Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահություն 1.2012

Դեպրեսիա

Դեպրեսիա

Մարդիկ հաճախ իրենց վատ տրամադրությունն արտահայտելու համար օգտագործում են դեպրեսիա, ընկճախտ, ընկճվածություն, տխրություն, թախծոտություն բառերը, սակայն դեպրեսիան ավելին է, քան պարզապես նշված զգացումները: Դեպրեսիան հիվանդություն է:

 

Դեպրեսիայի վիճակը կարող է ի հայտ գալ հոգեկան ամենատարբեր հիվանդությունների ժամանակ` նևրոզներ, շիզոֆրենիա, մանիակալ-դեպրեսիվ փսիխոզ, ծերունական փսիխոզներ, էպիլեպսիա, ալկոհոլամոլություն, թմրամոլություն և այլն: Որպես հիվանդություն, հիվանդագին վիճակ, այն կարող է ծանր կամ թեթև ընթացք ունենալ: 

 

Դեպրեսիան հաճախ առաջանում է ուղեղում լավ տրամադրությանը նպաստող կենսաքիմիական որոշ նյութերի, օրինակ, էնդորֆինների պակասի պատճառով: Այն կարող է նաև ժառանգական ծագում ունենալ: Դեպրեսիա կարող են առաջացնել ալկոհոլի, թմրանյութերի չարաշահումը, ծանր, անբարենպաստ ելք ունեցող որոշ հիվանդությունների հետ կապված երկարատև հուսահատ վիճակը, որոշ դեղամիջոցների ազդեցությունը և այլն:

 

Դեպրեսիային բնորոշ են տրամադրության վատացումը, օրվա ընթացքում դրա փոփոխությունը, մտածելու ունակության և շարժումների դանդաղումը, ախորժակի բացակայությունը. ուտելիքը թվում է անհամ, անհոտ կամ տհաճ: Հիվանդները երբեմն հաշված օրերի ընթացքում արագորեն նիհարում են, հյուծվում և շուտ հոգնում, նվազում են սիրո զգացումը և սեռական հակումը: Տղամարդիկ գանգատվում են սեռական թուլությունից, կանայք` սեռական սառնությունից և դաշտանային ցիկլի խանգարումից: Նրանք դառնում են ալարկոտ, ծույլ, անտրամադիր, քունը խանգարվում է: Բնորոշ են փորլուծությունը կամ փորկապությունը, սրտխփոցը կամ սրտի ռիթմի խանգարումը: Թախիծը, տխրությունը, ճնշվածությունը անելանելի վիճակի, հոգեկան ՙցավի՚, կրծքավանդակում, սրտի շրջանում ճնշող ցավի զգացողություն են առաջացնում:

 

Հիվանդները նշում են, որ դարձել են անտարբեր իրենց և հարազատների, ինչպես նաև այն ամենի նկատմամբ, ինչը նախկինում հետաքրքրություն, հաճույք, բավականություն և ուրախություն էր պատճառում: Բնորոշ է արգելակված վիճակը, որի ժամանակ նրանք երբեմն կարող են ժամերով նստել կամ պառկել նույն տեղում և նույն դիրքով: Դեպրեսիայով տառապող հիվանդների դեմքը թախիծ և վիշտ է արտահայտում: Հարցերին պատասխանում են ցածրաձայն, դանդաղ, ուշացումով, հակիրճ և նշում, որ «մտածելը դժվարացել» Է, «մտքերը դանդաղ են գալիս» և այլն, դառնում են հոռետես, կասկածամիտ: Անցյալը գնահատում են որպես համատարած սխալներով ու թերացումներով լի մի ժամանակահատված: Ներկան տեսնում են սին, ունայն ու անիմաստ, ապագան` սև գույներով, անհեռանկարային և այլն: Նրանց համար կյանքը կորցնում է իր իմաստը և դառնում աննպատակ:

 

Դեպրեսիայի թեթև ընթացքի դեպքում երևույթները թույլ են արտահայտվում և ժամանակին ձեռնարկված բուժական միջոցառումների շնորհիվ հիվանդը դուրս է գալիս այդ վիճակից:

 

Տարեցների շրջանում հանդիպող դեպրեսիան երբեմն դժվար է տարբերել տարիքային թուլամտությունից, սակայն նրանց մոտ գերակշռում են տագնապն ու անհանգիստ վիճակը, նրանք ունենում են ՙինչ-որ վատ բանի՚ սպասման կամ կանխագուշակման զգացում, արտահայտում են ինքնամեղադրման և ինքնանվաստացման մտքեր այն մասին, թե ճիշտ չեն ապրել, ոչինչ չեն արել իրենց հարազատների համար, երեխաներին լավ չեն պահել, ճիշտ չեն դաստիարակել, ուստի և բարոյական իրավունք չունեն ապրելու այս հողագնդի վրա... Այս բոլորը շատերի մոտ ուղեկցվում է ինքնավնասման և ինքնասպանության վտանգավոր մտքերով ու գործողություններով, որոնք, ցավոք սրտի, երբեմն ողբերգական ավարտ են ունենում:

 

Այնպես որ, ձեր հարազատի տրամադրության չպատճառաբանված վատացման նշաններ նկատելու դեպքում երբեք ու երբեք մի ապավինեք բժշկական կրթություն չունեցող «հոգեբաններին» ու ինքնահռչակ բուժակներին, հեքիմներին ու վախ չափողներին,«սրբերին» ու գուշակներին: Անմիջապես, թեկուզև առանց հիվանդի մասնակցության, դիմեք հոգեթերապևտի կամ հոգեբույժի, որը հիվանդի հետ հոգեամոքիչ զրույց վարելուց հետո կնշանակի համապատասխան դեղորայքային բուժում և կորոշի բուժումը հիվանդանոցային կամ տնային պայմաններում անցկացնելու հարցը, այլապես կորցնելով թանկագին ժամանակը, հնարավոր է, որ անդառնալի, ճակատագրական ողբերգության ակամա մասնակիցը դառնաք:

Հեղինակ. Հարություն Մինասյան Երևանի «Նոր Արաբկիր» պոլիկլինիկայի հոգեթերապևտ
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 1.2012 (294)
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. health.wild-mistress.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Բարեփոխումների գործընթացը շարունակվում է
Բարեփոխումների գործընթացը շարունակվում է

Յուրաքանչյուր երկրի ռազմավարական կարևորագույն խնդիրներից է բնակչության առողջության պահպանումն ու բարելավումը, որոնց պատշաճ կազմակերպումը ենթադրում է առողջապահական որակյալ և մատչելի ծառայությունների ու բուժօգնության ապահովում...

Հրատապ թեմա Հայաստանում
Առողջապահությունը` պետության ուշադրության կենտրոնում
Առողջապահությունը` պետության ուշադրության կենտրոնում

Հարցազրույց ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ,«Արաբկիր» բժշկական կենտրոնի գիտական ղեկավար, Հայաստանի մանկական բժիշկների ասոցիացիայի նախագահ...

Հրատապ թեմա Հայաստանում Բժիշկներ
Վաղվա առողջությունն ապահովագրենք այսօր. «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերության
Վաղվա առողջությունն ապահովագրենք այսօր. «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերության

Հարցազրույց «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերության անձնական ապահովագրական բաժնի պետ Բաբկեն Շահումյանի հետ...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Սթրեսի կառավարման հիմնական ուղիները
Սթրեսի կառավարման հիմնական ուղիները

Սթրեսը վտանգի, մարտահրավերների և միջավայրի փոփոխությունների արդյունքում առաջացած ընդհանուր հարմարվողականության (ադապտացիոն) համախտանիշ է...

Հոգեկան առողջություն
Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի տեղեկատվություն

Հայաստանում սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների` սեռավարակների թվի աճ է արձանագրվել, որին «նպաստել» են բնակչության կենսամակարդակի նվազումը, մարմնավաճառությունը,«սեռական հեղաշրջումը»...

Վեներաբանություն
Կանդիդոզը որպես սեռավարակ
Կանդիդոզը որպես սեռավարակ

Կանդիդոզը որպես սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություն` մեր հանրապետությունում բոլոր սեռավարակների մեջ վերջին 10 տարիների ընթացքում արձանագրված դեպքերի թվով զբաղեցրել է առաջին տեղը...

Վարակաբանություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Ուրո-անդրոլոգիա Վեներաբանություն
Մարդու մկանային համակարգը
Մարդու մկանային համակարգը

Մարդու հենաշարժական համակարգը բաղկացած է պասիվ և ակտիվ մասերից: Պասիվը ոսկրերն են` միմյանց հետ շփման հատվածներում ծածկված ողորկ հոդային մակերեսներով, դրանց միացնող և շարժումներին որոշակի...

Անատոմիա և ֆիզիոլոգիա
Աճող օրգանիզմի շարժունակության կարգավորումը

Հիպոդինամիան համարվում է դարի, այսպես կոչված` պրոգրեսի հիվանդություն: Դա մարդու շարժողական ակտիվության հարաբերական սահմանափակումն է, որը պայմանավորված է ժամանակակից քաղաքակրթության և գիտատեխնիկական առաջընթացով...

Առողջ երեխա
Ցավոտ դաշտան
Ցավոտ դաշտան

Դաշտանը, որպես Ֆիզիոլոգիական պրոցես, կարող Է ուղեկցվել մի շարք տհաճ զգացումներով: Աղջիկներնի ու կանանց մեծամասնությունը դրանից 1-2 օր առաջ նկատում է թեթևակի տկարություն, կրծքագեղձերի կոշտացում...

Առողջ կին Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա ԿԻՆ: Ինտիմ
Պտղի իրավունքը
Պտղի իրավունքը

Պտղի բազմաթիվ արատներ հնարավոր է շտկել ներարգանդային շրջանում: Սա բուժման նոր մեթոդ է, որը կոչվում է «պտղի բժշկություն»: Այն արդեն հաջողությամբ կիրառվում է ԱՄՆ-ի և եվրոպական երկրների բազմաթիվ բուժհաստատություններում...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Բժիշկներ
Երեխայի խնամքը
Երեխայի խնամքը

«Առողջապահություն» հանդեսի խմբագրությանն ուղղված` երեխայի խնամքին վերաբերող բազմաթիվ հարցերի պատասխանում է Երևանի 2-րդ բուժմիավորման մանկական պոլիկլինիկայի մանկաբույժ Զարինե Կոջոյանը...

Առողջ երեխա
Անպտղությունը դատավճիռ չէ...
Անպտղությունը դատավճիռ չէ...

Ժամանակն անցնում է, իսկ ախտորոշումը դեռևս նույնն է, որը կարծես դատավճիռ լինի: Սովորության համաձայն` կինն այցելում է տարբեր բժիշկների, հետազոտվում է և փորձում գտնել չհղիանալու պատճառները, իսկ անհոգ ամուսինը չի էլ կռահում, որ խնդիրը հենց իր մեջ է...

Անպտղություն ԿԻՆ: Անպտղություն ՏՂԱՄԱՐԴ: Անպտղություն
Երիտասարդ ձեռքերի գաղտնիքները
Երիտասարդ ձեռքերի գաղտնիքները

Ինչպես հանդեսի նախորդ համարներում նշվել է` տարվա յուրաքանչյուր եղանակի համար մաշկի խնամքի միջոցները տարբեր են: Այդ սկզբունքը գործում է նաև ձեռքերի մաշկի դեպքում...

Ձեռքերի խնամք
Առողջ ապրելակերպ սննդակարգի հիմնական սկզբունքները. оգտագործեք մսամթերք, ավելի հաճախ` մսին փոխարինող մթերք
Առողջ ապրելակերպ սննդակարգի  հիմնական սկզբունքները. оգտագործեք մսամթերք,  ավելի հաճախ` մսին փոխարինող մթերք

Ինչու ուտել։ Մսամթերքը կենդանական սպիտակուցների, հանքային նյութերի` ցինկ, մագնեզիում, և որոշ վիտամինների` B, B12, D, գլխավոր աղբյուրն է, ապահովում է օրգանիզմում յուրաքանչյուր բջջի...

Սնունդը և առողջությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ