Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ

Ապրիլի 6-ին ծնվել է ռուս վիրաբույժ, պրոֆեսոր Նիկոլայ Վասիլևիչ Սկլիֆոսովսկին

Ապրիլի 6-ին ծնվել է  ռուս վիրաբույժ, պրոֆեսոր Նիկոլայ Վասիլևիչ Սկլիֆոսովսկին

Սլիֆոսովսկին վիրաբուժության վերաբերյալ ավելի քան յոթանասուն արժեքավոր աշխատանքների հեղինակ է, այդ թվում՝ ռազմական վիրաբուժության: Նա մշակել է վիրաբուժական վարակազերծման, գործիքների տաք մշակման և բժշկական հագուստի  մեթոդիկան: Նրա մեթոդիկայի շնորհիվ  գործնականում ամբողջությամբ բացառվեցին հետվիրահատական վարակումներն ու  բարդացումները: 

Նիկոլայ Վասիլևիչ Սկլիֆոսովսկին ծնվել է 1836 թ. ապրիլի 6-ին (մարտի 25) Հերսոնյան նահանգի Դուբոսսար քաղաքի մոտակայքում: Օդեսայի գիմնազիան ավարտելուց հետո ընդունվել է Մոսկովյան համալսարանի բժշկական ֆակուլտետ: 1859 թ. ղեկավարել է Օդեսայի քաղաքային հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքը: 1863 թ. դարձել է բժշկության դոկտոր:


1866-ից Սկլիֆոսովսկին աշխատել է Գերմանիայում ախտաբանա-անատոմիական ինստիտուտի ռազմական լազարեթում, ապա Ֆրանսիայում և Անգլիայում:


Ռուսաստան վերադառնալով՝ նա հրապարակել է բազմաթիվ աշխատանքներ։ Նիկոլայ Վասիլևիչը հրավիրվել է Կիևի համալսարանի վիրաբուժության ամբիոն, որտեղ 1870 թ. ստացել է պրոֆեսորի կոչում։ Այնուհետև իր գործունեությունը շարունակել է Սանկտ-Պետերբուրգի Կայսերական բժշկա-վիրաբուժական ակադեմիայում: 1880 թ.-ից  Սկլիֆոսովսկին Մոսկովյան համալսարանի բժշկական ֆակուլտետի պրոֆեսորը և դեկանն էր, իսկ 1893-1900 թթ. նա գլխավորել է բժիշկների կատարելագործման ինստիտուտը Պետերբուրգում: 


Սկլիֆոսովսկին դաշտային վիրաբույժ Նիկոլայ Պիրոգովի հետ աշխատել է նաև Չերնոգորիայի ռազմական կլինիկաներում: Զարգացնելով Պիրոգովի հայացքները՝ Սկլիֆոսովսկին զգալի ներդրում է կատարել ռազմա-դաշտային վիրաբուժության զարգացման ոլորտում: 


Հենց Նիկոլայ Վասիլևիչն է նպաստել սովետան վիրաբուժության մեջ անտիսեպտիկայի և ասեպտիկայի սկզբունքների ներդրմանը: Նա դարձել է խոռոչային վիրաբուժության պիոներներից մեկը որովայնի հիվանդությունների, լյարդի, մեզապարկի և կանանց հիվանդությունների օպերատիվ բուժման  ասպարեզում, մշակել է կեղծ հոդերի դեպքում ոսկրերի միացման  օրիգինալ վիրահատություն:


Սկլիֆոսովսկին զբաղվել է լուսավորչական գործունեությամբ. եղել է «Վիրաբուժական հասարակության տարեգիրք» ամսագրի համախմբագիրը (1891), բժիշկների Պիրոգովյան համագումարների նախաձեռնողը, Մոսկվայում Բժիշկների 12-րդ Միջազգային կոնգրեսի (1897) նախագահը, ռուս վիրաբույժների առաջին համագումարի (1900)  հիմնադիրը և նախագահը:


Սկլիֆոսովսկին մեծ հեղինակություն էր վայելում գործընկերների և հիվանդների շրջանում: Երբ նշվում էր նրա պրոֆեսիոնալ գործունեության 25-ամյակը, նա ստացել է ավելի քան 400 հեռագիր և մեծ քանակությամբ նամակներ աշխարհի շատ երկրներից:


Վերջին տարիներին՝ ինսուլտից հետո, հաստատվել է Պոլտավայի մոտակայքի իր ագարակում ու զբաղվել այգեգործությամբ:


1904 թ. դեկտեմբերի 13-ին (նոյեմբերի 30) Նիկոլայ Վասիլևիչ Սկլիֆոսովսկին վախճանվել է Պոլտավայի նահանգի Յակովեց գյուղում:


1923 թ. մեծ վիրաբույժի անունով անվանվեց Մոսկվայի շտապ օգնության գիտա-հետազոտական ինստիտուտը:

Սկզբնաղբյուր. calend.ru
Աղբյուր. www.med-practic.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

1829 թ. օգոստոսի 13-ին ծնվել է ռուս ֆիզիոլոգ, ֆիզիոլոգիայի դպրոցի հիմնադիր Իվան Սեչենովը
1829 թ. օգոստոսի 13-ին ծնվել է ռուս ֆիզիոլոգ, ֆիզիոլոգիայի դպրոցի հիմնադիր Իվան Սեչենովը

Իվան Միխայիլի Սեչենովը ծնվել է 1829թ. օգոստոսի 13-ին այժմյան  Նիժնի Նովգորոդ շրջանի Սեչենովո գյուղում: 1848 թ. ավարտել է Պետերբուրգի Գլխավոր ճարտարագիտական դպրոցը և 1856 թ. Մոսկովյան համալսարանի...

Օգոստոսի 12-ը Երիտասարդության միջազգային օրն է
Օգոստոսի 12-ը Երիտասարդության միջազգային օրն է

1999թ. դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ օգոստոսի 12-ը հռչակվել է Երիտասարդության միջազգային օր։ Այն ընդունվել է 1998թ. օգոստոսի 12-ին Լիսաբոնում անցկացված երիտասարդության հարցերով նախարարների համաշխարհային...

Հուլիսի 28-ը՝ Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օր
Հուլիսի 28-ը՝ Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օր

Ամեն տարի հուլիսի 28-ին շատ երկրներում անց է կացվում Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրը (World Hepatitis Day): Այս տոնի հաստատման ամսաթիվը ամերիկացի բժիշկ, հեպատիտ B վիրուսի բացահայտող...

Հուլիսի 24 (2022 թ.). Վարդավառը Հայաստանում Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն է
Հուլիսի 24 (2022 թ.). Վարդավառը Հայաստանում Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն է

Հայկական ավանդական տոների շարքում Վարդավառը (Վարդանար կամ Վարդավառ), իհարկե, ամառային ամենամեծ տոնն է, այն նաև Հայ Առաքելական եկեղեցու ամենակարևոր և ժողովրդի ամառային ամենասիրելի...

Հուլիսի 8-ը՝ Ընտանիքի, սիրո և հավատարմության համառուսական օր
Հուլիսի 8-ը՝ Ընտանիքի, սիրո և հավատարմության համառուսական օր

Ամեն տարի հուլիսի 8-ին Ռուսաստանում նշվում է Ընտանիքի, սիրո և հավատարմության համառուսական օրը: Խորհրդանշական է, որ այն առաջին անգամ նշվել է 2008-ին, որն ընտանիքի տարի էր հայտարարված...

Հուլիսի 6-ը Համբույրի համաշխարհային օրն է
Հուլիսի 6-ը Համբույրի համաշխարհային օրն է

Այս օրը բոլոր ցանկացողները կարող են «փոխանակվել իրենց հոգիներով», քանի որ հուլիսի 6-ին նշվում է Համբույրի համաշխարհային օրը (World Kiss Day կամ World/International Kissing Day), որն առաջին անգամ...

Հունիսի 30-ին ծնվել է անգլիացի բուսաբան և ճանապարհորդ Ջոզեֆ Հուկերը
Հունիսի 30-ին ծնվել է անգլիացի բուսաբան և ճանապարհորդ Ջոզեֆ Հուկերը

Ջոզեֆ Դոլթոն Հուկերը ծնվել է 1817 թ. հունիսի 30-ին՝ Հեյլսուորտում: Նրա առաջին ուսուցիչը հենց իր հայրը՝ Վիլյամ Հուկերը դարձավ: Ջոզեֆը՝ 7 տարեկանից սկսած, Գլազգոյի համալսարանում նրա դասախոսություններն էր լսում...

Պատմության էջերից
Հունիսի 26-ը՝ Թմրանյութերի կիրառման և դրանց անօրինական շրջանառության դեմ պայքարի միջազգային օր
Հունիսի 26-ը՝ Թմրանյութերի կիրառման և դրանց անօրինական շրջանառության դեմ պայքարի միջազգային օր

1987 թ. ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան որոշեց հունիսի 26-ը նշել որպես Թմրանյութերի կիրառման և դրանց անօրինական շրջանառության դեմ պայքարի միջազգային օր...

Հիշարժան տարեթվեր
Հունիսի 26-ը՝ Կտտանքների զոհերին աջակցելու միջազգային օր
Հունիսի 26-ը՝ Կտտանքների զոհերին աջակցելու միջազգային օր

1997 թ., Տնտեսական և սոցիալական խորհրդի առաջարկով, ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան հունիսի 26-ը հայտարարեց Կտտանքների զոհերին աջակցելու միջազգային օր (International Day in Support of Victims of Torture)...

Հիշարժան տարեթվեր
Հունիսի 25-ին ծնվել է սովետական ֆիզիոլոգ, դոմինանտի մասին ուսմունքի ստեղծողը, ԽՍՀՄ ԳԱ պրոֆեսոր Ալեքսեյ Ուխտոմսկին
Հունիսի 25-ին ծնվել է սովետական ֆիզիոլոգ, դոմինանտի մասին ուսմունքի ստեղծողը, ԽՍՀՄ ԳԱ պրոֆեսոր Ալեքսեյ Ուխտոմսկին

Ալեքսեյ Ուխտոմսկին ծնվել է 1875 թ. հունիսի 25-ին Յարոսլավի նահանգում, նախկին զինվորականի ընտանիքում: Նա ընտանիքի չորրորդ երեխան էր, և վաղ մանկությունում նրան դաստիարակության էին տվել...

Հանրահռչակ բժիշկերի կյանքից
1868 թ. հունիսի 23-ին արտոնագրվեց գրամեքենան
1868 թ. հունիսի 23-ին արտոնագրվեց գրամեքենան

Տեղային արհեստանոցում աշխատելով՝ Կրիստոֆեր Շոուլզը և նրա գործընկեր Կարլոս Գիդդենը գրքի էջերի հաջորդաբար համարակալման համար սարքավորում հնարեցին: Այս հասարակ հարմարանքից էլ սկիզբ է առել...

Պատմության էջերից
Հունիսի 14. Ռիո Դե Ժանեյրոյում ավարտվեց ՄԱԿ-ի Համաժողովը, ինչի ընթացքում ընդունվեց Շրջակա միջավայրի և զարգացման վերաբերյալ հռչակագիրը
Հունիսի 14. Ռիո Դե Ժանեյրոյում ավարտվեց ՄԱԿ-ի Համաժողովը, ինչի ընթացքում ընդունվեց Շրջակա միջավայրի և զարգացման վերաբերյալ հռչակագիրը

1992 հունիսի 3-ից մինչւ հունիսի 14-ը Ռիո Դե Ժանեյրոյում անցկացվող Շրջակա միջավայրի և զարգացման վերաբերյալ համաժողովը դարձավ XX դարի վերջին տասնամյակի էկոլոգիական խոշորագույն ակցիան...

Պատմության էջերից
Հունիսի 14-ը Արյան դոնորի միջազգային օրն է
Հունիսի 14-ը Արյան դոնորի միջազգային օրն է

2005թ. Ժնևում կայացած Առողջապահության համաշխարհային ասամբլեայի սեսիայում հունիսի 14-ը հաստատվեց որպես Արյան դոնորի համաշխարհային օր` ի պատիվ 1868թ. այդ օրը ծնված ավստրիացի բժիշկ...

Հիշարժան տարեթվեր
Հունիսի 12-ը երեխաների՝ աշխատելուն դեմ պայքարի համաշխարհային օրն է
Հունիսի 12-ը երեխաների՝ աշխատելուն դեմ պայքարի համաշխարհային օրն է

Երեխաների` աշխատելուն դեմ պայքարի համաշխարհային օրը (World Day Against Child Labour) սահմանվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից և ամեն տարի նշվում է հունիսի 12-ին: Օրացույցում նոր օր մտցնելու...

Հիշարժան տարեթվեր
1981 թ. հունիսի 5-ին Հիվանդությունների վերահսկման ամերիկյան կենտրոնը նոր հիվանդություն՝ ՁԻԱՀ գրանցեց
1981 թ. հունիսի 5-ին Հիվանդությունների վերահսկման ամերիկյան կենտրոնը նոր հիվանդություն՝ ՁԻԱՀ գրանցեց

«20-րդ դարի ժանտախտ» համարվող հիվանդությունն առաջին անգամ հայտնաբերվել է 1981 թ. ԱՄՆ-ում: Բժիշկներին շատ անհանգստացրեց թոքաբորբով հիվանդացող երիտասարդների թվի խիստ աճը, ինչը...

Պատմության էջերից

Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ