ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում մեկ օրվա ընթացքում ծնվել է երեք զույգ. morevmankan.am

Ծննդաբերական բաժանմունքի վարիչ, բ․գ․թ․, մանկաբարձ-գինեկոլոգ Լևոն Հակոբյանը` ով իրականացրել է առաջին երկու զույգի ծննդալուծումը (34 և 28 տարեկան կանանց մոտ), մեզ հետ զրույցում ասաց.
«Առաջին զույգը լույս աշխարհ է եկել մայիսի 1-ին, մյուսը՝ մայիսի 2-ի առավոտյան։ Զույգերից մեկն ինքնաբեր հղիության արդյունք է, մինչ այդ կինը երկու կեսարյան հատում է տարել։ Կենտրոն ընդունվել է ծննդաբերական ցավերով, ծննդալուծումն իրականացվել է կեսարյան հատման միջոցով։ Բալիկները տարբեր սեռի են՝ 2 600 գր և 2400 գր քաշերով։ Երկրորդը զույգը երկար ժամանակ ունեցել է անպտղություն (7-8 տարի)։ Կինը հղիացել է ԱՄԲ եղանակով, որը կատարվել է մեր կենտրոնում։ Զույգ բալիկները նույնպես տարբեր սեռի են՝ 2 600 գր և 2400 գր քաշերով»։
Լ․ Հակոբյանի փոխանցմամբ՝ և՛ նորածինների, և՛ մայրիկների առողջական վիճակը լավ է։
Մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Բադալյանը, ով իրականացրել է երրորդ զույգի (31 տարեկան կնոջ մոտ) ծննդալուծումը, մեզ հետ զրույցում ասաց.
«Կնոջ մոտ սա երրորդ ծննդաբերությունն էր, առկա էր զույգ պտղով հղիություն (երկձվանի երկվորյակներ, տարբեր պտղապարկերի մեջ)։ Հղին վեց-յոթ շաբաթականից եղել է մեր կենտրոնի՝ անձամբ իմ հսկողության տակ։ Հղիությունը բարեհաջող ավարտվել է 37-38 շաբաթականում։ Կնոջ մոտ ծննդաբերությունն ընթացել է բնական ճանապարհով` առանց միջամտության, բարեհաջող ավարտով։ Զույգ բալիկները լույս աշխարհ են եկել գլխային առաջադրությամբ։ Այժմ գտնվում են հետծննդյան բաժնում, երկու օրից դուրս կգրվեն։ Բալիկները տարբեր սեռի են՝ 2 700 գրամ և 2650 գր քաշերով: Ըստ Աբգարի սանդղակի վիճակը գնահատվել է 9 բալ»։
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի բժիշկ-նեոնատոլոգ Մարինե Զարգարյանը մեզ հետ զրույցում ասաց.
«Հազվադեպ է լինում, որ մեկ օրվա մեջ երեք զույգ է ծնվում։ Ինքնին բացառիկ երևույթ է։ Մեկ զույգը արհեստական բեղմնավորման ճանապարհով է լույս աշխարհ եկել, մյուսը երկուսը՝ ինքնաբեր հղիության արդյունքում։ Բոլորը զույգերը ծնվել են նորմալ ճիչով։ Մեկ զույգը եղել է 35 շաբաթական ծննդաբերությունից` անհաս, որոնցից մեկն ունի բուժման կարիք, և այս պահին ունի թթվածնային կախվածություն, բայց ելքը, միանշանակ, կլինի դրական։ Բալիկներն ակտիվ են, աշխույժ։ Գտնվում են իրենց մայրիկների կողքին»։

Կարդացեք նաև

Սրտաբանների եվրոպական միությունը վերջերս իրականացրել է ծրագիր, որի շրջանակում գնահատել է, թե որքանով են սրտաբանական կլինիկաները համապատասխանում միջազգային...



Վերջին տարիներին առողջապահության ոլորտում արհեստական բանականության (ԱԲ) ներդրումը դարձել է բժշկական տեխնոլոգիաների զարգացման առաջնահերթ ուղղություններից մեկը...


Այս հաջողությունը Հայաստանի առողջապահության ոլորտում սահմանում է նոր նշաձող՝ հաստատելով կենտրոնի կողմից մատուցվող բժշկական ծառայությունների բարձր որակն ու պացիենտների...


Երեւան, Հայաստան — 2025 թ. մայիսի 29 — Հայկական առողջապահության ոլորտում գրանցվեց պատմական իրադարձություն՝ Հայաստանում առաջին անգամ հաջողությամբ իրականացվեց...


ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի 2025 թվականի հայտարարված մրցույթին առաջին անգամ տեղ է հատկացվել բժշկագիտությանը (մեկ անվանակարգ...


ԵՊԲՀ նորմալ անատոմիայի ամբիոնը և «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնը համատեղ մեկնարկել են նոր հետազոտական նախագիծ, որը կմիավորի առաջատար տեխնոլոգիաները և կրթական բաղադրիչը...


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն», որն արդիականացվել է...


«Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում ավագ բուժքրոջ՝ վիրահատական բաժանմունքում աշխատելու համար...


ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ բժշկական և վարչական աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր...


Գլխուղեղի ուռուցքները կարող են լինել թե՛ բարորակ, թե՛ չարորակ։ Սակայն նույնիսկ բարորակ գոյացությունները կարող են վտանգավոր լինել, քանի որ ճնշում են գլխուղեղի...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել դեղ ներմուծող ընկերությունների ներկայացուցիչների հետ...


«Նաիրի» բժշկական կենտրոնը պացիենտների առավել արդյունավետ, անվտանգ և բարձրակարգ բուժօգնությունն ապահովելու համար կարևորում է ժամանակակից...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն