Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահության լրատու 4-5.2012

Հանդիպում հայազգի բժիշկ-գիտնական պրոֆեսոր Բագրատ Ալեքյանի հետ

Հանդիպում հայազգի բժիշկ-գիտնական պրոֆեսոր Բագրատ Ալեքյանի հետ

Գաղտնիք չէ, որ աշխարհի տարբեր երկրների, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության առաջադիմական կլինիկաներում աշխատում են աշխարհահռչակ հայ բժիշկ գիտնականներ, որոնց ներդրումը բժշկագիտության առաջընթացին և մարդկանց առողջության վերականգնման գործում անգնահատելի է:

 

Այդ գիտնականներից է Ռուսաստանի Դաշնության բժշկագիտության ակադեմիայի Ա.Բակուլևի անվան սիրտ-անոթային վիրաբուժության գիտական կենտրոնի ռենտգենոներանոթային ախտորոշման և բուժման բաժնի ղեկավար, Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության ռենտգենոներանոթային ախտորոշման և բուժման գծով գլխավոր մասնագետ, Ռուսաստանի Դաշնության բժշկագիտության ակադեմիայի իսկական անդամ պրոֆեսոր Բագրատ Ալեքյանը, ում հյուրընկալել էին մայրաքաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտաբանները: 

 

Կենտրոնի տնօրեն Արթուր Ռոստոմյանը, ներկաների անունից ողջունելով հյուրին, շնորհավորեց նրան Հայաստանի Հանրապետության ԳԱԱ-ի պատվավոր ակադեմիկոսի կոչում շնորհելու առիթով, միաժամանակ նշեց, որ տվալ հանդիպումը բժշկական կենտրոնի սրտաբանների համար բժշկագիտական նորագույն տեղեկատվություն ստանալու հրաշալի միջոց է, որովհետև թեման առավելապես առնչվում է սիրտ-անոթային հիվանդությունների ախտորոշման և բուժման գերժամանակակից մոտեցումներին, ինչը լիովին հակադրվում է ներկայումս գործող բուժման պահպանողական ռազմավարությանը: 

 

Բ.Ալեքյանն անկեղծորեն խոստովանեց, որ հայ սրտաբանների այսօրվա որոնումներն ու կատարած աշխատանքը շատ կողմերով գոհացուցիչ է, սակայն սուր կորոնար ախտանիշի դեպքում րոպեների հապաղումը կարող է ողբերգական հետևանքների հանգեցնել:«Այս ախտանիշը շատերն են կրում և այնպես, ինչպես մենք էինք մինչև օրս  բուժում ուղղակի արգահատելի է, որովհետև առաջավոր տեխնոլոգիաների և ինտենսիվ բժշկության մեր դարում բուժման պահպանողական ռազմավարությունն այլևս անընդունելի է»,- հավելեց նա: Գիտնական բժիշկն ավելորդ չհամարեց ընդգծել, որ ամեն մի տարածաշրջան իր յուրահատկություններն ունի, հատկապես, երբ խոսքը սուր և իշեմիկ ինսուլտների, սրտի կաթվածի մասին է: 

 

Ռուսաստանի Դաշնությունում սիրտ-անոթային հիվանդությամբ տառապողների օրինակով Բ.Ալեքյանը ներկայացրեց վիճակագրական որոշ տվյալներ: Նրա փաստարկներով կաթված ստացվածների 45%-ը մահանում է առաջին իսկ տարում և հիմնական պատճառը ոչ միայն հապաղումն է (կաթված ստացվածներին օգնություն պետք է ցուցաբերել 30 րոպեից ոչ ուշ): Բնական է, որ առանց կորոնոգրաֆիայի մահացության տոկոսը բարձր կլինի: Մինչդեռ սրտի պսակաձև անոթների առաջին շունտավորումը հնարավորություն կընձեռի փրկելու մարդկային կյանքեր: Բ.Ալեքյանը նշեց, որ Ռուսաստանի Դաշնությունում այս կարևոր հիմնահարցը լուծված է. պետությունը յուրաքանչյուր հիվանդի համար տրամադրում է 1300-1500 ԱՄՆ դոլար:

 

«Էրեբունի» բժշկական կենտրոնի անգիոգրաֆիկ ծառայությունն անվանակոչվեց ակադեմիկոս Բագրատ Ալեքյանի անունով: 

Հեղինակ. Սանդրո Ջուլհակյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 4-5.2012
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. hayernaysor.am
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Նորովի համագործակցություն դեսպանատան հետ

ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հանդիպել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչ Ռուբեն Ջամալյանին, ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներ Ահարոն Իսակսոնին և Անի Մելքումյանին...

Նախարարը հանդիպել է Թուրքիայում ՄԱԲՀ ներկայացուցիչ Զահիդուլ Հյուքին

ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ընդունել է ՄԱԿ- ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան, վրաստանյան և ադրբեջանական գրասենյակների տնօրեն, Թուրքիայում ՄԱԲՀ ներկայացուցիչ  Զահիդուլ Հյուքին...

Առողջություն և երկարակեցություն
Առողջություն և երկարակեցություն

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) բոլոր անդամ երկրները ապրիլի 7-ը նշում են որպես Առողջության համաշխարհային օր` ի նշանավորումն 1948 թվականին կազմակերպության հիմնադրման...

Առողջության օրը Գյումրիում

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում:  Հանրապետության ղեկավարն այցելել է նաև Գյումրու բժշկական կենտրոն, շրջել կառուցվող հիվանդանոցում...

«Աուտիզմը սահմանափակված չէ միայն մեկ շրջանով կամ պետությունով, այն համընդհանուր համաշխարհային խնդիր է, որը պահանջում է լայնածավալ աշխատանք»
«Աուտիզմը սահմանափակված չէ միայն մեկ շրջանով կամ պետությունով, այն համընդհանուր համաշխարհային խնդիր է, որը պահանջում է լայնածավալ աշխատանք»

Աուտիզմը զարգացման բարդ խանգարում է, որը ի հայտ է գալիս երեխայի կյանքի առաջին երեք տարվա ընթացքում: Աուտիզմը նյարդաբանակ խանգարում է, որն ազդում է ուղեղի նորմալ աշխատանքի վրա...

Հրատապ թեմա Աշխարհում
Երկարակեցության 7 կանոն
Երկարակեցության 7 կանոն

Յուրաքանչյուր մարդ կարող է նշել իր ծննդյան 90 կամ 100-ամյակը, համոզված է ամերիկացի սրտաբան Կլայդ Յանսին: Նրա վկայությամբ, դրա համար բավական է պահպանել 7 պարզ կանոններ, որոնք կօգնեն հասնել...

Ծերություև և երկարակեցություն
Գարնանային դեպրեսիան… կոփո՞ւմ է իմունիտետը
Գարնանային դեպրեսիան… կոփո՞ւմ է իմունիտետը

Գիտնականները ենթադրում են, որ դեպրեսիան, նույնիսկ, օգնում է վերահսկել հորմոնների մակարդակը և մրսածության հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը...

Հոգեկան առողջություն
Քաղցկեղի հայտնաբերման նոր թեստ
Քաղցկեղի հայտնաբերման նոր թեստ

ԱՄՆ-ում հաջողությամբ ավարտվել են թոքերի քաղցկեղի որոշման համար բացառիկ թեստի փորձարկումը, որը թույլ է տալիս ախտորոշել մեկ արտաշնչմամբ...

Ախտորոշում Ուռուցքաբանություն
Ինչպես առողջ պահել ողնաշարը
Ինչպես առողջ պահել ողնաշարը

Ծնողները հաճախ են իրենց երեխաներին զգուշացնում.«Մեջքդ ուղիղ պահիր»: Եվ պարզվում է`  իզուր: Ավստրալիացի գիտնականները, հետազոտությունների ընթացքում եկել են այն եզրահանգման...

Առողջ երեխա Առողջ և գեղեցիկ
«Պահեստային մասեր»մարդու համար
«Պահեստային մասեր»մարդու համար

Արհեստական օրգանների աճեցումն արդեն իրականություն է: Աշխարհում արդեն մի քանի տասնյակ, մասամբ, կենսաինժեներական մարդիկ են ապրում: Ինչ և ինչպես են փոխում մարդու օրգանիզմում...

Դեպքեր, բացահայտումներ
Սննդային կախվածություն
Սննդային կախվածություն

Սնունդը ոչ միան օրգանիզմի պահանջն է, այն մեզ հաճույք է պատճառում և, նույնիսկ, նպաստում շփմանը: Հատկապես, ճաշի սեղանի շուրջն են մարդիկ մտերմանում: Սակայն, որոշ մարդկանց համար սնունդը վտանգավոր սովորություն...

Սնունդը և առողջությունը
5 առասպել հակաբիոտիկների մասին
5 առասպել հակաբիոտիկների մասին

Ամենաօգտակար դեղորայքը, ավանդաբար համարվում են հակաբիոտիկները: Դրա համար, երբ հիվանդությունը սկսում է օրգանիզմում «փոթորկվել», շատերը բժշկի դիմելու փոխարեն, իրենց համար «դուրս են գրում ամենաազդող...

Բուժում Դեղամիջոցներ
Ստորագրվել են հուշագրեր
Ստորագրվել են հուշագրեր

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ օրերս կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից արդյունաբերական խորհրդի հերթական նիստը՝ պետական գերատեսչությունների ղեկավարների...

«Պահեստային մասեր» մարդու համար
«Պահեստային մասեր» մարդու համար

Արհեստական օրգանների աճեցումն արդեն իրականություն է: Աշխարհում արդեն մի քանի տասնյակ, մասամբ, կենսաինժեներական մարդիկ են ապրում: Ինչ և ինչպես են փոխում մարդու օրգանիզմում...

Ապրիլի 19-ին Երևանում մեկնարկեց ԱՀԿ և Ազգային բժշկական ասոցիացիաների եվրոպական ֆորումի համատեղ եռօրյա վեհաժողով

Միջազգային բժշկագիտական վեհաժողովներն ու խորհրդակցությունները Հայաստանի մայրաքաղաքում կազմակերպելն ու անցկացնելն այլևս եզակի իրադարձություններ չեն համարվում, որովհետև...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ