Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Հղիների կենսաքիմիական սքրինինգ. հաճախ տրվող հարցեր. morevmankan.am

Հղիների կենսաքիմիական սքրինինգ. հաճախ տրվող հարցեր. morevmankan.am

Ինչպիսի՞ թեստեր են իրականացվում հղիների մոտ.

9-13 շաբաթում.

  • հղիության հետ ասոցացվող պրոթեին-A  (РАРР-А) մարդու խորիոնային հոնադոտրոպին (β-hCG)
  • ալֆա ֆետոպրոթեին (α-Fetoprotein: AFP)
  • խորիոնային հոնադոտրոպին (hCG)


Անհրաժե՞շտ է «եռակի» թեստի կատարումը:

Որոշ մասնավոր լաբորատորիաներում օգտագործում են, այսպես կոչված՝ «եռակի թեստ», երբ բացի AFP և hCG հետազոտությունները, որոշվում է ևս մեկ հորմոն՝ ազատ էսթրիոլը (Е3, Estriol free):

Սակայն ժամանակակից տվյալների համաձայն, նրա արդյունքը պտղի քրոմոսոմային ախտաբանության վտանգի գնահատման հարցում շատ ցածր է և կախված է կնոջ վիճակի շատ այլ գործոններից:

Որքանո՞վ է կարևոր հղիի ճշգրիտ քաշի նշումը, երբ արյուն է վերցվում պտղի սպիտակուցների հայտնաբերման համար:

Յուրաքանչյուր կնոջ քաշը պետք է նշված լինի հետազոտման ուղարկման թերթիկում: Եթե այն բացակայում է, վտանգը որոշվում է այդ ժամկետի հղիների «միջին քաշի» (60 կգ) համապատասխան:

Կանանց մոտ քաշը կարող է տատաբվել 45-145 կգ: Արդյունքների ավելի ճշգրիտ գնահատման համար է հարկ է թերթիկում քաշը նշել: Սակայն չափազանց մեծ ճշգրտություն ևս չի պահանջվում: Կարևոր է անհատական մոտեցումը: Այդ պատճառով անհրաժեշտ է նախքան հետազոտություններ կատարելը որոշել հղիի քաշը:

Մոր արյան մեջ պտղի սպիտակուցների որոշման համար հետազոտությունից առաջ քաղցած լինելը պարտադի՞ր է:

Ի տարբերություն այլ հետազոտությունների, որոնք զգայուն են սննդի ընդունմանը, մոր արյան մեջ անցնող պտղի սպիտակուցների քանակը կախված չէ և չի փոխվում ընդունած սննդից: Այս դեպքում կարևորը ուլտրաձայնային հետազոտությամբ (ՈՒՁՀ) հաստատված հղիության ճշգրիտ ժամկետն է:

Նշված հետազոտություններից ո՞րն է առավել կարևոր՝ РАРР-А, β-hCG, AFP, hCG:

Ներկայում առավել կարևորվում է առաջինը, որն ավելի սպեցիֆիկ է քրոմոսոմային ախտաբանության վտանգի գնահատման համար: Նրա առավելություններից է այն, որ կատարվում է առաջին եռամսյակում, անգամ արդեն 9 շաբաթականում: Ամենաարդյունավետ ժամկետը հղիության 9-12 շաբաթն է:  Կարելի է իրականացնել նաև մինչև 14-րդ շաբաթը, բայց վտանգի գնահատման ճշգրտությունը կլինի ցածր:

Եթե առաջին եռամսյակում կատարվել են բոլոր հետազոտությունները, այդ թվում` ՈՒՁՀ-ն, և գնահատվել է պտղի գենետիկ ախտաբանությունների ցածր ռիսկ, ապա AFP և hCG հետազոտությունները պարտադիր չեն:

Եթե չի իրականացվել առաջին սքրինինգային թեստը, ուրեմն անհրաժեշտ է հղիության 15-18 շաբաթականում կատարել գոնե երկրորդ թեստը:

Արտամարմնային բեղմնավորման ժամանակ, երբ օգտագործվել է դոնորական բջիջ, ինչպիսի՞ կենսաքիմիական հետազոտություններ են անհրաժեշտ 12 շաբաթականում:

Անհրաժեշտ է հանձնել РАРР-А, β-hCG հետազոտությունները և ՈՒՁՀ: Համակարգչային ծրագրով որոշվում է «միացյալ» վտանգը` ըստ սպիտակուցների, ՈՒՁՀ արդյունքի և կնոջ տարիքի (ձվաբջջի տարիքի):

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ