Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Կայացավ Հայկական բժշկական ասոցիացիայի խորհրդի և գործադիր վարչության համատեղ նիստը

Կայացավ Հայկական բժշկական ասոցիացիայի խորհրդի և գործադիր վարչության համատեղ նիստը

Սույն թվականի մայիսի 16-ին տեղի ունեցավ Հայկական բժշկական ասոցիացիայի (ՀԲԱ) խորհրդի և գործադիր վարչության համատեղ նիստը: Նիստի նպատակն էր առաջին հերթին ամփոփել ՀԲԱ վերջին տարվա աշխատանքները, քննարկել Բուժաշխտողների հավաստագրման գործընթացի, Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի նախապատրաստական աշխատանքների և «Արցախի բժիշկներ» ծրագրի շրջանակներում ՀԲԱ մասնակցությունը:


Մեկ տարի առաջ ՀԲԱ-ն դարձավ մասնագիտական ասոցիացիաների ասոցիացիա և մեկ տարվա ընթացքում իրականացված աշխատանքների և ապագա անելիքների մասին զեկույցով հանդես եկավ Հայկական բժշկական ասոցիացիայի (ՀԲԱ) նախագահ Արմեն Սողոյանը: Բուժաշխտողների հավաստագրման գործընթացը ներկայացրեց մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնի ղեկավար Սոնա Սարգսյանը: Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարի և «Արցախի բժիշկներ» ծրագրի մասին խոսեց 6IMCA համանախագահ և ՀՕՖ բժշկական ծրագրերի համակարգող Համբարձում Սիմոնյանը:


Մեկ տարվա ընթացքում ՀԲԱ գործունեության արդյունքներն ավելին էին, քան կարելի էր սպասել. ի թիվս այլ ձեռքբերումների ՀՀ առողջապահության նախարարության հետ ստորագրված հուշագրի իրականացման արդյունքում պայման է ապահովել ավելի սերտ համագործակցության, որի շնորհիվ ՀԲԱ անդամ ասոցիացիաները ներկայացված են և թեստավորման, և մասնագիտությունների ցանկերի մշակման, և տնօրենների մրցութային հանձաժողովներում: Սրան զուգահեռ աշխատանք է տարվում ամբողջական պատասխանատվություն վերցնել կլինիկական ուղեցույցների, ալգորիթմների և այլ կանոնակարգող և որակի բարելավմանը ուղղված գործընթացներում: Համատեղ և կազմակերպված աշխատանքի արդյունքում շատ արագ մասնագիտական ասոցիացիաները կունենան այն ազդեցությունը, որի մասին մեր 2019 թ. հունիսին կայացած առաջին հանդիպման ժամանակ որպես շատ հեռավոր երազանք էր թվում:

 

Կայացավ Հայկական բժշկական ասոցիացիայի խորհրդի և գործադիր վարչության համատեղ նիստը


Սերտացվում են համագործակցությունը ՀՀ ԱԺ առողջապահության հանձնաժողովի հետ և այստեղ նույնպես հույս ունենք, որ շուտով կլինեն համապատասխան օրենսդրական նախաձեռնություններ, որոնք կմեծացնեն մասնագիտական ասոցիացիաների դերը առողջապահության ոլորտում:


Վիրաբույժ ուռուցքաբանների հայկական ասոցիացիան և Ընտանեկան բժշկության ակադեմիական միությունը իրենց դիմումի և ՀԲԱ խորհրդի միաձայն որոշմամբ անդամակցեցին ՀԲԱ-ին:


ՀԲԱ Խորհուրդը բաղկացած է անդամ կազմակերպությունների նախագահներից, ովքեր մեզ հետ կիսվեցին տպավորություներով և պլաններով.


Գերիատրիայի և գերոնտոլոգիայի հայկական ասոցիացիայի նախագահ Արթուր Թորոսյանի խոսքով, դեռևս շատ խնդիրներ կան` կապված մասնագետների, կրթական ծրագրերի հետ: Նա կարևորեց  գործընկերների հետ թիմային աշխատանքը` հերիաթրիկ և հերոնտոլոգիական ծառայության զարգացման գործընթացում, և որ ժամանակն է ու անհրաժեշտ է տարեցներին խնամքը և բուժօգնությունը արդեն միջազգային ուղեցույցներով:


Հայկական արյունաբանական ասոցիացիայի նախագահ Երվանդ Հակոբյանը խոսեց բժշկական ասոցիացիաների մեծ դերի մասին` առողջապահական համակարգի զարգացման գործընթացում: Ասոցիացիաների հիմնական դերը նա համարեց կրթական, գիտական, հետազոտական աշխատանքների կազմակերպումը, և նաև այնպիսի խնդիրներին անդրադառնալն ու լուծումներ գտնելը, որոնք կապված են մասնագետների աշխատանքի հետ: Մեր ասոցիացիան 10 տարեկան է: Արդեն բավականին աշխատանք ենք իրականացրել, սակայն դեռ շատ գործ էլ ունենք անելու, հատկապես հիմա, երբ շատ կարևորվում է ասոցիացիաների դերը և՛ մասնագիտական ցանկերի, և՛ կրթական ծրագրերի, և՛ ուղեցույցների կազմման և հաստատման հետ կապված:

 

Կայացավ Հայկական բժշկական ասոցիացիայի խորհրդի և գործադիր վարչության համատեղ նիստը


Հայկական վիրաբուժական ուռուցքաբանների միություն նախագահ Գագիկ Համբարձումյանը ներկայացրեց համեմատաբար երիտասարդ միությունը, որը գործում է 2016 թվականից: Նա խոսեց ներկայում կատարվող մեծ որակական փոփոխությունների մասին` կրթական, ատեստավորման, լիցենզավորման մասնագիտական ոլորտներում` աշխարհի մակարդակով, որոնցում ՀԲԱ-ն պետք է ուենա իր մեծ դերակատարումը: Միայն պետությունը և առողջապահության նախարարությունը ի զորու չեն նեղ մասնագիտական հարցերին լուծումներ տալու, իսկ ՀԲԱ-ն կկարողանա խորհրդատվական, հետագայում գուցե նաև օրենսդրական նախաձեռնություններով, առաջարկներով հանդես գալ:


Անեսթեզիոլոգների և ինտենսիվ թերապևտների հայկական միության նախագահ Արմեն Վարոսյանը անդրադարձավ նրան, որ նախկինում շատ փորձեր են եղել տարբեր ոլորտների գործունեությունը համակարգելու ուղղությամբ, բայց միշտ ինչ-ինչ պատճառներով չի ստացվել: ՀԲԱ դերն այն էր, որ վերջապես կարողացավ միավորել մասնագիտական միությունները:

 

Արդյունքներն աստիճանաբար երևում են, չնայած շատ ժամանակ չի անցել:


Ապագայում ավելի լուրջ սպասելիքներ կան:

Սկզբնաղբյուր. med-practic.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ