Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Ցավ ձվազատման ժամանակ, ձվազատման նշանները. հարցազրույց մանկաբարձ-գինեկոլոգ Մարիամ Հակոբյանի հետ

Ցավ ձվազատման ժամանակ, ձվազատման նշանները. հարցազրույց մանկաբարձ-գինեկոլոգ Մարիամ Հակոբյանի հետ

Ի՞նչ է ձվազատումը:

Ձվազատումը` օվուլյացիան, ձվարանի ֆոլիկուլից հասուն ձվաբջջի արտահոսքն է որովայնի խոռոչ։ Այս գործընթացն ունի բարդ կարգավորումներ և, ընդհանուր առմամբ, բնութագրում է վերարտադրողական առողջությունը։ Առանց օվուլյացիայի անհնարին է դառնում կնոջ համար ամենակարևորը՝ մայրանալը: Կանայք յուրաքանչյուր ամիս սպասում են ձվազատմանը և պարբերաբար հաշվարկում այն:
Վերարտադրողական տարիքի կանանց մեծ մասի մոտ օվուլյացիան տեղի է ունենում ամիսը մեկ անգամ, բացառությամբ` հղիության և լակտացիայի ժամանակահատվածների:

Որո՞նք են ձվազատման նշանները

Օվուլյացիայի ընդհանուր նշաններից է արգանդի վզիկի լորձի կազմի փոփոխությունը:  Վերարտադրողական տարիքի բոլոր կանանց մոտավորապես 20 տոկոսը  օվուլյացիայի շրջանում նշում է ցավի առկայություն։ Այդ օրերին որոշ կանայք ունենում են նաև սրտխառնոց  և արյունային արտադրություն` հեշտոցից ։

Ինչպիսի՞ն է ցավի բնույթը, և որքա՞ն է տևողությունը:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ կանանց  մոտավորապես կեսը ցավ է զգում դաշտանային ցիկլի միջանկյալ ժամանակահատվածում:

Միջին դաշտանային ցիկլի ընթացքում (28 օր) ձվազատման ցավը սկսվում է դաշտանային ցիկլի առաջին օրից մոտավորապես երկու շաբաթ անց և համընկնում է ֆոլիկուլի պատռման ու հասուն ձվաբջիջի ազատման հետ:

Ցավը կարող է առաջանալ օվուլյացիայից առաջ, ընթացքում կամ` հետո:

Ցավի զգացողությունները, որպես կանոն, միակողմանի են, տեղակայված են որովայնի աջ կամ ձախ մասում՝ կախված նրանից, թե ձվազատումը որ ձվարանից է տեղի ունեցել: Այս երևույթը կարող է պահպանվել մի քանի ժամից մինչև մի քանի օր: Հաջորդ դաշտանային ցիկլի ընթացքում ցավը կարող է տեղակայվել հակառակ կողմը:

Երբեմն ցավն ուղեկցվում է հեշտոցից արյունային արտադրությամբ։

Որո՞նք են ձվազատման ժամանակ ի հայտ եկող ցավի պատճառները:

Ճշգրիտ պատճառն անհայտ է, սակայն կան մի քանի հիմնավոր բացատրություններ:  Դրանցից է՝ ձվարանների ֆոլիկուլյար այտուցը: Օվուլյացիայից անմիջապես առաջ ձվաբջիջ պարունակող հասուն ֆոլիկուլի աճը մեծացնում է ձվարանի մակերեսը ՝ առաջացնելով ցավ:
Հաջորդ բացատրությունը` ձվարանի պատի պատռումն է: Պատճառներից է նաև որովայնամզի  գրգռումը: Երբ ձվաբջիջը զարգանում է, այն շրջապատված է ֆոլիկուլյար հեղուկով: Օվուլյացիայի պահին, ձվաբջիջ պարունակող հասուն ֆոլիկուլի պատռմամբ, այդ հեղուկը` քիչ քանակությամբ արյան հետ,  հոսում է որովայնի խոռոչ, և կարող է գրգռել որովայնի խոռոչի լորձաթաղանթը։ Հեղուկը ներծծվելուց հետո ցավն անհետանում է: Ցավը կարող է կապ ունենալ նաև արգանդափողերի կծկողականության հետ

Ե՞րբ դիմել բժշկի:

Եթե ձվազատման ցավն անհանգստություն է պատճառում, տևում է ավելի` քան երեք օր, կամ կապված է այլ անսովոր ախտանշանների հետ, պետք է դիմել գինեկոլոգի խորհրդատվության։ Օվուլյացիայի հետ կապված ցավի գնահատման  համար խորհուրդ է տրվում հետևել դաշտանային ցիկլերին ՝ նշելով ցավերի դրվագները և նրանց տեղակայությունը:

Ինչպե՞ս բուժել ցավոտ օվուլյացիան:

Արդյունավետ բուժում կարող է լինել հակաբեղմնավորիչների կիրառումը։ Հակաբեղմնավորիչները փոխում են կանանց հորմոնալ ցիկլը՝ կանխելով օվուլյացիան: Սուր ցավերի դեպքում խորհուրդ է տրվում ցավազրկողների, ինչպես նաև ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղերի կիրառում։ Բարձր արդյունավետություն ունեն բուսապատրաստուկների կիրառումը։ Նման դեպքերում խորհուրդ է տրվում նաև խուսափել սննդակարգում խմորիչների և կաթնամթերքի ներառումից:

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am
«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ «Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ...

Փրփրոտ մեզ. urolog.am
Փրփրոտ մեզ. urolog.am

Փրփրոտ մեզը հաճախակի հանդիպող երևույթ է, որն իրավամբ համարվում է անվնաս, սակայն երբեմն կարող է վկայել որոշ առողջական խնդիրների մասին...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ