որոնք, իրենց հերթին, աշխատանքային փորձ ձեռք բերելու հնարավորություն են ստանում», - ավելացնում է Շրջանավարտների միության նախագահը։

Կարդացեք նաև

Սրտաբանների եվրոպական միությունը վերջերս իրականացրել է ծրագիր, որի շրջանակում գնահատել է, թե որքանով են սրտաբանական կլինիկաները համապատասխանում միջազգային...



Վերջին տարիներին առողջապահության ոլորտում արհեստական բանականության (ԱԲ) ներդրումը դարձել է բժշկական տեխնոլոգիաների զարգացման առաջնահերթ ուղղություններից մեկը...


Այս հաջողությունը Հայաստանի առողջապահության ոլորտում սահմանում է նոր նշաձող՝ հաստատելով կենտրոնի կողմից մատուցվող բժշկական ծառայությունների բարձր որակն ու պացիենտների...


Երեւան, Հայաստան — 2025 թ. մայիսի 29 — Հայկական առողջապահության ոլորտում գրանցվեց պատմական իրադարձություն՝ Հայաստանում առաջին անգամ հաջողությամբ իրականացվեց...


ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի 2025 թվականի հայտարարված մրցույթին առաջին անգամ տեղ է հատկացվել բժշկագիտությանը (մեկ անվանակարգ...


ԵՊԲՀ նորմալ անատոմիայի ամբիոնը և «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնը համատեղ մեկնարկել են նոր հետազոտական նախագիծ, որը կմիավորի առաջատար տեխնոլոգիաները և կրթական բաղադրիչը...


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն», որն արդիականացվել է...


«Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում ավագ բուժքրոջ՝ վիրահատական բաժանմունքում աշխատելու համար...


ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ բժշկական և վարչական աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր...


Գլխուղեղի ուռուցքները կարող են լինել թե՛ բարորակ, թե՛ չարորակ։ Սակայն նույնիսկ բարորակ գոյացությունները կարող են վտանգավոր լինել, քանի որ ճնշում են գլխուղեղի...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել դեղ ներմուծող ընկերությունների ներկայացուցիչների հետ...


«Նաիրի» բժշկական կենտրոնը պացիենտների առավել արդյունավետ, անվտանգ և բարձրակարգ բուժօգնությունն ապահովելու համար կարևորում է ժամանակակից...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն