ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Էրեբունի» ԲԿ է այցելել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ հիմնադիր, պրոֆեսոր Հարություն Քուշկյանի հետ Անահիտ Ավանեսյանը և փոխնախարար Արտյոմ Սմբատյանը շրջել են «Էրեբունի» ԲԿ հիմնանորոգված պոլիկլինիկայում, ծանոթացել ինչպես շենքային պայմաններին, այնպես էլ մատուցվող ծառայությունների որակին: «Էրեբունի» ԲԿ պոլիկլինիկայի նոր մասնաշենքը վերակառուցվել, հիմնանորոգվել և վերազինվել է վերջերս:
Պոլիկլինիկայում մեկտեղվել են առողջության առաջնային պահպանման հիմնական ծառայությունները: Անհրաժեշտության դեպքում շահառուներն օգտվում են նաև «Էրեբունի» ԲԿ-ի լաբորատոր-գործիքային, ինչպես նաև առաջատար նեղ-մասնագետների ծառայություններից: Նախարարի շրջայցի ընթացքում պոլիկլինիկայի տնօրեն Գայանե Մարտիրոսյանը ներկայացրել է, որ պոլիկլինիկայի ծառայությունների մատուցման արդիականացումն ամբողջությամբ դիտարկվել է Covid-19-ի դեմ պայքարի համատեսքստում: Բարելավվել են տեղամասային բժիշկների աշխատանքային պայմանները, նվազագույնի է հասցվել վարակի տարածման հավանականությունը, իսկ թեսթավորվող շահառուների համար կառուցվել է հատուկ մեկուսարան՝ հակահամաճարակային չափորոշիչներին համապատասխան: Ստեղծվել են հարմարավետ պայմաններ ոչ միայն բուժանձնակազմի, այլև սպասարկվող ազգաբնակչության համար: «Էրեբունի» բժշկական կենտրոնի պոլիկլինիկան սպասարկում է ավելի քան 35.000 բնակչի:
Առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող ընտանեկան բժիշկների և նեղ մասնագետների մոտ տարեկան 44.000 ամբուլատոր այց է գրանցվում: Իսկ պոլիկլինիկայում գործում են նեղ մասնագիտական ՝ նյարդաբանական, սրտաբանական, ակնաբուժական, քիթ-կոկորդ-ականջաբանության, վիրաբուժական ծառայություններ, ինչպես նաև դիսպանսեր հսկողության՝ մաշկավեներաբանի, ներզատաբանի և ուռուցքաբանի կաբինետներ: «Էրեբունի» ԲԿ պոլիկլինիկայում արդեն մի քանի ամիս է՝ գործում է նաև մանկաբուժական կաբինետը, որտեղ ամեն ինչ հարմարեցված է երեխաներին: Ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի փոքրիկները չզգան բուժզննման անհարմարությունները: Մինչ այժմ կազմակերպվել են նաև բաց դեռների օրեր. հանրապետության այլ համայնքների փոքրիկները բուժզննում են անցել մանկաբուժի կողմից: Շաքարային և ոչ շաքարային դիաբետ, պարբերական հիվանդություն, էպիլեպսիա հիվանդությունններով հաշվառված քաղաքացիները պետության կողմից կենտրոնացված կարգով տրամադրվող դեղորայք են ստանում պոլիկլինիկայում գործող դեղատնային կրպակից:
Հանրապետությունում իրականացվող Covid-19-ի դեմ պատվաստումների մեկնարից մինչ այժմ «Էրեբունի» ԲԿ պոլիկլինիկայում պատվաստվել է 968 մարդ, իրացվել է 1477 չափաբաժին պատվաստանյութ: Պոլիկլինիկայում հաջողությամբ իրականացվում են նաև առողջապահության նախարարության կողմից ներդրված պետական սկրինինգային և մի շարք այլ ծրագրեր: Հաշվի առնելով աշխատանք ունեցող ազգաբնակչության՝ պոլիկլինիկա այցելելու ժամային անհարմարություները, «Էրեբունի» ԲԿ պոլիկլինիկան աշխատում է երկու հերթափոխով՝ 9:00-18:00-ը: Ազգաբնակչությունը հնարավորություն ունի պոլիկլինիկական ծառայություններից օգտվել նաև շաբաթ օրերին:

Կարդացեք նաև

Սրտաբանների եվրոպական միությունը վերջերս իրականացրել է ծրագիր, որի շրջանակում գնահատել է, թե որքանով են սրտաբանական կլինիկաները համապատասխանում միջազգային...



Վերջին տարիներին առողջապահության ոլորտում արհեստական բանականության (ԱԲ) ներդրումը դարձել է բժշկական տեխնոլոգիաների զարգացման առաջնահերթ ուղղություններից մեկը...


Այս հաջողությունը Հայաստանի առողջապահության ոլորտում սահմանում է նոր նշաձող՝ հաստատելով կենտրոնի կողմից մատուցվող բժշկական ծառայությունների բարձր որակն ու պացիենտների...


Երեւան, Հայաստան — 2025 թ. մայիսի 29 — Հայկական առողջապահության ոլորտում գրանցվեց պատմական իրադարձություն՝ Հայաստանում առաջին անգամ հաջողությամբ իրականացվեց...


ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի 2025 թվականի հայտարարված մրցույթին առաջին անգամ տեղ է հատկացվել բժշկագիտությանը (մեկ անվանակարգ...


ԵՊԲՀ նորմալ անատոմիայի ամբիոնը և «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնը համատեղ մեկնարկել են նոր հետազոտական նախագիծ, որը կմիավորի առաջատար տեխնոլոգիաները և կրթական բաղադրիչը...


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն», որն արդիականացվել է...


«Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում ավագ բուժքրոջ՝ վիրահատական բաժանմունքում աշխատելու համար...


ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ բժշկական և վարչական աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր...


Գլխուղեղի ուռուցքները կարող են լինել թե՛ բարորակ, թե՛ չարորակ։ Սակայն նույնիսկ բարորակ գոյացությունները կարող են վտանգավոր լինել, քանի որ ճնշում են գլխուղեղի...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել դեղ ներմուծող ընկերությունների ներկայացուցիչների հետ...


«Նաիրի» բժշկական կենտրոնը պացիենտների առավել արդյունավետ, անվտանգ և բարձրակարգ բուժօգնությունն ապահովելու համար կարևորում է ժամանակակից...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն