Ամեն ինչ տոն օրերի մասին
Հուլիսի 16 (2023 թ.). Վարդավառը Հայաստանում Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն է
![Հուլիսի 16 (2023 թ.). Վարդավառը Հայաստանում Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն է Հուլիսի 16 (2023 թ.). Վարդավառը Հայաստանում Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն է](up/article/big/file_30526_9593688.jpg)
Հայկական ավանդական տոների շարքում Վարդավառը (Վարդանար կամ Վարդավառ), իհարկե, ամառային ամենամեծ տոնն է, այն նաև Հայ Առաքելական եկեղեցու ամենակարևոր և ժողովրդի ամառային ամենասիրելի տոներից է և նշվում է Զատիկից 98 օր (14-րդ կիրակի օրը) հետո:
Տոնը ստեղծվել է Տիրոջ Պայծառակերպության պատվին, որը տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա: Ըստ Աստվածաշնչի, Հիսուս Քրիստոսն իր երեք առաքյալների` Պետրոսի, Հակոբի և Հովհաննեսի հետ բարձրացավ Թաբոր լեռան վրա, որտեղ գտնվում էին նաև Մովսեսն ու Եղիան: Նրանց հետ զրուցելիս Քրիստոսը պայծառակերպ կերպարանք ընդունեց, իսկ նրա հագուստը ձյունից էլ սպիտակ դարձավ:
Այս տոնը, չնայած իր քրիստոնեկան էությանը, պահպանել է մի շարք հեթանոսական առանձնահատկություններ: Հենց «Վարդավառ» անվանումը տարբեր նշանակություններ ունի: Հայկական եկեղեցու ավանդության համաձայն Հայաստանի առաջին կաթողիկոս Սուրբ Գրիգոր Լուսավորիչը Պայծառակերպության տոնը հայկական օրացույցի առաջին օրը նշանակեց. ամսվա 1-ին օրը Նավասարդն է (օգոստոսի 11-ին): Իսկ այդ օրը հեթանոսական տոն էր նշվում և, արդյունքում, դրա որոշ տարրեր պահպանվեցին Պայծառակերպությունը տոնելու ազգային ծիսակարգում:
Մի տարբերակի համաձայն, տոնի անվանումը «Վարդավառ» (կամ «Վարդանար») իր արմատով համապատասխանում է «վարդ» բառի հետ և նշանակում է «վարդերով ցողել»: Նախաքրիստոնեական Հայաստանում Վարդավառը կապում էին սիրո և գեղեցկության աստվածուհի Աստղիկի և Վահագն աստծո միջև եղած սիրո հետ: Նվիրելով վարդեր և ցողելով վարդաջրեր` Աստղիկը ողջ Հայաստանում սեր էր ցանում, իսկ Վահագն աստվածը, չարքերի դեմ կռվելով, պաշտպանում էր այդ սերը:
Դրա մասին վկայում է մեկ այլ առասպել ևս: Մեկ անգամ Աստղիկը լսելով, որ իր սիրեցյալը վիրավոր է, այնպես էր շտապում նրան տեսնել, որ ճանապարհ ընկավ ոտաբոբիկ: Ճանապարհին, չնկատելով ոչինչ, նա վնասեց ոտքերը վարդի փշերով, և վարդերը նրա արյունից դարձան կարմիր: Եվ այսպես կարմիր վարդը դարձավ սիրո խորհրդանիշը:
Մեկ այլ տարբերակով. «Վարդավառ» բառը բաղկացած է «վարդ (ուարդ)» արմատից` «ջուր» և «վար»` «լվանալ, ջրել», նշանակում է «ջուր ցողել», որը և տոնի նշանակությունն է: Մեզ հասած հին առասպելի համաձայն, մի հարուստ մարդ էր ապրում երկիր վրա, ով իրեն պատկանող ջրից օգտվելու համար պահանջում էր ստրկության տալ երիտասարդ գեղեցկուհիների: Քաջ երիտասարդ Վարդանը հաղթեց չարագործին և ազատեց աղջիկներին:
Ըստ որոշ մասնագետների՝ Վարդավառի տոնը կապված է Ջրհեղեղի և Նոյի՝ տապանից իջնելու հետ: Ըստ ավանդության, երբ Նոյը հանգրվանում է Արարատ լեռան վրա և հետո իջնում է գագաթից, այդ օրվանից սկսվում է հայոց Նավասարդ ամիսը: Նոյն իր որդիներին պատվիրում է, ի հիշատակ Ջրհեղեղի, իրար վրա ջուր լցնել:
Հնում տոնն ուղեկցվում էր ավանդական երգերով, պարերով և խաղերով: Մարդիկ միմյանց վարդեր էին նվիրում, իսկ սիրահար տղաներն աղավնիներ էին երկինք բաց թողնում, որոնք հատուկ այս օրվա համար էին պահվում: Աստղիկի տաճարում ուխտավորները վարդի փնջեր էին կապում և զոհողություններ կատարում: Եթե աղավնին երեք անգամ պտտվում էր նրա սիրելիի տան տանիքի վրա, ապա աշնանը նրան ամուսնացնում էին: Մեկ այլ պատկեր էր նկատվում լեռնային հատվածներում, որտեղ համեմատաբար ցուրտ է: Այստեղ հիմնական դերը կատարում էր կենդանիների զոհաբերությունը, ուխտագնացությունը, ուրախությունը: Ինչպես մյուս ավանդական տոները, այնպես էլ «Վարդավառը», իր մեջ կրում է պտղաբերության իմաստը: Մարդիկ սննդի երկօրյա պաշարով գնում էին սրբավայրեր, իրենց հետ տանելով զոհաբերության համար զարդարված կենդանիներ, որոնց զոհաբերում էին` հուսալով աստվածների ողորմածության վրա:
Տոնի ժամանակ մարդիկ հացահատկի հասկեր էին հավաքում և տանում եկեղեցի՝ օրհնելու, որպեսզի դաշտերը պահպանեն կարկուտից ու վնասներից: Աղջիկները բազմագույն ծաղիկների (հատկապես «վիթիվերի») փնջեր էին հավաքում և դրանք գիշերը գաղտնի նետում իրենց հարազատների ու հարևանների բակերը: Ցորենի հասկերից շատ գեղեցիկ փնջեր՝ խաչբուռեր էին հյուսում:
Այժմ ընդունված է այս օրը միմյանց վրա ջուր ցանել: Տոնը սկսում է վաղ առավոտից, բոլորը միմյանց ջրում են, ընդ որում, սեռից և սոցիալական դիրքից անկախ: Վիրավորվել կամ դժգոհություն արտահայտել չի կարելի, քանի որ համարվում է, որ այդ օրը ջուրն ապաքինող ուժով է օժտված:
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![Մայիսի 13-ը Հայաստանում Համբարձման օրն է Մայիսի 13-ը Հայաստանում Համբարձման օրն է](up/article/small/file_29448_1733446.jpg)
Համբարձումը Հայաստանում որպես տոն հաստատվել է IV-V դարերում և տոնվում է Սուրբ Զատիկից քառասուն օր անց: Հարություն առնելուց հետո Քրիստոսը դեռ քառասուն օր երևաց աշակերտներին ու Աստծո Արքայության մասին խոսեց...
![](images/calendar.png)
![](images/calendar.png)
![Փետրվարի 14` Տրնդեզ Փետրվարի 14` Տրնդեզ](up/article/small/file_27835_1787341.jpg)
Իր ժողովրդական տոնակատարութուններով Տրնդեզը ռուսական Բարեկենդանն է հիշեցնում, սակայն կաթոլիկ տոնի` Սուրբ Վալենտինի տարրերով, քանի որ այս օրվա գլխավոր գործող անձիք...
![](images/calendar.png)
![Փետրվարի 14` Սուրբ Վալենտինի օր (Սիրահարների օր) Փետրվարի 14` Սուրբ Վալենտինի օր (Սիրահարների օր)](up/article/small/file_27846_98656.jpg)
Աշխարհի շատ երկրներում փետրվարի 14-ին նշվում է Սուրբ Վալենտինի օրը (կամ Բոլոր սիրահարների օրը): Համարվում է, որ Սուրբ Վալենտինի օրն արդեն 16 դար է, ինչ գոյություն ունի, սակայն սիրո տոները հայտնի էին դեռևս...
![](images/calendar.png)
![Հին Նոր տարի Հին Նոր տարի](up/article/small/file_23156_316045.gif)
Հին Նոր տարին բացառիկ պատմական երևույթ է, լրացուցիչ տոն, որը ստացվել է տարեգրման փոփոխման արդյունքում: Օրացույցների նշյալ բաժանման արդյունքում մենք նշում ենք երկու «Նոր տարի»՝ հին և նոր ոճով...
![](images/calendar.png)
![ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ](up/article/small/file_22785_6444917.jpg)
Ինչո՞ւ են քրիստոնեական եկեղեցիները Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը տարբեր օրերի նշում: Հայ Առաքելական Ս. Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին: Կաթոլիկ եկեղեցին այդ տոնը նշում է...
![](images/calendar.png)
![Հունվարի 6-ը Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնն է Հայաստանում Հունվարի 6-ը Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնն է Հայաստանում](up/article/small/file_39071_5984694.jpg)
Հունվարի 6-ին Հայկական Առաքելական եկեղեցին նշում է Աստվածահայտնության և Հիսուս Քրիստոսի ծննդյան տոները, որոնք սահմանված են ի հիշատակ Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Մկրտության իրադարձությունների...
![](images/calendar.png)
![Ամանոր Ամանոր](up/article/small/file_22753_690599.jpeg)
Տարբեր ժամանակներում հայերն ունեցել են երեք նոր տարի, որոնք կոչվել են Նավասարդ, Ամանոր և Կաղանդ: Այս տոները տարբեր ժամանակներում նշվել են տարբեր օրերի. մարտի 21-ին, օգոստոսի 11-ին, հունվարին...
![](images/calendar.png)
![Ինչպե՞ս էին նշում Ամանորը հին աշխարհում Ինչպե՞ս էին նշում Ամանորը հին աշխարհում](up/article/small/file_22772_2387288.jpg)
Նոր տարին տոնելու ավանդույթը գալիս է հնագույն ժամանակներից: Այդ ավանդույթների մի մասը փոխառել են տարբեր ժողովուրդներ: Հին Եգիպտոսում Նոր տարին նշում էին Նեղոսի հեղեղումների ժամանակ, երբ դուրս էր գալիս Սիրիուս սրբազան աստղը...
![](images/calendar.png)
![Դեկտեմբերի 25-ը Ուղղափառների Սուրբ Ծնունդն է՝ ըստ Նորյուլիանական օրացույցի Դեկտեմբերի 25-ը Ուղղափառների Սուրբ Ծնունդն է՝ ըստ Նորյուլիանական օրացույցի](up/article/small/file_22590_4995563.jpg)
Հիսուս Քրիստոսի Ծննդյան օրը քրիստոնեական ամենակարևոր տոներից է: Այդ օրը՝ դեկտեմբերի 25-ին, Ծնունդը նշում են ոչ միայն արևմտյան, այլև աշխարհի ուղղափառ եկեղեցիների մի ողջ համակարգ, ովքեր XX դարի 20-ականներին ընդունել են Նորյուլիանական օրացույցը...
![](images/calendar.png)
![Դեկտեմբերի 25-ը` Լյութերանական Ծնունդ Դեկտեմբերի 25-ը` Լյութերանական Ծնունդ](up/article/small/file_22591_8943543.jpg)
Հիսուս Քրիստոսի ծնունդը ամենակարևոր քրիստոնեական տոներից մեկն է: Տոնի հիմքում Բեթղեհեմ քաղաքում Մարիամ Աստվածածնի կողմից Փրկիչ Հիսուս Քրիստոսի Ծնունդն է: Տոնը նշում են և՛ կաթոլիկները, և՛ ուղղափառները...
![](images/calendar.png)
![Դեկտեմբերի 25-ը Քրիստոսի ծնունդը` արևմտյան քրիստոնյաների մոտ Դեկտեմբերի 25-ը Քրիստոսի ծնունդը` արևմտյան քրիստոնյաների մոտ](up/article/small/file_22570_351843.jpg)
Սուրբ Ծնունդը համարվում է մեծ տոն, որը հաստատվել է ի հիշատակ Հիսուս Քրիստոսի ծննդյան` Բեթղեհեմում: Քրիստոսի ծնունդը քրիստոնեական կարևորագույն տոներից է և դարջել է պետական տոն աշխարհի ավելի քան 100 երկրներում: Դեկտեմբերի 25-ին Քրիստոսի ծնունդը նշում են ոչ...
![](images/calendar.png)
![Հետաքրքիր փաստեր Սուրբ Ծննդյան տոնի և Ամանորի մասին. Սալուտեմ ամսագիր №4 Հետաքրքիր փաստեր Սուրբ Ծննդյան տոնի և Ամանորի մասին. Սալուտեմ ամսագիր №4](up/article/small/file_60161_7059528.jpg)
Ամանորի տոնածառ
Տոնածառի պատմությունը շատ հին է, սկիզբ է առնում հոների ժամանակներից և առնչվում է Կենաց ծառի պաշտամունքի հետ...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MY5KXTnh' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384