Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Կորոնավիրուսային ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Նունե Քրիշչյանի հետ. armeniamedicalcenter.am

Կորոնավիրուսային ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Նունե Քրիշչյանի հետ. armeniamedicalcenter.am

Համաճարակաբանության խնդիրներն այս տարվա ընթացքում, կարծես թե, բազմապատկվեցին և դարձան ամենակարևորը:

Այո, ինչպես նաև համաճարակաբանությունը որպես  մասնագիտություն ավելի արժևորվեց: Սկզբում բոլորս խուճապային տրամադրության մեջ էինք և դրա հիմնական պատճառն այն էր, որ ոչինչ չգիտեինք կորոնավիրուսի և վերջինիս  հարուցած հիվանդության մասին: Դրան զուգահեռ, սարսափելի կադրեր էին ցուցադրում Չինաստանից և  այլ երկրներից, թե ինչպես են մարդիկ փողոցում ընկնում և այլն: Հիմա արդեն գիտենք, որ, իհարկե, լինում են նաև կոլապտոիդ վիճակներ, բայց կարծես համակերպվել ենք և արդեն, քիչ թե շատ, իրազեկված լինելով այս աղետալի վարակի մասին՝  հաստատուն քայլերով շարժվում ենք առաջ:

Բնականաբար, սկզբում կար մասնագետների պակաս, ինչպե՞ս կարգավորվեց այդ հարցը:

Որպես ազգային թիմի անդամ, իմ և գործընկերներիս ջանքերով, բավականին մեծ թվով բուժանձնակազմ կրթվեց:  COVID-19 վարակի հսկողության թեմաներով եղել են վեբինարներ, առցանց և լսարանային դասընթացներ:

Բուժման հարցերից  ոչ պակաս կարևոր է վարակից պաշտպանվելը, բայց սկզբում դա էլ դեռ կազմակերպված չէր և շատ անորոշ էր:

Սկզբնական շրջանում,  նույնիսկ բոլոր առաջատար երկրներում, անհատական պաշտպանիչ միջոցների պակաս կար: Մենք  ևս թանզիֆի  8 շերտով դիմակներ կարեցինք. արդուկում, լվանում էինք և դրանք լավ էլ պաշտպանում էին,  մինչև մեր բուժհաստատությունները ևս համալրվեցին համապատասխան պաշտպանիչ միջոցներով:

Բուժաշխատողների գլխավորությամբ ամբողջ ազգը սկսեց ուշադրություն դարձնել ձեռքերի հիգիենային՝ հաճախ լվանալ, մշակել սպիրտ պարունակող ախտահանիչներով, պահպանել սոցիալական հեռավորություն և դիմակ կրել: Դիմակ կրելը նվազեցնում է դիմացինի վարակվելու հավանականությունը:

Այս ընթացքում կորոնավիրուսային վարակի ընթացքն ինչպե՞ս կգնահատեք:

Ցավոք, կորոնավիրուսի դեպքերը գնալով ավելի բարդանում են: Եթե սկզբում ունեինք անգամ անախտանիշ դեպքեր, պացիենտները բուժվում էին տանը, ապա հիմա գրեթե 90%-ը բարդ կլինիկական ընթացք է ունենում: Շատերի մոտ թոքաբորբի զարգացումը գրեթե պարտադիր է դարձել: Հիվանդությունը բարդանում է անգամ առանց ուղեկցող հիվանդությունների:

Կորոնավիրուսի այս բարդ իրավիճակին միացավ պատերազմը և, բնականաբար, ավելի բարդացրեց վիճակը:

Այո, պատերազմը բարդացրեց  իրավիճակը: Սկսեցինք պայքարել երկու ճակատում, աշխատում էինք 24 ժամ: Պայքարում էինք նաև այն բանի համար, որ ռազմադաշտից բերված մեր  վիրավոր տղաները զուգահեռ չվարակվեն կորոնավիրուսով, որն է՛լ ավելի կբարդացներ նրանց վիճակը: Արցախում զինվորներին ցուցաբերվում էր անհետաձգելի օգնություն, հետո նրանք տեղափոխվում էին Հայաստանի տարբեր բուժհաստատություններ:

Վերահսկելը դժվար էր: Բոլոր հիվանդանոցներում կային սահմանափակումներ, բայց հուզական խնդիրն այնքան բարձր էր, որ վիրավոր զինվորի հարազատների առջև դռներ փակելը, նրանց խիստ կանոններով վերաբերվելը չափազանց դժվար էր: Չնայած բոլորն էլ ըմբռնումով էին մոտենում ու փորձում էին պահպանել կանոնները, այդուհանդերձ, ունեցանք  զինվորների վարակման դեպքեր:

Որո՞նք էին, սկզբում, ամենակարևոր խնդիրները:

Սկզբում մեկուսացման խնդիրներ կային, մահճակալները չէին բավականացնում: Թեստավորումը, մեկուսացումը և այլ հարցեր կազմակեպելն ու վերահսկելը բարդ էին: Բոլորը ջերմում էին և դժվար էր հասկանալ՝ դա վերքերի՞ց էր, թե՞` վարակից:

Վարակը տանելուց հետո իմունիտետը որքա՞ն ժամանակ է պաշտպանում` կրկին վարակվելուց:

Այդ հարցը դեռևս լավ ուսումնասիրված չէ, սակայն կա  կրկնավարակի հավանականություն: Մեր բուժաշխատողների մոտ արդեն եղել են կրկնավարակման դեպքեր:  Դա կամ օրգանիզմում հիվանդության երկրորդ ալիք է եղել, կամ` նոր հիվանդություն:

«Արմենիա» ՀԲԿ-ում ե՞րբ են բացվել կիրոնավիրուսային  բաժանմունքները:

Անհրաժեշտությունից ելնելով, բացեցինք կորոնավիրուսային երկու բաժանմունք՝ հնարավորին մեկուսացված: Դրանք գտնվում են 5-րդ և 6-րդ հարկերում: Ընդհանուր առմամբ, ունենք 100 մահճակալ: Այդ գործընթացը կազմակերպել բազմապրոֆիլ հիվանդանոցում բավականին  բարդ է: Պացիենտների համար ստեղծեցինք առանձին վերելակ, առանձին մուտք: Կարգավորել ենք նաև հետազոտությունների խնդիրը, դրանց մեծ մասը կատարվում են տեղում, իսկ թոքերի ՀՏ-ի համար հիվանդներին տրամադրվում են հատուկ ժամեր:

Որքա՞ն ժամանակ է հիվանդը վարակիչ:

Պացիենտը վարակիչ է մինչև կլինիկական ախտանիշներն ի հայտ գալը` 1-2 օր և կլինիկան սկսելուց հետո` մինչև 11-14-րդ օրը: Եթե թեստը դրական է, 14-րդ օրն այլևս կրկնակի թեստավորում չի պահանջվում: Սակայն ստացիոնարում գտնվելու ընթացքում կարելի է թեստավորել, եթե առկա է որևէ խնդիր կամ անհրաժեշտ տեղափոխել այլ բաժանմունք: Կրկնակի ՀՏ-ն ցանկալի է կատարել ավելի ուշ՝ բուժող բժշկի ցուցումով:

Բուժման ի՞նչ մոտեցումներ կան:

Կան միջազգային բուժման ուղեցույցներ, որոնք արագ թարգմանվեցին և ներդրվեցին: Դրանք հակավիրուսային պատրաստուկներն են, հակաբիոտիկներ, հորմոններ և այլն: Պարբերաբար բուժման սխեմաները թարմացվում են և ներկայացվում սեմինարներում:

Որքանո՞վ է տեղին հակաբիոտիկների նշանակումը վիրուսային թոքաբորբի ժամանակ:

Պացիենտների 90%-ը՝ տանն ինքնաբուժմամբ զբաղվելիս, ոչ տեղին հակաբիոտիկներ է օգտագործում, կան նաև բժիշկներ, որոնք բոլոր դրական թեստերի դեպքում անպայման 2-3 հակաբիոտիկ են նշանակում՝ առանց հետազոտման, թոքաբորբի առկայությունը պարզելու: Դա շատ սխալ է: Անգամ թոքաբորբի դեպքում, որը սկզբում վիրուսային է, հակաբիոտիկը չի ազդում և կարող է միայն վնասել, որի հետևանքները դեռ հետո կտեսնենք:

Հակաբիոտիկ պետք է նշանակվի, եթե բակտերիալ ֆոն է միանում: Հակաբիոտիկների սխալ, անիմաստ նշանակման դեպքում զարգանում է մանրէների կայունություն հակաբիոտիկների նկատմամբ: Եվ եթե մոտ ապագայում որևէ պատճառից սեպսիս զարգանա, այլևս ոչ մի հակաբիոտիկ չի օգնի: Դա ապագայում լուրջ խնդիր է առաջացնելու ամբողջ աշխարհում:

Ինչպիսի՞ն է բաժանմունքների հագեցվածությունը:

Նախարարությունն ապահովում է բավարար քանակի անհատական պաշտպանիչ միջոցներով, չկա ո՛չ դեղորայքի, ո՛չ պաշտպանիչ միջոցների պակաս:

Կանխարգելման ի՞նչ նոր միջոցներ են առաջարկվում:

Ամեն ինչ նույնն է՝  դիմակի կրում, սոցիալական հեռավորություն, հաճախակի օդափոխություն, ձեռքերի ախտահանում և իհարկե՝ առողջ ապրելակեպի վարում:

Օղիով թրջած թազիֆով շնչելն է նաև օգնում, ջրածնի պերօքսիդը: Չինացիների պնդմամբ՝ 3%-անոց  ջրածնի պերօքսիդն օդը հարստացնում է թթվածնով, և եթե այն տարայով սենյակում դրվի մի քանի տեղ՝ օդը կհարստանա թթվածնով:

Նախկինում եղե՞լ են համաճարակային բարդ վիճակներ:

Մինչև կորոնավիրուսը` 2016 թվականին, գրիպի H1 N1 շտամի բարդ բռնկումներ ենք եղել՝ բարձր մահացության տոկոսով, թոքաբորբերով, ծանր ընթացքով: Հիվանդն իրեն լավ զգալով գալիս էր, բայց արդեն թոքերը քայքայված: Այդ ժամանակ ևս մի քանի ամիս աշխատեցինք շատ լարված և՛ վերակենդանացման, և՛ թոքային բաժանմունքներում: Այն ժամանակ տամիֆլյու դեղի ժամանակին նշանակելու դեպքում ունենում էինք բավականին լավ արդյունքներ:

Կորոնավիրուսի դեմ կա՞ն սպեցիֆիկ ազդող միջոցներ:

Կորոնավիրուսի վրա որևէ հակավիրուսային պատրաստուկի ազդեցություն ապացուցված չէ: Միակ հույսը պոպուլյացիոն իմունիտետն է, եթե մարդկության 70%-ը պատվաստվի, վիրուսի վարակը հնրավոր է` վերանա:

Ձեր խորհուրդն` ընթերցողին:

Չթերագնահատել այս հիվանդությունը, պահպանել անհատական պաշտպանական կանոնները, որպեսզի կարողանանք մի քիչ շունչ քաշել: Արդեն ձմեռ է, օդափոխությունը դժվար է իրականացնել, պետք է մարդկային կուտակումներ չառաջացնել, անհրաժեշտ է հնարավորին պահել սոցիալական հեռավորություն, օդափոխել սենյակները, վարել առողջ ապրելակերպ: Յուրաքանչյուրս մեր տեղում փորձենք չվարակել և չվարակվել: Դրական նախատրամադրվածությունը նույնպես շատ կարևոր է:

Նաև ուզում եմ խոնարհվել թե՛ ռազմաճակատի, թե՛ այստեղի բոլոր բուժաշխատողների առջև այն ահռելի աշխատանքի համար, որ նրանք կատարում են ամեն օր: Եթե չլիներ այդ նվիրումով աշխատանքը, անթիվ կորուստներ կունենայինք:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Մարդկային ներուժի զարգացումը ՄՄԱՊԳՀԿ համար առաջնահերթություն է. morevmankan.am
Մարդկային ներուժի զարգացումը ՄՄԱՊԳՀԿ համար առաջնահերթություն է. morevmankan.am

Օրերս Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում մեկնարկել է վերապատրաստման ծրագիր՝ միջին բուժաշխատողների համար...

Լուրեր
«Ասել ցավին՝ վերջ»․ դասախոսություն ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am
«Ասել ցավին՝ վերջ»․ դասախոսություն ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am

Մարտի 14-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում դասախոսությամբ հանդես եկավ...

Լուրեր
«Նաիրի» բժշկական կենտրոնը համալրվել է MAGNETOM Sola 1.5 տեսլա ՄՌՏ սարքավորմամբ. nairimed.com
«Նաիրի» բժշկական կենտրոնը համալրվել է MAGNETOM Sola 1.5 տեսլա ՄՌՏ սարքավորմամբ. nairimed.com

«Նաիրի» բժշկական կենտրոնը  համալրվել է վերջին սերնդի, գերհզոր ևս մեկ  սարքավորումով, որը դեռևս միակն է Հայատսանում: Siemens Healthineers ընկերության...

ՀՀ ԱՆ. Անահիտ Ավանեսյանը ծանոթացել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի շինարարական աշխատանքներին
ՀՀ ԱՆ. Անահիտ Ավանեսյանը ծանոթացել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի շինարարական աշխատանքներին

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ծառայություններ մատուցող բժշկական կենտրոնների շենքային պայմանները շարունակում են բարելավվել...

Կայացավ «Սուր փուլի պատասխան» թեմայով դասախոսությունը. morevmankan.am
Կայացավ «Սուր փուլի պատասխան» թեմայով դասախոսությունը. morevmankan.am

Մարտի 5-ին Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ-ում (ՄՄԱՊԳՀԿ) տեղի ունեցավ «Սուր փուլի պատասխան» թեմայով դասախոսությունը...

Նաիրի ԲԿ-ն ակտիվ մասնակցում է միջազգային կոնֆերանսների. nairimed.com
Նաիրի ԲԿ-ն ակտիվ մասնակցում է միջազգային կոնֆերանսների. nairimed.com

«Նաիրի» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Նարինե Մամիկոնյանը և փոխտնօրեն, էնդոկրինոլոգ Նոնա Մարտիրոսյանը Ֆլորենցիայում մասնակցել են...

ԵՊԲՀ. Մեթոդաբանական և գործնական օգնություն մարզային հիվանդանոցներին
ԵՊԲՀ. Մեթոդաբանական և գործնական օգնություն մարզային հիվանդանոցներին

Համալսարանական մասնագետները մեթոդաբանական և գործնական օգնություն են ցուցաբերում մարզային հիվանդանոցներին...

ՄՄԱՊԳՀԿ-ում կայացավ «Օնկոգենեզի ժամանակակից տեսությունները» թեմայով դասախոսությունը. morevmankan.am
ՄՄԱՊԳՀԿ-ում կայացավ «Օնկոգենեզի ժամանակակից տեսությունները» թեմայով դասախոսությունը. morevmankan.am

Փետրվարի 27-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում (ՄՄԱՊԳՀԿ) կազմակերպվել էր դասախոսություն՝ «Օնկոգենեզի ժամանակակից տեսությունները» թեմայով...

Միքայել Գրիգորյան․ Կրթական կենտրոն. erebunimed.com
Միքայել Գրիգորյան․ Կրթական կենտրոն. erebunimed.com

Հերթական անգամ վերապատրաստման նպատակով Նեյրոանգիոգրաֆիայի տարածաշրջանային կրթական կենտրոնում են արտասահմանցի բժիշկները...

Լուրեր
Կայացավ «Զարգացման բնածին արատների գենետիկան» թեմայով դասախոսությունը. morevmankan.am
Կայացավ «Զարգացման բնածին արատների գենետիկան» թեմայով դասախոսությունը. morevmankan.am

Փետրվարի 23-ին Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ-ում (ՄՄԱՊԳՀԿ) տեղի ունեցավ «Զարգացման բնածին արատների գենետիկան» թեմայով դասախոսությունը...

Կլինիկական դեպք․ հայտնաբերվել է հեմատոմա՝ մոտավոր չափերը 4,5-5 սմ. morevmankan.am
Կլինիկական դեպք․ հայտնաբերվել է հեմատոմա՝ մոտավոր չափերը 4,5-5 սմ. morevmankan.am

Օրեր առաջ ՄՄԱՊԳՀԿ է դիմել 30 տարեկան կին՝ գանգատվելով 1,5-2 ամիս չդադարող արյունային արտադրությունից սեռական ուղիներից...

Լուրեր
Դիաբետի դպրոց. erebunimed.com
Դիաբետի դպրոց. erebunimed.com

«Էրեբունի» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում այսուհետ գործելու է Դիաբետի դպրոց: Պոլիկլինիկայում հաշվառված հիվանդները պարբերաբար կմասնակցեն դասընթացների...

Լուրեր
ԵՊԲՀ. Հայաստանում մանկական քաղցկեղի՝ տարեկան գրանցված դեպքերի առողջացման ցուցանիշը 75% է
ԵՊԲՀ. Հայաստանում մանկական քաղցկեղի՝ տարեկան գրանցված դեպքերի առողջացման ցուցանիշը 75% է

Ըստ ԱՀԿ տվյալների` յուրաքանչյուր տարի 0-19 տարեկան 400.000 երեխայի և դեռահասի մոտ ախտորոշվում է քաղցկեղ...

ՀՀ ԱՆ. Անահիտ Ավանեսյանը Հունգարիայի ՆԳ նախարարի հետ քննարկել է առողջապահության ոլորտում հուշագրի կնքման հնարավորությունը
ՀՀ ԱՆ. Անահիտ Ավանեսյանը Հունգարիայի ՆԳ նախարարի հետ քննարկել է առողջապահության ոլորտում հուշագրի կնքման հնարավորությունը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակության կազմում, Հունգարիա կատարած այցի շրջանակներում, Հայաստանի առողջապահության նախարար...

Հերթական դասընթաց՝ նվիրված ձեռքերի հիգիենայի հարցերին. morevmankan.am
Հերթական դասընթաց՝ նվիրված ձեռքերի հիգիենայի հարցերին. morevmankan.am

Պացիենտների և ծննդկանների անվտանգությունը Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի կարևոր...

Լուրեր

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ