Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

ԵՊԲՀ. «Արդի խնդիրները ստոմատոլոգիայում և դիմածնոտային վիրաբուժությունում» խորագրով միջազգային վեհաժողով՝ նվիրված Ստոմատոլոգիական ֆակուլտետի 60-ամյակին

ԵՊԲՀ. «Արդի խնդիրները ստոմատոլոգիայում և դիմածնոտային վիրաբուժությունում» խորագրով միջազգային վեհաժողով՝ նվիրված Ստոմատոլոգիական ֆակուլտետի 60-ամյակին

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր մեկնարկեց ստոմատոլոգիական ֆակուլտետի 60-ամյակին նվիրված «Արդի խնդիրները ստոմատոլոգիայում և դիմածնոտային վիրաբուժությունում» խորագրով միջազգային վեհաժողովը:

Ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան Լազար Եսայանը ողջունելով վեհաժողովի մասնակիցներին՝ Հայաստանի և արտերկրի (ԱՄՆ, Լիբանան, Ուկրաինա, Իտալիա, Ռուսաստան, Մալդիվներ), անվանի մասնագետներին, գիտնականներին, իր շնորհավորական ուղերձում նշեց, որ բժշկագիտության շնորհիվ ստոմատոլոգիական ծառայությունը Հայաստանում անընդհատ կատարելագործվում է: «Հայաստանը քայլում է միջազգային չափանիշներին համընթաց ինչպես ստոմատոլոգիական կրթության, այնպես էլ գործնական ստոմատոլոգիայի ոլորտում»,-նշեց դեկանը՝ շեշտելով, որ անվանի պրոֆեսորների և նրանց ջանքերի, նվիրվածության, պատասխանատվության շնորհիվ հաղթահարվում են տարբեր ոլորտների բոլոր դժվարությունները:

Լազար Եսայանի խոսքով՝ ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի 60-ամյակին նվիրված վեհաժողովն արդյունավետ կլինի փորձի փոխանակման, նոր ինովացիոն ձեռքբերումների տեսանկյունից:

Ստոմատոլոգիական ֆակուլտետի 60-ամյակի առիթով բուհի ղեկավարության անունից շնորհավորական խոսքով հանդես եկավ ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը: «Շուրջ 60 տարի ֆակուլտետը կայացման ճանապարհն անցել է կիսով չափ խորհրդային և կիսով չափ հետխորհրդային շրջանում: Համալսարանը պատրաստում է ոլորտի բարձրակարգ մասնագետների: Ողջունելի է, որ ինչպես կրթական, գիտական, այնպես էլ կլինիկական ոլորտներում մեր ստոմատոլոգները համատեղ աշխատում են միջազգային գործընկերների հետ»,-ասաց գիտության գծով պրոռեկտորը՝ ապագա բժիշկներին մաղթելով, որ ձեռք բերելով անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ, բոլորին պարգևեն գեղեցիկ ժպիտ:

Ազդարարելով վերաժողովի մեկնարկը՝ ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկանն առանձնահատուկ ողջունեց 1961 թվականին առաջին անգամ Երևանի պետական բժշկական ինստիտուտի ստոմատոլոգիական ֆակուլտետ ընդունված և 1967 թվականին ստոմատոլոգի մասնագիտություն ձեռք բերած վեհաժողովի պատվավոր հյուրերին, որոնք իրենց գործունեությամբ մեծ ներդրում են ունեցել բժիշկ-ստոմատոլոգներ կրթելու գործում:

Կրթության ոլորտում ստոմատոլոգիական կադրերի կրթման, վերապատրաստման գործում ունեցած վաստակի, արդյունավետ գործունեության, նվիրման և անբասիր աշխատանքի համար շնորհակալագրերի արժանացան ստոմատոլոգիական ֆակուլտետի առաջին շրջանավարտները, ֆակուլտետի նախկին դեկանները, ինչպես նաև պարգևներ շնորհվեցին վեհաժողովի մասնակից արտասահմանցի այն գործընկերներին, որոնց հետ շարունակական համագործակցության շնորհիվ հաջողություններ են գրանցվում ստոմատոլոգիական կադրերի պատրաստման և մասնագիտական փորձի փոխանակման ասպարեզներում:

«Արդի խնդիրները ստոմատոլոգիայում և դիմածնոտային վիրաբուժությունում» խորագրով միջազգային վեհաժողովը շարունակվեց Հայաստանի և արտասահմանցի մասնագետների զեկույցներով՝ նվիրված ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ոլորտում առկա վերջին նվաճումներին: Նշենք, նաև որ վեհաժողովի օրերին անցկացվում է ստոմատոլոգիական նյութերի, գործիքների և սարքավորումների ցուցահանդես:

Երևանի պետական բժշկական համալսարանի և Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի նախաձեռնությամբ կազմակերպված ստոմատոլոգիական ֆակուլտետի 60-ամյակի առիթով անցկացվող միջոցառումը ԵՊԲՀ-ում կշարունակվի մինչև հոկտեմբերի 16-ը և իր աշխատանքի արդյունքները կամփոփի Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում հոկտոեմբերի 18-ին:

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am
«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ «Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ...

Փրփրոտ մեզ. urolog.am
Փրփրոտ մեզ. urolog.am

Փրփրոտ մեզը հաճախակի հանդիպող երևույթ է, որն իրավամբ համարվում է անվնաս, սակայն երբեմն կարող է վկայել որոշ առողջական խնդիրների մասին...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ