Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հայ բժիշկերի կյանքից

ԵՊԲՀ. Մարդկանց սրտերը վիրահատելով. բժշկագիտության նվիրյալ Ալեքսանդր Միքայելյանի հիշատակին

ԵՊԲՀ. Մարդկանց սրտերը վիրահատելով. բժշկագիտության նվիրյալ Ալեքսանդր Միքայելյանի հիշատակին

Սրտաբան-վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ Ալեքսանդր Միքայելյանի կատարած աշխատանքի շնորհիվ Հայաստանում տասնամյակներ առաջ հիմնադրվեց բժշկական դարբնոց, որն այսօր համալսարանական կարգավիճակ ունի:

«Միքայելյան» ազգանունը բժշկագիտության ոլորտում յուրօրինակ այցեքարտ է, որով ոչ միայն անվանակոչված է հանրապետության առաջատար բժշկական կենտրոններից մեկը, այլև մարդու, գիտնականի, առողջապահության կազմակերպչի հայի ազգանուն է, որը հանուն հայրենիքի ծառայեցրեց արտերկրում ստացած գիտելիքներն ու ջանքերը:

Հարազատ հիվանդանոցում նրա սերնդակիցները շատ չեն, բայց նրանք, ովքեր ճանաչել են բժշկապետին,  հիշում և ջերմ հուշեր են պատմում անվանի պրոֆեսորի մասին:

Հիշում է գործընկերը

Եգոր Հովհաննիսյանը ուղիղ 10 տարի աշխատել է Ալեքսանդր Միքայելյանի հետ, եղել է ինստիտուտի շինարարության գծով փոխտնօրենը:

Ծանոթությունը պատահական էր, կինը աշխատում էր լաբորանտ, դիմել էր հիվանդանոցի հանրակացարանում սենյակ ստանալու ակնկալիքով, տնօրենը հետաքրքրվել էր, թե ամուսինը ինչ մասնագիտություն ունի:

Իմանալով, որ ինժեներ-շինարար է, ասել էր, որ նման մարդկանց կարիք ունեն: Երկու օր անց արդեն Եգոր Հովհաննիսյանը ծանոթացավ Ալեքսանդր Միքայելյանի հետ, նրան անմիջապես շնորհվեց ինստիտուտի ավագ ինժեների պաշտոնը, ինչպես նաև հանրակացարանի մեկ սենյականոցի բանալին, երեք տարի անց արդեն՝ շինարարության գծով փոխտնօրենի պաշտոնը:

«Նա ոչ միայն տաղանադավոր բժիշկ էր, այլև շինարար, ստեղծող, աշխատասեր մարդ, ամբողջ օրը պրպտում էր, մի մասնաշենքի շինարարությունը չավարտած՝ ասում էր, վերջ, վաղվանից սա ենք սկսում անել: Նա հարգված պրոֆեսոր էր ԽՍՀՄ-ում, մի զանգով մեկ միլիոն ռուբլի էր բերում, բոլոր միջոցները կենտրոնացնում Միքայելյանում:  Կենսուրախ մարդ էր, բոլորի հետ լավ հարաբերություններ ուներ, դրա համար կարողանում էր ներդրումներ բերել, խորհրդային շրջանում Միքայելյանը շինարարական ծավալներով առաջատարն էր, ամեն ինչով էր առաջատարը, եթե մյուս երկրներում հիվանդանոցներին գումարներ էին հատկացնում, չէր կառուցվում, երկար էր տևում, Միքայելյանում նման բան չկար, շենք-շենքի ետևից, շենացնում էր»,-պատմում է Հովհաննիսյանը:

Նա հիշում է, որ մահվանից մեկ շաբաթ առաջ Ստեփանավան էին գնացել, որտեղ հիվանդանոցի մասնաճյուղն էին կառուցում: Այդ անգամ, սովորականի պես, պրոֆեսորը չխմեց, ասաց՝ սիրտը լավ չի: Վերադարձի ճանապարհին արդեն, երբ Միքայելյանին Բյուրականում՝ իր տան մոտ իջեցնում էին, Հովհաննիսյանին առաջարկեց բարձրանալ տուն, նստել պատշգամբում, զրուցել, դրանից բացի՝ կինը՝ տիկին Լյուդմիլան կնեղանար, եթե իմանար, որ Եգոր Հովհաննիսյանը հասել է դռան մոտ, բայց չի բարձրացել: Նա հիշում է՝ պատշգամբում նստեցին, զրուցեցին, բայց էլի չխմեց Միքայելյանը, սիրտը լավ չէր:

Դրանից հետո Եգոր Հովհաննիսյանը Մոսկվա էր գնացել՝ հերթական կարևորագույն նախագիծը հաստատելու, միջոցներ բերելու համար, վերադարձին հիվանդանոցի աստիճաններին հանդիպեց պրոֆեսորին, վերջինս առաջարկեց զրուցել երկուշաբթի:

Ավաղ, չստացվեց, Միքայելյանը մահացավ կիրակի օրը, ինչպես Հովհաննիսյանն է ասում՝ «մարդկանց սրտերը վիրահատելով սրտամկանի ինֆարկտից մահացավ»:

Պատմական ակնարկ

«Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտը հիմնադրվել է 1974 թվականին ԽՍՀՄ առողջապահության նախարարության հրամանով և անվանի բժիշկ-գիտնկաան  Ալեքսանդր Լևոնի Միքայելյանի ջանքերով և նրա նախաձեռնությամբ: Սկզբնական շրջանում այն գործում էր որպես ԽՍՀՄ ԳԱ կլինիկական և փորձարարական վիրաբուժության համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի երևանյան մասնաճյուղ,  այժմ «Միքայելյան»  վիրաբուժության ինստիտուտը:

Ինստիտուտի ստեղծումը հիմք դրեց հանրապետության սրտային վիրաբուժության բուռն զարգացման համար: Այսօր այն բազմապրովիլ բժշկական կենտրոն ` հագեցած ժամանակակից սարքավորումներով և բարձրորակ բժշկական կադրերով:

2018 թվականի տարեսկզբից «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» ՓԲԸ- բաժնեմասերի հսկիչ փաթեթը պատկանում է ԵՊԲՀ-ին: Բժշկական մեկդարյա բուհի կլինիկական, գիտական, ուսումնական աշխատանքների կարևոր մաս է կազմում  համալսարանական այս շուրջ 5 տասնամյակի պատմություն ունեցող կառույցը:  

Ծննդյան հոբելյանը՝ հարազատ կառույցում

Մեծանուն բժիշկների թողած հսկայական ժառանգությունը կարևորելը բժշկական 100-ամյա բուհի լավագույն ավանդույթներից է:

2018 թվականի սեպտեմբերին, առաջատար վիրաբույժների աշխարհի տարբեր անկյուններից ժամանել էին Երևան Վիրաբուժության եվրոպական միության (ESS, www.essurg.org) 22-րդ տարեկան համագումարին մասնակցելու նպատակով, որն ընդգրկում է նաև Վիրաբույժների հայկական ասոցիացիայի (AAS, www.AAS.am) 4-րդ հնգամյա կոնգրեսը և Ռեզիդենտների և երիտասարդ գիտնականների եվրոպական 3-րդ համաժողովը:

Միջոցառման շրջանակում ԵՊԲՀ ղեկավարությունը, բուժանձնակազմը, ապագա բժիշկները և արտերկրից ժամանած հյուրերը նշեցին հայ խորհրդային սրտաբան-վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ Ալեքսանդր Միքայելյանի ծննդյան 90-ամյա հոբելյանը:

Ելույթներ ունեցան և  Ալեքսանդր Միքայելյանի կենսագրության հիշարժան  մանրամասները ներկայացրին նրա հետ երկար տարիներ աշխատած  գործընկերները, փոխանցվեց նաև նրա կնոջ՝ Լյուդմիլա  Շերդուկալովա-Միքայելյանի ողջույնի ուղերձը:

Միջոցառման ավարտին մասնակիցները ծաղիկներ խոնարեցին մեծանուն բժշկի հուշարձանին: Այս միջոցառումը հարգանքի տուրք  էր Ալեքսանդր Միքայելյանի  հիշատակին և վկայում էր այն մասին, որ սերունդները չեն մոռացել նրա՝  հայ բժշկագիտության զարգացման գործում ներդրած բազմամյա և հարուստ ավանդը:

Կենսագրական տվյալներ

Ալեքսանդր Միքայելյանը ծնվել է 1928 թվականի օգոստոսի 29-ին, Թբիլիսում (1928-1991թթ.): Հայաստանում մի շարք ճյուղերի սիրտ-անոթային վիրաբուժության, պլաստիկ վիրաբուժության, հյուսվածքների և օրգանների փոխպատվաստումների հիմնադիրն է: Եղել է միջազգային, միութենական մի շարք գիտական խորհուրդների և ընկերությունների անդամ, «Արյամ շրջանառություն» ամսագրի գլխավոր խմբագիր:

1953 թվականին ավարտել է Մոսկվայի 2-րդ բժշկական ինստիտուտը, աշխատել Մոսկվայի 1-ին քաղաքային կլինիկական հիվանդանոցում, ԽՍՀՄ ԲԳԱ կրծքային վիրաբուժության ինստիտուտում, Բժիշկների կատարելագործման կենտրոնական ինստիտուտում, ԽՍՀՄ ԳԱ Փորձառական կենսաբանության և բժշկության ինստիտուտի Սիբիրյան բաժանմունքի վիրաբուժական բաժնում, ապա արյան արհեստական շրջանառության լաբորատորիայում:

Որպես սրտավիրաբույժ և գիտնական Ալեքսանդր Միքայելյանը ձևավորվել է իր կյանքի պատանեկան և երիտասարդական տարիներին՝ անցնելով վիրաբուժության դպրոց այնպիսի մասնագետների ղեկավարությամբ, ինչպիսիք էին Ա. Բակուլևը, Ե. Մեշալկինը, Բ. Պետրովսկին։ Նրա կայացման մեջ թե՛ որպես վիրաբույժի, թե՛ որպես գիտնականի էական դեր է խաղացել նաև համաշխարհային ճանաչում ունեցող ֆիզիոլոգ Վ. Պարինի պաթոֆիզիոլոգիայի դպրոցը։ Միքայելյանը մեծ ավանդ է ունեցել ԽՍՀՄ-ի սիրտ-անոթային վիրաբուժության զարգացման գործում։ Նա Հայաստանի սիրտ-անոթային վիրաբուժության ու փոխպատվաստաբանության հիմնադիրն է։

1961 թվականին Հայկական ԽՍՀ-ի գիտությունների ակադեմիայի նախագահության կողմից Ալեքսանդր Միքայելյանը հրավիրվում է Հայկական ԽՍՀ ԳԱ-ի նորաստեղծ Սրտաբանության և սրտի վիրաբուժության ինստիտուտ՝ որպես սրտի վիրաբուժության բաժնի վարիչ՝ հանրապետությունում սրտավիրաբուժության ծառայություն կազմակերպելու համար։

1974 թվականին, այդ մասնաճյուղի և ՓՊԿ-ի կառուցվող մասնաշենքերի հիման վրա Ալեքսանդր Միքայելյանը Անդրկովկասում ստեղծում է բազմաթեքում բարձրակարգ մասնագիտացված խոշոր վիրաբուժության կենտրոնը՝ ԽՍՀՄ ԲԳԱ ՎՀԳԿ երևանյան մասնաճյուղը, միաժամանակ նաև՝ Ստեփանավանի առողջարանային վերականգնողական բաժինը։

Հեղինակ է ավելի քան 300 գիտական աշխատանքի:

Անգնահատելի է բժիշկ-գիտնականի հայրենասիրությունը

ԵՊԲՀ պատմության թանգարանում Ալեքսանդր Միքայելյանին նվիրված ցուցանմուշը ներկայացնելիս թանգարանի տնօրեն Նարինե Ղազարյանը հատուկ ակնածանքով է ներկայացնում բժշկագիտության նվիրյալին, նրա հիմնած առողջապահական խոշոր հաստատությունը:

«Անվանի վիրաբույժ և մեծ գիտնականի համբավ էր վայելում, նա Հայաստանում սրտային վիրաբուժության հիմնադիրն է»,- նշում է թանգարանի ղեկավարը, որն անձամբ ճանաչել և մտերիմ է եղել Միքայելյանի կնոջ` բժշկական գիտությունենրի դոկտոր, պրոֆեսոր Լյուդմիլա  Շերդուկալովա-Միքայելյանի հետ:

Բժիշկ-գիտնականի այրին մահացել է երկու տարի առաջ: Պատկառելի տարիքում էլ վառ էր պահում ամուսնու հիշատակը, հեղինակել է նրա գործունեության մասին գիրք, նախաձեռնում էր միջոցառումներ:

«Առնձնահատուկ ուզում եմ շեշտել Ալեքսանդր Միքայելյանի մարդկային հատկանիշները, աշխատասիրությունը: 10-րդ դասարանը Թբիլիսիում ավարտելուց հետո մեկնել է Մոսկվա և հենց առաջին կուրսից աչքի է ընկել իր աշխատասիրությամբ, տրամաբանությամբ և նպատակասլացությամբ: Երկրորդ կուրսից գիտական աշխատանքներ է սկսել իրականացնել և զուգահեր աշխատել է կլինիկայում, իհարկե սկզբից որպես սանիտար, բուժակ: Իրեն շատ սիրել են իր ուսուցիչները, դասախոսները, ղեկավարները»,- հարուստ կենսագրության մանրամասները ներկայացնելով նշում է Նարինե Ղազարյանը` ընդգծելով, որ Մոսկվայում մնալու դեպքում Ալեքսանդր Միքայելյանին փայլուն ապագա էր սպասում, սակայն նա ծնված և մեծացած  լինելով Թբիլիսիում, կայանալով Մոսկվայում նախընտրեց գալ Հայաստան և իր առաքելությամբ ծառայել ժողովրդին ու հայրենիքին:

Անցնելով մեծանուն սրտաբանների դպրոցը, լինելով հայրենասեր, նա թողել է իր բարեկեցիկ կյանքը ու մեծ հեռանկարները:

Այստեղ թանգարանագետն ընդգծում է բժիշկ-գիտնականի հայրենասիրությունը, որը հետագայում փոխանցվել է նաև իր ազգությամբ ռուս կնոջը: Ամուսնու մահից հետո չի լքել մեր երկիրը այն համարելով իր տունն ու հայրենիքը:  

«Իր մտահղացումներից և ծրագրերից, Միքայելյանին իրեն ոչինչ չկանգնեցրեց, չնայած բազմաթիվ խոչընտոդներին»,- շեշտում է նա:

Նարինե Զազարյանը պատմում է նաև թե ինչ հանրօգուտ գործունեություն էին ծավալել կնոջ հետ Սպիտակի երկրաշարժի տարիներին` հիմնելով «Գթություն» հիմնադրամը: Բժշկակագիտական աշխարհի իր ազդեցիկ կապերը գործի դնելով Միքայելյանին հաջողվել է մարդասիրական օգնության աշխատանքներ համակարգել:

Բժշկական մեկդարյա բուհի թանգարանում տեղ գտած իրերը, հուշամեդալները, լուսանկարները, գրքերը, իր գրած աշխատությունները, ատենախոսությունների սեղմագրերը,  նվիրաբերվել են ինչպես «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտի նախկին ղեկավար, անվանի բժիշկ-գիտնական Համլետ Թամազյանի, այնպես էլ Լյուդմիլա  Շերդուկալովա-Միքայելյանի կողմից:

Բժշկի ուղին ընտրել ցանկացող բազմաթիվ դպրոցականների համար անվանի բժշկի կյանքի ու գործունեության մանրամասները լսելը, Նարինե Ղազարյանի փոխանցմամբ, ուսուցողական են և հետաքրքիր:

Միքայելյանի որդին Արմեն Միքայելյանը այժմ բնակվում է ԱՄՆ-ում կրկին ընտրել է բժշկի մասնագիտությունը:

 

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. 10 հայ գիտնականների հայտնի գյուտերը
ԵՊԲՀ. 10 հայ գիտնականների հայտնի գյուտերը

Հարգելի ընթերցողներ, շարունակում ենք ձեր ուշադրությանը ներկայացնել պատմության մեջ կարևոր դերակատարում ունեցած բժիշկների մասին հետաքրքիր փաստեր և դեպքեր...

ԵՊԲՀ. Հուշեր բժշկական մեկդարյա բուհի հասակակից Իդա Մովսեսյանի մասին
ԵՊԲՀ. Հուշեր բժշկական մեկդարյա բուհի հասակակից Իդա Մովսեսյանի մասին

Բժշկական համալսարանում  100-ամյա պատմությունը ձևավորել են մարդիկ, ովքեր իրենց կարևոր հետքն են թողել բուհի կյանքում, և տասնամյակներ անց էլ նրանց հիշում են, մեծարում: Սա ԵՊԲՀ-ի ամենակարևոր ավանդույթներից մեկն է...

Սերգեյ Սողոմոնի Իստամանով. ծննդյան 170 ամյակը
Սերգեյ Սողոմոնի Իստամանով. ծննդյան 170 ամյակը

Իսկական անունը՝ Սարգիս Իստամանյան, բժիշկ, փսիխոֆիզիոլոգ, վեներոլոգ, բժշկության դոկտոր...

Պետրոս Թովմասի Թաշճյան. ծննդյան 155-ամյակը
Պետրոս Թովմասի Թաշճյան. ծննդյան 155-ամյակը

Բժիշկ, կուսակցական, ազգային գործիչ: Ծնվել է 1867 թ. նոյեմբերի 21-ին, Արևմտյան Հայաստանի Դիարբեքիր (Տիգրանակերտ) քաղաքում...

Հրաչյա Խաչատուրի Բունիաթյան. ծննդյան 115 ամյակին
Հրաչյա Խաչատուրի Բունիաթյան. ծննդյան 115 ամյակին

Կենսաքիմիկոս, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, Բիոքիմիկոսների և նեյրոքիմիկոսների հայկական դպրոցի հիմնադիր...

ԵՊԲՀ. Անվանի բժիշկ-գիտնական Ռաֆայել Ստամբոլցյանն այսօր կդառնար 100 տարեկան
ԵՊԲՀ. Անվանի բժիշկ-գիտնական Ռաֆայել Ստամբոլցյանն այսօր կդառնար 100 տարեկան

Լրացավ անվանի սրտաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պետական մրցանակի դափնեկիր, գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆայել Պարույրի Ստամբոլցյանի 100-ամյակը (1922-2012թթ.)...

Բարսեղյան Մինաս Մանուկ (Բազիլ Խան). ծննդյան 165 ամյակը
Բարսեղյան Մինաս Մանուկ (Բազիլ Խան). ծննդյան 165 ամյակը

Բժիշկ, գիտնական, պրոֆեսոր, բանասեր, թարգմանիչ, խան
 
Ծնվել է 1857 թ. հուլիսի 14-ին, Պարսկաստանի Նոր Ջուղա (Իսպահան) քաղաքում...

Ջեյմս Ֆիլիպի Բաղյան. ծննդյան 70 ամյակը
Ջեյմս  Ֆիլիպի Բաղյան. ծննդյան 70 ամյակը

Բժիշկ, ինժեներ, մարզիկ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, տիեզերագնաց, ԱՄՆ ՌՕՈՒ գնդապետ, պետական և վարչական գործիչ, տիեզերքում եղած առաջին հայը...

Անդրեյ Արկադիի Բաղդասարով (Բաղդասարյան)
Անդրեյ Արկադիի Բաղդասարով (Բաղդասարյան)

ԽՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ առողջապահության նախարարության գլխավոր արյունաբան, Ստալինյան մրցանակի կրկնակի դափնեկիր...

Ստեփան Եղիայի Արսլանյան. ծննդյան 200-ամյակը
Ստեփան Եղիայի Արսլանյան. ծննդյան 200-ամյակը

Բժշկապետ, փաշա, ուսուցչապետ, զորավար, բանասեր, հասարակական-կրթական գործիչ, Ազգային ժողովի բազմիցս ատենապետ
Ծնվել է 1822 թ. դեկտեմբերի 25-ին, Կոստանդնուպոլսի Պեյօղլու թաղամասում, Եղիյա և Վարդենի Արսլանյանների...

Ծննդյան 145 ամյակը. Աստվածատուրով Միխաիլ Իվանի
Ծննդյան 145 ամյակը. Աստվածատուրով Միխաիլ Իվանի

Նյարդաբույժ, փսիխոթերապևտ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌՍՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ...

Ծննդյան 125 ամյակը ԱՍԼԱՆ ԱՆՆԱ ՄԸՐԳԸՐՏԻ
Ծննդյան 125 ամյակը  ԱՍԼԱՆ  ԱՆՆԱ  ՄԸՐԳԸՐՏԻ

Իսկական անունը՝  Ասլանյան Աննա Մկրտչի: Բժիշկ-ծերունաբան, ակադեմիկոս, Ռումինիայի գիտության վաստակավոր գործիչ:
Ծնվել է 1897 թ. հունվարի 1-ին, Ռումինիայի Բրըիլա քաղաքում...

Ալթունյան Ասատուր–Արամ Թադեվոսի. Ծննդյան 165 ամյակի առթիվ
Ալթունյան Ասատուր–Արամ Թադեվոսի. Ծննդյան 165 ամյակի առթիվ

Բժիշկ, առողջապահության կազմակերպիչ, հասարակական և ազգային գործիչ

Ծնվել է 1857 թ. մարտի 21 թ., Սեբաստիայում...

ԵՊԲՀ-ն` երկրորդ ընտանիք. ի հիշատակ պրոֆեսոր Նելլի Խոստիկյանի
ԵՊԲՀ-ն` երկրորդ ընտանիք. ի հիշատակ պրոֆեսոր Նելլի Խոստիկյանի

Բժշկական 100-ամյա դարբնոցում հիշում են բոլոր այն մարդկանց, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին, աշխատակիցներին, որոնք տարբեր տարիների կտրվածքով կարևոր ներդրում են ունեցել...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ