Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

ՀՀ ԱՆ. 7 խորհուրդ 6-ից 23 ամսական երեխաների հավելյալ սնուցման վերաբերյալ

ՀՀ ԱՆ. 7 խորհուրդ 6-ից 23 ամսական երեխաների հավելյալ սնուցման վերաբերյալ

Հիմնական խորհուրդներ 6-ից 23 ամսական երեխաների հավելյալ սնուցման վերաբերյալ

  • Երեխայի հավելյալ սնուցումը կարելի է սկսել 6 ամսականից (180 օր)` շարունակելով ըստ պահանջի կրծքով կերակրումը:
  • Կրծքով սնուցումը շարունակել մինչև 2 տարեկան և ավելի` ըստ պահանջի:
  • 12-ից 23 ամսական երեխաներն, ովքեր չեն սնվում կրծքի կաթով, կարող են օգտագործել կենդանական կաթ. այդ տարիքի երեխաները կաթնախառնուրդի կարիք չունեն:
  • Երեխային կերակրել սննդարար նյութերով հարուստ բազմատեսակ ուտեստներով, որպեսզի բավարարվի նրա բոլոր պահանջները:

Ամենօրյա սննդակարգում պետք է ընդգրկված լինեն`

  • կենդանական ծագման սնունդ, ներառյալ` միս, ձուկ կամ ձու
  • մրգեր ու բանջարեղեն
  • ընդեղեն, ընկուզեղեն (մանրացված) և սերմեր պետք է հաճախ ներառել սննդակարգում` հատկապես, եթե առկա է կենդանական ծագման սննդի և բանջարեղենի սահմանափակում

 

Վնասակար սնունդ և ըմպելիքներ չտալ երեխային:

Չի կարելի երեխայի սննդակարգում ընդգրկել`

  • շաքարավազ, աղ և տրանս ճարպեր պարունակող սնունդ
  • շաքար պարունակող ըմպելիքներ
  • ոչ շաքարային քաղցրացուցիչներ
  • 100% մրգային հյութեր կարելի է օգտագործել խիստ սահմանափակ:

Որոշ դեպքերում, երբ սննդակարգի սահմանափակման հետևանքով սննդային պահանջները չեն կարող բավարարել երեխաների պահանջները, 6-ից 23 ամսական տարիքում կարելի է տալ հարստացված սնունդ կամ վիտամին-միներալային հավելումներ (բժշկի ցուցմամբ):

Այս տարիքի երեխաների կերակրելիս պետք է առաջնորդվել «արձագանքող կերակրման» սկզբունքով, այսինքն` խրախուսել երեխայի ինքնուրույն սնվելու կարողությունը` ֆիզիոլոգիական և զարգացման կարիքներին համապաստախան և նպաստել երեխայի ճանաչողական, զգացմունքային և սոցիալական զարգացմանը:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ