Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

ԵՊԲՀ. «Բժշկական համայնքն աշխատել է հերոսաբար»․ Հայ-ֆրանսիական գիտաժողովն ամփոփեց 2-րդ օրը

ԵՊԲՀ. «Բժշկական համայնքն աշխատել է հերոսաբար»․ Հայ-ֆրանսիական գիտաժողովն ամփոփեց 2-րդ օրը

Բժշկական բուհում շարունակվում է Հայ-ֆրանսիական գիտաբժշկական առաջին համաժողովը «Բուժօգնության ապահովումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վիրավորներին» խորագրով։

Միջոցառման երկրորդ օրվա առաջին կեսին աշխատանքային խմբերի ուշադրության կենտրոնում էին հետևյալ թեմաները՝ «Վնասվածքները և մարմնի տարբեր մասերից զրկվելը», «Ցավի բուժումը», «Հոգեբանական տրավմայի խնամքը (բուժումը)։

Լիոն քաղաքի քաղաքացիական բուժհաստատությունների ցանցի (HCL) ներկայացուցիչ, հայազգի մասնագետ Արամ Ղազարյանի և Հանրային օգնության Փարիզի հիվանդանոցների (AP-HP) ներկայացուցիչ, պրոֆեսոր Թիերի Բեգի համանախագահությամբ հայ և ֆրանսիացի մասնագետների առաջին աշխատանքային խումբը քննարկեց Արցախյան վերջին հակամարտության ընթացքում հանդիպած բաց և փակ վնասվածքները, թույլ տրված բացթողումներն ու սխալները։

Լիոն քաղաքի քաղաքացիական բուժհաստատությունների ցանցի (HCL) ներկայացուցիչ Միխաիլ Ձյաձկոյի համանախագահությամբ՝ բժիշկների երկրորդ աշխատանքային խումբը դիտարկեց ցավի բուժման տարբեր մեթոդները, իսկ Լե Վինատիե բժշկական կենտրոնի ներկայացուցիչ, հայազգի մասնագետ Սիլվիա Թոփուզխանյանի նախագահությամբ՝ երրորդ աշխատանքային խմբի քննարկման առանցքում էր վերջին պատերազմի հետևանքով առաջացած հոգեբանական տրավմայի բուժումը։

Բազմաթիվ հանդիպումներ անցկացնելով Արցախի Հանրապետության Ճարտար համայնքում (որի ուղղությամբ հարձակումները չէին դադարում անցյալ տարվա սեպտեմբերի 26-ից սկսած), նախարարություններում և այլ պետական հաստատություններում՝ մասնագետներն արձանագրել էին, որ հայկական երկրորդ հանրապետությունում կար մանկական հոգեբույժների, զինծառայողների հետ աշխատող հոգեբանների պակաս։

Օրվա երկրորդ կեսին աշխատանքային չորրորդ խումբը՝ Լիոն քաղաքի քաղաքացիական բուժհաստատությունների ցանցը (HCL) ներկայացնող պրոֆեսոր Տրիստան Ֆերիի նախագահությամբ, անդրադարձ կատարեց Արցախյան պատերազմի ընթացքում արձանագրված ոսկրահոդային ինֆեկցիաների առաջացմանը, ընդհանուր ախտորոշիչ մեթոդներին։

Համաժողովի հինգերորդ աշխատանքային խումբը՝ Հանրային օգնության Փարիզի հիվանդանոցների ցանցի (AP-HP) ներկայացուցիչ, հայազգի Կարինե Շաբազյանի նախագահությամբ, քննարկեց պատերազմից հետո նյարդային-օրթոպեդիկ վերականգնման անհրաժեշտությունը։

Փարիզի «Նեկկեր» (Necker-Enfants Malades) համալսարանական հիվանդանոցի մանկական քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոնի վարիչ, Հանրային օգնության Փարիզի հիվանդանոցների ցանցի (AP-HP) բժշկական հանձնաժողովի նախկին նախագահ, ԵՊԲՀ հուշամեդալակիր, պրոֆեսոր Նոել Եղյա Գարաբեդյանի նախագահությամբ՝ աշխատանքային վեցերորդ խմբի քննարկման առանցքում էին պատերազմի հետևանքով առաջացած այլ վնասվածքները (ԼՕՌ, ակնաբուժություն և ընդհանուր վիրաբուժություն)։

Մինչ ելույթը սկսելը պրոֆեսոր Նոել Եղյա Գարաբեդյանը ներողություն խնդրեց ուշացման համար, իսկ ուշացման պատճառը 2 զինվորի անհետաձգելի վիրահատությունն էր։ Մինչ այդ՝ մարտին, նա հաջողությամբ վիրահատել էր պատերազմի 14 վիրավորի։

ԼՕՌ մասնագետ, պրոֆեսոր Գնել Անանյանի փոխանցմամբ՝ Արցախյան վերջին հակամարտության ընթացքում, ի տարբերություն առաջին պատերազմի (որի ժամանակ ևս բժիշկն առաջին օգնություն էր ցույց տալիս), մեր զինվորները ծանր բեկորային վիրավորումներ էին ստանում, ինչը հանգեցնում էր ցավալի անդամալուծությունների։ Պատերազմի առաջին օրերից Արցախի հիվանդանոցներում գտնվող մասնագետն ընդգծում է, որ ամբողջական պարալիզացման պայմաններում բժշկական համայնքը կարողացավ, օրուգիշեր աշխատելով, անքուն գիշերներ անցկացնելով, ինքնակազմակերպվել և աշխատել հերոսաբար։

«Մեր ֆրանսիացի գործընկերները Երևանի բոլոր բժշկական կենտրոններում օգնություն էին ցույց տալիս՝ առավելագույնս նվազեցնելով անդամալուծության հավանականությունը և հնարավորինս բարելավելով վիրավորների կյանքի որակը», - ավելացրեց Գնել Անանյանը՝ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով ֆրանսիացի մասնագետներին Հայաստանի վրա ուշադրությունը բևեռելու համար։

Հայ-ֆրանսիական գիտաբժշկական առաջին համաժողովը կամփոփի աշխատանքները վաղը՝ հոկտեմբերի 15-ին․ կքննարկվեն հետպատերազմյան շրջանը և առողջապահության ոլորտում հայ-ֆրանսիական ապագա համագործակցության հեռանկարները։

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am
«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ «Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ...

Փրփրոտ մեզ. urolog.am
Փրփրոտ մեզ. urolog.am

Փրփրոտ մեզը հաճախակի հանդիպող երևույթ է, որն իրավամբ համարվում է անվնաս, սակայն երբեմն կարող է վկայել որոշ առողջական խնդիրների մասին...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ