Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հայ բժիշկերի կյանքից

ԵՊԲՀ. Հուշեր բժշկական մեկդարյա բուհի հասակակից Իդա Մովսեսյանի մասին

ԵՊԲՀ. Հուշեր բժշկական մեկդարյա բուհի հասակակից Իդա Մովսեսյանի մասին

Բժշկական համալսարանում  100-ամյա պատմությունը ձևավորել են մարդիկ, ովքեր իրենց կարևոր հետքն են թողել բուհի կյանքում, և տասնամյակներ անց էլ նրանց հիշում են, մեծարում: Սա ԵՊԲՀ-ի ամենակարևոր ավանդույթներից մեկն է:

Հոբելյանական հերթական ակնարկը նվիրված է  երկարամյա դասախոս, նորմալ ֆիզիոլոգիայի ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու Իդա Մովսեսյանին: Դեկտեմբերի 29-ին նա կդառնար 100 տարեկան:

Իդա Մովսեսյանը ավելի քան երեսուն տարի աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտի նորմալ ֆիզիոլոգիայի ամբիոնում, բժիշկների շատ ու շատ սերունդներ նրա ուսանողներն են եղել: Նրանք մինչ օրս հիացմունքով են խոսում Իդա Ավետովնայի և այն անջնջելի տպավորության մասին, որը թողել է իրենց վրա և՛ որպես մասնագետ, և՛ որպես մարդ:

Արդեն 18 տարի է, ինչ բժիշկ-գիտնականը մեզ հետ չէ, բայց բոլոր նրանք, ովքեր գիտեին այդ աննկարագրելի  գեղեցկություն և հմայք ունեցող կնոջը, երբեք չեն մոռանա նրան:

Իդա Մովսեսյանի անձի ձգողական ուժի գաղտնիքներից մեկն այն էր, որ օժտված էր սիրելու և ուրիշին զգալու բացառիկ տաղանդով, յուրաքանչյուրի նկատմամբ ուներ առանձնահատուկ վերաբերմունք` հարգելով մարդու անհատականությունը և անկրկնելիությունը: Հասկանում, ապրումակցում էր ուրիշին, օգնում` իրեն հատուկ նրբանկատությամբ: Միևնույն ժամանակ, իր հետ շփումը ենթադրում էր մարդկային որակների և հարաբերությունների բարձր նշաձող, որն իր ներկայությամբ իջեցնելը  պարզապես անհնարին էր:

Իդա Ավետովնան, ամբողջ կյանքում զբաղվելով տեսությամբ, հոյակապ դիագնոստ էր, բազմաթիվ բուժող բժիշկներ խորհուրդ էին հարցնում նրանից, և նրա խորը վերլուծական կարողությունները թույլ էին տալիս ճիշտ ախտորոշել հիվանդությունը, ինչում բուժող բժիշկը համոզվում էր արդեն գործնականում: Իդա Մովսեսյանը նաև փայլուն դասախոս էր: Թե՛ ուսանողները, թե՛ այն գործընկերները, ովքեր ներկա են եղել նրա դասերին, ասում են, որ դասախոսությունները և գործնական պարապմունքները ոչ միայն գիտելիքի փոխանցում էին, այլ մի ստեղծագործական գործընթաց, որի ակտիվ մասնակիցը հենց ուսանողն էր:

Բժշկական մայր բուհի բժշկական քիմիայի ամբիոնի վարիչ Մագդա Մելքոնյանը, ով Իդա Ավետովնայի ուսանողն է եղել,  հիշում է.

 

«Բուհում մենք ոչ միայն գիտություն ենք ուսումնասիրում, այլև կյանք ենք սովորում, հասկանում ենք, թե ինչպիսին կուզենայինք դառնալ: Իդա Ավետովնան մեզ համար օրինակելի էր բոլոր առումներով: Մենք լսում էինք նրան կլանված` ոչ մի բառ բաց չթողնելով:  Կարդում էինք այն գրքերը, որ նա մեզ խորհուրդ էր տալիս, հաճախում այն համերգներին, ցուցահանդեսներին և թատերական ներկայացումներին, որոնց մասին պատմել էր: Մենք հիանում էինք և ցանկանում նմանվել նրան: Իհարկե, դրան հասնելն անհնար էր, բայց սերն ու հարգանքը նրա հանդեպ ստիպում էին անել ամեն ինչ, որ մոտենայինք նրան... Հովհաննես Շիրազն իր բանաստեղծություններում Իդային անվանում էր ոչ-երկրային էակ, աստվածուհի: Մենք էլ այդպես էինք ընկալում Իդա Ավետովնային. թվում էր, թե սովորական մարդկային չափանիշները նրա հանդեպ կիրառելի չեն….»

Գիտության վաստակավոր գործիչ Լևոն Մկրտչյանն ասում է. «1956-ին ես Իդա Ավետովնայի ուսանողն էի, նա պայծառ կին էր, դասախոս, որը մեր մեջ սեր էր սերմանում ոչ միայն իր առարկայի, այլև ընդհանրապես գիտության նկատմամբ: Նրանում համատեղված էին հազվագյուտ գեղեցկությունն ու ինտելեկտը: Մենք նրան համարում էինք երիտասարդ պրոֆեսոր, թեպետ հետո պարզվեց, որ նա նոր էր սկսում աշխատել իր թեկնածուական ատենախոսության վրա։ Բնությունը Իդա Ավետովնային պարգևել էր առանձնահատուկ գրավչություն ու խելք։ Նա մորից՝ Վարվառա Թումանովնա Գաբրիելյանից, ժառանգել էր գեղեցկություն, խելք և վեհանձնություն։ Վարվառա Թումանովնան, լինելով Հայաստանում ախտաբանական անատոմիական գիտական դպրոցի կազմակերպիչներից մեկը, ամբիոնը ղեկավարել էր գրեթե 40 տարի, նա փայլուն դասախոս էր, անգերազանցելի դիագնոստ»:

Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, ունենալով հայկական կրթություն, Իդա Մովսեսյանն ընդունվում է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության բաժինը:

Սակայն, զգալով բժշկի մասնագիտության կարևորությունը հատկապես պատերազմի տարիներին, նա որոշում է կրթությունը շարունակել Երևանի բժշկական ինստիտուտում: Այնուհետև նրա գրեթե ողջ աշխատանքային գործունեությունը` 1950 թ.-ից մինչև 1980 թ., ընթացել է ինստիտուտի նորմալ ֆիզիոլոգիայի ամբիոնում: 1962 թ. Իդա Մովսեսյանը փայլուն պաշտպանում է թեկնածուական ատենախոսությունը, որը նվիրված էր լյարդում լեղագոյացման ֆունկցիայի վրա փորձարարական ջղաձգության նոպաների ազդեցության հարցերին:

Իդա Մովսեսյանի  դուստրը՝ ԵՊՀ անգլիական բանասիրության ամբիոնի դոցենտ Մարիկա Տոնյանը ընդգծում է, որ  նա սովորեցնում էր ինքնուրույն մտածել, գտնել երևույթների պատճառները, վերլուծել, համադրել.

«Միևնույն ժամանակ ուսանողները նրանից սովորում էին համբերատար, հանդուրժող, նրբանկատ լինել: Ասում էր. «Եթե ուսանողը վախենում է մտածել, նա լավ բժիշկ չի դառնա: Իսկ եթե չի սիրում հիվանդին իր բոլոր թուլություններով հանդերձ, ապա ընդհանրապես բժիշկ չի կարող դառնալ»: Մեղմ լինելով հանդերձ՝ մայրիկս հայտնի էր իր սկզբունքայնությամբ և պահանջկոտությամբ: Մինչ օրս նրա նախկին ուսանողները հիշում են, թե ինչպիսի բծախնդրությամբ էր նա քննում ուսանողին՝ գնահատելով ոչ միայն նրա գիտելիքը, այլ նաև մտածելու կարողությունը»:

Իդա Մովսեսյանը միշտ շրջապատված էր երիտասարդներով:  Կար ժամանակ, երբ Երևանի բժշկական ինստիտուտում գործում էր Արվեստի հասարակական համալսարան, որի ղեկավարը հենց Իդա Ավետովնան էր: Կազմակերպվում էին երեկույթներ` նվիրված գրականության և արվեստի տարբեր ուղղությունների: Այդ երեկույթները միշտ բազմամարդ էին, մասնակցում էին նաև այլ բուհերի ուսանողներ: Մթնոլորտը անկաշկանդ և ջերմ էր, ամեն հաջորդ հանդիպմանը բոլորը պատրաստվում էին մեծ խանդավառությամբ: Շատերը հիշում են իմպրեսիոնիզմին նվիրված երեկույթը, երբ Նկարչի տանը կախված էին Փարիզից բերված վերատպումներ, կատարվում էին իմպրեսիոնիստ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Շատ հետաքրքիր էր նաև Հովհաննես Թումանյանին նվիրված երեկույթը` Լոռիում ուսանողների կողմից արված նկարահանումների ցուցադրությամբ: Դասախոս Մովսեսյանն առաջիններից էր, ով ուսանողների համար կազմակերպում էր «Ով, երբ, որտեղ» ձևաչափի ինտելեկտուալ  մրցույթներ:

Իդա Ավետովնային մինչև հիմա հիշում են նրա գործընկերները և ուսանողները: 2012 թ. Բժշկական համալսարանի Ֆիզիոլոգիայի ամբիոնը կազմակերպեց Իդա Մովսեսյանի իննսունամյակին նվիրված հիշողության երեկո, որի ժամանակ ելույթներով հանդես եկան և իրենց հիշողություններով կիսվեցին համալսարանի տարբեր ամբիոնների աշխատակիցներ, նախկին գործընկերներ և ուսանողներ:

Համալսարանի նախկին դասախոսներից մեկը` Լուիզա Գրիգորյանը, գրել է իր հիշողություններում. «Առաջին հերթին Իդա Ավետովնային ներկայացնում էին որպես գեղեցիկ կնոջ, իսկ հետո թվարկում էին նրան բնութագրող այլ մակդիրներ` հմայիչ, ինտելեգենտ, բազմակողմանի կրթված: Սակայն ամենացնցողը նրա աչքերն էին` արտահայտիչ, կապույտ, ինչպես Սևանը, որոնց մեջ զրուցակիցը ակամա վայրկենապես խորասուզվում էր»:

Իդա Մովսեսյանի կերպարը վառ կմնա բոլորի սրտերում որպես մի անկրկնելի անհատականություն, ում ժպիտը, հայացքը, խոսքը լույս և հույս էին պարգևում...

Ամփոփելով նյութ-ակնարկը՝ ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում Իդա Մովսեսյանին նվիրված Հովհաննես Շիրազի բանաստեղծություններից մեկը (Հատընտիր, 1954, էջ 49):

Իդային

Աչքերդ կապույտ, երկինքն էլ կապույտ,
Չգիտեմ երկինքը վա՞րն է, թե՞ վերը,
Ապշել է ինքը երկինքն էլ կապույտ՝
Չգիտե ինքը վա՞րն, թե՞ վերը…

Ֆիզիոլոգիայի ամբիոնի աշխատակիցները՝ ի դեմս ղեկավարի` պրոֆեսոր Դրաստամատ Խուդավերդյանի հիշում, գնահատում են և շնորհավորում ավագ գործընկերոջ հոբելյանը:

Լուսանկարները` ընտանեկան արխիվից

 

Հուշեր բժշկական մեկդարյա բուհի հասակակից Իդա Մովսեսյանի մասին Հուշեր բժշկական մեկդարյա բուհի հասակակից Իդա Մովսեսյանի մասին

Հուշեր բժշկական մեկդարյա բուհի հասակակից Իդա Մովսեսյանի մասին

 

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. 10 հայ գիտնականների հայտնի գյուտերը
ԵՊԲՀ. 10 հայ գիտնականների հայտնի գյուտերը

Հարգելի ընթերցողներ, շարունակում ենք ձեր ուշադրությանը ներկայացնել պատմության մեջ կարևոր դերակատարում ունեցած բժիշկների մասին հետաքրքիր փաստեր և դեպքեր...

Սերգեյ Սողոմոնի Իստամանով. ծննդյան 170 ամյակը
Սերգեյ Սողոմոնի Իստամանով. ծննդյան 170 ամյակը

Իսկական անունը՝ Սարգիս Իստամանյան, բժիշկ, փսիխոֆիզիոլոգ, վեներոլոգ, բժշկության դոկտոր...

ԵՊԲՀ. Մարդկանց սրտերը վիրահատելով. բժշկագիտության նվիրյալ Ալեքսանդր Միքայելյանի հիշատակին
ԵՊԲՀ. Մարդկանց սրտերը վիրահատելով. բժշկագիտության նվիրյալ Ալեքսանդր Միքայելյանի հիշատակին

Սրտաբան-վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ Ալեքսանդր Միքայելյանի կատարած աշխատանքի շնորհիվ Հայաստանում տասնամյակներ առաջ հիմնադրվեց բժշկական...

Պետրոս Թովմասի Թաշճյան. ծննդյան 155-ամյակը
Պետրոս Թովմասի Թաշճյան. ծննդյան 155-ամյակը

Բժիշկ, կուսակցական, ազգային գործիչ: Ծնվել է 1867 թ. նոյեմբերի 21-ին, Արևմտյան Հայաստանի Դիարբեքիր (Տիգրանակերտ) քաղաքում...

Հրաչյա Խաչատուրի Բունիաթյան. ծննդյան 115 ամյակին
Հրաչյա Խաչատուրի Բունիաթյան. ծննդյան 115 ամյակին

Կենսաքիմիկոս, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, Բիոքիմիկոսների և նեյրոքիմիկոսների հայկական դպրոցի հիմնադիր...

ԵՊԲՀ. Անվանի բժիշկ-գիտնական Ռաֆայել Ստամբոլցյանն այսօր կդառնար 100 տարեկան
ԵՊԲՀ. Անվանի բժիշկ-գիտնական Ռաֆայել Ստամբոլցյանն այսօր կդառնար 100 տարեկան

Լրացավ անվանի սրտաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պետական մրցանակի դափնեկիր, գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆայել Պարույրի Ստամբոլցյանի 100-ամյակը (1922-2012թթ.)...

Բարսեղյան Մինաս Մանուկ (Բազիլ Խան). ծննդյան 165 ամյակը
Բարսեղյան Մինաս Մանուկ (Բազիլ Խան). ծննդյան 165 ամյակը

Բժիշկ, գիտնական, պրոֆեսոր, բանասեր, թարգմանիչ, խան
 
Ծնվել է 1857 թ. հուլիսի 14-ին, Պարսկաստանի Նոր Ջուղա (Իսպահան) քաղաքում...

Ջեյմս Ֆիլիպի Բաղյան. ծննդյան 70 ամյակը
Ջեյմս  Ֆիլիպի Բաղյան. ծննդյան 70 ամյակը

Բժիշկ, ինժեներ, մարզիկ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, տիեզերագնաց, ԱՄՆ ՌՕՈՒ գնդապետ, պետական և վարչական գործիչ, տիեզերքում եղած առաջին հայը...

Անդրեյ Արկադիի Բաղդասարով (Բաղդասարյան)
Անդրեյ Արկադիի Բաղդասարով (Բաղդասարյան)

ԽՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ առողջապահության նախարարության գլխավոր արյունաբան, Ստալինյան մրցանակի կրկնակի դափնեկիր...

Ստեփան Եղիայի Արսլանյան. ծննդյան 200-ամյակը
Ստեփան Եղիայի Արսլանյան. ծննդյան 200-ամյակը

Բժշկապետ, փաշա, ուսուցչապետ, զորավար, բանասեր, հասարակական-կրթական գործիչ, Ազգային ժողովի բազմիցս ատենապետ
Ծնվել է 1822 թ. դեկտեմբերի 25-ին, Կոստանդնուպոլսի Պեյօղլու թաղամասում, Եղիյա և Վարդենի Արսլանյանների...

Ծննդյան 145 ամյակը. Աստվածատուրով Միխաիլ Իվանի
Ծննդյան 145 ամյակը. Աստվածատուրով Միխաիլ Իվանի

Նյարդաբույժ, փսիխոթերապևտ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌՍՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ...

Ծննդյան 125 ամյակը ԱՍԼԱՆ ԱՆՆԱ ՄԸՐԳԸՐՏԻ
Ծննդյան 125 ամյակը  ԱՍԼԱՆ  ԱՆՆԱ  ՄԸՐԳԸՐՏԻ

Իսկական անունը՝  Ասլանյան Աննա Մկրտչի: Բժիշկ-ծերունաբան, ակադեմիկոս, Ռումինիայի գիտության վաստակավոր գործիչ:
Ծնվել է 1897 թ. հունվարի 1-ին, Ռումինիայի Բրըիլա քաղաքում...

Ալթունյան Ասատուր–Արամ Թադեվոսի. Ծննդյան 165 ամյակի առթիվ
Ալթունյան Ասատուր–Արամ Թադեվոսի. Ծննդյան 165 ամյակի առթիվ

Բժիշկ, առողջապահության կազմակերպիչ, հասարակական և ազգային գործիչ

Ծնվել է 1857 թ. մարտի 21 թ., Սեբաստիայում...

ԵՊԲՀ-ն` երկրորդ ընտանիք. ի հիշատակ պրոֆեսոր Նելլի Խոստիկյանի
ԵՊԲՀ-ն` երկրորդ ընտանիք. ի հիշատակ պրոֆեսոր Նելլի Խոստիկյանի

Բժշկական 100-ամյա դարբնոցում հիշում են բոլոր այն մարդկանց, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին, աշխատակիցներին, որոնք տարբեր տարիների կտրվածքով կարևոր ներդրում են ունեցել...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ