Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

«Էրեբունի» ԲԿ-ն ԱԱԻ հետ համատեղ կազմակերպում է կաթվածի գարնանային դպրոց. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ-ն ԱԱԻ հետ համատեղ կազմակերպում է կաթվածի գարնանային դպրոց. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ-ի կաթվածի կենտրոնը ԱԱԻ նյարդաբանության և նեյրովիրաբուժության ամբիոնի հետ համատեղ կազմակերում է կաթվածի գարնանային դպրոց՝ նվիրված կաթվածի վարման նորագույն մոտեցումներին: Միջոցառումը տեղի կունենա մայիսի 21-ից 23-ը Դիլիջանում, «Դիլիջան Ռեզորտ և Սպա» հյուրանոցում: Դասախոսությունները իրականացնելու են ՀՀ-ում, Եվրոպայում, Կանադայում և ԱՄՆ-ում կաթվածի խնդիրներով զբաղվող առաջատար մասնագետները: Մասնակցությունն անվճար է սահմանափակ քանակով մասնակիցների համար: Հնարավոր է նաև անվճար մասնակցություն այն մասնագետների համար, ովքեր կկարողանան հոգալ իրենց կացության և սննդի հարցը: Դպրոցի ավարտին կտրվի վկայագիր՝ ՇՄԶ կրեդիտներով: Մասնակցության հայտեր կարող են ներկայացնել կաթվածով զբաղվող նյարդաբաններ, նեյրովիրաբույժներ, նեյրոռեանիմատոլոգներ (առաջնակի նախապատվությունը տրվելու է նրանց): Հարկավոր է ուղարկել հակիրճ CV մասնագիտության նշումով: Հայտերն ընդունվելու են մինչև մայիսի 1-ը հետևյալ էլեկտրոնային հասցեով [email protected] : Դասախոսություններին հնարավոր կլինի հետևել նաև առցանց ռեժիմով, zoom հարթակի հետևյալ հղումներով

22.05.2021 https://us02web.zoom.us/meeting/register/tZ0qdeqqrDwsGNw0uar_THHODFfVHsRJ74gt

23.05.2021 https://us02web.zoom.us/meeting/register/tZ0tcuGupj8jEtAp0AwUtxVJ8P5oN89rQmTk Առցանց մասնակցության համար ևս հարկավոր է գրանցվել:

 

Միջոցառման հովանավորներն են SERVIER կազմակերպությունը, ACINO, STADA, Demi Pharm, Sanofi և Victoria Consulting ընկերությունները:

Լրացուցիչ հարցերի և տեղեկատվության համար զանգահարել +374 91355058 հեռախոսահամարով

Սկզբնաղբյուր. erebunimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ