Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ

Հոկտեմբերի 13-ը՝ Աղետների վտանգավորության նվազեցման միջազգային օր

Հոկտեմբերի 13-ը՝ Աղետների  վտանգավորության  նվազեցման  միջազգային  օր

Աղետների վտանգավորության նվազեցման միջազգային օրն ամեն տարի նշվում է հոկտեմբերի 13-ին: Առաջին անգամ այն նշվել է 1989թ. սեպտեմբերի 22-ին՝ ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի որոշման համաձայն, որպես աղետների վտանգավորության նվազեցման միջազգային օր՝ աղետների վտանգավորության նվազեցման միջազգային տասնամյակի շրջանակներում (1990-1999 թթ.):


1999թ. ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան որոշում ընդունեց ամեն տարի շարունակել նշել աղետների վտանգավորության նվազեցման միջազգային օրը հոկտեմբերի երկրորդ չորեքշաբթի օրը՝ որպես աղետների վտանգավորության նվազեցման համաշխարհային մշակույթի ձևավորմանը նպաստող գործիքներից մեկը, ներառյալ՝ աղետների կանխումը, դրանց հետևանքների մեղմումը և դրանց պատրաստ լինելը: 


2009թ. դեկտեմբերի 21-ին Գլխավոր Ասամբլեան 64/200 որոշմամբ հաստատեց հոկտեմբերի 13-ը հայտարարել աղետների վտանգավորության նվազեցման միջազգային օր: Օրվա նպատակը իրազեկության մակարդակի բարձրացումն է այն բնագավառում, թե մարդիկ ինչ միջոցառումներ են ձեռնարկում աղետների ռիսկի նվազեցման նպատակով:


Աղետների վտանգավորության նվազեցման միջազգային ռազմավարությունը նպատակ է հետապնդում, առաջին հերթին, հասարակության ուշադրությունը դարձնել կանխման խնդիրների և աղետների զոհ դառնալուն առավել շատ ենթակա բնակչության ու համայնքների հետ բացատրական աշխատանքներ տանելու կարևորությանը:


Երկրաշարժերից, ցիկլոններից, ջրհեղեղներից և երաշտներից զոհերի թիվն արագորեն աճում է: ՄԱԿ տվյալների համաձայն՝ 2004 թ. մոտավորապես 250 հազ. մարդ աղետների զոհ է հարձել: Դա երեք անգամ ավելին է 2003 թ. ցուցանիշից և 10 անգամ ավելի՝ 2002 թ. ցուցանիշից:


Բացի այդ, ըստ Կարմիր Խաչի միջազգային ֆեդերացիայի, այդ ցուցանիշը երեք անգամ գերազանցում է 1994-2003 թթ. միջին տարեկան ցուցանիշը:


Սեյսմիկ ակտիվությամբ տարածքները քիչ չեն, որոնք կանոնավոր կերպով ենթարկվում են երկրաշարժերի. այդ տարածքներից են՝ Կովկասը, Միջին Ասիան, Չինաստանի որոշ շրջաններ, Ճապոնիան:


Միջինում աղետների հետևանքով մահանում է օրական 184 մարդ: Ըստ կանխատեսումների, քաղաքաշինության և մոլորակի կլիմայի փոփոխության հետևանքով տուժածների թիվը գնալով կմեծանա: Միլիոնավոր կյանքեր կարելի է փրկել, եթե պետություններն ավելի շատ աշխատեն աղետների կանխման և ռիսկի կրճատման համար:

Սկզբնաղբյուր. calend.ru
Աղբյուր. med-practic.am
Լուսանկարը. calend.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Մայիսի 31-ը` Առանց ծխախոտի միջազգային օր
Մայիսի 31-ը`  Առանց ծխախոտի միջազգային օր

1988 թվականին Առողջապահութհան միջազգային կազմակերպությունը մայիսի 31-ը հայտատարեց առանց ծխախոտի միջազգայի օր: Միջազգային հանրության առաջ խնդիր էր դրվել հասնել այն բանին, որ XXI դարում ծխախոտի...

Հիշարժան տարեթվեր
Մայիսի 30-ը Հայաստանում Համբարձման օրն է
Մայիսի 30-ը Հայաստանում Համբարձման օրն է

Համբարձումը Հայաստանում որպես տոն հաստատվել է IV-V դարերում և տոնվում է Սուրբ Զատիկից քառասուն օր անց: Հարություն առնելուց հետո Քրիստոսը դեռ քառասուն օր երևաց աշակերտներին ու Աստծո Արքայության մասին խոսեց...

Հիշարժան տարեթվեր Ամեն ինչ տոն օրերի մասին
Մայիսի 30-ին ծնվել է գերմանացի էնտոմոլոգ Գերման Հագենը
Մայիսի 30-ին ծնվել է գերմանացի էնտոմոլոգ Գերման Հագենը

Գերման Հագենը ծնվել է 1817 թ. մայիսի 30-ին Կենիգսբերգում (այժմյան Կալինինգրադ): Նա իր կարիերան սկսել է 1836 թ. Կենիգսբերգի համալսարանի բժշկական ֆակուլտետ ընդունվելուց հետո...

Հանրահռչակ բժիշկերի կյանքից
29-ը մայիսի` ՄԱԿ խաղաղապահների միջազգային օր
29-ը մայիսի` ՄԱԿ խաղաղապահների միջազգային օր

2002 թվականին ՄԱԿ գլխավոր ասամբլեան մայիսի 29-ը հայտարարեց խաղաղապահների միջազգային օր: Այս օրը կոչված է արժանին տալու ամբողջ աշխարհում ծառայող խաղաղապահների ինքնանվիրմանը...

Մայիսի 29-ը Առողջ մարսողության համաշխարհային օրն է. med.news.am
Մայիսի 29-ը Առողջ մարսողության համաշխարհային օրն է. med.news.am

Մայիսի 29-ը առողջ մարսողության համաշխարհային օրն է (World Digestive Health Day), որը սահմանվել է համաշխարհային աղեստամոքսային կազմակերպության նախաձեռնությամբ (World Gastroenterology Organisation, WGO)...

Հիշարժան տարեթվեր
Մայիսի 28-ը Հայաստանի Առաջին Հանրապետության օրն է
Մայիսի 28-ը Հայաստանի Առաջին Հանրապետության օրն է

Ամեն տարի մայիսի 28-ին Հայաստանի բնակիչները Առաջին Հանրապետության օրն են նշում: Այս տոնի երկրորդ անունը Ինքնիշխանության վերականգնման օր է: 1918 թ. մայիսի 28-ին ավելի քան վեց դար տարբեր նվաճողների...

Հիշարժան տարեթվեր
Մայիսի 28-ին ծնվել է Ֆրանսիացի բժիշկ, անատոմիայի պրոֆեսոր, գիլյոտին գաղափարի հեղինակ Ժոզեֆ Գիլյոտենը
Մայիսի 28-ին ծնվել է Ֆրանսիացի բժիշկ, անատոմիայի պրոֆեսոր, գիլյոտին գաղափարի հեղինակ Ժոզեֆ Գիլյոտենը

Ժոզեֆ Իգնաս Գիլյոտենը (Գիյոտեն) ծնվել է 1738 թ. մայիսի 28-ին Սենտեում (Ֆրանսիա): Նա բժշկություն էր ուսումնասիրում Ռեյսում և Փարիզում՝ 1768 թ. ավարտելով Փարիզի համալսարանը: 1789 թ. մայիսի...

Մայիսի 9-ը Հաղթանակի օրն է
Մայիսի 9-ը Հաղթանակի օրն է

Պատերազմը միշտ անսպասելի է սկսվում, թեև մեկ սերունդ հետո պատմաբանների համար այն անխուսափելի է թվում: 1941թ. սկսեց ամենասարսափելի, ամենամոտիկ, ամենաթանկ Հայրենական Մեծ պատերազմը: Ասում են, առանց...

Մայիսի 8-ը՝ Կարմիր Խաչի և Կարմիր Կիսալուսնի համաշխարհային օր
Մայիսի 8-ը՝ Կարմիր Խաչի և Կարմիր Կիսալուսնի համաշխարհային օր

Կարմիր Խաչի և Կարմիր Կիսալուսնի համաշխարհային օրը (World Red Cross and Red Crescent Day) նշվում է ամեն տարի մայիսի 8-ին և հաստատվել է շվեյցարացի գործարար, հասարակական գործիչ և հումանիստ...

Մայիսի 8-ին ծնվել է Ֆրանսիացի մանրէաբան, Նոբելյան մրցանակի դափնեկիր Անդրե Լվովը
Մայիսի 8-ին ծնվել է  Ֆրանսիացի մանրէաբան, Նոբելյան մրցանակի դափնեկիր Անդրե Լվովը

Անդրե Միշել Լվովը ծնվել է 1902թ. մայիսի 8-ին ֆրանսիական Էլե-լյո-Շատո գյուղում, ռուսական ծագում ունեցող մտավորական հրեայական ընտանիքում: 1922թ. նա ընդունվել է Պաստերյան ինստիտուտ, սովորել է աշխարհահռչակ ֆրանսիացի...

1755թ. մայիսի 7-ին տեղի ունեցավ Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի հանդիսավոր բացումը
1755թ. մայիսի 7-ին տեղի ունեցավ Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի հանդիսավոր բացումը

Ռուսաստանի ամենահին և ամենահայտնի համալսարանը Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան ռուսական համալսարանն է: Այն հիմնադրվել է 1755թ., նշանավոր գիտնական-հանրագիտարանագետ, առաջին ռուս ակադեմիկոս...

Մայիսի 6-ին ծնվել է ամերիկացի հոգեբույժ, սոցիալական հոգեբան Ջեյկոբ Մորենոն
Մայիսի 6-ին ծնվել է ամերիկացի հոգեբույժ, սոցիալական հոգեբան Ջեյկոբ Մորենոն

Ջեյկոբ Լևին Մորենոն ծնվել է 1889թ. մայիսի 6-ին Բուխարեստում (Ռումինիա), իսպանացի հրեաների ընտանիքում, նա վեց` ավելի ուշ ծնված եղբայրներց և քույրերից ավագն էր...

Մայիսի 6-ին ծնվել է ավստրիացի նյարդաբան, հոգեվերլուծաբանության դպրոցի հիմնադիր Զիգմունդ Ֆրեյդը
Մայիսի 6-ին ծնվել է ավստրիացի նյարդաբան, հոգեվերլուծաբանության դպրոցի հիմնադիր Զիգմունդ Ֆրեյդը

Զիգմունդ Ֆրեյդը ծնվել է 1856թ. մայիսի 6-ին Ֆրեյբուրգ մորավյան քաղաքում, բուրդ վաճառողի ընտանիքում: 1860թ. նրա ընտանիքը տեղափոխվել է Վիեննա, որտեղ Զիգմունդը գերազանց ավարտել է ավագ դպրոցը և դարձել...

Մայիսի 5-ը՝ Մանկաբարձուհու միջազգային օր
Մայիսի 5-ը՝ Մանկաբարձուհու միջազգային օր

Մայիսի 5-ին իրենց մասնագիտական տոնը նշում են մարդիկ, ում հոգատար ձեռքերի շնորհիվ մեզնից շատերն են ծնվել: Ավելի քան երկու տասնամյակ շարունակ մայիսի 5-ը համարվում է Մանկաբարձուհու միջազգային...

Մայիսի 5-ը Հաշմանդամների իրավունքների համար պայքարի միջազգային օրն է
Մայիսի 5-ը Հաշմանդամների իրավունքների համար պայքարի միջազգային օրն է

Մեզ մոտ հաշմանդամներ են անվանում, Արևմուտքում՝ առողջության սահմանափակ հնարավորություններով մարդիկ: Մայիսի 5-ին միջազգային հանրությունը նշում է Հաշմանդամների իրավունքների համար պայքարի միջազգային օրը...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ