Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ՀՀ ԱՆ. Ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստումը դարձել է իրականություն

ՀՀ ԱՆ. Ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստումը դարձել է իրականություն

Հայաստանում առաջին անգամ կատարվել է ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում, որն իրականացվել է ՀՀ ԱՆ պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում։ Եվրոպացի հայտնի փորձագետների աջակցությամբ` «Cure2Children» բարեգործական հիմնադրամի և բժիշկ Լոուրենս Ֆոլկների հետ, Արյունաբանական կենտրոնի թիմն իրականացրել է մանգաղաձև բջջային անեմիայով երեխաների` դոնորից վերցված ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում:

Ալոգեն փոխպատվաստման ծրագրի ներդրումը Հայաստանում աննախադեպ է, բացում է մեծ հնարավորություններ բուժելու արյան չարորակ հիվանդություններով տառապող երեխաների և մեծահասակ հիվանդների համար։

Այս առնչությամբ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը նշել է, որ ծրագիրը մեծ կարևորություն ունի:

«Ժամանակի ընթացքում, երբ մեր մասնագետները բավականաչափ փորձառություն ձեռք կբերեն և ոսկրածուծի փոխպատվաստումը  լայնածավալ  մասշտաբ կստանա Հայաստանում, այդ ժամանակ պացիենտներն արտերկիր մեկնելու կարիք չեն ունենա: Բացի այդ, բուժման այս մեթոդի ներդրումը նոր թափ կհաղորդի Հայաստանում արյունաբանության և ուռուցքաբանության ոլորտների զարգացմանը, ինչն ուղղակի ազդեցություն կունանա ինչպես կլինիկական բժշկության, այնպես էլ գիտության վրա»,- հայտնել է  Գևորգ Սիմոնյանը` հավելելով, որ արտերկրից հիվանդների ժամանումը Հայաստան, լուրջ հնարավորություն է ստեղծում մեր երկրում բժշկական տուրիզմի զարգացման համար։ Ոսկրածուծի ալոգեն փոխպավաստում չի կատարվում տարածաշրջանի շատ երկրներում, իսկ Եվրոպայում և ԱՄՆ-ում այդ բժշկական միջամտության արժեքը հասնում է հարյուր հազարավոր դոլարների, ինչն անհասանելի է դարձնում բուժման այս մեթոդը շատ հիվանդների համար։ Հայաստանում այս մեթոդի արժեքը կարող է զիջել` դարձնելով մեր երկիրը բավականին մրցունակ։ Հիվանդների ներհոսքը մուլտիպլիկատիվ էֆեկտ կարող է ունենալ և նպաստել նաև այդ տարածաշրջաններից այլ բժշկական խնդիրներով հիվանդների ժամանելուն։

ՀՀ ԱՆ պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը ներկայացրել է, որ իտալացի հայտնի մասնագետ Լոուրենս Ֆոլկների և ոսկրածուծի փոխպատվաստման հայկական խմբի /ArmBMT/` ի դեմս ոսկրածուծի փոխպատվաստման մանկական խմբի ղեկավար Լուսինե Քրմոյանի, մանկաբույժ Մանե Գիժլարյանի և ոսկրածուծի փոխպատվաստման ծրագրի ղեկավար Կարեն Մելիքսեթյանի ջանքերով, առաջին ալոգեն փոխպատվաստումը կատարվել է Նիգերիայից 5 տարեկան երեխայի, ում դոնորը հանդիսացել է իր զույգ քույրը և Կամերունից 1․8 տարեկան երեխայի, ում դոնորը հանդիսացել է 12 տարեկան եղբայրը։ Երկուսի մոտ էլ առկա է եղել մանգաղաձև բջջային սակավարյունություն:

Մանգաղաձև բջջային անեմիան կյանքի համար վտանգավոր, ծայրահեղ ծանր արյունաբանական հիվանդություն է, որը հաճախ հանդիպում է աֆրիկացիների շրջանում, և մինչ օրս դրա առողջացման միակ եղանակը ոսկրածուծի փոխպատվաստումն է։ Այդ եղանակով հնարավոր է առողջացնել մանգաղաձև բջջային անեմիայով պացիենտների շուրջ 85%-ին։

Նշենք, որ երեխաներն այս պահին արդեն բարեհաջող անցել են հետփոխպատվաստումային առաջին փուլը և դեռ որոշ ժամանակ կմնան բժիշկների հսկողության տակ։

«Ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստումը, որպես արդի արդյունավետ բուժական միջամտություն, կարող է ներդրվել մեր երկրում արյան չարորակ հիվանդություններով տառապող հիվանդների բուժման համար»,- ընդգծել է Սամվել Դանիելյանը:

Հարկ է հիշեցնել, որ ընդամենը մի քանի տարի առաջ մեր հիվանդները նույնիսկ աուտոգեն փոխպատվաստման համար մեկնում էին արտերկիր, իսկ հիմա այն հաջողությամբ իրականացվում է Հայաստանում, ընդ որում` շատ դեպքեր մասնակիորեն փոխհատուցվել են պետության կողմից:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

600 գրամ քաշով երեխա. erebunimed.com
600 գրամ քաշով երեխա. erebunimed.com

Նկարում Սերինեն է, ծնվելուց հետո 90 օր գտնվել է Էրեբունի ծննդատան նորածնային բաժանմունքում: Նա ծնվել է հղիության 25-րդ շաբաթում...

Լուրեր
Որակի կառավարման միջազգային ISO 9001:2015 ստանդարտի ներդրման և հեղինակավոր Joint Commission International (JCI) հավատարմագրման գործընթաց «Էրեբունի» ԲԿ-ում. erebunimed.com
Որակի կառավարման միջազգային ISO 9001:2015 ստանդարտի ներդրման և հեղինակավոր Joint Commission International (JCI) հավատարմագրման գործընթաց «Էրեբունի» ԲԿ-ում. erebunimed.com

«Էրեբունին» հանրապետությունում որպես խոշոր, բազմապրոֆիլ և առաջատար բժշկական կենտրոն մշտապես արդիականացվում է, վերազինվում գերժամանակակից սարքավորումներով...

Լուրեր
Հազվադեպ դեպք վիրաբուժությունում. erebunimed.com
Հազվադեպ դեպք վիրաբուժությունում. erebunimed.com

«Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք էր ընդունվել ծայրահեղ ծանր վիճակում, կրիտիկական ցուցանիշներով՝ գրեթե անգիտակից, բարձր ջերմությամբ...

Լուրեր
Էքստրեմալ անհասությամբ ծնված փոքրիկը վերադարձավ հայրենիք՝ Նիդերլանդներ. morevmankan.am
Էքստրեմալ անհասությամբ ծնված փոքրիկը վերադարձավ հայրենիք՝ Նիդերլանդներ. morevmankan.am

Նա եկել էր Հայաստանի  ֆուտբոլային ակումբներից մեկում խաղացող ֆուտբոլիստ ամուսնուն տեսակցության՝ 24-շաբաթական հղիության ժամկետում...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր
Եվրոպայում առկա բուժման մոտեցումները վաղուց կիրառվում են Նաիրիում. nairimed.com
Եվրոպայում առկա բուժման մոտեցումները վաղուց կիրառվում են Նաիրիում. nairimed.com

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Նաիրի» ԲԿ-ի նյարդաբանության և նյարդավիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արման Պարգևի Հակոբյանը` որպես խոսնակ...

Լուրեր
Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում. morevmankan.am
Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում. morevmankan.am

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր իր համար վստահելի...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր
Մարդկային ներուժի զարգացումը ՄՄԱՊԳՀԿ համար առաջնահերթություն է. morevmankan.am
Մարդկային ներուժի զարգացումը ՄՄԱՊԳՀԿ համար առաջնահերթություն է. morevmankan.am

Օրերս Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում մեկնարկել է վերապատրաստման ծրագիր՝ միջին բուժաշխատողների համար...

Լուրեր
«Ասել ցավին՝ վերջ»․ դասախոսություն ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am
«Ասել ցավին՝ վերջ»․ դասախոսություն ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am

Մարտի 14-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում դասախոսությամբ հանդես եկավ...

Լուրեր
«Նաիրի» բժշկական կենտրոնը համալրվել է MAGNETOM Sola 1.5 տեսլա ՄՌՏ սարքավորմամբ. nairimed.com
«Նաիրի» բժշկական կենտրոնը համալրվել է MAGNETOM Sola 1.5 տեսլա ՄՌՏ սարքավորմամբ. nairimed.com

«Նաիրի» բժշկական կենտրոնը  համալրվել է վերջին սերնդի, գերհզոր ևս մեկ  սարքավորումով, որը դեռևս միակն է Հայատսանում: Siemens Healthineers ընկերության...

ՀՀ ԱՆ. Անահիտ Ավանեսյանը ծանոթացել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի շինարարական աշխատանքներին
ՀՀ ԱՆ. Անահիտ Ավանեսյանը ծանոթացել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի շինարարական աշխատանքներին

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ծառայություններ մատուցող բժշկական կենտրոնների շենքային պայմանները շարունակում են բարելավվել...

Կայացավ «Սուր փուլի պատասխան» թեմայով դասախոսությունը. morevmankan.am
Կայացավ «Սուր փուլի պատասխան» թեմայով դասախոսությունը. morevmankan.am

Մարտի 5-ին Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ-ում (ՄՄԱՊԳՀԿ) տեղի ունեցավ «Սուր փուլի պատասխան» թեմայով դասախոսությունը...

Նաիրի ԲԿ-ն ակտիվ մասնակցում է միջազգային կոնֆերանսների. nairimed.com
Նաիրի ԲԿ-ն ակտիվ մասնակցում է միջազգային կոնֆերանսների. nairimed.com

«Նաիրի» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Նարինե Մամիկոնյանը և փոխտնօրեն, էնդոկրինոլոգ Նոնա Մարտիրոսյանը Ֆլորենցիայում մասնակցել են...

ԵՊԲՀ. Մեթոդաբանական և գործնական օգնություն մարզային հիվանդանոցներին
ԵՊԲՀ. Մեթոդաբանական և գործնական օգնություն մարզային հիվանդանոցներին

Համալսարանական մասնագետները մեթոդաբանական և գործնական օգնություն են ցուցաբերում մարզային հիվանդանոցներին...

ՄՄԱՊԳՀԿ-ում կայացավ «Օնկոգենեզի ժամանակակից տեսությունները» թեմայով դասախոսությունը. morevmankan.am
ՄՄԱՊԳՀԿ-ում կայացավ «Օնկոգենեզի ժամանակակից տեսությունները» թեմայով դասախոսությունը. morevmankan.am

Փետրվարի 27-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում (ՄՄԱՊԳՀԿ) կազմակերպվել էր դասախոսություն՝ «Օնկոգենեզի ժամանակակից տեսությունները» թեմայով...

Միքայել Գրիգորյան․ Կրթական կենտրոն. erebunimed.com
Միքայել Գրիգորյան․ Կրթական կենտրոն. erebunimed.com

Հերթական անգամ վերապատրաստման նպատակով Նեյրոանգիոգրաֆիայի տարածաշրջանային կրթական կենտրոնում են արտասահմանցի բժիշկները...

Լուրեր

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ