Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Վահանաձև գեղձի հիվանդություններ. nairimed.com

Վահանաձև գեղձի հիվանդություններ. nairimed.com

«Նաիրի» ԲԿ-ում մեկ ամսում իրականացնում է վահանաձև գեղձի ավելի քան 300 պացիենտի մոտ հետազոտություն, Էնդոկրին վիրաբույժը կամ վիրաբույժ-ուռուցքաբանը կատարում է ավելի քան 100 վիրահատություն` մեկ տարվա ընթացքում, Էնդոկրինոլոգը` 1000-ից ավելի խորհրդատվություն վահանաձև գեղձի խնդիրների կապակցությամբ՝ մեկ տարվա ընթացքում:

Գանգատներ

  • ընդհանուր թուլություն, քնկոտություն,
  • քաշի կորուստ կամ ավելացում...##,
  • սրտի արտահայտված աշխատանք (հաճախասրտություն),
  • մազաթափություն
  • նյարդային ֆոնի ակտիվություն, դյուրագրգիռ վիճակ,
  • պարանոցի տեսանելի ծավալային փոփոխություն,
  • ակնագնդերի արտանկում (էկզոֆտալմ),
  • խեղդոցի զգացում,
  • ձայնի փոփոխություն և այլն


Ախտորոշում

Վերոհիշյալ գանգատների դեպքում առաջին հերթին պետք է դիմել էնդոկրինոլոգի, ով ուղղորդում է հետազոտությունների.

  • վահանաձև գեղձի հորմոնների որոշում,
  • վահանաձև գեղձի էքսպերտ սոնոգրաֆիա՝ գեղձի մանրամասն նկարագրությամբ և հետազոտության նկարների տրամադրմամբ,
  • հանգույցների հայտնաբերման դեպքում կատարվում է նրանց ուլտրաձայնային դասակարգում (TIRADS):


Սոնոգրաֆիայի արդյունքում հայտնաբերված կասկածելի հանգույցների դեպքում հիվանդն ուղղորդվում է վիրաբույժի մոտ` որոշելու հանգույցների պունկցիոն բիոպսիայի անհրաժեշտությունը:

Պունկցիոն բիոպսիայի նշանակությունը

Վահանաձև գեղձի բարակ ասեղային պունկցիոն բիոպսիան (ԲԱՊԲ) կիրառվում է` պարզելու նույն գեղձում հանգուցավոր գոյացությունների բնույթը:

Բիոպսիան միակ մեթոդն է` նախավիրահատական փուլում պարզելու հանգույցների բարորակ կամ չարորակ լինելը: Այն կատարվում է հատուկ սարքով, բարակ ասեղի օգնությամբ, ուլտրաձայնային սարքի հսկողության ներքո: Նմուշը վերցնում են կասկածելի գոյացություններից և ուղղարկում բջջաբանական հետազոտության, որի արդյունքում պարզվում է գոյացության բնույթը և մշակվում բուժման ռազմավարությունը:

Դեղորայքային բուժում

Վահանաձև գեղձի հիվանդությունների դեղորայքային բուժումն իրականացվում է էնդոկրինոլոգի կողմից:

Ստորև էնդոկրինոլոգի կողմից բուժվող հիվանդությունների հիմնական ցանկն է.

  • վահանաձև գեղձի թերֆունկցիա (hիպոթերիոզ),
  • վահանաձև գեղձի գերֆունկցիա (թունավոր խպիպ կամ թիրեոտոքսիկոզ),
  • վահանաձև գեղձում քրոնիկ աուտոիմուն բորբոքային գործընթաց` աուտոիմուն թիրեոիդիտ (ԱԻԹ),
  • վահանաձև գեղձի սուր բորբոքում (ենթասուր թիրեոիդիտ):


Վիրահատական բուժում

Ե ՞րբ դիմել վիրաբույժի.

  • պունկցիոն բիոպսիայի արդյունքում հայտնաբերվել է ուռուցքային կամ նախաուռուցքային հանգույց,
  • վահանաձև գեղձը գերչափերի է,
  • հայտնաբերվել են մեծ չափերի հանգույցներ,
  • խեղդոցի սուր զգացում,
  • երկարատև դեղորայքային բուժումն անարդյունավետ է:


Ի՞նչ վիրահատություններ են իրականացվում:

Բարորակ խնդիրների դեպքում.

  • վահանաձև գեղձի մասնահատում. հեռացվում է վահանաձև գեղձի աջ կամ ձախ բիլթը` կախված գոյացության տեղակայումից,
  • վահանաձև գեղձի ամբողջական հեռացում` ամբողջական ախտահարման դեպքում, թե՛ հանգույցների, թե՛ դիֆուզ փոփոխությունների ժամանակ:

Չարորակ նորագոյացություններ.

  • վահանաձև գեղձի մասնահատում, որը ցուցված է փոքր չափի ուռուցքների դեպքերում (մինչև 1,5 սմ),
  • վահանաձև գեղձի ամբողջական հեռացում, երբ ուռուցքի չափը 1,5 սմ-ից ավելի է կամ առկա է մեկից ավելի ուռուցքային հանգույցներ,
  • վահանաձև գեղձի հեռացում` ներառված հարակից ավշային հանգույցները, երբ նախավիրահատական փուլով (պունկցիոն բիոպիսայի միջոցով) հաստատվել է ավշային հանգույցի ուռուցքային ախտահարումը:


Հետվիրահատական շրջան

Հետվիրահատական փուլում, բարորակ խնդիրների դեպքում, հիվանդը շարունակում է հսկվելէնդոկրինոլոգի կողմից:

Ուռուցքային ախտահարումների ժամանակ, վիրահատությունից հետո հսկողությունը շարունակում են էնդոկրինոլոգը և ուռուցքաբանը` համատեղ:

Կախված ուռուցքի չափից և վիրահատության ծավալից, որոշ դեպքերում հիվանդը պետք է անցնի հավելյալ բուժում՝ ռադիոյոդթերապիա:

Ուռուցքների հիմնական տեսակների ժամանակ, հիվանդության կրկնողության հավանականությունը 1-3% է, իհարկե՛, եթե ճշտորեն հետևել ուռուցքաբանի և էնդոկրինոլոգի խորհուրդներին:

Մասնագիտական թիմը ներառում է.

  • էնդոկրինոլոգ,
  • փորձագետ սոնոգրաֆիստ,
  • էնդոկրին վիրաբույժ,
  • վիրաբույժ-ուռուցքաբան:

«Նաիրի» ԲԿ տեխնիկական հագեցվածությունը.

  • վիրաբուժական ժամանակակից սարքեր,
  • ուլտրաձայնային ժամանակակից սարքեր,
  • բիոպսիայի գործիքների հավաքածու,
  • անհրաժեշտ լաբորատոր սարքեր:

Սկզբնաղբյուր. nairimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ


Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ