Հիշարժան տարեթվեր
Քրիստոսի հարության տոնը` Զատիկը, քրիստոնեական ամենամեծ և պայծառ տոնն է
Զատիկը Հայաստանում. Զատիկ հայերեն բառը հավանաբար ծագում է «ազատություն, ազատել» բառից և նշանակում է տառապանքներից, չարից, մահից ազատում: Զատիկին միմյանց ողջունելով, հայ քրիստոնյաներն ասում են.
Քրիստոս յարեաւ ի մեռելոց,
Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի:
Հարության գաղափարը քրիստոնեության մեջ հիմնական գաղափարներից է: Նրա իմաստը մահվանից նոր կյանք, երկրից երկինք անցումն է: Հին եկեղեցին Զատիկի օրը նշում էր նաև Քրիստոսի Խաչելիության օրը:
Չորրորդ դարից սկսած շեշտը դրվեց Հարության վրա, որը կրեց հիմնական միտքը: Զատիկի ստույգ օրը երկար ժամանակ բանավեճի թեմա է եղել:
Առաքելական կանոնները պահանջում են Զատիկը տոնել Մեծ պահքից քառասուն օր անց: Արևելյան քրիստոնյաները` հետևելով հուդայական-քրիստոնեական ավանդույթին, հուդայական լուսնային օրացույցով այն տոնում էին Նիսանի 14-ին: Հռոմում Զատիկը տոնվում էր առաջին նորալուսնից հետո առաջին կիրակի օրը` գարնանային գիշերահավասարով:
Կապված նրա հետ, որ Զատիկի օրը կապված է լուսնային օրացույցից, այն շարժական տոն է, և նրա օրը ամեն տարի տարբերվում է: Հարցը լուծվել է Առաջին տիեզերաժողովում, հաստատվելով, որ Զատիկը պետք է նշել լիալուսնի հաջորդ կիրակին, որ գալիս է գարնանային գիշերահավասարից հետո:
Զատիկը ուղղահավատների մոտ
Քրիստոսի հարության տոնը քրիստոնեական ամենամեծ և պայծառ տոնն է: Այն նաև կոչվում է Զատիկ, այսինքն մեր անցումը մահվանից կյանք, և երկրից երկինք:
Քրիստոս յարեաւ ի մեռելոց և ողջ աշխարհի համար սկսվեց իրական գարունը, պայծառ, ուրախ առավոտը նոր կյանքի: Քրիստոսի հարությունը կյանքի առաջին իրական հաղթանակն է մահվան հանդեպ:
Ահա թե ինչպես է դա եղել.
Իր տառապանքների և մահվան երրորդ օրվա գիշերը իր աստվածային ուժով Հիսուս Քրիստոսը կենդանացավ, այսինքն հարություն առավ մեռելներից: Նրա մարդկային մարմինը վերափոխվեց: Տեղից չշարժելով քարը, չխախտելով սինեդրոնիան կնիքը, և պահակների համար անտեսանելի՝ նա դուրս եկավ գերեզմանից: Այդ պահից ի վեր զինվորները, իրենք էլ չիմանալով այդ մասին, պահպանում էին դատարկ գերեզմանը:
Հանկարծ եղավ մեծ երկրաշարժ, երկնքից իջավ Տիրոջ հրեշտակը: Նա Քրիստոսի գերեզմանից շրջեց քարը և նստեց նրա վրա: Նրա տեսքը շանթի էր նման: Պահակություն անող զինվորները վախեցան և կարծես մեռած լինեին, իսկ հետո, արթնանալով վախից, փախան:
Այդ օրը (շաբաթվա առաջին օրը), հենց որ վերջացավ շաբաթօրյա հանգիստը, շատ վաղ արևածագին Մարիամ Մագդաղենացին և այլ կանայք, վերցնելով իրենց եփած մեռոնը(մյուռոն), գնացին Տիրոջ գերեզման, որ այն քսեն Տիրոջ մարմնին, քանի որ նրանք չէի հասցրել այդ անել թաղման ժամանակ (Այս կանանց Եկեղեցին կոչում է մեռոնակիր): Նրանք դեռ չգիտեին, որ Տիրոջ գերեզմանը հսկում են և , որ այն կնքել են: Այդ իսկ պատճառով նրանք չէին ակնկալում այնտեղ որևէ մեկին հանդիպել և ասում էին իրար, թե ո՞վ կշրջի քարը: Այն շատ մեծ էր:
Մարիամ Մագդաղենացին, առաջ անցնելով մյուս կանանցից, առաջինը հասավ գերեզմանին: Դեռ չէր լուսացել, մութ էր: Մարիամը, տեսնելով, որ քարը շրջած է, անմիջապես եկավ Պետրոսի և Հովհաննեսի մոտ և ասաց. «Տիրոջը տարել են գերեզմանից և չգիտենք՝ ո՛ւր են դրել»: Նման խոսքեր լսելով՝Պետրոսը և Հովհաններսը վազեցին դեպի գերեզման: Մարիամ Մագդաղենացին հետևեց նրանց:
Այս ժամանակ գերեզմանին մոտեցան մյուս կանայք, որ եկել էին Մարիամ Մագդաղենացու հետ: Նրանք տեսան, որ քարը շրջած է գերեզմանից: ԵՎ երբ կանգնեցին, տեսան շողացող հրեշտակին՝ նստած քարի վրա: «Նա այստեղ չէ: Նա հարություն է առել, ինչպես ասել էր, երբ դեռ ձեզ հետ էր: Եկե՛ք տեսեք այն տեղը, ուր պառկած էր Տերը: Իսկ հետո արագ գնացեք և ասացե՛ք Նրա աշակերտներին, որ Նա հարություն է առել մեռելներից»:
Նրանք մտան գերեզման, և չգտան Հիսուս Քրիստոսի մարմինը: Սակայն նայելով՝ տեսան սպիտակ շորերով հրեշտակին, նստած Քրիստոսի դրված տեղից աջ: Նրանց սարսափ պատեց:
Հրեշտակն ասաց նրանց. «Մի՛ սարսափեք: Հիսուս Նազովրեցին հարություն է առել: Նա այստեղ չէ: Ահա այն տեղը, ուր նա դրված էր: Դե գնացե՛ք, ասացե՛ք Նրա աշակերտներին և Պետրոսին, որ իր ուրացմամբ զրկվեց աշակերտ լինելուց, որ Նա կդիմավորի ձեզ Գալիլեայում, այնտեղ էլ նրան կտեսնեք, ինչպես որ Նա ասել է ձեզ»:
Երբ կանայք անգիտակից կանգնած էին, հանկարծ նրանց երևացին երկու հրեշտակ` փայլող հագուստով: Կանայք վախից գլուխները գետնին կախեցին:
Հրեշտակներն ասացին նրանց. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Նա այստեղ չէ: Նա հարություն է առել: Հիշե՛ք, ինչպես էր նա ձեզ ասում, երբ դեռ Գալիլեայում էր, Աստծո որդին տրվելու է մեղավոր մարդկանց ձեռքը, խաչվելու է և երրոդ օրը հարություն է առնելու»:
Զատիկը սկսվում է շաբաթ կեսգիշերին, այն կցված է հոգևոր ուրախությամբ և ցնծությամբ: Այս հանդիսավոր հիմն է Քրիստոսի հարության համար, աստծո և մարդու հաշտություն, կյանքի հաղթանակ մահվան նկատմամբ:
Զատիկն ամեն տարի ամսվա տարբեր օրերի են նշում և նրա ժամանակը անցնում է իր թվից, բայց միշտ լինում է կիրակի օրը: Բոլոր տոները՝ Զատիկի հետ օրացույցով կապված (Ծաղկազարդ, Զատիկ, Համբարձման և Երրորդության), նույնպես փոխում են իրենց ամսաթիվը և կոչվում են շարժական տոներ: Տասներկու այլ տոներ (Սուրբ Ծնունդ, Խաչելիություն և այլն) ունեն հաստատուն օր և կոչվում են ոչ շարժական, կայուն տոներ:
Զատիկը արևմտյան քրիստոնյաների մոտ
Հավատացյալների համար Զատիկը (Easter) Քրիստոսի հարության տոնն է: Բայց այս տոնի արմատները շատ խորն են և կապված են մեռնող և հարություն առնող բնության նախաքրիստոնեական աստվածների հետ, որ երկրպագվում էին դեռ Հին Արևելքում: Իր էությամբ դա գարնանային տոն է՝ զարթնող բնությանը նվիրված, որը եվրոպական հողի վրա հարմարեցվեց քրիստոնեական գաղափարներին:
Կիրակի առավոտյան` աստծուն ծառայելուց հետո, երեխաները և երիտասարդները տնից տուն են գնում՝ երգելով ու շնորհավորելով, նման ամանորյան տաղերին: Զատիկի խաղերից առավել տարածված է գունազարդված ձվերով խաղը: Դրանք նետում են միմյանց վրա, գլորում հարթությունով, կոտրում: Ներկած ձվերով փոխանակվում են ընտանիքի անդամները, հարազատները, ծանոթները, կնքահայրերն այն տալիս են իրենց սաներին, աղջիկները՝ սիրելիներին, արմավենու ճյուղերի դիմաց:
Զատիկի ողջ շաբաթվա ընթացքը նվիրվում է եկեղեցիներում աստծուն ծառայելուն, փողոցներում շարունակվում են կրոնական թեմաներով ներկայացումներ կատարվել:
Լյութերյան Զատիկ
Նրան մոտ էլ Զատիկը քրիստոնեական գլխավոր տոնն է, քանի որ ողջ քրիստոնեական հավատը հիմնվում է Քրիստոսի հարության փաստի վրա: Սա նաև ամենահին քրիստոնեական տոնն է: Կան տոնակատարության հստակ նկարագրություններ և փաստեր՝ սկսած երկրորդ դարի կեսերից: Դա եղել է ամենահին զատիկյան տոնը` Հիսուսի պատվին, անքուն գիշերից մինչև առավոտ, երբ կատարվեց հաղորդությունը:
Այս տոնը միավորում է կյանքը և հարությունը, խաչը և Քրիստոսի սուրբ Համբարձումը, և դա արտահայտվեց Հին եկեղեցու Զատիկ (եբր. Pesach, passa = անցում) հասկացության միջոցով, այսինքն` այն եղել է Հիսուսի անցումը` կյանքի, և դրանով իսկ մարդկության փրկությունը մահից:
Լյութերականության մեջ Զատիկի գիշերը մնացել է որպես քրիստոնեական Զատիկի շաբաթի սկիզբ, և այսօր եկեղեցական տարվա ամենաբարձր կետն է: Զատիկին աստծուն ծառայելը սկսվում է Զատիկի շաբաթից՝ կեսգիշերից քիչ առաջ: Այստեղ մեծ ուշադրություն են դարձնում ջրին և կրակին:
Մութ վիճակում եկեղեցի են մտցնում մեկ վառված մոմ՝ զարդարված հունարեն α (ալֆա) և Ω (օմեգա) տառերով, որոնք հունական այբուբենի առաջին և վերջին տառերն են: Համաձայն Քրիստոսի խոսքերի (Ես եմ ալֆան և օմեգան, ես եմ սկիզբը և ավարտը)` դա խորհրդանշում է, որ նրա ձեռքերում է յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքի սկիզբն ու ավարտը: Իսկ Ալթայի որոշ գյուղերում երկար ժամանակ կար Հուդայի խրտվիլակն այրելու սովորույթ, որը դավաճանեց Քրիստոսին:
Հիսուսի հարության և նոր կյանքի սկզբի ուրախության մեջ իր տեղն է գտել երեխաներին, ընկերներին, հարազատներին, ծանոթներին և անծանոթներին Զատիկի առավոտը նվեր տալու և նվերներ ստանալու սովորույթը: Երեխաներն այդ առավոտ փնտրում են ծնողների թաքցրած նվերները՝ Զատիկի ձու-նվերները, խաղում զատիկյան խաղեր: Որպես կանոն, դա ձվերի ներկելն է ամենատարբեր գույներով և երանգներով: Գերմանիայում, օրինակ, գեղանկարչության նման հմտությամբ աչքի են ընկնում սերբ նկարիչները: Ձվի հետ մեկտեղ, որպես նվեր, կարող է թաքցված լինի նաև որևէ մանրուք՝ նրբաքուղ, հերակալ, մանր շինվածքներ և այլն: Օրվա երկրորդ մասը սովորաբար ուղեկցվում է համերգով:
Կարդացեք նաև
Ամեն տարի հուլիսի 28-ին շատ երկրներում անց է կացվում Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրը (World Hepatitis Day): Այս տոնի հաստատման ամսաթիվը ամերիկացի բժիշկ, հեպատիտ B վիրուսի բացահայտող...
Ամեն տարի հուլիսի 8-ին Ռուսաստանում նշվում է Ընտանիքի, սիրո և հավատարմության համառուսական օրը: Խորհրդանշական է, որ այն առաջին անգամ նշվել է 2008-ին, որն ընտանիքի տարի էր հայտարարված...
Այս օրը բոլոր ցանկացողները կարող են «փոխանակվել իրենց հոգիներով», քանի որ հուլիսի 6-ին նշվում է Համբույրի համաշխարհային օրը (World Kiss Day կամ World/International Kissing Day), որն առաջին անգամ...
1987 թ. ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան որոշեց հունիսի 26-ը նշել որպես Թմրանյութերի կիրառման և դրանց անօրինական շրջանառության դեմ պայքարի միջազգային օր...
1997 թ., Տնտեսական և սոցիալական խորհրդի առաջարկով, ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան հունիսի 26-ը հայտարարեց Կտտանքների զոհերին աջակցելու միջազգային օր (International Day in Support of Victims of Torture)...
Ամեն տարի հունիսի 20-ին փախստականները և հարկադրված փախստականները նշում են իրենց տխուր օրը՝ Փախստականների համաշխարհային օրը (World Refugee Day), որը հաստատվել էր...
1992 հունիսի 3-ից մինչւ հունիսի 14-ը Ռիո Դե Ժանեյրոյում անցկացվող Շրջակա միջավայրի և զարգացման վերաբերյալ համաժողովը դարձավ XX դարի վերջին տասնամյակի էկոլոգիական խոշորագույն ակցիան...
2005թ. Ժնևում կայացած Առողջապահության համաշխարհային ասամբլեայի սեսիայում հունիսի 14-ը հաստատվեց որպես Արյան դոնորի համաշխարհային օր` ի պատիվ 1868թ. այդ օրը ծնված ավստրիացի բժիշկ...
Երեխաների` աշխատելուն դեմ պայքարի համաշխարհային օրը (World Day Against Child Labour) սահմանվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից և ամեն տարի նշվում է հունիսի 12-ին: Օրացույցում նոր օր մտցնելու...
«Իսրաելի ագրեսիայի ակտերի զոհեր հանդիսացող պաղեստինցի և լիվիացի անմեղ երեխաների մեծ քանակից ցնցված» ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան 1982 թ. օգոստոսի 19-ին Պաղեստինի մասին իր արտակարգ...
Այսօր` հունիսի 2-ին, Առողջ սնվելու օրն է: Այս տոնը դեռ պաշտոնական չէ, այն նախաձեռնել են նիհարողների համար սոցիալական ցանցի մասնակիցների մի խումբ...
1988 թվականին Առողջապահութհան միջազգային կազմակերպությունը մայիսի 31-ը հայտատարեց առանց ծխախոտի միջազգայի օր: Միջազգային հանրության առաջ խնդիր էր դրվել հասնել այն բանին, որ XXI դարում ծխախոտի...
Ամեն տարի մայիսի 28-ին Հայաստանի բնակիչները Առաջին Հանրապետության օրն են նշում: Այս տոնի երկրորդ անունը Ինքնիշխանության վերականգնման օր է: 1918 թ. մայիսի 28-ին ավելի քան վեց դար տարբեր նվաճողների...
Հոմոֆոբիա տերմինն առաջացել է հունարեն homо- միանման և phоbos- վախ բառերից: Այս տերմինը շրջանառության մեջ է դրվել 1972 թ.: Մինչ այդ երևույթը, որն այսօր կոչվում է հոմոֆոբիա, հասարակական նորմա էր...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Հղիություն. 1-ին ամիս
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն