Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

ՀՀ ԱՆ. Երևանում ընթանում է Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի համաժողովը

ՀՀ ԱՆ. Երևանում ընթանում է Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի համաժողովը

«Հոգեկան առողջությունը և հոգեսոցիալական աջակցությունը ոչ միայն պետք է լինեն աղետների պատրաստվածության և արտակարգ իրավիճակների արձագանքման մեր անբաժանելի մասը, այլև դրանք պետք է մեր երկարաժամկետ զարգացման ծրագրերի հիմքում լինեն»,- Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի տարածաշրջանային համաժողովի բացմանը նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Համաժողովին մասնակցելու համար աշխարհի 19 երկրից Երևան են ժամանել ոլորտի փորձառու մասնագետներ:

Անդրադառնալով 1988 թվականին Հայաստանին պատուհասած երկրաշարժին` նախարարը հատկանշել է այդ օրերին Հայաստան հասած մասնագետների փորձը, նոր տեխնոլոգիաները, նոր դեղամիջոցներն ու նոր համակարգային մոտեցումներն ու ընդգծել, որ դրանք մեծ ազդեցություն են ունեցել մեր երկրի առողջապահական համակարգի, մասնավորապես` հոգեբուժական առողջության հետագա զարգացման վրա:

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ ստեղծվել է 40-ից ավելի կազմակերպությունների «Հոգեկան առողջություն» կոալիցիա, որոնց անդամների միջև կնքվել է գործակցության հուշագիր: Կոալիցիայի նպատակը COVID-19 համավարակով և հետպատերազմյան շրջանում հոգեկան առողջության խնդիրներով պայմանավորված` մարտահրավերներին դիմակայելն է և հոգեկան առողջության ծառայություններն առողջության առաջնային պահպանման օղակում ինտեգրելը:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am
«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ «Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ...

Փրփրոտ մեզ. urolog.am
Փրփրոտ մեզ. urolog.am

Փրփրոտ մեզը հաճախակի հանդիպող երևույթ է, որն իրավամբ համարվում է անվնաս, սակայն երբեմն կարող է վկայել որոշ առողջական խնդիրների մասին...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ