Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Ականջների լոշտակություն․ դիմածնոտային վիրաբույժ Աշոտ Օթարյան. armeniamedicalcenter.am

Ականջների լոշտակություն․ դիմածնոտային վիրաբույժ Աշոտ Օթարյան. armeniamedicalcenter.am

Ականջների լոշտակությունը որպես բժշկական խնդիր


Ականջների լոշտակությունը բավականին տարածված երևույթ է․ այն հանդիպում է բնակչության 5 %-ի մոտ։ Լոշտակությունը գործառույթային որևէ խնդիր չի առաջացնում, այնուամենայնիվ տարբերվում է դեմքի մյուս էսթետիկ խնդիրներից։

Լոշտակությունը շատ հաճախ բերում է ընկճվածության, թերարժեքության զգացման, որը կարող է հանգեցնել հոգեբանական խանգարումների։ Հոգեբանական խնդիրների առաջացման ռիսկով է պայմանավորված այն, որ շատ երկրներում (օրինակ՝ Գերմանիայում) լոշտակությունը դիտվում է ոչ միայն էսթետիկ միջամտություն, այլ միջանկյալ տեղ է գրավում էսթետիկ և գործառույթային միջամտությունների միջև և ներառված է ապահովագրությամբ կատարվող վիրահատությունների ցանկում։

Որո՞նք են լոշտակության առաջացման պատճառները


Ականջների լոշտակությունը փոխանցվում է ինչպես աուտոսոմ դոմինանտ կերպով (այսինքն, եթե ծնողներից մեկն ունի այդ խնդիրը, երեխայի մոտ ևս այն կդրսևորվի, թեև արտահայտվածության աստիճանը կարող է տարբեր լինել), այնպես էլ կարող է լինել առանց որևէ հստակ պատճառի։


Լոշտակության շտկման ի՞նչ մեթոդներ են կիրառվում


Լոշտակության շտկումը կարող է լինել վիրահատական կամ ոչ վիրահատական (պետք չէ շփոթել այս եղանակը մարքեթինգային նկատառումներով «ոչ վիրահատական» ներկայացվող, բայց իրականում վիրահատական տեխնիկաների հետ)։

Ոչ վիրահատական եղանակը բավականին քիչ տարածում ունի ոչ միայն Հայաստանում (Հայաստանում այն գործնականում չի կիրառվում), այլև ամբողջ աշխարհում։ Սակայն այն պարզ և բարձր արդյունավետություն ունեցող եղանակ է։

Մեթոդն արդյունավետ է երեխայի կյանքի առաջին շաբաթների ընթացքում կիրառվելու դեպքում։ Երեխայի ծնվելուց հետո արդեն իսկ հնարավոր է նկատել ականջների դիրքային անկանոնությունները կամ դեֆորմացիաները։ Պետք է նշել, որ նորածինների մոտ նկատվող ականջների տձևությունների միայն 1/3 մասն է տարիքի հետ ինքնուրույն ուղղվում։

Ոչ վիրահատական օտոպլաստիկան կիրառվում է՝ հաշվի առնելով, որ սկզբնական ժամանակահատվածում նորածինների մոտ աճառները շատ փափուկ և ենթարկվող են։ Դա պայմանավորված է նորածնի արյան մեջ մայրական էստրոգենի բարձր մակարդակով։

Ծնվելուց հետո մայրական էստրոգենի քանակը հետզհետե նվազում է երեխայի մոտ, ուստի պետք է գործել հնարավորինս արագ, քանի դեռ աճառները չեն կոշտացել։

Որքան վաղ է սկսվում ականջների շտկման գործընթացը, այնքան այն արդյունավետ է և, անգամ այնպիսի տձևությունների ժամանակ, երբ վիրահատական եղանակով լավ արդյունք ստանալը բավականին դժվար է։ Կարելի է ասել՝ ծնվելուց հետո ինչպիսի ձև տրվի ականջներին, այդ ձևն էլ կպահպանվի հետագա կյանքի ընթացքում։

Այս փուլում ականջների շտկման համար կան հատուկ համակարգեր, ինչպես նաև այլ՝ ավելի քիչ ծախսատար մեթոդներ։ Սակայն, այն հանգամանքը, որ շտկումը պետք է կատարվի կյանքի առաջին շաբաթների ընթացքում, որոշ բարդություններ է առաջացնում:

Այդ ժամանակահատվածում ծնողները քիչ են կենտրոնանում երկրորդական թվացող խնդիրների վրա և չեն դիմում համապատասխան մասնագետի, և մանկարձ-գինեկոլոգների, մանկաբույժների և դեմքի պլաստիկայով զբաղվող վիրաբույժների համակարգված համագործակցության բացակայությունը, ծնողների անտեղյակությունը բերում են այս մեթոդի կիրառման սահմանափակության։ Նման խնդրի բախվող նորածինների ծնողներին միանշանակ խորհուրդ է տրվում չհետաձգելու խնդրի լուծումը, քանի որ այս փուլում երեխայի ականջների շտկումն առավել արդյունավետ է, քիչ ծախսատար, և որ ամենակարևորն է՝ դրա շնորհիվ կանխվում է հետագայում երեխայի մոտ ականջների ձևով պայմանավորված բարդույթների, այլ հոգեբանական խնդիրների առաջացման հավանականությունը։


Ականջների լոշտակության վիրահատական շտկումը


Եթե ինչ-ինչ պատճառներով ոչ վիրահատական շտկման ժամկետը բաց է թողնվել, ականջների ձևը, դիրքը և չափը կարող են արդեն շտկվել վիրահատական օտոպլաստիկայի միջոցով։ Անհրաժեշտ է՝ նախքան երեխայի՝ հասարակության մեջ մտնելը, խնդրի առկայության պարագայում խորհրդակցել մասնագետի հետ, գնահատել խնդրի աստիճանը և որոշել վիրահատության նպատակահարմարությունը։ Վիրահատական մեթոդը ցանկալի է կիրառել 6 տարեկանից սկսած։

Օտոպլաստիկան կատարվում է ինչպես տեղային, այնպես էլ՝ ընդհանուր անզայացման պայմաններում։ Անզգայացման ընտրությունը կախված է տարիքից, վախերի առկայությունից։ Չափահաս տարիքում հիմնականում կիրառվում է տեղային անզգայացումը։

Ինչ վերաբերում է վիրահատական տեխնիկաներին՝ դրանք խիստ բազմազան են։

Համեմատաբար վերջերս բժշկական հանրությանը ներկայացվեց ամբողջովին նոր մոտեցում՝ բիոմեխանիկական օտոպլաստիկան՝ ավստրիացի ՔԿԱ վիրաբույժ Հերման Ռաունիգի կողմից։

Հայաստանում առաջին անգամ այդ տեխնիկան կիրառվել է Արմենիա ՀԲԿ-ում՝ իմ կողմից։ Պետք է նշել, որ բիոմեխանիկական օտոպլաստիկան դեռևս քիչ տարածում ունի ամբողջ աշխարհում, իսկ Հայաստանում այս պահի դրությամբ կիրառվում է միայն Արմենիա ՀԲԿ-ում։

Մեթոդի առավելությունները հաշվի անելով կարելի է վստահ պնդել, որ ապագայում այն դուրս կմղի մյուս բոլոր տեխնիկաները։

Բիոմեխանիկական օտոպլաստիկայի առավելություններն են՝

  • Աճառային հյուսվածք չի հեռացվում
  • Աճառները ենթարկվում են հատուկ մշակման, ինչի շնորհիվ փոխում են իրենց ձևը առանց դիմադրության
  • Օգտագործվում են միայն ներծծվող կարեր, ինչը թույլ է տալիս հետագայում կանխել այնպիսի բարդությունների առաջացումը, ինչպիսիք են՝ խուղակների առաջացումը, բորբոքումը, տարիներ անց՝ թելի թափանցումը մաշկի տակից։
  • 6 ամիս անց օգտագործված բոլոր թելերը ներծծվում են, իսկ այդ ժամանակահատվածում աճառներն ընդունած են լինում իրենց նոր ձևը։
  • Նվազագույն սպիի առկայություն՝ կտրվածքի տեղերը բավականին փոքր են և ունեն այնպիսի տեղակայում, որ գործնականորեն սպին չի նկատվում։
  • Հաշվի առնելով ականջում աճառների կողմից դիմադրության բացակայությունը՝ արդյունքը լինում է ավելի բնական։
  • Տեխնիկայի ճիշտ կիրառման դեպքում կրկնությունների հավանականությունը խիստ հազվադեպ է առաջիկա մեկ տարվա ընթացքում, իսկ դրանից հետո գործնականում անհնար։


Հետվիրահատական ընթացքը թեթև է։

Ձեր խորհուրդը լոշտակություն ունեցող երեխաների ծնողներին


Կարող ենք ամփոփել, որ այս խնդրի լուծման համար Հայաստանում ներկայումս կիրառվում է եվրոպական առաջնակարգ բուժհաստատություններում կիրառվող մի մեթոդ, որը օբյեկտիվ հիմք է ստեղծում, որ նման խնդրի բախվող անձինք, վերջիններիս ծնողները, խնդրի լուծումը հետաձգելու կամ քողարկելու փոխարեն հետևողական լինեն իրենց և իրենց երեխաների առողջության, ինքնավստահության և գեղեցկության հարցում։

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Դասախոսություն «Միկրոանգիոպաթիայի ֆենոմենի նշանակությունը մանկաբարձությունում և գինեկոլոգիայում» թեմայով. morevmankan.am
Դասախոսություն «Միկրոանգիոպաթիայի ֆենոմենի նշանակությունը մանկաբարձությունում և գինեկոլոգիայում» թեմայով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ


Սույն թվականի մարտի 29-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական...

«Արմենիա» ՀԲԿ-ն աշխատանքի է հրավիրում. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ-ն աշխատանքի է հրավիրում. armeniamedicalcenter.am

«Արմենիա» ՀԲԿ-ն աշխատանքի է հրավիրում...

Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում. morevmankan.am
Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում. morevmankan.am

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր իր համար վստահելի...

ՀՀ ԱՆ. Ձեռքերի ալերգիկ կոնտակտային մաշկաբորբ
ՀՀ ԱՆ. Ձեռքերի ալերգիկ կոնտակտային մաշկաբորբ

Այս խորհուրդներին հետևելը կօգնի նվազագույնի հասցնել ռիսկերը կենցաղային քիմիական նյութերի հետ աշխատելիս և պահպանել ձեր առողջությունն ու բարեկեցությունը...

Եվրոպայում առկա բուժման մոտեցումները վաղուց կիրառվում են Նաիրիում. nairimed.com
Եվրոպայում առկա բուժման մոտեցումները վաղուց կիրառվում են Նաիրիում. nairimed.com

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Նաիրի» ԲԿ-ի նյարդաբանության և նյարդավիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արման Պարգևի Հակոբյանը` որպես խոսնակ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ