Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահություն 2.2012

Առողջությունն ամեն ինչ է, առանց առողջության ամեն ինչ ոչինչ է. հարցազրույց պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի հետ

Առողջությունն ամեն ինչ է, առանց առողջության ամեն ինչ ոչինչ է. հարցազրույց պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի հետ

Հարցազրույց պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի հետ:

Ասում են սպորտն առողջության գրավականն է, սպորտին այդչափ մոտ կանգնած Արթուր Աբրահամն իրեն առողջ մարդ համարո՞ւմ է...

 

- Այո, քանի որ, փառք Աստծո, առողջական խնդիրներ չունեմ, վարում եմ առողջ ապրելակերպ` մարզվում եմ, չեմ ծխում, ալկոհոլային խմիչքներ և սուրճ չեմ օգտագործում (միայն հյուրասիրում եմ), չեմ չարաշահում ճարպոտ սնունդն ու քաղցրավենիքն, առհասարակ որևէ սննդատեսակ:

 

Ինչո՞ւ սպորտ և ինչո՞ւ բռնցքամարտ: 

 

- Փոքր տարիքից ես և եղբայրս սիրել ենք սպորտով զբաղվել: Նախքան բռնցքամարտիկ դառնալը, սովորել եմ Երևանի Կրկեսի շենքի հարևանությամբ գործող հեծանվադպրոցում, դարձել հեծանվասպորտի Հայաստանի բազմակի չեմպիոն: Եթե բռնցքամարտով չզբաղվեի, գուցե ֆուտբոլիստ դառնայի, այդ մարզաձևն էլ եմ շատ սիրում: Բռնցքամարտիկներից Մայք Թայսոնն էր իմ կուռքը և երազում էի նրան նմանվել, հենց դա պատճառ դարձավ, որ ընտրեցի այդ մարզաձևը: Տասնհինգ տարեկանում տեղափոխվեցի Գերմանիա: Գերմանացի մարզիչ Ուլի Վեգներն ու մենեջեր Վիլֆրիդ Զաուերլանդն իմ մեջ տեսնելով աշխարհի լավագույն բռնցքմարտիկ դառնալու հնարավորությունները, համաձայնեցին աշխատել ինձ հետ: Նշեմ, որ դպրոցում գերազանց եմ սովորել, ունեմ իրավաբանի մասնագիտություն: Բռնցքամարտիկի կարիերաս, ամենայն հավանականությամբ, կավարտեմ 2-3 տարի հետո. մինչև 2014թ. պայմանագիր ունեմ գերմանական «Զաուերլանդ Իվենթ» («Sauerland Event») փրոմոութերական կազմակերպության հետ: Դրանից հետո երևի կզբաղվեմ գործարարությամբ: Մարզիչ չեմ դառնա, քանի որ մարզիչ չեն դառնում, այլ ծնվում են, ինչպես իր գործը սիրող, սաներին անմնացորդ նվիրված, մեր հաղթանակներով ապրող իմ մարզիչը:

 

   

 

Մենամարտերի ժամանակ ստացած վնասվածքներն ի՞նչ հետևանք են թողնում: 

 

- Շատ բռնցքամարտիկների առողջության վրա դրանք, անկասկած, անհետևանք չեն մնում: Մեկ անգամ էլ ես եմ վնասվածք ստացել. թեև հաղթեցի Էդիսոն Միրանդային, սակայն ծնոտի լուրջ վնասվածք ստացա, վիրահատության ենթարկվեցի, կասկածի տակ դրվեց հետագայում ռինգ դուրս գալուս հարցը: Բայց, ինչպես տեսնում եք, հիմա ամեն ինչ կարգին է: 

 

Առօրյայում հաճա՞խ եք գործի դնում բռունցքի ուժը: 

 

- Ոչ: Թույլ չեմ տալիս, որ իրավիճակը հասնի դրան: Բացի այդ, բռնցքամարտիկների ձեռքերը, այսպես ասած` շղթայված են, սառը զենք են համարվում, և եթե առօրյայում գործի դնեմ բռունցքիս ուժը, դա կարող է լուրջ խնդիրներ առաջացնել:

 

Կցանկանայի՞ք, որ Ձեր ապագա կինը լինի մարզուհի, մասնավորապես, բռնցքամարտիկ: 

 

- Ողջունելի է, որ կանայք զբաղվում են սպորտով, բայց անկեղծ ասած, չէի ցանկանա, որ իմ ապագա կինը զբաղվի բռնցքամարտով: Դժվարանում եմ պատկերացնել, որ նա կարող է, օրինակ, աչքի կապտուկներով տուն գալ... 

 

Բռնցքամարտում ո՞րն է Ձեր ամենամեծ նվաճումը: 

 

- 2005թ. դեկտեմբերի 10-ին հաղթելով նիգերիացի Կինգսլի Իկեկեին` նվաճեցի բռնցքամարտի IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: 

 

Խոսենք Ձեր առաջիկա ծրագրերի և անելիքների մասին: 

 

- Այժմ պատրաստվում եմ առաջիկա մենամարտին. WBO վարկածով աշխարհի գործող չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտելու եմ օգոստոսի 25-ին, Բեռլինի «O2 World» մարզահամալիրում: Երջանիկ եմ, որ մենամարտը տեղի է ունենալու «O2 World»-ում. հուսով եմ այս հրաշալի մարզահամալիրում, առավելագույն թվով երկրպագուների ներկայությամբ, ցուցադրել իմ հնարավորությունները, այնպես, ինչպես 2009թ. կայացած մրցամարտի վերջին ռաունդում նոկաուտի ենթարկեցի Ջերմեյն Թեյլորին: Ծրագրել եմ կարիերայիս ավարտից հետո Երևանում (Ներքին Չարբախում) հիմնել մշակույթի կենտրոն, որտեղ երեխաները ոչ միայն կմարզվեն, այլև կտիրապետեն օտար լեզուների` գերմաներեն, անգլերեն... 


Ի՞նչ կմաղթեք «Առողջապահություն» հանդեսի սպորտասեր ընթերցողներին:

 

   

 

- Առաջին հերթին առողջություն: Առողջ լինելու և առողջությունը պահպանելու համար ամեն մարդ, անկախ մասնագիտությունից, պետք է առողջ ապրելակերպ վարի` չծխի, հեռու մնա թմրադեղերից, չօգտագործի ոգելից խմիչքներ կամ հազվադեպ խմի, չչարաշահի վնասակար սննդատեսակները, սպորտով զբաղվի: Առողջությունն ամեն ինչ է, և առանց առողջության ամեն ինչ ոչինչ է: Եղեք առողջ և հաջողակ: 

Հեղինակ. Տաթև Առաքելյան
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 2.2012 (295)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Մուտք` հարուստ կենսափորձով. պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը` ՀՀ առողջապահության նախարար
Մուտք` հարուստ կենսափորձով. պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը` ՀՀ առողջապահության նախարար

Հանրահայտ ճշմարտություն է` մարդն իր գործում առավել հաջողակ է, երբ այս կամ այն հանգրվանին հասնում է աստիճան առ աստիճան, երբ առաջ մղող ուժը նվիրումն ու վստահված գործը պատվախնդրորեն կատարելն է...

ՀՀ օրենսդրությունը բուժօգնություն ստանալու իրավունքի մասին
ՀՀ օրենսդրությունը բուժօգնություն ստանալու իրավունքի մասին

Բժշկագիտության զարգացման ներկայիս փուլում մարդու բուժօգնությունը հնարավոր է կազմակերպել հիմնականում նրան զերծ պահելով ցավից և տառապանքներից...

ՀՀ օրենքներ
Իմ հաջողությունները գործընկերներիս հաջողություններն են. հարցազրույց բ.գ.դ., պրոֆեսոր Սմբատ Դաբաշյանի
Իմ հաջողությունները գործընկերներիս հաջողություններն են. հարցազրույց բ.գ.դ., պրոֆեսոր Սմբատ Դաբաշյանի

Հարցազրույց ՀՀ ԱՆ պրոֆեսոր Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Սմբատ Դաբաշյանի հետ...

Բժիշկներ
Երեկո` նվիրված առողջության պահպանման նվիրյալներին
Երեկո` նվիրված առողջության պահպանման նվիրյալներին

Հունիսի 21-ին մեր երկրում հերթական անգամ նշվեց բուժաշխատողի օրը, որը կազմակերպել էին ՀՀ առողջապահության նախարարությունն ու Հայաստանի առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միությունը...

Իրադարձություններ Հայաստանում
Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունն ու դրա լայն տարածվածությունը` արդի գերխնդիրներից է
Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունն ու դրա լայն տարածվածությունը` արդի գերխնդիրներից է

Շնչառական վիրուսային սուր հիվանդությունների (ՇՎՍՀ) ժամանակ հակաբիոտիկների անհիմն նշանակումը հակաբիոտիկակայունության ձևավորման վտանգավոր գործոններից մեկն է...

Դեղամիջոցներ Վարակաբանություն
Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար կազմի համաժողովը Երևանում
Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար կազմի համաժողովը Երևանում

Սույն թվականի ապրիլի 19-20-ը Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի« Տիգրան Մեծ» դահլիճում Հայկական բժշկական ասոցիացիան կազմակերպել էր Բժշկական ասոցիացիաների եվրոպական ֆորումի (ԲԱԵՖ) և Առողջապահության...

Իրադարձություններ Հայաստանում Միջոցառումներ
Համակարգչային կախվածություն
Համակարգչային կախվածություն

Արդյո՞ք համակարգչային կախվածությունը պետք է մտցնել հիվանդությունների միջազգային դասակարգման մեջ: Վերջին տարիներին հոգեկան առողջության ոլորտի մասնագետները քննարկում են...

Հոգեկան առողջություն
Շուրջդաշտանադադարային շրջանում գտնվող կանանց միզարձակման խանգարումների բուժումը Վեզիկարով

Շուրջդաշտանադադարային շրջանը (պերիմենոպաուզա) կնոջ ֆիզիոլոգիական զարգացման ճգնաժամային փուլերից մեկն է: Այն ընդգրկում է նախադաշտանադադարային, դաշտանադադարի և հետդաշտանադադարային փուլերը` սկսած վերջին ինքնաբեր դաշտանից հետո մեկ և ավելի տարի...

Դեղամիջոցներ Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Միզային համակարգ
Մարմնի հենաշարժական ապարատ
Մարմնի հենաշարժական ապարատ

Մարմնի հենաշարժական ապարատի հենք հանդիսացող կմախքի ոսկրերն իրար միացնող շարակցահյուսվածքային փակեղների և կապանների միջոցով կազմված բազմաթիվ հոդերը բավարար չեն շարժումներ իրականացնելու համար...

Անատոմիա և ֆիզիոլոգիա
Արթրոզ` հիվանդություն, որը կարելի է կանխել
Արթրոզ` հիվանդություն, որը կարելի է կանխել

Արթրոզը` հոդախտը, հոդերի քրոնիկական հիվանդություն է, որով տառապում է վաթսունն անց մարդկանց գրեթե 80 տոկոսը: Այն առաջանում Է հոդի հաճախակի գերբեռնվածության, վնասման, ներզատական համակարգի, նյութափոխանակության խանգարման, ավելցուկային քաշի...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Բերանի խոռոչի ալերգիկ դրսևորումներ

Ալերգիա տերմինն ունի հունական ծագում և նշանակում է օտար ներգործություն: Ըստ էության խոսքը վերաբերում է օրգանիզմի իմունային համակարգի ուրույն ռեակցիային...

Ստոմատոլոգիա Ալերգոլոգիա
Արաբական խալիֆայության հայազգի բախտիշու բժիշկների գերդաստան
Արաբական խալիֆայության հայազգի բախտիշու բժիշկների գերդաստան

Արաբական նվաճումների հետևանքով VII-VIII դարերում Արաբական խալիֆայության իշխանության տակ անցան Պարսկաստանը, Սիրիան, Հայաստանը, Եգիպտոսը, Մարոկկոն, Իսպանիան: Մոլեռանդորեն իսլամ դավանելով հանդերձ` այդ...

Պատմության էջերից
Վագինիզմ մարմինը ցանկանում է, հոգին` վախենում...
Վագինիզմ  մարմինը ցանկանում է, հոգին` վախենում...

Յուրաքանչյուր կին վախենում է «դա» անել առաջին անգամ: Իսկ եթե առաջին անգամ չէ՞: Եթե արդեն հազարերորդ անգամ ցավի հանդեպ վախը, անհարմարության զգացումը, լարվածությունը չեն անցնում, ստիպում են կնոջը ներքուստ...

Սեքսոլոգիա ԿԻՆ: Ինտիմ
Եթե մանկիկը հիվանդացել է
Եթե մանկիկը հիվանդացել է

Երբ երեխան հիվանդանում է, հաճախ չգիտենք ինչպես վարվել, ինչ միջոցներով օգնել նրան այդ վիճակից դուրս գալու համար: Այս հարցերի շուրջ է մեր զրույցը Երևանի 2-րդ բուժմիավորման մանկական պոլիկլինիկայի մանկաբույժ Զարինե Կոջոյանի հետ...

Մանկական հիվանդություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ