Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 11-ը Մայրերի օրն է

Ամեն տարի մայիսի երկրորդ կիրակի օրը եվրոպական շատ երկրներում, ԱՄՆ-ում, Կանադայում, Չինաստանում և Ճապոնիայում նշվում է ամենալուսավոր և ամենաբարի տոներից մեկը՝ Մայրերի օրը (Mother's Day):
Այս տոնն ավելի քան հարյուր տարեկան է, չնայած Մայրերի օրը տոնելու արմատները, հնարավոր է, գարնանային տոներում է անհրաժեշտ փնտրել, որը հին Հունաստանի բնակիչները նվիրում էին Ռեային՝ մեծագույն աստված Զևսի մորը: 1600 թվականից սկսած Անգլիայում հայտնվեց Մայրության կիրակին տոնելու ավանդույթը: Այս օրը, որը համընկնում էր պահքի չորրորդ կիրակի օրվան, մեծարում էին մայրերին: Այդ օրն աշխատել չէր կարելի և պետք էր պարտադիր այցելել ծնողներին:
Ահա Մայրերի օրվա պատմությունը. 1907թ. Արևմտյան Վիրջինիայից երիտասարդ ամերիկուհի Աննա Ջերվիսը (Anna Jarvis) ելույթ ունեցավ մայրերի մեծարման նախաձեռնությամբ՝ ի հիշատակ իր մոր, ով վաղաժամ հեռացել էր կյանքից: Աննան նամակներ էր գրում պետական հաստատություններին, օրենսդիր մարմիններին, նշանավոր մարդկանց՝ առաջարկելով տարվա մեկ օրը նվիրել մայրերի մեծարմանը:
Նրա ջանքերը հաջողությամբ պսակվեցին. 1910թ. Վիրջինիա նահանգն առաջինը ճանաչեց Մայրերի օրը՝ որպես պետական տոն: Իսկ 1912թ. Մայրերի օրվա միջազգային միություն ստեղծվեց: Չնայած, ըստ էության, սա հավերժության տոն է. սերնդեսերունդ մեզանից յուրաքանչյուրի համար մայրը ամենակարևոր անձն է:
Անշուշտ, Մայրերի օրը ամենահուզիչ տոներից է, քանի որ մանկուց մինչև մեր կյանքի վերջին օրերը մենք բոլորս մեր հոգում կրում ենք միակ և անկրկնելի պատկերը՝ մեր մոր պատկերը, ով ամեն ինչ հասկանում, ներում, միշտ խղճում և, անկախ ամեն ինչից, անմնացորդ սիրում է:
Մայրության երջանկությունը և գեղեցկությունը երգվել են բոլոր դարերի լավագույն երաժիշտների և բանաստեղծների կողմից: Եվ պատահական չէ, որ հասարակության մշակույթի ու բարեկեցության աստիճանը կարելի է սահմանել այն բանից ելնելով, թե երկրում որքանով է հարգված երեխա դաստիարակող մայրը: Երջանիկ երեխաներ մեծանում են համերաշխ ընտանիքում և երջանիկ մոր խնամքի ներքո:
Այս օրը երեխաները երախտագիտությամբ շնորհավորում են իրենց սիրելի մայրերին նրանց տոնի առթիվ՝ անխոնջ խնամքի, համբերության, սիրո և նվիրվածության համար: Իսկ տղամարդիկ շնորհակալություն են հայտնում ո՛չ միայն իրենց մայրերին, այլ նաև իրենց հայրության երջանկություն պարգևած կանանց: Այս տոնի առթիվ շատ երկրներում ընդունված է տոնական երեկույթներ, ցուցահանդեսներ, համերգներ կազմակերպել… Այս օրը մայրերին ծաղիկներ, փոքրիկ հուշանվերներ, հաճելի մանրուքներ, անսպասելի անակնկալներ և ջերմ համբույրներ են նվիրում: Չնայած՝ կարևոր նվերը ուշադրությունն է: Եվ, իհարկե, այսօրվա տոնը ընտանեկան շրջապատում առանց ընթրիքի չի անցնի:

Կարդացեք նաև

Սեպտեմբերի 30-ը խուլերի միջազգային օրն է: 1951 թվականից, խուլերի միջազգային ֆեդերացիայի հիմնադրման պատվին...


Սրտի համաշխարհային օրն (World Heart Day) ամեն տարի նշվում է սեպտեմբերի 29-ին: Առաջին անգամ այն կազմակերպվել է 1999 թվականին` Սրտի համաշխարհային ֆեդերացիայի նախաձեռնությամբ: Ակցիան ստացել է Համաշխարհային առողջապահության կազմակերպության (ՀԱԿ), ՅՈՒՆԵՍԿՕ-ի և այլ նշանավոր կազմակերպությունների աջակցությունը...


Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սեպտեմբերի 28-ը հռչակել է որպես Կատաղության դեմ պայքարի համաշխարհային օր...


2007 թվականի սեպտեմբերի 26-ին` վերարտադրողականության հարցերով զբաղվող մի շարք կազմակերպությունների նախաձեռնությամբ, առաջին անգամ նշվեց Հակաբեղմնավորիչների միջազգային օրը (World Contraception Day)...


Գեղեցկության միջազգային օր սահմանելու նախաձեռնությամբ 1995թ.-ին հանդես է եկել Էսթետիկայի և կոսմետոլոգիայի միջազգային կոմիտեն` CIDESCO-ն: Այս նախաձեռնությունն ընդունվել է մեծ ոգևորությամբ: Այդ ժամանակվանից ի վեր, ամեն տարի սեպտեմբերի 9-ին...


Սեպտեմբերի 4-ը սեռական առողջության համաշխարհային օրն է: Այդ մասին «Զարուհու» հետ զրույցում ասաց ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս...


Իվան Միխայիլի Սեչենովը ծնվել է 1829թ. օգոստոսի 13-ին այժմյան Նիժնի Նովգորոդ շրջանի Սեչենովո գյուղում: 1848 թ. ավարտել է Պետերբուրգի Գլխավոր ճարտարագիտական դպրոցը և 1856 թ. Մոսկովյան համալսարանի...


1999թ. դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ օգոստոսի 12-ը հռչակվել է Երիտասարդության միջազգային օր։ Այն ընդունվել է 1998թ. օգոստոսի 12-ին Լիսաբոնում անցկացված երիտասարդության հարցերով նախարարների համաշխարհային...


Ամեն տարի հուլիսի 28-ին շատ երկրներում անց է կացվում Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրը (World Hepatitis Day): Այս տոնի հաստատման ամսաթիվը ամերիկացի բժիշկ, հեպատիտ B վիրուսի բացահայտող...


Հայկական ավանդական տոների շարքում Վարդավառը (Վարդանար կամ Վարդավառ), իհարկե, ամառային ամենամեծ տոնն է, այն նաև Հայ Առաքելական եկեղեցու ամենակարևոր և ժողովրդի ամառային ամենասիրելի...


Ամեն տարի հուլիսի 8-ին Ռուսաստանում նշվում է Ընտանիքի, սիրո և հավատարմության համառուսական օրը: Խորհրդանշական է, որ այն առաջին անգամ նշվել է 2008-ին, որն ընտանիքի տարի էր հայտարարված...


Այս օրը բոլոր ցանկացողները կարող են «փոխանակվել իրենց հոգիներով», քանի որ հուլիսի 6-ին նշվում է Համբույրի համաշխարհային օրը (World Kiss Day կամ World/International Kissing Day), որն առաջին անգամ...


Ջոզեֆ Դոլթոն Հուկերը ծնվել է 1817 թ. հունիսի 30-ին՝ Հեյլսուորտում: Նրա առաջին ուսուցիչը հենց իր հայրը՝ Վիլյամ Հուկերը դարձավ: Ջոզեֆը՝ 7 տարեկանից սկսած, Գլազգոյի համալսարանում նրա դասախոսություններն էր լսում...


1997 թ., Տնտեսական և սոցիալական խորհրդի առաջարկով, ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան հունիսի 26-ը հայտարարեց Կտտանքների զոհերին աջակցելու միջազգային օր (International Day in Support of Victims of Torture)...


1987 թ. ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան որոշեց հունիսի 26-ը նշել որպես Թմրանյութերի կիրառման և դրանց անօրինական շրջանառության դեմ պայքարի միջազգային օր...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Դդում
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն