Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Ինչպիսի՞ ըմպելիքներ է սիրում կամ չի սիրում սիրտը. armeniamedicalcenter.am

Ինչպիսի՞ ըմպելիքներ է սիրում կամ չի սիրում սիրտը. armeniamedicalcenter.am

Սիրտը կարող է ոչ միայն սիրել, այլ նաև՝ տառապել: Փորձենք պարզել, թե ինչպիսի ըմպելիքներ են օգտակար կամ վնասակար սրտի համար:

Ջուր: Օրական 2 լիտր մաքուր ջուր օգտագործելով հնարավոր է կանխել արյան խտացումը, որը դժվարացնում է սրտի կողմից արյան մղումը դեպի անոթներ: Ոչ խիտ արյան մեջ նաև նորմալ են ընթանում կենսաքիմիական գործընթացները, նյութերի յուրացումը և դուրս բերումը բջիջներից:

Կանաչ թեյ: Կարգավորում է խոլեսթերինի քանակը` տոնուսավորելով և պաշտպանելով անոթներն աթերոսկլերոզից, հարուստ է միկրոէլեմենտներով, ունի հակաօքսիդանտային ազդեցություն, միզամուղ ազդեցության շնորհիվ հանում է այտուցները: Խորհուրդ է տրվում օգտագործել քաշի ավելցուկի դեմ, իսկ սիրտը չի սիրում ավելորդ քաշ:

Սև թեյ: Ինչպես կանաչ թեյը` չի պայքարում խոլեսթերինի դեմ, բայց պարունակում է ավելի քիչ կոֆեին: Առանց շաքարավազի իջեցնում, իսկ շաքարավազի հետ բարձրացնում է արյան ճնշումը: Օրական կարելի է խմել մինչև 3 բաժակ սև կամ կանաչ թեյ:

Մասուրի և ալոճի ընպելիք: Պտուղները եփում են առանձին կամ համատեղ: Ալոճը լայնացնում է անոթները և իջեցնում ճնշումը, բարձրացնում է հեմոգլոբինն արյան մեջ, պակասեցնում է շաքարի պարունակությունը: Մասուրը պակասեցնում է է «վատ» խոլեսթերինի քանակը, արագացնում արյան մակարդելիությունը և, վիտամին С-ի մեծ պարունակության շնորհիվ, բարձրացնում է իմունիտետը:

Ըմպելիք չորամրգերից (չամիչ, սև սալոր, խնձոր, տանձ):  Առաջին հերթին դա սրտամկանին խիստ անհրաժեշտ կալիումի աղբյուր է, իջեցնում է ճնշումը, դրական ազդեցություն ունի հոգեհուզական վիճակի վրա:

Հակառակ ընդունված կարծիքի՝ սիրտը վատ չի վերաբերում սուրճին և ալկոհոլին:

Ալկոհոլ: Ամերիկացի գիտնականները պարզել են, որ սրտային անբավարարությամբ մեծահասակների մոտ՝ օրը մեկ դոզա ալկոհոլ ընդունելու արդյունքում, ավելանում է կյանքի տևողությունը: Դրանից զատ, փոքր քանակի ալկոհոլը բարձրացնում է տրամադրությունը և հանում է սթրեսը: Բնական կարմիր գինին դրական ազդեցություն ունի անոթների վրա, բարձրացնում է հեմոգլոբինը: Կոնյակը լայնացնում է անոթները, իջեցնում է ճնշումը:

Սուրճ: Բժշկական հետազոտությունները ցույց են տալիս, որ բնական սուրճի օգտագործումը (օրը 800 մլ-ից ոչ ավելի) իջեցնում է ինսուլտի և ինֆարկտի առաջացման հավանականությունը մոտավորապես 30 տոկոսով: Այն նաև ազդում է դոֆամինային ռեցեպտորների  վրա՝ հաղորդելով լավ տրամադրություն:

Ի՞նչն է վտանգավոր սրտի համար

Քաղցր, գազավորված ըմպելիքները սրտի առաջին թշնամիներից են: Այդ ըմպելիքներում` «0 կալորիա» նշումը չի պակասեցնում նրա վնասակարարությունը: Շաքարի բոլոր փոխարինիչները նույն կերպ կործանարար են սիրտ-անոթային համակարգի համար: Նույնիսկ 1 լիտր գազավորված ըմպելիքը մեկ շաբաթում ուղիղ ճանապարհ է դեպի սրտային հիվանդություններ և ճարպակալում: Բացի շաքարավազը, ըմպելիքներում առկա են նաև համ, գույն տվող քիմիական նյութեր և կոնսերվանտներ:

Պարզվում է, որ «օգտակար» մրգահյութերը նույնպես սրտի թշնամիներ են: Դրանց մեջ շատ է շաքարավազի քանակը:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ