Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԵՊԲՀ. Կլինիկական օրդինատորի առաջարկած լուծման շնորհիվ զինծառայողի ձեռքը փրկվել է անդամահատումից

ԵՊԲՀ. Կլինիկական օրդինատորի առաջարկած լուծման շնորհիվ զինծառայողի ձեռքը փրկվել է անդամահատումից

Արտակ Գոքորյանը Ջավախքից է: Ապագա անոթային վիրաբույժը ևս մասնագիտության և աշխատանքի բերմամբ հայտնվեց արցախյան վերջին պատերազմի կիզակետում՝ որպես շտապօգնություն բժիշկ Արցախից Երևան տեղափոխելով մարտի դաշտում վիրավորված հայրենիքի պաշտպաններին:

Հիշարժան դեպքերը ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի անոթային վիրաբուժության 2-րդ կուրսի կլինիկական օրդինատորի պատերազմում անցած փորձառության ընթացքում քիչ չէին, բայց ամենից շատ տպավորել էր զինծառայողներից մեկի պատմությունը, որին տեսել է Վարդենիսի հոսպիտալում, վիրահատական սեղանին՝ ակամա մասնակցելով վիրահատությանը:

«Զինծառայողը ստացել էր աջ վերին վերջույթի հարզենային բեկորային վիրավորում, ինչի արդյունքում ունեինք բազկի շրջանի պատռված, ջնջխված վերք՝ նյարդանոթային խուրցի վնասումով, բազկային զարեկակի դեֆեկտ՝ մոտ 10 սմ: Վերջույթի իշեմիայի աստիճանը գնահատելուց հետո՝ անմիջական կապ եմ հաստատել իմ ավագ ղեկավար Արա Ֆիլիպի Ավետիսյանի հետ: Վերջույթի արյունամատակարարումը վերականգնելու և անդամահատումից խուսափելու նպատակով՝ առաջարկեցի ներքին շունտ տեղադրել և հիվանդին շտապօգնության  մեքենայով տեղափոխել Երևան»,- պատմում է կլինիկական օրդինատորը: Արդյունքում նրա առաջարկած լուծման շնորհիվ  հաջողվել է ռետինե խողովակի օգնությամբ ժամանակավոր վերականգնել զարկերակային դեֆեկտը, և վիրավորին տեղափոխել «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ, որտեղ արդեն զինվորականը համալսարանական բժիշկների կողմից վիրահատվել է, հեռացվել է արհեստական ներքին շունտը և զարկերակային անբողջականությունը վերականգնվել է մեծ ենթամաշկային երակը՝ վերցված ստորին վերջույթից:

Արտակը նշում է, որ նման միջամտություն և անգամ վիրահատություն հնարավոր էր կատարել նաև Վարդենիսում, սակայն վիրավորների մեծ հոսքը, ժամանակի, գործիքակազմի սղությունն արհեստավարժ թիմին հնարավորություն չէին տալիս երկար ժամանակ կենտրոնանալ վիրավորների վրա, քանի որ սպասման մեջ էին շատերը, որոնց ևս պետք էր անհապաղ բժշկական օգնություն տրամադրել:

«Անգամ անդամահատում կատարելու դեպքում էլ վիրավորի կյանքին վտանգ չէր սպառնա, սակայն մենք քննարկեցինք և ընտրեցինք այն տարբերակը, որը հնարավորություն տվեց պահպանել նրա ձեռքը, կյանքի որակը» - մանրամասնում է ԵՊԲՀ սովորողը:

Ընդգծում է, որ վիրավորում ստացած զինվորականը, որը ջոկի հրամանատար էր Արցախում, խոստովանել էր, որ աջ ձեռքով դեռևս պատրաստվում է զենք բռնել, հետևաբար այն ամպուտացնելը չէր կարող լինել ամենալավ որոշումը:  

Վիրահատությունից հետո կլինիկական օրդինատորը պահպանում է կապը պացիենտի հետ, որին օգնելու համար մասնագիտական ճիշտ որոշում է առաջարկել: Ձեռքի վիրահատությունից հետո կատարվել են նաև պլաստիկ միջամտություններ. անցնում է վերականգնողական բուժում:

Արտակ Գոքորյանը մինչև պատերազմի վերջին օրը շարունակել է ակտիվ մասնակցություն ունենալ վիրավորների տեղափոխման գործին:

Խոստովանում է, որ երբեմն ունեցել է զգացում, որ հնարավոր է չվերադառնա, երբեմն հակառակորդի կրակահերթի ձայնը շատ մոտ էր, սակայն բոլոր դեպքերում իրենց հաջողվել է կատարել մասնագիտական առաջադրանքն ու վիրավորներին հասցնել մասնագիտացված բժշկական հաստատություններ:

«Պատերազմից հետո կյանքն իհարկե փոխվել է, և ինչպես ցույց տվեց փորձը, սեփական ուժերի նկատմամբ վստահությունը գործի կեսն է: Սարսափելի մեծ դաս էր, թե՛ մասնագիտական, թե՛ կյանքի առումով,  որը չեմ ցանկանա մեր հետագա սերունդն անցնի կամ առնչվի նման փորձի հետ»,- նկատում է նա:

Պատերազմական և խաղաղ պայմաններում առաջնորդվել է դիմացինին առավելապես օգնելու սկզբունքով:

Ընդգծում է, որ յուրաքանչյուր մարդու մոտ, առավել ևս բժիշկների, պատասխանատվությունը սեփական խղճի առաջ ահռելի մեծ է:

Անոթային վիրաբուժությունն ընտրել է՝ սիրելով, հաշվի առնելով բժշկագիտության այս ուղղության արդիականությունը, երբ գործ ես ունենում վերջույթը պահպանելուց մինչև կյանքը փրկելու նուրբ սահմանագծի հետ:

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության համալսարանական կլինիկան հավաստագրվել է Սրտաբանների եվրոպական միության կողմից
ՀՀ ԱՆ. Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության համալսարանական կլինիկան հավաստագրվել է Սրտաբանների եվրոպական միության կողմից

Սրտաբանների եվրոպական միությունը վերջերս իրականացրել է ծրագիր, որի շրջանակում գնահատել է, թե որքանով են սրտաբանական կլինիկաները համապատասխանում միջազգային...

Աշխատանք՝ ռենտգեն-տեխնիկ. morevmankan.am
Աշխատանք՝ ռենտգեն-տեխնիկ. morevmankan.am

Մարգարյան ծննդատունն աշխատանքի է հրավիրում ախտորոշիչ ծառայության ռենտգեն-տեխնիկի...

Պացիենտին՝ ավելի հասկանալի, բժշկին՝ ավելի ճշգրիտ. արհեստական բանականությունը մուտք է գործում Հայաստանում լաբորատոր հետազոտությունների ոլորտ
Պացիենտին՝ ավելի հասկանալի, բժշկին՝ ավելի ճշգրիտ. արհեստական բանականությունը մուտք է գործում Հայաստանում լաբորատոր հետազոտությունների ոլորտ

Վերջին տարիներին առողջապահության ոլորտում արհեստական բանականության (ԱԲ) ներդրումը դարձել է բժշկական տեխնոլոգիաների զարգացման առաջնահերթ ուղղություններից մեկը...

Մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է բժշկական կենտրոնների միջազգային հավաստագրման ՈՍԿԵ ՍՏԱՆԴԱՐՏ՝ JCI որակավորում. nairimed.com
Մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է բժշկական կենտրոնների միջազգային հավաստագրման ՈՍԿԵ ՍՏԱՆԴԱՐՏ՝ JCI որակավորում. nairimed.com

Այս հաջողությունը Հայաստանի առողջապահության ոլորտում  սահմանում է նոր նշաձող՝ հաստատելով կենտրոնի կողմից մատուցվող բժշկական ծառայությունների բարձր որակն ու պացիենտների...

Հայաստանում առաջին անգամ իրականացվեց օսթեոինտեգրացիա վիրահատությունը
Հայաստանում առաջին անգամ իրականացվեց օսթեոինտեգրացիա վիրահատությունը

Երեւան, Հայաստան — 2025 թ. մայիսի 29 — Հայկական առողջապահության ոլորտում գրանցվեց պատմական իրադարձություն՝ Հայաստանում առաջին անգամ հաջողությամբ իրականացվեց...

ՀՀ ԳԱԱ մրցանակ` բժշկագիտության ոլորտում
ՀՀ ԳԱԱ մրցանակ` բժշկագիտության ոլորտում

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի 2025 թվականի հայտարարված մրցույթին առաջին անգամ տեղ է հատկացվել բժշկագիտությանը (մեկ անվանակարգ...

ԵՊԲՀ. Մեկնարել է հետազոտական նախագիծ, որը կմիավորի առաջատար տեխնոլոգիաները և կրթական բաղադրիչը
ԵՊԲՀ. Մեկնարել է հետազոտական նախագիծ, որը կմիավորի առաջատար տեխնոլոգիաները և կրթական բաղադրիչը

ԵՊԲՀ նորմալ անատոմիայի ամբիոնը և «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնը համատեղ մեկնարկել են նոր հետազոտական նախագիծ, որը կմիավորի առաջատար տեխնոլոգիաները և կրթական բաղադրիչը...

ՀՀ ԱՆ. «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում բացվել է վերակառուցված մասնաշենքը
ՀՀ ԱՆ. «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում բացվել է վերակառուցված մասնաշենքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն», որն արդիականացվել է...

Աշխատանք՝ վիրահատական բաժանմունքի ավագ բուժքույր. morevmankan.am
Աշխատանք՝ վիրահատական բաժանմունքի ավագ բուժքույր. morevmankan.am

«Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում ավագ բուժքրոջ՝ վիրահատական բաժանմունքում աշխատելու համար...

Նարեկ Զեյնալյանը նշանակվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
Նարեկ Զեյնալյանը նշանակվել է  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ բժշկական և վարչական աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր...

Հայաստանը դառնում է գրավիչ բժշկական տուրիզմի համար. լրագրողներն այցելել են «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոն
Հայաստանը դառնում է գրավիչ բժշկական տուրիզմի համար. լրագրողներն այցելել են «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոն

Կարևորելով ԶԼՄ–ների դերը առողջապահական ոլորտի լուսաբանման գործում...

Գլխուղեղի ուռուցքներ․ ախտորոշում և բուժում «Նաիրի» ԲԿ-ում և «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում. nairimed.com
Գլխուղեղի ուռուցքներ․ ախտորոշում և բուժում «Նաիրի» ԲԿ-ում և «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում. nairimed.com

Գլխուղեղի ուռուցքները կարող են լինել թե՛ բարորակ, թե՛ չարորակ։ Սակայն նույնիսկ բարորակ գոյացությունները կարող են վտանգավոր լինել, քանի որ ճնշում են գլխուղեղի...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն Լուրեր
Emergency կլինիկական օրդինատուրայի ծրագիր. erebunimed.com
Emergency կլինիկական օրդինատուրայի ծրագիր. erebunimed.com

Առաջին անգամ Հայաստանում բժիշկներն անհետաձգելի բուժօգնության մասնագետի որակավորում ստացան...

Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել դեղ ներմուծող ընկերությունների ներկայացուցիչների հետ
Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել դեղ ներմուծող ընկերությունների ներկայացուցիչների հետ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել դեղ ներմուծող ընկերությունների ներկայացուցիչների հետ...

MV Medtech ընկերության ժամանակակից սարքերը՝ «Նաիրի» բժշկական կենտրոնում. nairimed.com
MV Medtech ընկերության ժամանակակից սարքերը՝ «Նաիրի» բժշկական կենտրոնում. nairimed.com

«Նաիրի» բժշկական կենտրոնը պացիենտների առավել արդյունավետ, անվտանգ և բարձրակարգ բուժօգնությունն ապահովելու համար կարևորում է ժամանակակից...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ